User Tag List

Էջ 36 82-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #526
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան խոսքը ճանապարհի քարտեզի մասին չի այլ roadmap-ի (որոշակի գործողությունների ծրագիր), ուղղակի ապուշ ձևի են թարգմանել
    Էտ roadmap-ից էս մի 15 տարի ա մի հատ էլ արաբա-իսրաելական հարցերը կարգավորելու համար կա: Բայց հրեաները road-ի ուղիղ մեջտեղը պատ են սարքում:

  2. #527
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    ՄԻԺԻ- ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների վերաբերյալ

    Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ պաշտոնական բանակցություններ են սկսվել հայ– թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Մինչև օրս հայ հանրության համար հստակ չէ, թե ինչ օրակարգով են տեղի ունենամ այս բանակցությունները և ինչ է ակնկալում Հայաստանի Հանրապետությունը բացի հայ֊-թուրքական սահմանի բացումից։ Վերջին ամսվա ընթացքում բանակցությունների վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը մեզ խոր մտահոգություն է պատճառում, ուստի ներկայացնում ենք մեր դիրքորոշումը հիմնական խնդիրների վերաբերյալ։
    Խնդիր Ա. Հայաստանի և Թուրքիայի ներկայիս սահմանների փոխադարձ ճանաչումը.
    Եթե նման համաձայնություն կայանա, ապա դա կնշանակի հայ ժողովրդի հրաժարում Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ ներկա և ապագա ազգային արդար ու կենսական պահանջատիրությունից, ու նաև՝ տարածաշրջանում ազդեցության լծակներ ունենալու և կարևոր գործոն դառնալու/մնալու հեռանկարից։
    Ոչ վաղ անցյալում՝ 1921թ–ին, Հայաստանի Խորհրդային հանրապետության ղեկավարությունը գնաց նման մի թուլամորթ քայլի՝ ստորագրեց Կարսի պայմանագիրը։ Մինչև օրս, նույնիսկ հայ դպրոցական դասագրքերում այս քայլը ներկայացվում է որպես դիվանագիտական թուլամորթություն ու անհեռատեսություն, դավաճանություն պետական շահերին։ Սա այն դեպքում, երբ 1921թ–ին Հայաստանը գտնվում էր շատ ավելի ծանր սոցիալական, տնտեսական և աշխարհքաղաքական պայմաններում, հյուծված էր բազմաթիվ պատերազմներից, լցված էր անօթևան գաղթականներով, դեռ չէր մարել սովի ու համաճարակի ալիքը։
    Որքան էլ Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական ուժը գերազանցի հայկականին, այս քայլը չի կարող արդարացված լինել, քանի որ մեր ժողովրդին կզրկի իր գոյության ու զարգացման կենսական իրավունքներից, ինչպես նաև մեր հայրենիքին՝ Հայաստանին, տարածաշրջանում իր քաղաքական խաղաքարտերից։ Մենք դեմ ենք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ ՀՀ իշխանությունների՝ դավաճանական համաձայնություն կնքելու պարագան հղի է քաղաքացիական ու ժողովրդական դիմադրության հեռանկարով, և ՄԻԺԻ-ն որպես հայ քաղաքացիական գործոն, ամեն ջանք կգործադրի մեր ժողովրդին ու հանրությանը մոբիլիզացնելու համար՝ համագործակցելով առկա բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են այստեղ նշված նպատակները։
    Խնդիր Բ. Արցախյան կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցությունը
    Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիան որպես նախապայման է նշում Արցախյան հարցի կարգավորումը, ինչպես նաև շրջանառության մեջ է դրվում Արցախյան կարգավորման գործընթացում Թուրքիայի ընդգրկմասն հարցը։
    Մենք բացարձակ անընդունելի ենք համարում, որ Թուրքիան որևէ կերպ ընդգրկվի Արցախյան կարգավորման գործընթացում, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է լինի Արցախի հաշվին։ Միանգամայն հստակ է, որ հայ ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումներն Արցախյան հարցում նույնն են, և նրանք վարում են համատեղ մշակված հակահայկական քաղաքականություն։
    Խնդիր Գ. Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը
    Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ պետք է ստեղծվի ինչ-որ հանձնաժողով, որը պետք է քննարկի Հայոց Ցեղասպանության հարցը։
    Նմանատիպ անիրավական, անմարդկային ու անբարոյական տգետ համաձայնությունները միանշանակ մերժելի են։ Ավելին, մենք սխալ ենք համարում Հայոց Ցեղասպանության առանձնացումը բուն Հայկական հարցից, երբ այն դիտարկվում է զուտ որպես մարդկության դեմ հանցագործություն, և պահանջվում է ճանաչում «հանուն ճանաչման»։ Թուրքիայի հետ բանակցություններում Հայոց Ցեղասպանությունը հայ ժողովրդի ու իր հայրենիքի՝ Հայաստանի համար նախ և առաջ մարդկային ու ազգային անվտանգության և արդար ու իրավական հատուցման հիմնահարց է։
    Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով մեր ժողովրդին, որին նրանք առաջին հերթին են հաշվետու, պաշտոնապես և հստակորեն հայտնեն իրենց դիրքորոշումն այս հիմնահարցերի շուրջ ու նաև անհապաղ հանրայնացնեն բանակցությունների սեղանին դրված կետերը, քանզի սրանք առնչվում են մեր բովանդակ ժողովրդի գոյության ու անվտանգության հիմնական շահերին։ Ոչ մի
    իշխանություն իրավունք չունի գաղտնի գործընթացներում համաձայնության գալու հայ ժողովրդի կենսական շահերի և իրավունքների վերաբերյալ, թշնամի կամ ոչ թշնամի արտաքին ուժերի ու երկրների հետ, առանց ժողովրդի համաձայնութիւնը ստանալու և լեգիտիմություն վայելելու։ Պետք է դասեր քաղել մեր իսկ պատմությունից և ընկալել, թե ինչու է դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել ջարդերի ու ցեղասպանության, զուրկ եղել և կորցրել իր անվտանգության ու գոյության երաշխիք հանդիսացող հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
    Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն անհապաղ հայտարարեն, որ իրենք չեն ստորագրի որևէ համաձայնագիր, որը կներառի հայ-թուրքական ներկա տարածքային ամբողջականության ճանաչումը, Թուրքիայի ընդգրկումն Արցախյան կարգավորման գործընթացում և կասկածի տակ կդնի (կքննարկի) Հայոց Ցեղասպանության փաստը։
    Հայ իշխանությունները և ղեկավարությունն իրավունք չունեն կրկին անգամ անտեսելու պատմության դասերը հանուն կեղծ տնտեսական շահերի՝ բարեկամության ձեռք սեղմելու հայ ժողովրդի նկատմամբ թշնամորեն դիրքորոշված Թուրքիայի հետ։ Նրանք իրավունք չունեն դարձյալ օտար տերությունների գործիքը և կամ խամաճիկը դառնալ, ստրկամտությամբ զոհ գնալ մեծ քաղաքականություններին՝ ուրանալով հայ ժողովրդի մարդկային, ազգային-պետական շահերը, նաև ֆիզիկական ոչնչացման ու հոգևոր հիասթափության հեռանկար ստեղծելով մեր ժողովրդի համար։
    Այսօր հայ ժողովրդի և պետության համար գերխնդիրներ են անվտանգությունը, համընդհանուր բարօրությունն ու արդարությունը, և ոչ թե Թուրքիայի հետ սահմանների բացումը, որի նպատակահարմարությունը ներկա պայմաններում խիստ վիճելի է։ Տնտեսական և սոցիալական մեր ներքին խնդիրները լուծելու համար պետք է կատարվի ազգային հարստության արդար վերաբաշխում և սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված քայլեր ժողովրդավարական սկզբունքներով ընտրվող ու առաջնորդվող Հայ լեգիտիմ իշխանությունների ու կառավարման համակարգի շնորհիվ։
    ՄԻԺԻ-ն գտնում է, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը չի կարելի առանձնացնել Հայկական Հարցից, մանավանդ որ հայ ժողովրդի դեմ թշնամորեն դիրքորոշված և Թուրքիայի, և Ադրբեջանի համար այն մեկ ամբողջական քաղաքականության մաս է կազմում, իսկ Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը շարունակվում է թուրքական ամենաբարձր ամբիոններից։
    Անհապաղ համապատասխան պատասխան ենք պահանջում ՀՀ իշխանություններից։

    Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ

    Երևան, 15 ապրիլի, 2009թ.
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #528
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Երեկ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ներն տարածել են հայտարարություն փոխադարձ հարաբերությունների կարգավորման մասին։

    Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության են հանգել

    Ինչքան էլ, սա արված է Եղեռնի տարեդարձի նախորեին զարմանալի կլինի, եթե Թուրքիան զուտ Օբամայի Ցեղասպանություն բառը չարտասանելու համար այս ամենը կազմակերպած լինի։ Այստեղ հեռուն գնացող նպատակ է երևում։ Հավանաբար նոր Բեռլինյան պատ է ստեղծվում ԱՄՆի ու Ռուսասատանի միջև կովկասում։ Այդ պատը լինելու է Հայաստանը, որտեղ և ԱՄՆն և Ռուսաստանն են ներկա լինելու։ Պատի մի կողմում լինելու է Վրաստանը, մյուս կողմում Ադրբեջանը։ Թուրքիային հավանաբար առաջարկվել է հրաժարվել պատի այն կողմում հայտնվելիք Ռուսաստանյան ադրբեջանի նկատմամբ նկրտումներից ու հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի գլխին առավել ևս Երդողանի ու Գյուլի կուսակցության գլխին կախված չի եղել։ Այն միայն Ռազմական աթաթուրքիան անձի պաշտամունքով ապրող «սեկուլյարիստների» գլխին է պատուհաս։ Իսլամական կուսակցությունները Թուրքիայում միայն կշահեն Ցեղասպանության ճանաչումից, քանի որ արաբական երկրներն նույնպես Օսմանյան տիրակալությունը քաղցր խոսքով չեն հիշում, իսկ Թուրքիային ԱՄՆի կողմից վերապահված է իսլամի հետ համագործակցության մունետիկի դերը, որի մեջ Օսմանյան կայսրության գովերգումը ու այն որպես անարատ տարիներ ոչ թուրքերի համար ներկայացնելը ոչ մի կերպ չի նպաստում արաբների ու մյուս իսլամական ժողովուրդների հետ հարաբերությունների հաստատմանը։

  4. #529
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Ինչ Բեռլինի պատ ինչ բան

    Ռազմաճակատ է բացվելու Արևելքի ու Արևմուտքի միջև ու հենց մեր վրով է անցնելու գիծը:

    Իրան , Ռուսաստան, Արևմուտք... դուք հասկանում եք ինչ ուժեր են այստեղ բախվելու , ինչ ստավկեք են լինելու, էգուց մյուս որ պարսիկ ուսանողները ոտի կանգնեն Երևանի կենտրոնում չզարմանաք ....

    Աստված մի պատմական շանս տվեց Հայ ժողովրդին մի վերջին անգամ խելքի գալու....

    էն էլ... Հուդա-քրիստոնեությունը էս ժողովրդին անհավատ դարձրեց: Լրիվ անհավատ Աստծո նկատմամբ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #530
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Հալալա թուրքերին, Էլի կուտը տվեցին, դե մենք էլ դարամյա կուտ ուտող ենք...
    Մենք մեր ձեռքով փակեցինք Օբամայի բերանը...

  6. #531
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2009
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    ՀՅ Դաշնակցությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։
    Առանց նախապայմանների շրջափակման վերացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Դաշնակցության համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության ու սերունդների ազգային-պետական իրավունքների հաշվին։
    Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։
    «Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին և Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի և ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։
    Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին», նշված է կուսակցությն հաղորդագրությունում:

  7. #532
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալալա թուրքերին, Էլի կուտը տվեցին, դե մենք էլ դարամյա կուտ ուտող ենք...
    Մենք մեր ձեռքով փակեցինք Օբամայի բերանը...
    Թուրքերին չի հալալ հայերին ա հասնում: Արժանի ենք համ սենց վերաբերմունքին, համ էս կառավարությանը, համ էլ էս ճնշումներին ու առհամարանքին:
    Մեր գեղում սենց խոսք կար:
    «եթե մեջիթի դուռը բաց ա, շան աբուռին ի՞նչ ա եղել, որ չմտնի ներս ու մեջը չիշիկ անի»
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (24.04.2009)

  9. #533
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում yerevakluram-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՅ Դաշնակցությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։
    Առանց նախապայմանների շրջափակման վերացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Դաշնակցության համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության ու սերունդների ազգային-պետական իրավունքների հաշվին։
    Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։
    «Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին և Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի և ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։
    Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին», նշված է կուսակցությն հաղորդագրությունում:
    Որը կավարտվի .... կոալիցիայում մնալով: Համ էլ ընտրություններա բանա դեմը, բա մի հատ չհիշեն իրանց կոզրի տուզը, դառնան "գաղափարական ընդդիմություն", հետո ասեն որ սաղ լավա ինչա եղել որ, կոալիցիայում կմնանք ու կաշխատենք, բա հո չենք նստելու բողոքենք...

  10. #534
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Պէտք է դատապարտել ապրիլի 22-ին Հայաստանի ու Թուրքիայի միատեղ յայտարարութիւնը, պէտք է պատասխանատւութեան կանչել անձանց, սկսած արտգործ նախարարից, սա հարւած էր հայ ժողովրդին իր թիկունքից ապրիլ 24-ի զոհերի յիշատակման օրւայ նախաշեմին,:

    Ոչ մի զիջում, Ոչ մի նահանջ
    Պահանջում ենք ճանաչում , Պահանջում ենք հատուցում
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  11. #535
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Պետք է խոստովանել, որ ՀՀ համար լրացուցիչ ճանապարհների բացումը էական նշանակություն ունեն: Երևի թե ՀՀ տնտեսությունը ավելի արագ կզարգանար, եթե չլիներ Ղարաբաղյան հակամարտությունը և ՀՀ շրջափակումը: Ես կարծում եմ, որ սահմանների բացումը Թուրքիայի կողմից առանց նախապայմանների, այսինքն ցեղասպանության հարցը և Ղարաբաղյան հարցը դեռ մնում են, ճիշտ քայլ է, որը թույլ կտա թուլացնել տարածաշրջանում առկա լարվածությունը և միաժամանակ ապահովել երկկողմանի շահավետ համագործակցություն: Սակայն սա չպետք է արվի ՀՀ ազգային շահերին հակառակ: Ես դեռ չեմ հավատում թե թուրքերը միանգամից բարիացան, իմ կարծիքով սա ինչ-որ արհեստական տպավորություն ստեղծելու համար է արված: Ինչու հենց Եղեռնի նախօրիակին լուրեր են պտտվում թե ՀՀ-ն և Թուրքիան սկսում են այն ճանապարհը, որը պետք է տանի երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սրանով Թուրքերը ցանկանում են շեղել աշխարհին: Հատկապես ցանկանում են ազդել ԱՄՆ նախագահի վրա`կապված նրա ելույթի հետ Եղեռնի կապակցությամբ: Չնայած նրան, որ ժամանակակից թուրքերը կապ չունեն ցեղասպանության հետ, նրանք գոնե պետք է ներեղություն խնդրեն իրենց մեծերի արածի համար:

  12. #536
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Էդ սահմանի բացումը տենց միանշանակ դրական չի.. հնարավոր ա ներսի չեղած արդարությունը ընդհանրապես գոլորշիանա: Թմրամիջոցների նոր ուղի դառնալու վտանգն էլ մյուս կողմից: Հլա քրդերի ներս ու դուրսի մասին էլ չեմ խոսում: Մյուս կողմից տենց կախված չենք լինի Վրաստանի ճանապարհներից...Իսկ թուրքը կյանքում չի սպիտակելու, ձեռները ոնց որ կարմիր կար տենց էլ մնալուա հայերին ջնջելու երազանքով: Ժամանակին մի անգամ խաբվեցինք մտածելով, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդը չեն, ցիվիլ խելոք պուպուշ թուրքեր են, հիմա ինչ նույնը կրկնենք?
    Մեր թշնամին թուրք մարդը չի, հասարակ թուրքն ու հայը հանգիստ կարող են ապրել, բայց դրանց քաղաքականությունն ու ծրագրերը քանի կան, վտանգը կախվածա:

  13. #537
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Դժբախտաբար "հայ-թուրքական" հարաբերություններ որպես այդպիսին գոյություն չունի, այլ կա Թուրքիա-հայեր հարաբերություններ՝ Թուրքիան որպես երկիր, իսկ հայերը որպես ժողովուրդ…

    սահմանի բացումը մեզ մոտ քննարկվում է ավելի որպես բարոյակ հարց այլ ոչ թե գործնական

  14. #538
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ Բեռլինի պատ ինչ բան

    Ռազմաճակատ է բացվելու Արևելքի ու Արևմուտքի միջև ու հենց մեր վրով է անցնելու գիծը:

    Իրան , Ռուսաստան, Արևմուտք... դուք հասկանում եք ինչ ուժեր են այստեղ բախվելու , ինչ ստավկեք են լինելու, էգուց մյուս որ պարսիկ ուսանողները ոտի կանգնեն Երևանի կենտրոնում չզարմանաք ....

    Աստված մի պատմական շանս տվեց Հայ ժողովրդին մի վերջին անգամ խելքի գալու....

    էն էլ... Հուդա-քրիստոնեությունը էս ժողովրդին անհավատ դարձրեց: Լրիվ անհավատ Աստծո նկատմամբ:
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալալա թուրքերին, Էլի կուտը տվեցին, դե մենք էլ դարամյա կուտ ուտող ենք...
    Մենք մեր ձեռքով փակեցինք Օբամայի բերանը...
    Ռազմաճակատի գիծը չեն համաձայնեցնում, այն ստեղծվում է դիմադրող ուժերի չափի համաձայն, ով ինչքան կարողանում է այնքան էլ պահում է։

    ԱՄՆ-Ռուսաստան առօրյա հարաբերությունները միջին արևելքում նման են երկորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի տարանջատման ընթացքին, ամեն մեկը իր ազդեցության ոլորտն էր ստեղծում թաթը դնելով այս կամ այն քարտեզի մասի վրա։ Չերչիլն ու ստալինը Հունաստանն ու Հարավսլավիան անխոս անձայն հենց այդպես են բաժանել, Ստալինը իր մատիտն է դրել Հարավսլավիայի վրա Չերչիլն էլ իրենը Հունաստանի վրա։

    Համոզել կամ ստիպել այս կամ այն ազգերին մտնել իր ազդեցության գոտի, ոչ մեկ չի պատրաստվում, ուղղակի ՏԵՂՅԱԿ ԵՆ ՊԱՀՈՒՄ որտեղով է անցնելու սահմանը։

    Հիմնական մեզ համար կարևոր հարցը նա է, պարզել մենք ում գոտում ենք հայտնվում, քանի որ մյուսից սպասելիքներ այլևս պիտի չունենանք։

    Վրացիք հենց դրա համար էլ լռում են ու սպասում։

    Ռազմական գործողություններ հնարավոր չեն, քանի որ բաժանման նպատակը բնական ռեսուրսների կայուն ու ապահով տրանսպորտային ուղիներ ստեղծելն է, որ ռեսուրստենիր կեսը - Իրաքից, ԱՄՆն հանգիստ հանի տանի։ Իրանից էլ Ռուսաստանը։

    Պատերազմական գործողությունները անշահավետ ու անապահով կդարձնեն ցանկացած նոր տրանսպորտային ծրագիր։ Ցանկացած ներդրող կխուսափի ներդրումներ անել, եթե նույնիսկ մի երկու սնայպեր իրար կրակեն Արցախի ճակատում։ Դրա համար էլ շտապ կարգով նույնիսկ ժամկետներ դնելով Արցախի հարցի լուծում են պահանջում և ԱՄՆն և Ռուսները մեզանից ու ադրբեջանից։

    Այն որ թուրքերը այդօրինակ մանր ճնշում են գործադրում ԱՄՆի վրա, փորձելով շանտաժի ենթարկել ու ինչ որ իրենց ուզածը ունենա, օրինակ Ցեղասպանության ճանաչման դադարեցումը, մանրունք է։

    Ես նույնիսկ կասկածում եմ, որ նման բռիությունը ԱՄՆն կպատժի, չեմ զարմանա եթե Օբաման չճանաչի էլ կոնգրեսում չխանգարի Ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

    Ցեղասպանության հարցը եկրորդային նույնիսկ երրորդային է առօրյա իրավիճակում ու համարվում է ԱՄՆի կողմից էլ մանրունք, որ Հայերն ու Թուրքերն իրենք պիտի լուծեն, ավելորդ անգամ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵՆ ու չշեղեն կարևոր գոծից, այն է կրկնվեմ ով ԱՄՆից ու Ռուսաստանից ինչ է ստանում։

    Արցախի հարցը նույնպես ԱՄՆի ու Ռուսաստանի համար ավելորդություն է ու եթե Հիլարի Քլինտոնի ելույթը ճիշտ կարդանք, հասկանալի կլինի, որ մինչև Մայիս Արցախի հարցի լուծման նրա «հույսը» իրականում հրամայական է։ Եթե չլուծեն մինչ այդ այդ հարցը ու հանգստանան Հայաստանը ու Ադրբեջանը, նրանցով ԱՄՆն ու Ռուսաստանը լուրջ կզբաղվեն ու առանց հարց ու փորձ անելու կլուծեն ինչպես կցանկանան իրենք - այն է կկիսեն ամեն ինչ իրար մեջ...
    Վերջին խմբագրող՝ voter: 24.04.2009, 16:47:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (26.04.2009)

