User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ ջան, դժգոհությունը կամ գոհությունը կերևա հետագա ընթացքից: Առայժմ այս քայլն ինքն իրանով առ ոչինչ ա, չհաշված որ մի խումբ մարդկանց մտածմունքի ուղղությունը շեղել ա:
    Չուկ ջան, հաստա՞տ ոչինչ ա: Տո լավ է: Օրինակ ազգային հերոս, չկայացած հեղափոխությունների դափնեկիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ընդհամենը երեկ գրել է (հատուկ մեջբերում եմ քո և Մեֆի համար).

    ԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Բացի այս` իրադարձությունների նման զարգացումը Հայաստանին պրագմատիկ ոչ մի օգուտ չի բերելու, եւ ուրեմն` բացարձակապես անիմաստ քայլ կլինի, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այդօրինակ քայլով ինքն իրեն հետ կշպրտի դեպի 2008 թվականի հետընտրական իրադրություն: Նման քայլի նա չի գնա երբեք: Երկրորդ տարբերակը այն է, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, գնա ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրելու ճանապարհով: Իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը գոնե այս փուլում ծանր հետեւանքներ կունենա Սերժ Սարգսյանի իշխանության համար, որովհետեւ այսպիսով նա ընդունած կլինի հայ-թուրքական եւ ԼՂ հարցի փոխկապակցվածությունը: Բացի այս` Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա ստեղծված որեւէ փաստաթղթի ստորագրումը նշանակում է ազատագրված տարածքների առնվազն մի մասի վերադարձ, ինչը ինքնին արդեն նշանակում է հետագա իրադարձությունների անկանխատեսելիություն: Սա կարող է ներքաղաքական իրավիճակի պայթյուն հարուցել: Երրորդ տարբերակը հայ-թուրքական արձանագրությունների միակողմանի վավերացումն է Հայաստանի խորհրդարանում: Երեք տարբերակներից տվյալ իրավիճակում սա առավել հավանականն է թվում, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ ԱՄՆ-ն արձանագրությունների վավերացման հարցում ճնշումներ է գործադրում ոչ միայն Թուրքիայի այլեւ Հայաստանի վրա:
    Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ազգային հերոս Նիկոլ Փաշինյանը համարում է, որ արձանագրությունները ջրելը Հայաստանի համար խիստ անբարենպաստ քայլ է, այսինքն կարելի է կարծել, թե մյուս երկուսը ավելի բարենպաստ են: Այսինքն եթե Հայաստանը ստորանար ու միակողմանի ստորագրեր, կամ եթե Սերժը նախապայմաններին ենթարկվելով հողեր նվիրեր Ադրբեջանին, դա ավելի բարենպաստ կլիներ: Ապեր, էս ֆոնի վրա Սերժն ա իմ նախագահը, հորս արև: Ու սա շատ, անչափ կարևոր պահ է, որը դու փորձում ես արժեզրկել, և ՀԱԿ-ն էլ կփորձի արժեզրկել, բայց դրանից միայն Սերժի ռեյթինգը կավելանա:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 22.04.2010, 22:54:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (23.04.2010), davidus (23.04.2010), Tig (23.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •