Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղո ջան, մի հատ զիջման տարբերակ ասա էլի, որ էտ հնարավորը հասկանամ:

Մի տարբերակ եմ տեսնում միայն: Սաղ աշխարհը Թուրքիան էլ վրից ճանաչում են ցեղասպանությունը, ու թուրքերը մեղա են գալիս, ու խոստանում են մեզ Արարատը հետ տան, կողքից էլ մի քիչ քրդաբնակ հողեր: Ու սկսում են մանրից քրդերին տեղահանել: Սաղ աշխարհն ասում, արաաաաա չի կարելի մարդկանց տեղահանել, դրանք արդեն ահագին վախտ ա տեղ են ապրում, բայց թուրքերն ասում են, չէ, հայերին ենք խոստացել: Քրդերին հանում են տանում են, ասենք տրապիզոին, տուն-տեղ են տալիս: Մենք էլ հայերով կանգնում ենք, նայում ենք թե ում ենք ուղարկելու, որ քրդերի տեղը ապրի էտ տարածքներում: Ու հայերը Մարսելից ու Լոսից թափով գալիս են, որ Արարատի փեշերին տուն սարքեն:

Հիմա կարող ես էս սցենարի ռեալության աստիճանը գնահատել ??
շատերը կգան, հավատացած եղիր. տարածքները այնքան էլ մեծ չեն, որ չկարողանանք բնակեցնել
ներկայիս ՀՀ-ից էլ հատկապես չքավորները կշարժվեն դեպի արևմուտք... կարճ ասած՝ հլը թող տան, մենք էլ մի բան կմտածենք