  16. #539
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում H21-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք է խոստովանել, որ ՀՀ համար լրացուցիչ ճանապարհների բացումը էական նշանակություն ունեն: Երևի թե ՀՀ տնտեսությունը ավելի արագ կզարգանար, եթե չլիներ Ղարաբաղյան հակամարտությունը և ՀՀ շրջափակումը: Ես կարծում եմ, որ սահմանների բացումը Թուրքիայի կողմից առանց նախապայմանների, այսինքն ցեղասպանության հարցը և Ղարաբաղյան հարցը դեռ մնում են, ճիշտ քայլ է, որը թույլ կտա թուլացնել տարածաշրջանում առկա լարվածությունը և միաժամանակ ապահովել երկկողմանի շահավետ համագործակցություն: Սակայն սա չպետք է արվի ՀՀ ազգային շահերին հակառակ: Ես դեռ չեմ հավատում թե թուրքերը միանգամից բարիացան, իմ կարծիքով սա ինչ-որ արհեստական տպավորություն ստեղծելու համար է արված: Ինչու հենց Եղեռնի նախօրիակին լուրեր են պտտվում թե ՀՀ-ն և Թուրքիան սկսում են այն ճանապարհը, որը պետք է տանի երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սրանով Թուրքերը ցանկանում են շեղել աշխարհին: Հատկապես ցանկանում են ազդել ԱՄՆ նախագահի վրա`կապված նրա ելույթի հետ Եղեռնի կապակցությամբ: Չնայած նրան, որ ժամանակակից թուրքերը կապ չունեն ցեղասպանության հետ, նրանք գոնե պետք է ներեղություն խնդրեն իրենց մեծերի արածի համար:
    Ժամանակակից թուրքերը այնքանով կապ ունեն Ցեղասպանության հետ, որքանով որ նրանց պետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ:

    Սահմանի բացումը ձեռնտու չէ ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին, ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Հայաստանի ներկայիս իշխանություններին: Պատճառները պարզ են.
    1.Թուրքերին ձեռնտու չէ, քանի որ նրանց հետախուզությունը դեռևս 97-98 թթ. պարզել է, որ եթե ՀՀ-ն 15 տարի շրջափակման մեջ մնա, ապա այն աստիճան կհյուծվի, որ Ադրբեջանը, թեև պարտված կողմ է, բայց կարող է չկատարել ոչ մի պարտավորություն, դեռ մի բան էլ հարձակման անցնել. այնքան, որ ուժերի գերակշռությունը նրանց կողմը կանցնի,

    2.ԱՄՆ-ին ձեռնտու չէ, քանի որ սահմանի բացմամբ նոր աշխարհաքաղաքական իրադրություն կստեղծվի. Հայաստանը այլևս կախված չի լինի Վրաստանից, և Ռուսաստանի թելադրանքով կարող է Ջավախքի հարցը լրիվ պաշտոնական մակարդակի բարձրացնել.. ընդհուպ մինչև անկախացման պահանջ: Այդ պայմաններում ՌԴ-ն ուղղակի ծնկի կբերի Վրաստանը, ինչը, բնականաբար, ԱՄՆ-ի շահերից չի բխում տարածաշրջանում,

    3. Ներկայիս ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ, քանի որ մոնոպոլիաները <<կխորտակվեն>>:

    ՄԻայն ՌԴ-ն է ձգտում հասնել սահմանի բացմանը մեկ էլ ցանկացած ողջամիտ ՀՀ քաղաքացի՝ իհարկե ոչ ռուսական պայմաններով
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (26.04.2009)

  18. #540
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մանրամասները: Այն բաղկացած է հինգ կետերից:

    Ըստ այդմ` Հայաստանը պետք է ընդունի Կարսի պայմանագիրը` ստորագրված Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1921 թ.:

    Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու համար Ցեղասպանության պնդումները, եւ երրորդ պետությունները կարող են միանալ հանձնաժողովին:

    Հայ-թուրքական սահմանը կբացվի եւ համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն առեւտրային հարաբերությունների համար:
    Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն, երբ Հայաստանն եւ Թուրքիան Վրաստանի իրենց դեսպաններին կհավատարմագրեն Անկարայում եւ Երեւանում:

    Խորհրդարանը ուղղակիորեն կքննարկի «ճանապարհային քարտեզի» դրույթները, որը պետք է հաստատվի յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնի կողմից:

    «Սաբահի» փոխանցմամբ թեեւ փաստաթղթում Ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկված չէ, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կընթանա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին զուգընթաց:
    Ասելիք չունեմ…
    Si vis pacem, para bellum

Էջ 36 82-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •