User Tag List

Էջ 82 82-ից ԱռաջինԱռաջին ... 32727879808182
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,222 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #1216
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկարան թուրք-հայկական երկխոսության կոչ է հնչեցնում.

    Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև:

    Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ բրիտանական The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։ Դավութողլուն, այդուհանդերձ, որևէ խոսք չի ասել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարայի պատրաստակամության մասին:

    «Թուրքերը և հայերը հարաբերություններ են ունեցել դարեր շարունակ», – գրել է Թուրքիայի արտգործնախարարը, – «Հայերը Օսմանյան կայսրության ամենալայնորեն ինտեգրված համայնքներից էին, որոնք մեծապես հարստացրել են կայսրության սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքը, և անասելի արժեք են ներկայացրել կայսրության զարգացման տեսակետից պատերազմների և խաղաղության հաջորդական շրջաններում»:

    «Օսմանյան հայերի ազդեցությունը երկրի ինտելեկտուալ կյանքում և արվեստի բնագավառում հնարավոր չէ գերագնահատել… Էդգար Մանասը, ևս մեկ հայ, Թուրքիայի ազգային հիմնի ստեղծողներից մեկն էր: 19-րդ դարի օսմանյան ճարտարապետությունը առանձնացել է օսմանյան սուլտանների կողմից պատվիրված և հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով, հատկապես Բալյան ընտանիքի կառուցապատողներով: Առանձնահատուկ հիշատակման են արժանի Ստամբուլի այնպիսի հանրահայտ ճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են կայսերական Դոլմաբաղչե և Բեյլերբեյի պալատները, որոնք վերագրվում են Բալյաններին, այնպես, ինչպես Բոսֆորի երկայնքով կառուցված մի քանի նշանակալից մզկիթներ», – գրել է Դավութօղլուն:

    Շարունակելով` Թուրքիայի արտգործնախարարը գրել է, թե հայերը «մեծապես տուժել են» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

    «Հայկական համայնքի մի զգալի մասի տեղահանման հետևանքները անընդունելի էին և անմարդկային», – հավելել է Դավութօղլուն` իր օգտագործած այս ձևակերպումներով զգալիորեն հեռանալով տասնամյակներ շարունակված Հայոց ցեղասպանության ժխտման` Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական թեզից:

  2. #1217
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հըմ...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #1218
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    հըմ...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Ապատեղեկատվություն ա, Տիգ ջան: Թուրքերը ինչպես այս մասին գրեցին, այնպես էլ հերքեցին (դեռ երեկ):
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #1219
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Si vis pacem, para bellum

  5. #1220
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անիմաստ սկիզբ, անիմաստ ընթացք, անիմաստ վերջ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #1221
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիմաստ սկիզբ, անիմաստ ընթացք, անիմաստ վերջ...
    Ու 1221 հատ անիմաստ գրառում :Ճ
    Սկզբունքորեն չնչինություն է այն ռեսուրսների, ժամանակի, էներգիայի, ներուժի և մնացած այլ «ազգային պաշարների» համեմատ, որ ՀՀ-ն առհասարակ կորցրել է ապիկար իշխանությունների պատճառով:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (02.03.2018)

  8. #1222
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու 1221 հատ անիմաստ գրառում :Ճ
    Սկզբունքորեն չնչինություն է այն ռեսուրսների, ժամանակի, էներգիայի, ներուժի և մնացած այլ «ազգային պաշարների» համեմատ, որ ՀՀ-ն առհասարակ կորցրել է ապիկար իշխանությունների պատճառով:
    Հեսա, հենց նոր մի հատ էլ նախագահ ունեցանք ․․․ սաղ դզելույա։

    Սերժիկն էլ մի երկու ամսից կամովին պաշտոնի իջեցման ա գնում, վարչապետ ա դառնալու։ Շատ համեստ ա, է ․․

Էջ 82 82-ից ԱռաջինԱռաջին ... 32727879808182

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •