User Tag List

Էջ 46 82-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748495056 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 676 համարից մինչև 690 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #676
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնգրեսը գովազդից ու քաղաքական, ռազմահայրենասիրացեղական երգերից ի՞նչ ա հասկանում որ:
    Էլմո ջան, դե չհամեմատեցի դաշնակների հետ, դաշնակները ընդհանրապես դեռ չկողմնորոշված քաղաքական կամ չգիտեմինչական ուժ են, եթե ուժ են: Ուղղակի դաշնակների մեջ երիտասարդներին եմ ափսոսում՝ Նիկոլ Աղբալյան կազմակերպության: Բոլորը շատ կիրթ, գրագետ երիտասարդներ են՝ ոգևորված հայրենիքի հանդեպ սիրուց, դաշնակների հետ կապված ինչ-որ առեղծվածներով: Դե գիտես, պակաս ոգևորող չի այն, որ դաշնակցության ներսում <<մկրտվում>> են՝ երդվում են զենքի վրա, կարծեմ բյուրո մտնելիս, թե ինչ... արդեն չեմ հիշում, բայց ժամանակին ես էլ շատ էի հետաքրքրվում իրենցով, մինչև որ ամբողջ պատմությունը աչքիս առաջ չեկավ: Աղանդ են սարքում տո:անգռը

    Ես չեմ հիշում էլի գրել եմ ակումբում, թե ոչ, բայց իմ կարծիքով Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելը նաև Դաշնակցությանը մի ուժեղ ապտակ է. դե Ցեղասպանություն բառը գործածելու շնորհիվ է, որ սփյուքից գրանդ են ստանում: Ստացվում է, որ իրեն չի արդարացնում: Իսկ իրենք ի~նչ մեծ շանսեր ունեին որպես ազգայնական հզոր ուժ ձևավորվելու:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #677
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Նվեր Քոչարյանի ծննդյան առթիվ

    ԿԱՏԱԿՈՂ ԺԱՄԱՆԱԿ, ԹԵ ԼՐՋԱՑՈՂ ԿԱՏԱԿՆԵՐ
    Երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո երբեմն խոսում էր քաղաքականությունից, իր հարցազրույցների ընթացքում, հիշարժան դարձավ նրա հայտարարությունը, որ եթե ինքը լիներ նախագահ, Աբդուլլահ Գյուլը չէր գա Հայաստան: Այդ հայտարարությունը հիշարժան էր հատկապես այն պատճառով, որ հնչեց այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր Գյուլին հրավիրել ֆուտբոլ դիտելու եւ Հայաստանն ու ամբողջ առաջադեմ մարդկությունը սպասում էին, թե ինչ է պատասխանելու Գյուլը:

    2009 թվականի օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանը նշում էր իր ծննդյան 55-ամյակը: Սերժ Սարգսյանը նույնիսկ զանգահարել էր նրան: Չէր այցելել, այլ միայն զանգահարել էր, թեեւ հետո պարզ դարձավ, թե ինչու: Բանն այն է, որ այն նվերը, որ Սերժ Սարգսյանը նախապատրաստել էր Ռոբերտ Քոչարյանի համար, դեռ պատրաստ չէր, դրա համար էլ Սարգսյանը թերեւս գերադասել էր ոչ թե այցելել Քոչարյանին, այլ միայն զանգահարել, քանի որ առանց նվերի այցը գուցե չլիներ այն, ինչ հարկ էր: “Նվերը” պատրաստ եղավ ավելի ուշ եւ հայտնվեց Հայաստանի արտգործնախարարության կայքում, օգոստոսի 31-ի գիշերվան մոտ: Դրանք հայ-թուրքական երկու արձանագրություններն էին, մեկը երկկողմ հարաբերություն զարգացնելու մասին, մյուսը դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին:

    Ինչով այդ ամենը նվեր չէ Գյուլի հրավերին դեմ հանդես եկած Ռոբերտ Քոչարյանին, որի ծննդյան օրը հրապաարակվում են երկու արձանագրությունները, որոնք կյանքի պետք է կոչվեն վեց շաբաթ անց: Թերեւս նվեր է ամեն ինչով եւ եթե այժմ Ռոբերտ Քոչարյանը դրա համար “շնորհակալություն” չհայտնի, ապա գրեթե միարժեք կարելի է ասել, որ հետագայում որեւէ այլ բան “հայտնելը” նրա համար գործնականում դառնալու է անհնար: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե իր նախագահության դեպքում կբացառվեր Գյուլի Հայաստան գալը, փաստացի պարտվում է Սերժ Սարգսյանի “գործին”, ով Գյուլին ոչ միայն հրավիրեց, այլ ներկայացված արձանագրություններով էլ նախանշում է, որ հրավիրելով պարտադրեց կամ կարողացավ համոզել բացել հայ-թուրքական սահմանն ու հաստատել դիվանագիտական հարաբերություն:

