Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղ, մանևրելու տեղ միշտ կա, խնդրեմ, մի տարբերակ.
«Հայ-թուրքական հարաբերությունները գրեթե փակուղի են մտել, հասել ենք մի վիճակի, երբ երկու պետություններն էլ առժամանակ կասեցրել են այդ գործընթացը: Մինչդեռ աշխարհում խաղաղություն հաստատելը եղել ու մնում է մեր գլխավոր նպատակը: Ներկա վիճակում լրացուցիչ լարելով իրավիճակը մենք միայն ու միայն կխորացնենք փակուղին, մինչդեռ այս պահին պետք է լինենք խիստ կշռադատված, չթույլատրենք որևէ ավելորդ քայլ, լինենք հնարավորինս չեզոք դիրքերում: Հայերի մասսայական կոտորածի մասին խոսելիս ևս պետք է լինենք հնարավորինս զուսպ, որպեսզի ոչ մի դեպքում կողմերից որևէ մեկին լրացուցիչ լարվածության չբերենք... »

Ինչ վերաբերվում է արձանագրություններին, ապա հիշեցնեմ, որ դրանք վերացված չեն, ընդամենը առժամանակ կասեցված են:
Արտակ, էդ արդեն նախկինում ա ասվել, հիմա նոր բան ա պետք /արձանագրությունների հետ կապված չէ, էլի, շատ ծանոթ տողեր են/: Մանևրելը հա էլի կարան, էն էլ ամերիկացիները... իսկ արձանագրությունները կասեցնելը էս դեպքում վերացնել ա գրեթե նշանակում, որովհետև Թուրքիան դժվար թե գա ու Հայաստանին ասի՝ արի մեր էն արձանագրությունները վերակենդանացնենք, եթե էդ գործում էլի նախաձեռնող չլինեն տերությունները:

Ո՞վ էր ասում, որ Սերժը լավ նախագահ ա: Վիշապ ջան, դու՞ էիր
Հերթական անգամ միայն զզվանք զգացի իր ելույթ ունենալուց: Տեքստը գրել-տվել են ձեռքդ, լավ են արել, շատ լավ չէ, բայց նորմալ տեքստ էր, գոնե մի անգամ կարդայիր տանը կամ էլ Ռիտային ասեիր՝ կարդար, գայիր երկու բառ նորմալ ասեիր, ոչ թե աչքերդ վախենայիր թարթել, որ չկորցնես տողերը Ամբողջ աշխարհը էս ելույթը դիտելու ա, սրա՞ն էինք արժանի

Կամ որ Անտոնովիչը /անունը կարծեմ էսպես էր/ շեշտում է, թե դա 3000 տարվա զարգացող քաղաքակրթության ոչնչացում էր... բոլորը միայն ծափահարում են. էնքան ա լսեն Ցեղասպանություն բառը, հրճվանքի մեջ են ընկնում: Մի հատ չեն ասում. այ մարդ, 3000 տարի՞: Այսինքն մենք գոյություն ունենք մթա 1-ին հազարամյակի՞ց: Բա ու՞ր են արիական-ազգայնական տարրերը: Էդ պահին հա՞մր են դառնում: 1-ին հազարամյակում ձևավորել ենք պետություն, ոչ թե մեր ազգն ա էդ ժամանակից գոյություն ունեցել: