Վիշապ ջան, մի քանի անգամ էլ եմ գրել, ՀՀ-ն իրավահաջորդությունը կատարելա tabula rasa` մաքուր տախտակից: Այսինքն միջազգային պարտավորությունների լռիվ վերանայմամբ:
Այսինքն պետությունը ինքը պետքա որոշի, թե որ միջազգային պայմանագրի գործողություննա շարունակվելու: ՀԽՍՀ-ն ԽՍՀՄ սուբյետկ էր, ինչպես օրինակ Դագեստանի Հանրապետությունը ՌԴ սուբյեկտա: Ֆեդերացիայի սուբյեկտներն էլ կարող են կնքել միջազգային պայմանագիր, բայց դրանք միջազգային պարտավորություններ են ստեղծում միջազգային իրավունքի սուբյետկի` ինքնիշխան պետության, օրինակ ԽՍՀՄ կամ ՌԴ համար: Նույն տրամաբանությամն ՀԽՍՀ կնքած բոլոր պայմանագրերը ԽՍՀՄ պայմանագրերն են, որի իրավահաջորդը Ռուսաստանն է: Մնացած նախկին խորհրդային հանրապետությունները ԽՍՀՄ պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդ են հանդիսանում արդեն կոնկրետ համաձայնության ուժով: Դրա վերաբերյալ ԱՊՀ շրջանակներում կնքվելա կոնկրետ ԽՍՀՄ պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության մասին միջազգային պայմանագիր` մեմորանդում:
Ասվածից պետքա հասկանալի դառնա, որ ՀՀ-ն միայն այն միջազգային պայմանագրերի մասնակիցա մնացել, որի մասին համաձայնությունա տվել: Որքանով ես եմ տեղյակ նման պայմանագրեր ընդհանրապես չկան, նորանկախ պետության միջազգային հարաբերությունները հաստատվել են նոր կնքված միջազգային պայմանագրերով, միջազգային կազմակերպություններում անդամակցելով:
Կարսի պայմանագրի առանձնահատկությունը կայանումա նրանում, որ միջազգային իրավունքի համաձայն իրավահաջորդությունը չի անդրադառնում պետական սահմաններին, որոնք հաստատվել են Կարսի պայմանագրով: Այսինքն ցանկացած պարագայում նորաստեղծ պետությունը պարտավորա ընդունել փաստացի առկա սահմանները` անկախ նրանից, թե ինչպես են դրանք հաստատվել: Սակայն դրանից ոչ մի կերպ չի բխում, որ ՀՀ-ն Կարսի պայմանագրի իրավահաջորդա, քանի որ սահմանները ոչ թե իրավահաջորդության ուժով են պահպանվում, այլ միջազգային իրավունքի jus cogens նորմերի:
Տարբերությունը նրանում է կայանում, որ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վիճարկել սահմանների համապատասխանությունը միջազգային իրավունքին և պահանջել դելիմիտացիա: Սակայն նման պահանջի հիմնավորումը առաջին հերթին պետքա կապել Մեծ Եղեռնի հետ և Կարսի պայմանագիրը դիտարկել որպես դրա հետևանք, որպեսզի ակնկալիքները հնարավոր լինի հիմնավորել միջազգային իրավունքով, ինչը սակայն բավականին բարդ խնդիրա:
Էջանիշներ