Հիշու՞մ եք «Երջանկության Մեխանիկան» ֆիլմը: Կամաաաց-կամաաաաց կծանոթանանք.

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԷԼԷՆԵՐԳԻԱ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

Հայաստանը Թուրքիային էելկտրաէներգիա կմատակարարի 2009 թ.-ից, հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորած պատվիրակության Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստան էին նաև եկել ՅՈՒՆԻՏ էներգետիկ մասնավոր ընկերության ներկայացուցիչները։ «Այցի շրջանակներում ստորագրվել է Ղարսի միջով Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման մասին պայմանագիրը։ Պայմանագրով նախատեսվում է, որ 4-5 ամսվա ընթացքում թուրքական կողմը կվերականգնի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները Թուրքիայի տարածքում», ասել է նախարարը։

Խոսելով մատակարարվելիք էլէներգիայի գնի մասին, նախարարն ասել է, թե եթե մատակարարումները իրականացվեին այսօրվա հաշվարկներով, ապա գինը կկազմեր կիլովատի համար 5,7 ցենտ, ավելացնելով, թե դա շահավետ գին է:

Նախարարը հույս է հայտնել, որ քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով, դժվար թե ի հայտ գան քաղաքական բնույթի խոչընդոտներ:
http://www.lragir.am/src/index.php#top