Ասելիք չունեմ…Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մանրամասները: Այն բաղկացած է հինգ կետերից:
Ըստ այդմ` Հայաստանը պետք է ընդունի Կարսի պայմանագիրը` ստորագրված Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1921 թ.:
Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու համար Ցեղասպանության պնդումները, եւ երրորդ պետությունները կարող են միանալ հանձնաժողովին:
Հայ-թուրքական սահմանը կբացվի եւ համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն առեւտրային հարաբերությունների համար:
Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն, երբ Հայաստանն եւ Թուրքիան Վրաստանի իրենց դեսպաններին կհավատարմագրեն Անկարայում եւ Երեւանում:
Խորհրդարանը ուղղակիորեն կքննարկի «ճանապարհային քարտեզի» դրույթները, որը պետք է հաստատվի յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնի կողմից:
«Սաբահի» փոխանցմամբ թեեւ փաստաթղթում Ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկված չէ, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կընթանա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին զուգընթաց:
Էջանիշներ