Հայաստանի իշխանությունները մեղմացրե՞լ են դիրքորոշումը ցեղասպանության հարցում։

Հայ–թուրքական սահմանի բացման հարցը քննարկվում է, սակայն բացման վերաբերյալ համաձայնության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին day.az –ին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական պառլամենտի պատգամավոր, նախկին արտգործնախարար Յաշար Յակիշը։ Նրա խոսքերով, եթե նույնիսկ հայերը դադարեցնեն ցեղասպանության ճանաչմանը ուղղված քայլերը, ապա՝ «ես սահմանների բացում չեմ սպասում մոտ ապագայում»։
«Ընդ որում մենք նկատում ենք, որ հայերը արդեն այդքան էլ համակված չեն ապրիլի 24–ի հարցով, մտածածին ցեղասպանության ճանաչման խնդրով»։ Ըստ Յաշարի, Հայաստանը փափկացրել է իր դիրքերը. «պարզապես նրանք այդ մասին բացեիբաց չեն կարող խոսել Հայ հասարակության առջև, այդ պատճառով հնչում են այնպիսի հայտարարություններ, թե «Թուրքիան փափկել է»։ Իհարկե նրանք հասարակության կողմից ճնշում են զգում, և որպեսզի ապահովագրվեն, հայտարարում են. «մեր վարած քաղաքականությունը բերեց լավ արդյունքի. Թուրքիան փափկել է, այնպես որ մոտ ապագայում կբացի սահմանը և կճանաչի ցեղասպանությունը», բայց դրանով նրանք՝ Հայաստանի իշխանությունները կարող են խաբել միայն Հայաստանի հասարակությանը։ Նրանց խոսքերը իրականությանը չեն համապատասխանում։ Թուրքիայի փափկելու մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Հայկական տեղեկատվության միջոցները աղավաղում են թուրքական պաշտոնյաների հայտարարություններն ու արտահայտությունները» ասել է Յաշար Յակիշը։