Սպիտակ Տան պաշտոնական կայքը տարածել է Բարաք Օբամային հայտարարությունը, որը նվիրված է 1915թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձություններին: Իր խոսքում Բարաք Օբաման երկու անգամ հայերեն արտասանել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը (հայտարարության մեջ անգլերեն տառերով գրված է Meds Yeghern): ԱՄՆ նախագահի ուղերձում մեջ ասված է.
«94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ դաժանություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Մեծ Եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց սրտերում»...
http://tert.am/am/news/2009/04/24/metsyeghern/
Էջանիշներ