User Tag List

Էջ 81 82-ից ԱռաջինԱռաջին ... 3171777879808182 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,201 համարից մինչև 1,215 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #1201
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքերը իրար են խառնվել և դա լավ է
    Ինչ ուզում եք ասեք, ենթագիտակցորեն մտածում են, որ օրերից մի օր հաողերը ստիպված են լինելու վերադարձնել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (04.08.2011)

  3. #1202
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ղարաբաղը մենք վերցրինք, Արարատ լեռն էլ թողնում ենք ձեզ»:
    Ոնց ես հասկացա, նման բան չէր ասվել ու նորմալ հայ նախագահ չպիտի էլ ասի - Արարատը մենք իրավունք չունենք որևէ մեկին. "թողնելու":
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.08.2011)

  5. #1203
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (03.02.2012)

  7. #1204
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքերը իրար են խառնվել և դա լավ է
    Ինչ ուզում եք ասեք, ենթագիտակցորեն մտածում են, որ օրերից մի օր հաողերը ստիպված են լինելու վերադարձնել:
    Հողերը հետ չեն տա, արի մի քիչ ռեալիստ լինենք:
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (02.02.2012)

  9. #1205
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՄովսեսՄուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հողերը հետ չեն տա, արի մի քիչ ռեալիստ լինենք:
    Այսօրվա դրությամբ գուցե և ռեալ չէ, բայց մի օր հաստատ տալու են:

  10. #1206
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօրվա դրությամբ գուցե և ռեալ չէ, բայց մի օր հաստատ տալու են:
    Մինչև առուն ջուր գա գորտի աչքը դուրս կգա:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  11. #1207
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքերը իրար են խառնվել և դա լավ է
    Ինչ ուզում եք ասեք, ենթագիտակցորեն մտածում են, որ օրերից մի օր հաողերը ստիպված են լինելու վերադարձնել:
    Որ իրար են խառնվել, դա հաստատ այդպես է... Բայց Մալխաս ջան, վախենամ, որ նրանք ենթագիտակցորեն արդեն հասկանում են, որ ստիպված են լինելու այդ հողերը մեկ անգամ ևս գնելու ...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  12. #1208
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօրվա դրությամբ գուցե և ռեալ չէ, բայց մի օր հաստատ տալու են:
    դե աստված տա....
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (10.07.2013)

  14. #1209
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՄովսեսՄուս-ի խոսքերից Նայել գրառումը
    դե աստված տա....
    Ավարայրի ճ/մարտի հետ կապված մի անեկդոտ կա, որ Աստված հետազոտում է երկու բանակներն էլ. մի կողմում փղերին են հարբեցնում, զինվորների ռազմական ոգին են բարձրացնում..., իսկ հայկական կողմում` աղոթում են: Աստված ասում ա` սրանք էլի հույսները իմ վրա՞ են դրել :
    Հասկանում եմ Ձեր գրառման իմաստը. մեր համար շատ կիրառական արտահայտություն է: Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք վաղուց արդեն պետք ա հույսներս կտրեինք և աստծուց, և այլ երկրներից, և պատմաբաններից... այս հարցով պետք է զբաղվեն միայն իրավաբան-միջազգայնագետները` պետական նախաձեռնությամբ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (10.07.2013), Մինա (10.07.2013)

  16. #1210
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. #1211
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1953թ-ին. Արա Պապյան
    02:12 • 23.05.12

    Ամերիկայի Միացյալ Նահանգները եղել է աշխարհի առաջին պետությունը, որը կառավարության հատուկ որոշմամբ 1953թ-ին գրավոր միջազգային դատարանին տեղյակ է պահել այն մասին, որ հայերի հանդեպ 1915թ-ին իրականացրածը ցեղասպանություն է և նշել «ջենոսայդ» բառը: Այս մասին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Նարեկացի արվետի միությունում «Հայկական հարցի լուծումը միջազգային իրավունքի համատեքստում. Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» թեմայով դասախոսության ընթացքում:

    Նրան հատկապես զարմացնում է այն, որ բոլոր հայերը սպասում են այն օրվան, թե երբ է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտասանելու «genocide» բառը, և ըստ նրա՝ այսօր ամեն ինչ արվում է միայն այդ բառի համար:

    «Այն դարձել է կախարդական փայտիկի, ազարտի ու օրգազմի նման մի բան, բայց մեր իրավունքները խարսխված չեն Ցեղասպանության ընդունման փաստի վրա: Երբ մարդկանց հարցնում ես՝ ի՞նչ է փոխվելու, եթե վաղը Օբաման ասաց այդ բառը, ոչ մեկը չգիտի հարցի պատասխանը, ասում են՝ դա կարևոր է, ասում են, որ ԱՄՆ-ն ճանաչեց, Թուրքիան էլ կճանաչի Ցեղասպանությունը: Բայց արդյո՞ք դա այդպես է, կամ եթե Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասանությունը, կվերադարձնի՞ հայկական տարածքները. իհարկե, ոչ»,-ասաց նա:

    Նա նշեց, որ Թուրքիան կարող է ասել. «Կներեք, անցած լինի»: Պապյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ցեղասպանության ճանաչումն ու տարածքների վերադարձը մեկը մյուսից չեն բխում: Ըստ նրա՝ այս հարցում հենքը պետք է դնել փաստաթղթերի վրա:

    «Ա՜յ, երբ որ մենք խոսում ենք փաստաթղթերի մասին, որոնցով ամրագրված են իրավունքներ՝ այդ թվում տարածքային, և եթե մենք կարողանում ենք սա շրջանառության մեջ դնել, մտցնել միջազգային դատարան, սա կլինի իրավական լծակ՝ Թուրքիայի դեմ: Նման դեպքում եթե մենք չենք կարողանում այդ տարածքները վերցնել, գոնե որոշակի իրավունքներ կարող ենք ունենալ, օրինակ՝ ազատ, անվճար տրանզիտի իրավունք, հուշարձանների իրավունք և այլ մի շարք իրավունքներ»,-ասաց նա:

    Պատմաբանը այս շփոթությունը, թե Թուրքիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվերադարձնի հայկական տարածքները, պայմանավորում է հրեաների Հոլոքոստի ընդունման և փոխհատուցման հանգամանքով:

    «Հրեաները փոխհատուցում ստացան ոչ թե որ ընդունեցին գերմանացիները Հոլոքոստը, այլ որ 1952թ-ին Լյուքսենբուրգում կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև համապատասխան պայմանագիր և այդ պայմանագրի հիման վրա են հատուցումները ստանում»,-ամփոփեց պատմաբանը:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (01.08.2012), Մինա (10.07.2013)

  19. #1212
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքիայի նոր օրենքն ուղղված է այն ժողովուրդների դեմ, որոնց հայրենիքի վրա կառուցված է Թուրքիան. քաղաքագետ
    17:07 • 31.07.12

    Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ Թուրքիայում սեփականության մասին ընդունված նոր օրենքը, ըստ էության, ուղղված է այն երեք ժողովուրդների դեմ, որոնց հայրենիքի վրա կառուցված է ներկայիս Թուրքիան:

    «Այն ժողովուրդները, ումից հայրենիք են խլել, այս նոր ընդունված օրենքով, թուրքերը նրանց սեփականությունը վերադարձնելու հարցը փակում են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Շիրինյանը և նշեց, որ այդ երկրներն են Հայաստանը, Հունաստանը, ինչպես նաև Սիրիան, որը նույնպես հողային պահանջ ունի Թուրքիայից:

    Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայում ընդունված նոր օրենքի, Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի ու Եմենի քաղաքացիներին արգելում է անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում:

    Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվել է անշարժ գույք գնել Սև ծովի ափին, իսկ Հունաստանի քաղաքացիներին` ափամերձ ու սահմանամերձ տարածքներում:

    Փոխարենը, անշարժ գույք կարող են ձեռք բերել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիները` առանց որևէ նախապայմանների:

    Քաղաքագետը պատահական չի համարում այս երկրների շարքի ի հայտ գալը, ըստ նրա, օրենքը նաև քարոզչական նպատակ ունի:

    «Թուրքիան սրանով ներկայացնում է այն երկրների ցանկը, որոնք, ըստ նրա, ոչ դեմոկրատական պետություններ են և արդյունքում Հայաստանը բերում ու հավասարեցնում է այն ժողովուրդներին, որոնք, Արևմուտքի չափանիշներով, այսպես ասած, վտարված պետություններ են, օրինակ՝ Հյուսիսային Կորեան: Նույնը Սիրիան, այն դեպում, երբ մինչև այս իրադարձությունները Սիրիան շատ ավելի ժողովրդավարական երկիր էր, քան Թուրքիան է»,- ասաց քաղաքագետը:

    Լևոն Շիրինյանը նկատում է, որ այս օրենքի ընդունումից կարելի է եզրակացնել, թե ո՞ր երկրներին են Թուրքիայի բարեկամները, և որոնք՝ ոչ. «Սրանով Թուրքիան ցույց է տալիս, թե ովքեր են իր բարեկամները, ո՞ւմ է մոտ թողնում թուրքական պետականությանը, ում՝ ոչ»,- բացատրեց նա:

    Ամեն դեպքում, ըստ Լևոն Շիրինյանի, Հայաստանի համար նման օրենքը նաև շահեկան է, այն իմաստով, որ «հերթական անգամ քաղքենիների վրա, ովքեր թուրքերի հետ գործ են անում՝ սառը ջուր լցվեց, և այսուհետ նրանք կհասկանան, որ եթե գումարներ ունեն, ապա թող դրանք ներդնեն Հայաստանում, Արցախում ու Ջավախքում։

    Քաղաքագետի տեղեկացմամբ, նոր օրենքը Թուրքիայում ավելի վաղ ընդունված «Լքյալ գույքի մասին» օրենքի լրացումն է, ըստ որի, անտեր մնացած սեփականությունն ազգայնացվում է:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.08.2012)

  21. #1213
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ հետաքրքիր հայտարարություն...

    Գլխավոր դատախազի սենսացիոն հայտարարությունը

    Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է ստանան փոխհատուցում, Հայկական եկեղեցուն պետք է վերադարձվեն պահպանված եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները, Հայաստանը պետք է ստանա կորցրած տարածքները, հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրավաբանների համահայկական համաժողովի ժամանակ:
    Նա ասել է, որ պետք է միջազգային փաստաթղթերի փորձաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են հայ ժողովրդին եւ նրա տարածքներին: Մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Անհրաժեշտ է պատրաստել փաստաթղթեր եւ ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան, ասել է նա:
    2008-ին սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր, Հայաստանը պաշտոնապես չի խոսել Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու մասին եւ հայտարարել է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների: Նման մոտեցումը աննպատակահարմար համարվեց Հայաստանում եւ սփյուռքում:
    Ներկայիս Թուրքիան կառուցված է էթնիկ համայնքների պատմական տարածքների վրա, այդ թվում հայերի: Մինչեւ 1965 թվականը Խորհրդային Հայաստանը նույնիսկ չէր հիշատակում ցեղասպանությունը, իսկ 1991 թ. անկախանալուց հետո ձգտում էր չխոսել տարածքային պահանջների մասին:
    Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր, թե պանթյուրքիզմը կորցրել է իր բովանդակությունը որպես քաղաքական գործոն, եւ «խաչակրաց արշավանքի» ցանկացած կոչ ունակ է այն կրկին վերածել այդպիսին, Հայաստանը դարձնելով թիրախ պանթյուքիզմի եւ պանիսլամիզմի համար:
    2000 թ. ՄԱԿ-ի Հազարամյակի վեհաժողովում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտումը միայն ուժեղացնում է պատմական արդարությունը վերականգնելու մեր ձգտումը»:
    Դա մինչ այժմ Հայաստանի պահանջների ամենաբարձր նշաձողն էր, ՄԱԿ-ի ամբիոնից: Սակայն գլխավոր դատախազի հայտարարությունն անցավ այդ նշաձողը. Հայաստանը փաստացի պաշտոնապես հայտարարում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մասին:
    Հայաստանը փաստացի հրաժարվում է կատարել Թուրքիայի պահանջը՝ սահմանները բացելու դիմաց Ղարաբաղի մի մասը զիջել Ադրբեջանին: Չեք ուզում բացել սահմանները՝ մենք կգնանք այլ ճանապարհով, ասում են հայերը:
    Ներկայում Թուրքիայի ղեկավարության համար բարդ ժամանակներ են: Քրդերի հետ հաշտությունը «սառել» է, Ասադը հաղթանակներ է տանում, Եգիպտոսում տապալվել է իսլամական կառավարությունը, ԱՄՆ եւ Իրանի միջեւ սպասվում է մերձեցում: Այս ֆոնին, Հայաստանի տարածքային պահանջները կարող են լրացուցիչ լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար, որն այդպես էլ չկարողացավ իրականացնել նեոօսմանիզմի դոկտրինը:
    Արդյոք Հայաստանը գործընթաց է սկսելու Թուրքիայի դեմ, որը կմեկնարկի միջազգային պայմանագրերի բողոքարկմամբ, մասնավորապես՝ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի: Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Մոսկվայի պայմանագիրը չունի միջազգային իրավական ուժ (այդ պայմանագրով Ղարաբաղը եւ Նախիջեւանը բռնակցվեցին Ադրբեջանին, Մոսկվան ճանաչեց Թուրքիայի ներկայիս սահմանը Հայաստանի հետ), իսկ 1923 թ. Լոզանի պայմանագրով Կարսը չի մտնում Թուրքիայի կազմի մեջ: Փոխարենը, ուժը չի կորցրել Սեւրի պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմում են Վանը, Բիթլիսը, Էրզրումը եւ Տրապիզոնը:

    Աղբյուր՝ lragir.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (10.07.2013)

  23. #1214
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիարբեքիրում հայերին 17 անշարժ գույք է վերադարձվել
    11:34 • 09.07.13

    Դիարբեքիրի (Տիգրանակերտ, ներկայիս Թուրքիայի տարածք) Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը 20 թաղամասերում 190 անշարժ գույքի նկատմամբ հայտ էր ներկայացրել, որոնցից 17-ն արդեն վերադարձվել են հայ համայնքին, տեղեկացնում է Hye Tert-ը։

    Դիարբեքիրում 1915թ.-ից ի վեր չօգտագործվելու պատճառով ավերված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2009թ.-ին վերաբացվել էր։ Այն վերանորոգվել էր արտերկրում բնակվող հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով։ Վերանորոգման ընթացքում այնտեղ հայերեն փաստաթղթեր էին հայտնաբերվել, որոնք հավաստում էին հայերի ունեցվածքի մասին։

    Ըստ այդմ՝ 1910-1921թթ.-ին Դիարբեքիրի 20 թաղամասերում շուրջ 190 տուն, հողատարածք, պաշտամունքի վայրեր են պատկանել հայերին։ Հայերեն փաստաթուղթը թուրքերեն է թարգմանվել, և հիմնադրամը դիմել էր դրանք հետ ստանալու պահանջով։

    17-ի վերադարձի կապակցությամբ եկեղեցու հիմնադրամի ղեկավար Վարդգես Էրգյուն Այըքն ուրախություն է հայտնել։
    «Անցյալում մեր համայնքին պատկանած այգիներն ու հողատարածքները զավթվել են։ Անգամ, երբ 190-ից 17-ը հետ են վերադարձվել, դրանք ներկայիս տերերից հետ ստանալը բարդ է, և մենք դատական կարգով փորձելու ենք պաշտպանել մեր իրավունքները։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, անգամ մենք չգիտենք։ Ակնկալում ենք պաշտոնյաների աջակցությունը»,-ասել է նա։

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (10.07.2013)

  25. #1215
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից անցում կատարել հատուցման դաշտ. Արա Պապյան
    09.Հուլիս.2013 - 15:13

    Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից պետք է անցնում կատարել հատուցումների դաշտ: Այս մասին հուլիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովում, որը կայացավ հուլիսի 5-6-ին, գրեթե բոլոր զեկուցողները շեշտը դրեցին այն բանի վրա, որ ճանաչման գործընթաց? ?ց արդեն պետք է անցում կատարել հատուցման դաշտ: Նրանք, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ոչ թե անիրազեկ են, այլ հետեւում են քաղաքական-տնտեսական շահերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Պապյանը'շեշտելով, որ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություն կատարել: Հատուցումը պետք է բաժանել երեք մակարդակի: «Առաջինը անհատական հատուցումներն են' գույքային հատուցումները, երկրորդ մակարդակը համայնքային մակարդակն է, մասնավորապես եկեղեցիները' հաշվի առնելով նաև եկեղեցապատական հսկայական գույքը: Երրորդ մակարդակը վերաբերում է ՀՀ իրավուքներին' և' գույքային, և' տարածքային»,-նշեց Պապյանը: Նա կարևորեց այն, որ համաժողովի ժամանակ խոսվեց նաև Վուդրո Վիլսոնի վճռի մ ասին: «Խոսեցին շատերը և կարևորը ՀՀ գլխավոր դատախազի ելույթն էր' կապված նաև Նախիջևանի և Սևրի պայմանագրի հետ: Շեշտվեց, որ Սևրի պայմանագիրը օրինական փաստաթուղթ է, թեև վավերացված չէ, սա կարծում եմ կարևորագույն շեշտադրումն էր: Նման միտք հնչեց հենց իրավաբանի բերանից, որին պաշտպանեցին մի շարք իրավաբաններ»,-ասաց Արա Պապյանը:

    Պապյանը հայտնեց, որ ամփոփիչ հայտարարությունը ևս շատ կարևոր էր, որովհետև աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց: Հարցին' հաշվարկված է արդյոք, թե որքան է կազմում Հայաստանին հասցված գույքային վանսը' Պապյանն ասաց, որ հստակ չի կարող ասել, բայց ամերիկացի մի պրոֆեսորի հետ ունեցած զրույցում վերջինս իր հաշվարկներով 500 մլրդ դոլարի գույքային վնաս է հաշվարկել, միայն շենքներն ու կառույցները նկատի ունենալով: «Բայց մի ամերիկացի պրոֆեսոր էլ ասաց, որ պետք է գույքի օգտագործման համար էլ փոխհատուցվի»,-ասաց Պապյանը:

    Հուլիսի 5-6-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցել են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: Ելույթներով հանդես են եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանը և այլք: Իրավաբանները անդրադարձե լ են նաև Սևրի և Կարսի միջազգային պայմանագրերի իրավական հետևանքներին:

    Աղբյուր՝ times.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (10.07.2013)

Էջ 81 82-ից ԱռաջինԱռաջին ... 3171777879808182 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •