Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ով ասեց անիմաստա, բայց ներողություն ես 1.5մլն հայի արյունը ու հայրենիքը մի հատ սարի չեմ փոխի ու հանգիստ նստեմ՝ ինչքան էլ որ այն բիբլիականա:
Անիմասը գիտես, որնա՞, երբ ճոռոմ-ճոռոմ հայրենսիրական ճառեր են արտասանում, ստամբուլը արյան ծով սարքում, գոռում, որ մի օր Արևմտյան Հայաստանը մերա, իսկ հաջորդ քայլին համաձայնվում Արարատը ստանալ ու սսկվում են տեղները՝ ծպտուններն անգամ դուրս չի գալի:
Խնդրում եմ չանձնավորել, ես ընդհանրապես էի ասում:
Պետք ա նախ Արարատը ստանալ, որ հետո էլ մնացածը ստանանք, միանգամից ոչ մի բան չի լինում: Ու իրոք ճոռոմ հայրենասիրական ճառերը անիմաստա: Դրա համար պետք ա հստակ ծրագիր, թե որը որից հետո ա:
Դու ասում ես, որ 1.5 միլիոնի կյանքը մի հատ սարի հետ չես փոխի: Այդ դեպքում, ասա ինձ, որնա քո նպատակը? Դու ընդհանրապես, ոնց ես պատկերացնում ու ոնց ես ուզում տեսնել այս հարցի լուծումը? Հասկացանք, որ պետք ա ստեղծել կայուն ու զարգացած երկիր, բայց դա չի նշանակում, որ քանի դեռ մեր երկիրը կայուն ու զարգացած չի, մենք չպիտի քայլեր ձեռնարկենք այս հարցը լուծելու համար: