User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    «Եթե արյան ծարավ չեք, խաղաղ հեռացիր»,- Սերժ Սարգսյանի պատկերով եւ այս տողերով պաստառն այսօր ոստիկանների եւ «Միացում» նախաձեռնության անդամների միջեւ բախման պատճառ դարձավ:

    Խոստման համաձայն' այսօր «Միացումը» Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ մեկնարկեց իր բողոքի ակցիանների շարքը' ընդդեմ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների:

    Բազմաթիվ կարգախոսների եւ պաստառների մեջ ոստիկաններին զայրացրեց Արցախյան պատերազմի առաջին զոհ Էդիկ Տոռոզյանի մոր' տիկին Փառանձեմի ձեռքի պաստառը' Սերժ Սարգսյանի լուսանկարով: Ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում ոստիկանները հրմշտելով զոհված մոր ձեռքից խլեցին պաստառը եւ այն թաքցրեցին իրենց մեքենայի մեջ:

    Զոհվածի մորը ոստիկաններից պաշտպանող Կոնգրեսի երիտասարդներն արժանացած անձամբ ՊՊԾ գնդի պետ Ռոբերտ Մելքոնյանի վիրավորանքներին:

    «Իմ որդին չի զոհվել ձեր նման դավաճանների համար, որ այսօր հանձնեք նրա արյան գնով ազատագրած մեր տարածքները: Ես անգրագետ ղեկավար չեմ ուզում: Ձեր գործը դավաճաններին պաշտպանե՞լն է»,- լաց լինելով' ոստիկաններին ասում էր տիկին Փառանձեմը:

    Ոստիկաններն այսօր այդպես էլ թույլ չտվեցին «Միացման» անդամներին մոտենալ Նախագահական նստավայրին: Բողոքի ակցիան տեղի ունեցավ Նախագահականի դիմացի մայթում, որտեղ մոտ 1 ժամ միացման անդամները վանկարկեցին. «Չարչիներ, հեռացեք: Հող հանձնողը դավաճան», ինչպես նաեւ երգեցին ազգային ազատագրական երգեր: Միացման վանկարկումներն ու երգը Սերժ Սարգսյանի նստավայրից որեւէ մեկի ուշադրությանը չարժանացան:

    Սերժ Սարգսյանի նստավայրից արձագանքների բացակայությունն ու ոստիկանների պահվածքը մեկնաբանեց «Միացման» անդամ Ժիրայր Սեֆիլյանը. «Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այստեղ նույնիսկ 5 հոգի լիներ, այն մարդիկ ենք հավաքվել, ովքեր իրենց թույլ չեն տալու որեւէ դավաճանության: Գաղափարական մի քանի մարդու միավորումն արդեն նրանց համար վտանգավոր է»:

    Ի դեպ, «Միացումն» այսօր տարածում էր երեկ «Վեստիին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածը, որը հայկական հեռուստաընկերությունները եթեր չհեռարձակեցին: «Բոլորն հայտնի դարձավ կարգավորման ներկայիս փուլի, այսինքն' «Մադրիդյան սկզբունքների» հիմքում դրված տրամաբանությունը: Դա ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումն է, ձեր նշած տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք եւ Ղարաբաղը, եւ մենք անվանում ենք «անվտանգության գոտի»,- ռուս լրագրողին հարցին պատասխանել է Սերժ Սարգսյանը:

    «ՀՀ նախագահի աթոռը զավթած մարդը մեր ազատագրած տարածքները անվանում է «անվտանգության գոտի» եւ պատրաստ է այն հանձնել Ադրբեջանին: Դավաճանությունն այլ կերպ չի լինում»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

    «Միացման» հաջորդ բողոքի ակցիան տեղի ունենալու սեպտեմբերի 25-ին, Մյասնիկյանի արձանի մոտ' ժամը 15.00-ին:



    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.09.2009), Marduk (29.09.2009), Mephistopheles (23.09.2009), Nadine (28.09.2009), Norton (23.09.2009), Rammer (24.09.2009), Tig (24.09.2009), Աբելյան (24.09.2009), Լեռնցի (28.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •