Angelochek Pushisti, ստորագրությունդ էնքան լավ է սազում Օբամայի ասածին![]()
հես ա ընգեր,
http://www.a1plus.am/am/official/2009/04/24/qartez
ցավն էն ա որ եթե անգամ տուալետի թղթի վրա ստորագրած լինեն, դա հեշտհությամբ մեզ պարտադրելու են…
ministr (25.04.2009)
Նորմալ էր էլի.. բա հո չէ՞ր ասելու Թուրքերի տիրոջ մայրիկը էս ի՞նչ են արել![]()
Loading your personal settings....
Si vis pacem, para bellum
murmushka (25.04.2009)
Սիոնիստ ըլնեմ: Սա Օբամայի ձեռագիրը չի, ամերիկացին չի կարող այսպես կռուտիտ լինել թերևս առանց հայի օգնության: Երևի Ժոզեֆ Բայդենը, որ երկու անգամ իրար վրա զանգել է Սերժին, հենց էդ էր ճշտում՝ թե ոնց ասի Օբաման, որ հանկարծ հայ-թուրքական հարաբերությունները չփչանան: Սրանք էլ մի օր մտածել ու գտել են հնարը՝ «ապե, թո մեծ եղեռն ասի, մենք իրան տենց ենք ասում, գենոցիդը կոպիտ ա էլի ապե, հազիվ թուրքերի հետ լեզու ենք գտել, կալբաստ ա, տռուսիկա բերենք ծախենք, նեղն ենք ապե...»:
Si vis pacem, para bellum
Ինչ լյավա չէ՞, ահագին ուրախացել ենք, դաժը հայերեն ա ասել: Մենակ ինձ խնդրում եմ ասեք, թե ու՞մ համար է հայերեն ասել, կարող է genocide ասեր չհասկանայինք, մանթրաժից հարձակվեինք Թուրքիայի վրա, հա՞: Այ սենց ա լինում, որ սենց ա լինում: Ինքներս մեզ ապուշի տեղ դրած քարշ ենք գալիս:
Si vis pacem, para bellum
Վիշապ ջան բայց մարդը ասել ա էլի:
Ու հաշվի առնելով, որ ԱՄՆ -ի 50 նահանգներից 42-ը ճանաչել են ցեղասպանությունը, դժվար ա պնդել, որ «Մեծ Եղեռն» -ը պետք ա շփոթվի ինչ որ ուրիշ իրադարփությոն հետ:ԱՄՆ նախագահի ուղերձում ասված է.
«94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ դաժանություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Մեծ Եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց սրտերում:
Պատմությունը, եթե այն չի գտել իր լուծումը, կարող է ծանր բեռ լինել: Մինչդեռ 1915թ. զարհուրելի իրադարձությունները մեզ հիշեցնում են այն դաժան տեսարանները, երբ մարդ կարող է անմարդկային լինել մեկ այլ մարդու նկատմամբ, անցյալի հետ հաշվի նստելու փաստը հաշտեցման մեծ հույս է ներշնչում: Ես հետևողականորեն պնդել եմ իմ կարծիքը 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և իմ կարծիքը տվյալ իրադարձությունների վերաբեյալ չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի լիարժեք, ազնիվ և արդար ճանաչման մեջ:
էսպես չի մնա
Sunny Stream (25.04.2009)
Ապեր, սպանդ ու զարհուրելի իրադարձություններ ԱՄՆ-ում երևի ամեն ամիս լինում են: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բառերը միջազգային հարաբերությունների տեսանկյունից ոչինչ չեն նշանակում: Իսկ ցեղասպանությունը (genocide) մասնավորապես Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից համարվում է որպես միջազգային հանցագործություն, որը ենթարկում է պատասխանատվության, տույժի, 1000 ու մի բանի: Իսկ մեր պրեզիդենտ կոչեցյալը այդ մի գործոնը այնքան արժեզրկեց ու դարձրեց լոկ պատմաբանների հանձնաժողովի քննարկելիք առարկա, որ այդ մի վերջին կոզրից էլ հենց այնպես աննպատակ ազատվեցինք:
Վերջին խմբագրող՝ Elmo: 25.04.2009, 12:12:
Si vis pacem, para bellum
Mephistopheles (25.04.2009), Երվանդ (25.04.2009)
Ժողովուրդ ինձ մի բան լուսավորեք էլի: Ասենք ԱՄՆ -ը ճանաչի ցեղասպանությունը: Այսինքն ԱՄՆ -ի մնացած 8 նահանգներն ու սպիտակ տունը: Դրանից ի՞նչ ա փոխվելու, եթե Թուրքիան դրած չորով հերքում ա: Սանկցիա կկիրառվի՞ Թուրքիայի հանդեպ, ի՞նչ կարվի: ՄԱՆ -ը կարա՞ Թուրքիային ստիպի ինչ որ բան ընդունել չընդունելու հարցում:
էսպես չի մնա
Չէ ժողովուրդ,միշտ էլ մեզ խաբել են ու կշարունակեն խաբել... Պետք չի պատճառը փնտրել դրսում,իրականում պատճառը հենց մեզանումա: Մինչև ծառը չտնկես ու լավ չջրես չես կարա սպասես,որ այդտեղ հանկարծ ծառ կաճի ու ինքն իրան պտուղ կտա:
Իսկ Օբաման լավ էլ գիտակցում էր,որ իրա ելույթի բոլոր հուզումնառատ տողերը ոչ մեկին չեն հետաքրքրում ու մարդիկ սպասում են,թե կարտաբերի ինքը արդյոք էդ բառը թե ոչ: Ընտրեց <<ոսկե միջինը>> որպես հմուտ քաղաքական գործիչ,նենց արեց,որ հայերը էլի իրանց հույս տան, Թուրքիայի հետ հարաբերություններն էլ չվատանան:
Վերջապես պետքա հասկանաք,որ խոսումա ոչ թե Հայաստանի քաղաքացի,այլ ԱՄՆ-ի ու ինքը ոչ մի դեպքում հակառակ չի գնա իր երկրի շահերին; Իսկ ցանկալի արդյունք ստանալու ճանապարհը մեկնա; Պետքա այնպես անել,որ այդ բառը արտաբերելը գա ոչ միայն մեր երկրի,այլև հենց ԱՄՆ-ի շահերից; Այդ դեպքում նոր միայն կարող ենք հույս ունենալ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