    Հիմա ով էր իրավացի, պետության շահի տեսանկյունից իհարկե` Սերժ Սարգսյանը, ով հրավիրեց Գյուլին, թե Ռոբերտ Քոչարյանը, ով դրա դեմ էր հանդես գալիս, ավելի շատ ծուղակ կանխազգալով: Երկրորդ եւ երրորդ նախագահների այդ հեռակա բանավեճը այդպիսով ձեռք է բերում բավական հետաքրքրական ինտրիգ; Պետք չէ մոռանալ իհարկե, որ կա դեռ առաջին նախագահը, ով երկրի ընդդիմության առաջնորդն է: Խնդիրը այն է, որ նա իր պահվածքով, խոսքով, քայլերով այսպես թե այնպես կարող է ծանրացնել կամ երկրորդ, կամ երրորդ նախագահի նժարը, կարող է լեգիտիմություն հաղորդել այս կամ այն մոտեցմանը: Ինչ կանի առաջին նախագահը, դժվար է ասել: Նրա ծննդյան օրը հունվարին է, իսկ մինչեւ հունվար դեռ շատ ջրեր կհոսեն: Այնպես որ կարելի է ենթադրել, որ առաջին նախագահը թերեւս չի շտապի առաջ ընկնել սեփական տարեդարձից, քանի որ “նվերը” իրեն չէ, որ մատուցվել է, իսկ եթե մատուցվել է նաեւ իրեն, ապա իր նվերը Սերժ Սարգսյանը շատ ավելի շուտ է մատուցել, փաստացի յուրացնելով արտաքին քաղաքական այն մոտեցումները, որոնցով փորձում էր քաղաքական դաշտում առանձնանալ առաջին նախագահը:

    Հետաքրքրականը թերեւս այն է, որ այդպիսով, հայ-թուրքական հարաբերության առկա իրողության շնորհիվ, Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է կարծես թե մի յուրահատուկ, առանձնահատուկ եւ աննախադեպ իրավիճակ, երբ օրինակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առաջին անգամ ոչ թե իրար են օգնում կամ միմյանց օգնության կարիքն են զգում ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ հենց նրանցից ամեն մեկի համար կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտակար լինել ընդդեմ մյուսի: Այդ իրավիճակը փաստացի փոխում է ներքաղաքական զարգացումների ամբողջ տրամաբանությունը, դրդելով, որ քաղաքական գործընթացի մասնակիցներն էլ փոխեն մինչ այժմ առավելապես կարծրատիպերի վրա հիմնված վարքագիծը:

    Այդ առումով թերեւս հիշարժան է ամիսներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսներից մեկը, երբ նրան հարցրի, թե արդյոք նա իրեն քաղաքական մրցակից համարում է Ռոբերտ Քոչարյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, թե քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ, հայտնի չէ, թե ուր է, չի կարող համարվել իրեն մրցակից: Երբ քաղաքականության մեջ լինի, այդ ժամանակ հնարավոր կլինի ասել` մրցակից է, թե ոչ: Այդպիսին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նա շարունակեց կատակով, թե միգուցե այդ ժամանակ նույնիսկ լինի վիճակ, երբ ոչ թե մրցակից, այլ գործակից լինեն իրար: “Ինչ կա որ, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է”, ի պատասխան դահլիճի ժպիտների ժպիտով արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հազիվ թե նրա կարգի եւ փորձառության քաղաքական գործիչը մամուլի ասուլիսի ընթացքում անի կատակներ, առանց մտածելու դրանց ոչ միարժեք ընկալման անխուսափելիության մասին: Ավելին, փորձառու քաղաքական գործիչները համարձակ, բայց տվյալ պահին հանրության, մասսայի համար դժվար ընկալելի մտքերը երբեմն ասում են հենց կատակով, իբր կատակ, որ չընկալվելու եւ ավելորդ մեկնաբանությունների վտանգը չեզոքացվի: Մինչեւ երեւի թե կերեւա, թե ժամանակն ինչպես է վերաբերվել կատակին: Իսկ ներկա ժամանակից գլուխ հանելը ավելի ու ավելի է բարդ դառնում եւ դժվար է ասել, թե ժամանակը ինքն է կատակում, թե գնում է այլոց կատակները լրջացնելու ճանապարհով:

    Բոլոր դեպքերում, կարծես թե իրավիճակը ինքն է պարտադրում, որ Հայաստանում քաղաքականությունը վերջապես սկսի իր մեջ ավելի ու ավելի իրական մտածողություն եւ իրապաշտություն կրել, քան միֆոլոգիա կամ կռապաշտություն: Իսկ դա արդեն էական առաջընթաց է:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    10:03:49 - 01/09/2009
    լրագիր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #678
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Կարելի է արդյոք Հայաստան -Թուրքիա հարաբերությունները, որը որոշ չափով թափանցիկ է հասարակության համար, ընդունել որպես Ղարաբաղյան հակամարտություն լուծման կամ չլուծման իդիկատոր????
    Ես կարծում եմ այո, հաշվի առնելով թուրք բարձրաստիճան ղեկավարնների հայտարարությունները, որ քանի լուծված չէ Ղարաբաղի հարցը սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Այսինքն եթե հայտարարվում է, որ սահմանը մյուս տարեսկզբին պետք է բացվի, ուրեմն հարցը պետք է լուծված լինի: Գոնե նախատեսվում է որ ԼՂՀ-ի հարցի պայմանագիրը ստորագրել մինչև մյուս տարեսկզիբ.Այսինքն հնարավոր է մինչև մյուս տարեսկզիբ իշխանափոխություն լինի...Այսինքն հնարավոր է մյուս տարսկզբին ակատնես լինենք ռուսական ազդեցության նվազմանը մեր տարածաշրջանում, որից հնարավոր է սկսվի Ռուսաստանի մասնատումը: Այսինքն հնարավոր է մյուս տարի դեմոկրատական երկրի ունենք. Դզեցցցց

  4. #679
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ռամմեռ

    Կարելի է արագացնել այդ գործընթացները
    Օրինակ կարելի է ստորագրահավաք սկսել որ մենք ՀՀ քաղաքացիներս ուզում ենք ՀԱՊԿ-ից դուրս գանք ու մտնենք ՆԱՏՈ:

    Պետք է պահանջել ռուսական զորքերի դուրս բերում Հայաստանից

    Քանի որ արդեն դրանք անիմաստ են, Թուրքիան մեր ընկերն է ու էլ կռիվ չի լինի
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #680
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամմեռ

    Կարելի է արագացնել այդ գործընթացները
    Օրինակ կարելի է ստորագրահավաք սկսել որ մենք ՀՀ քաղաքացիներս ուզում ենք ՀԱՊԿ-ից դուրս գանք ու մտնենք ՆԱՏՈ:

    Պետք է պահանջել ռուսական զորքերի դուրս բերում Հայաստանից

    Քանի որ արդեն դրանք անիմաստ են, Թուրքիան մեր ընկերն է ու էլ կռիվ չի լինի
    Սա կատա՞կ էր, թե՞...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #681
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե պատմության էջերը թերթենք ու նայենք թե ինչպես են ռուսները վերաբերվել իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին, իսկ ինչպես թուրքերը, կտեսնենք, որ հեչ էլ նույնը չի:
    One_Way ջան, բայց ես ոչ թե ռուս կամ թուրք որպես տեր համեմատելով էի եկել այդ կարծիքին, այլ մեր -հայերիս ուրիշներին ենթարկվելու որակներն ի նկատի ունենալով

  7. #682
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Amourchik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ո՞վ ասեց, որ ռուսներն են սարքել:Մեկել կասե՞ս Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը ո՞վ ա սարքել և ու՞մ համար, ով էլ սարքում ա իր համար ա սարքում, բայց մեր Երևանը ռուսները չեն սարքել, ռուսական նախագծով ա կառուցված, բայց հայերն են կառուցել, Փառք Աստծո գոնե էտ մի բանը մենք լավ ենք անում, էստեղ հեչ ոչ մեկի կարիքն էլ 100 տարի մնա մեզ պետք չի
    Դու լուրջ հավատում ե՞ս դրան: ԽՍՀՄ-ը մի մեծ թաղամաս կառուցեց Լենինականում երկրաշարժից անմիջապես հետո, իսկ հիմա արդեն 20 տարուց ավել է անցել, ոչ մի բան այնտեղ գրեթե չի փոխվել: Առանձին մի քանի շենքեր են սարքվել Լինսի հիմնադրամի աջակցությամբ: Այն ժամանակ եթե սարքող լինեինք, հիմա էլ կսարքեինք:

  8. #683
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէէէէէ, ապեր, սխալվում ես - հավատա անգլիացիներն էլ, ֆրանսիացիներն էլ, աֆրիկայում ու ասիայում էնքան բան են սարքել, որ հավատդ չի գա: Ուրիշ բան չասեմ, Հոնկոնգին նայի, լրիվ անգլիացիների սարքածն ա:
    ok, մի քիչ ավելի մանրամասն կուսումնասիրեմ այդ թեման, կասեմ (եթե ասելու բան ունեցա)

  9. #684
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    One_Way ջան, բայց ես ոչ թե ռուս կամ թուրք որպես տեր համեմատելով էի եկել այդ կարծիքին, այլ մեր -հայերիս ուրիշներին ենթարկվելու որակներն ի նկատի ունենալով
    ընդանևապես ասած շատ ազգեր պայքարում էին իրենց ազատագրման համար, իսկ մենք ինչ գիտեմ, սկսած հռոմա - պարսկաստանից, վերջացրած թուրքա-ռուսաստանները, պայքարել ենք մի տերը մյուսով փոխարինելու համար: Ու պատմականորեն լիովին արդար ձրի, միշտ էլ գլխներիս կերել ենք:
    Ուշադիր որ նայես, ապա կտեսնես, որ երբ որ ճորտը իրա կամքով կամ իրա կամքից անկախ ընկել է տերերի միջև. միշտ էլ ճիպոտահարվել է:

    նույը եղավ դարասկզբին, երբ 180-ականներից սկսած մենք որոշեցինք փոխել տիրոջը: հետևեց տրամաբանական արդունքը:

    խայտառակ պատմություն է ընդանրապես:
    Երկու՝ 1918 և 1991 թվերին ստեղծված անկախությունն էլ եղել է ստիպված ընդունված:
    Առաջինի ժամանակ ուրիշ բան չէր մնում. երբ վրացիք ու ազերիները դուրս եկան Արդրկովկասյան միությունից ու դարձան անկախ, ձեռները թափ տալով մերոնք էլ ասիր որ ուրիշ ճար չկա / /

    նայում էի երեկվա ա1պլուսով - մի տեսանյութ: բոլորը Երևանում կանգնած խոսում են ռուսերեն: երջանիկ ճորտեր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amourchik (04.09.2009), Բիձա (03.09.2009)

  11. #685
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու՝ 1918 և 1991 թվերին ստեղծված անկախությունն էլ եղել է ստիպված ընդունված:
    Վերջին գրառումները չեմ կարդացել, բայց այս մեկը աչքովս ընկավ
    Իրականում, անկախությունը հռչակվել է 1919 թ.-ին, ոչ թե՝ 1918-ին

    Մյուսները հետո կկարդամ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #686
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Գրառումներ
    74
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Հայաստանը չպետք է բացի սահմանը: Հայերըպետք է մտածեն Հայաստանը միավորելու մասին և ոչ սահմանը բացելու մասին: Իսկ ինչ վերաբերում է այլ երկրներին Հայաստանը հույսը պետք է դնի իր վրա:

  13. #687
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Հայտարարություն
    12 սեպտեմբերի 2009 թ.
    2008 թ. հուլիսին Մոսկվայում Սերժ Սարգսյանը գերտերությունների ճնշման տակ հայատարարեց, որ ցանկանում է սկսել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորել: 2009 թ. ապրիլ 22-ի լույս 23-ի գիշերը հայտարարվեց «ճանապարհային քարտեզը», դրանց արդյունքն եղավ «նախաստորագրված արձանագրությունները», որոնք նույնպես «գիշերային դիվանագիտության» մեթոդով սույն տարվա օգոստոսի 31-ի գիշերը հրապարակվեցին:
    Չնայաց այն բանին, որ Թուրքիայի հետ արդեն գաղտնի բանակցությունները այդ կապակցությամբ սկսվել էին 2007 թվին, բայց Սերժ Սարգսյանի կողմից բացահայտ հայտարաված նպատակամղվածությունը կարելի էր ժամանակին, հենց սկզբից կանխել եւ արգելակել, երբ որ Մոսկվայում առաջին անգամ հայտարարեց, ինքը «դեմ չէ թուրքիայի կողմից առաջարկվող ցեղասպանության փաստերը ուսումնասիրող պատմաբանների հանձնախումբ ստեղծվելուն»:
    «Մադրիդյան սկզբունքների» ընդունումը նույնպես կարելի էր կանխարգելել եւ չեզոքացնել, երբ որ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեվին առաջարկում էր Ղարաբաղում ներդրումներ անել: Բայց ցավոք հեռատեսությունից ու քաղաքական ունակությունից զուրկ շատ ու շատ քաղաքական գործիչներ, կուսակցություններ ու կազմակերպություններ ոչ միայն լուրջ չնդունեցին այդ հայտարարությունները այլ նրանցից շատերը փորձեցին անգամ արդարացնել Սերժ Սարգսյանի արտահայտությունները: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են թե` Հայաստանի ղեկավարությունը եւ թե` բոլոր քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, ովքեր կառավարության կոալիցիայի մաս էին կազմում եւ դեռ գտնվում են կոալցիայում:
    2009 թ. օգոստոսի 31-ի գիշերը հրապարակված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ «նախաստորագրված արձանագրությունները» խիստ վտանգում են հայ ժողովրդի շահերը ամբողջությամբ:
    Ճանաչելով ներկա սահմանների ամբողջականությունը, փաստացի հաստատում է Կարսի անօրինական պայմանագիրը: «Միջպետական ենթահանձնաժովի» ստեղծումը՝ պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով ի չիք է դարձնում մինչ այժմ ցեղասպանության ճանաչման գործում ձեռք բերված բոլոր հաջողությունները: Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք բերված հաղթանակը, Արցախի ժողովրդի կողմից արդեն իսկ հռչակված Արցախի անկախությունը նույնպես հարցականի տակ է դրվում՝ արդեն իսկ «մադրիդյան սկզբունքների» շուրջ պայմանավորվածությամբ եւ «արձանագրություններում նշված շատ ու շատ դրույթներով:
    Հայաստանի իշխանությունները խախտել են իրենց իրավասության շրջանակները և ներխուժել են համահայկական համազգային հարցերին առնչվող ոլորտ, որոնց լուծումը վեր է սոսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունների իրավական եւ բարոյական լիազորություններից:
    Ցավոք հայաստանյան պետական ու ոչ պետայկան ողջ լրատվական միջոցները, բոլոր հեռուստաընկերություններն ու ծախու փորձագետները օր ու գիշեր գովաբանում եւ այս համաձայնագիրը ներկայացնում են որպես հայկական դիվանագիտության մեծ ձեռք բերում եւ հաղթանակ: Նրանք ամենապարզունակ եւ երբեմն զավեշտի հասնող եղանակներով ձգտում են հավատացնել ժողովրդին թե դա Հայաստանի ու հայ ժողովրդի համար նպաստավոր համաձայնագիր է: Սակայն պարզ է, որ կեղծ նախագահական ընտրություններից եւ հատկապես մարտի 1-ի սպանդից հետո, մի երկրում ուր կապանքի տակ են լրատվական միջոցներն ու հեռուստացույցը, ուր մտքի ու խոսքի ազատությունը վտանգված է ու վախի մթնոլորտ է տիրում ամենուր, ժողովուրդը չի կարող իմանալ ողջ ճշմարտությունը:
    Գուրգեն Նալբանդյանը,1973 թվականին, Անկարայում որպես բողոքի նշան լքեց նիստերի դահլիճը՝ հրաժարվելով Հայկական ԽՍՀ-ի անունից ստորագրել սովետ-թուրքական սահմանի անքակտելիության մասին պայմանագիրը եւ հայտարարեց, որ աշխարհում ոչ մի հայ երբեք չի համաձայնի ստորագրել նման փաստաթուղթ ու չի համակերպվի նման անարդարության վավերացման հետ ու որ ինքը չունի համայն հայ ժողովրդի լիազորությունը դա անելու: Չնայած նա Հայկական ԽՍՀ-ի կողմից լիազորված էր: Դրանից պետք է հետեւություն անել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը և Կարսի պայմանագիրը անվավեր համարելը՝ համահայկական կողմնորոշիչներ են և ոչ ոքի իրավունք վերապահված չէ՝ չունենալով համազգային լիազորություններ վերոհիշյալ հարցերի առնչությամբ համաձայնագրեր ստորագրել:
    2009 թ. օգոստոսի 31-ին «նախաստորագրված արձանագրությունները» մի ամբողջ փաթեթ է հրաժարվելու Հայի իրավունքից ու պահանջատիրությունից: Ինչը 20-րդ դարի սկզբին թուրքիային չէր հաջողվել ուժով ձեռք բերլ, հաջողվում է 21-րդ դարի սկզբին հայի ձեռքով կամավոր իրեն նվիրելու պատրաստակամությամբ ձեռք բերել:
    Շատ է խոսվում նաեւ այն մասին, թե արձանագրություններում Արցախի հարցը չի շոշափվում: Կարիք էլ չկար շոշափել, քանի որ նախ, եթե «Արցախ» բառը նշված չէ, չի նշանակում նրբորեն եւ կանխամտածված դրույթները արձանագրություններում այդ մասին ոչինչ չեն ասում: Մյուս կողմից, Արցախի հարցն արդեն կարգավորվելու է «մադրիդյան սկզբունքներով» որը նույնպես կործանարար է Արցախի ու հայ ժողովրդի համար: Մադրիդյան սկզբունքները եւ նախաստորգրված արձանագրությունները մեկ փաթեթ են երկու առանձին ձեւակերպումներով:
    «Արձանագրության» դրույթներից մեկը կրկնությունն է 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից Հայաստանի առաջին հանրապետության պարտադրված դրույթը: Արձանագրությունում նշված է. «Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում...» (շեշտադրումը մեր կողմից է)Իսկ հիմա Հայաստանի երրորդ հանրապետությանը մնում է միայն, որ վաղը բոլոր հայրենասերներին, ազատության, արդարության եւ ժողովրդավարության համար պայքարողներին, Թուրքիայի օգնությամբ նույնպես ջախաջախել ինչպես այն ժամանակ կցանկանային ջախջախել Անդրանիկին:
    Այդ չարաբաստիկ «Արձանագրության» մեջ օրըստօրե իհայտ են գալիս նորանոր թաքնված որոգայթներ եւ հայ ժողովրդի համար կործանարար դրույթներ, որոնք հետեւանք են մի կողմից թրքական ստի, կեղծիքի ու խորամանկության վրա խարսխված հարյուրամյակների փորձ ունեցող քաղաքականության եւ մյուս կողմից հետեւանք` հայկական անընդունակ, անցյալից դասեր չքաղող, վարժապետական ու գավառական մակարդակի ներկա ղեկավարների ու կուսակցությունների անհեռատեսության:
    Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք մեր պարտքն ենք համարում հրապարակավ ասելու. ՈՉ թուրքական նախապայմանների իրականացմանը: Միաժամանակ մենք մեր անվստահությունն ենք հայտնում Հայաստանի Նախագահության եւ այն անձանց հանդեպ, ովքեր ձգտում են իրենց որոշումները իրագործել հասարակությանը խաբելու ճանապարհով: Մենք պահանջում են Հայաստանի ղեկավարությունից անհապաղ դադարեցնել բանակցությունների ընթացքը:
    Մենք կոչ ենք անում Սփյուռքի եւ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, կազմակերպություններին եւ քաղաքական գործիչներին համախմբվել եւ համատեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնել ազգակործան քաղաքականության դեմ:
    - Գերմանիայի Հայ ժողովրդավարների նախաձերռնություն
    - Նախաձեռնող խումբ՝ Եվրոպայի Հայերի
    - Հայ Ազգային Մշակութային Կենտրոն (Գերմանիա)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ranchpar (26.09.2009), Tig (22.09.2009), Բիձա (19.09.2009), Լեռնցի (20.09.2009)

  15. #688
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Եկեք բոլորս մեկ մարդու նման մտածենք ես ազգի մասին.....հերիք եղավ բոլ եղավ,բոլորը ահավոր քաղաքականացվել են.....մենք քաղաքականությամբ չպետք է որ կառավարենք այս մի կտոր հողը...մենք տարածքներ ունենք դրսում.....մենք դեռ շատ անելիքներ ունենք դրանք վերադարձնելու համար.....նստել աթոռակռիվ են անում,դուք ել դրած իրանց աթոռակռիվն եք դիտարկում.....իսկ ինչ վերաբերում ա սահմանը բացելուն,միայն ու միայն մեր հողերը հետ բերելու պայմանով ու ցեղասպանության ճանաչմանբ...բոլորս դեպի կորցրած հայրենիք......

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.09.2009), Մեղապարտ (23.09.2009)

  17. #689
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք բոլորս մեկ մարդու նման մտածենք ես ազգի մասին.....հերիք եղավ բոլ եղավ,բոլորը ահավոր քաղաքականացվել են.....մենք քաղաքականությամբ չպետք է որ կառավարենք այս մի կտոր հողը...մենք տարածքներ ունենք դրսում.....մենք դեռ շատ անելիքներ ունենք դրանք վերադարձնելու համար.....նստել աթոռակռիվ են անում,դուք ել դրած իրանց աթոռակռիվն եք դիտարկում.....իսկ ինչ վերաբերում ա սահմանը բացելուն,միայն ու միայն մեր հողերը հետ բերելու պայմանով ու ցեղասպանության ճանաչմանբ...բոլորս դեպի կորցրած հայրենիք......
    Հասնինք Սասուն, մտնինք Վան,
    Մուշ, Ալաշկերտ, Արդահան
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ranchpar (26.09.2009), Մեղապարտ (23.09.2009)

  19. #690
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել:

    Պատասխանող կողմը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն է¸ որը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը¸ գրքի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:

    Գրքում զետեղված են թուրք¸ ադրբեջանցի¸ հայ¸ վրացի հեղինակների հոդվածներ: Թուրք հեղինակների հոդվածներում ցեղասպանությունը բառն առնված է չակերտների մեջ¸ բացի այդ¸ ինչպես այսօրվա ասուլիսում ասաց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը¸ գրքում առկա են բազմաթիվ ոչ հայանպաստ¸ անհաջող¸ ստի վրա հիմնված պնդումներ¸ որոնք կասկածի տակ են առնում Հայոց Ցեղասպանության փաստը: Կենտրոնի տնօրենի պնդմամբ¸ սա առաջին դեպքը չէ¸ երբ Ա. Իսկանդարյանը ոչ հայանպաստ դիրքերից է հանդես գալիս:

    «Նա առաջին անգամ չէ¸ որ կեղծում է հայոց պատմությունը: Բազմաթիվ այլ դեպքեր կան»¸-կարծիք հայտնեց Ա. Այվազյանը:

    Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից¸ սակայն ինստիտուտից պատասխանեցին¸ որ պարոն Իսկանդարյանը Հայաստանում չէ ու Երևան կվերադառնա սեպտեմբերի 26-ին:

    Ինչևէ¸ հայցադիմումը հանձնվել է դատարան¸ առայժմ պարզ չէ ոչ նախագահող դատավորի անունը¸ ոչ էլ լսումների օրը:

    Հայցվոր կողմը մի քանի պահանջներ է ներկայացրել¸ քանի որ ըստ նրանց «Հիմնադրամը թույլ է տվել թե ազգային¸ թե միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների¸ ինչպես նաև նախադեպային և սովորութային իրավունքի մի շարք խախտումներ»¸ ինչպես նաև «Հայոց ցեղասպանությունը հերքող պնդումներն արատավորում են յուրաքանչյուր հայի պատիվն ու արժանապատվությունը»:

    Իրավաբանական մի կազմակերպության հետ կենտրոնը հաշվարկել է¸ որ այդպիսով պատճառվել է բարոյական վնաս` 20 մլն դրամի: «Սա օդից վերցված գումար չէ: Այն հաշվարկված է ութ չափորոշիչների հիման վրա»¸-հավաստեց GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը:

    Սակայն հայցվոր կողմն այդքան գումար չի պահանջելու հիմնադրամից: Դատարանին ներկայացված պահանջներն են` պատասխանողին պարտավորեցնել հրապարակավ հերքել վերոնշյալ գրքում վիճարկվող տեղեկությունները, մի քանի հեռուստաընկերությունների լրատվական գլխավոր թողարկումներում և մի քանի թերթերում¸ արգելել հետագայում Հայոց Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի բոլոր օրինակների հետագա տարածումը¸ ինչպես նաև հասցրած բարոյական վնասի դիմաց հատուցել մեկ խորհրդանշական դրամ:
    http://www.panorama.am/am/law/2009/09/23/ararat/

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (23.09.2009)

Էջ 46 82-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748495056 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •