«Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները եզրափակիչ փուլ են մտել։ Ապրիլին երկու երկրների միջև կարող է ձեռք բերվել համաձայնություն»։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին գրել է թուրքական Star թերթը, որը հայտնի է Թուրքիայի գործող «Արդարություն և զարգացում» կուսացության հետ սերտ հարաբերություններով։
Աղբյուրի համաձայն՝ ստորագրության ենթակա փաստաթուղթը նախատեսում է սահմաններրի բացում, փոխադարձ ապրանքաշրջանառության սկիզբ, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի ձևավորում, որը կզբաղվի 1915թ. դեպքերի ուսումնասիրմամբ։
Աղբյուրը նաև նշում է, որ ղարաբաղյան հարցը չի հանդիսանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ պայման։
Էջանիշներ