Հայ-թուրքական սահմանի բացումը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսությանը չի սպառնում վտանգով: Այդ մասին Հրանտ Բագրատյանը խոսել է հոկտեմբերի 9-ին Մամուլի Ազգային ակումբում: Նա ասել է, որ սկզբնական ժամանակահատվածում կարող է լինել այն, ինչ եղավ իրանական սահմանի բացման պարագայում, երբ Հայաստանը ողողեցին իրանական ապրանքները եւ նույնիսկ շատ մարդկանց մոտ մտահոգություն առաջացրին: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում իհարկե առաջին ժամանակահատվածում Հայաստանը կողողեն թուրքական ապրանքները: Սակայն, ըստ նախկին վարչապետի, եթե մենք իրապես ստեղծագործ ազգ ենք, ինչպես ինքներս ենք մեր երեխաներին դասավանդում դպրոցում, եթե մեր պատմությունը մեզ չի խաբում, եւ մենք արարող, ստեղծող ազգ ենք, ապա մտահոգվելու տեղ պետք է ունենան թուրքերը, ոչ թե մենք, քանի որ մի երեք տարի անց նրանք կարող են դժգոհել սահմանի բացումից:

Իսկ եթե սահմանի բացումը մեզ պետք է սնանկացնի, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, դա նշանակում է, որ թուրքերը քաղաքակրթական առումով մեզանից ավելի առաջ են, եւ նրանց վայրենության, քոչվորության, իսկ մեր ստեղծագործ լինելու մասին մեր պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: 13:24:53 - 09/10/2008

http://www.lragir.am/src/index.php#top
Սրանից ավելի լավ դժվար է ասել: