Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Պետությունների միջև հարաբերությունները կարգավորվում են կնքված պայմանագրերի, համաձայնագրերի..... դաշինքների միջոցով: Եթե հրաժարվում ես պ/գ-ից, ապա տեղը <<դատարկվում է>>, ստացվում է, որ պետությունների հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ չկա: Կամ ավտոմատ ուժի մեջ է մտնում նախորդը, կամ կնքվում է նորը, կամ գոյություն ունեցողն է փոփոխության ենթարկվում


Ուժի մեջ մտնել նշանակում է ռատիֆիկացվել Խորհրդարանի կողմից: Մինչև Խորհրդարանի ռատիֆիկացնելը պ/գ-ն սոսկ թղթի կտոր է


Սահմանը փակ պահելու համար պայմանագիր պետք չէ: Իսկ պայմաններ է առաջադրում, որովհետև սահմանի բացման նախաձեռնող կողմը մենք ենք

ՀԻմա Կարսի պայմանագիրն է գործում. հարևան թեմայում Արտգեոն ներկայացրել է պայմանագրի հիմնական բովանդակությունը՝ բացառությամբ մեկ-երկու հավելվածի
Հիմա դու ինձ ասա, այդ ինչպես է գործում Կարսի պայմանագիրը, եթե այդ պայմանագրով օրինակ.
Հոդված 17.
Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և հնարավորինս արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցումի ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները, սակայն համարվում է, որ ճանապարհորդների և ապրանքների փոխադրման, մուտքի և ճանապարհման վերաբերմամբ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:
Հիմա իմ թշվառ կարծիքով երկու տարբերակ կա՝ կամ գործում է, և Թուրքիան խախտել է պայմանագրի կետ կամ կետեր, կամ էլ չի գործում: Սպասում եմ առարկությունների: Հետո կշարունակեմ սրա վերաբերյալ: