Ոչ մի ազգ էլ մեծ հաշվով մյուսին չի սիրում: Խնդիրն այն է, որ ՀՀ և ՌԴ շահերը առայժմ և որպես կանոն համընկնում են, իսկ ՀՀ և Թուրքիայի Հանրապետության հարցում ուղիղ հակառակ պատկերն է: Ի դեպ...:
Ոչ մի ազգ էլ մեծ հաշվով մյուսին չի սիրում: Խնդիրն այն է, որ ՀՀ և ՌԴ շահերը առայժմ և որպես կանոն համընկնում են, իսկ ՀՀ և Թուրքիայի Հանրապետության հարցում ուղիղ հակառակ պատկերն է: Ի դեպ...:
Վերջին խմբագրող՝ Lion: 24.06.2011, 22:40:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (25.06.2011)
Թուրքերի հետ ինչպես միշտ պետք է զգույշ լինենք և կարգավորենք մեր հարաբերությունները միայն տնտեսական ոլորտում:
Ի՞նչ ասեմ այստեղ...
Առանց մեկնաբանության...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Իշխանություններ ջան, սովորեք, ոնց են պատարսխան տալիս...
Պաշտոնական Անկարան կոշտ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին
10:04 • 27.07.11
Պաշտոնական Անկարան կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Սերժ Սարգսյանին քննադատող հայտարարությամբ:
«Պետական գործիչների հիմնական գործը պետք է լինի այն, որ նրանք իրենց հանրության և հատկապես երիտասարդ սերնդի համար պատրաստեն խաղաղությամբ և բարօրությամբ լեցուն ապագա: Սակայն դրան բոլորովին հակառակ մոտեցմամբ ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն սերմանելու ձևով երիտասարդներին և ապագա սերունդներին խորհուրդներ տալը ծայրաստիճան անպատասխանատու գործելաոճ է»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է նաև, թե այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված փնտրտուքները թափ են հավաքում, Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա խաղաղության համար աշխատելու նպատակ չունի:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Եվ սա դեռ շատ ջուր կքաշի, քանի, որ ժամանակին նրանց կողմից արված նմանատիպ /ինկատի ունեմ "թշնամանք սերմանող"/ հայտարարություննրին ադեկվատ պատասխան չի տրվել...
Անկարան վիրավորում է հայ ժողովրդին. «Խելքներդ գլուխներդ հավաքեք»
11:09 • 29.07.11
Անկարան շարունակում է քննադատություններ հնչեցնել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերի համար։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, այս անգամ Սերժ Սարգսյանի խոսքերին անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ով, անցնելով թույլատրելիի սահմանը, վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին:
«Դա անպատասխանատվություն է և սադրանք, որից Հայաստանը ոչինչ չի շահելու… Սարգսյանի ելույթը ներքին լսարանի համար էր։ Իսկ մեր վարչապետը տվեց արժանի պատասխանը։ Թուրքիան հզոր պետություն է։ Ոչ ոք չի կարող Թուրքիային, մեր սարերին, մեր դաշտերին ու ջրերին թարս նայել… Մենք ենք այս հողերի տերը»,– ասել է Արընչը՝ շարունակելով. «Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ ունի։ Երբ ժամանակին սոված էին, մենք նրանց ցորեն ենք ուղարկել։ Թող խելքները գլուխները հավաքեն և Սփյուռքի խաղի մեջ չմտեն»։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մեծ մեծ խոսելը թուլության նշան է: Հզոր երկիրը ոչ մի անգամ կարիք չունի ասելու, որ ինքն իր երկրի տերն է և այլն և այլն : Ինչպես որ խելացի մարդը կարիք չունի, որ իրեն գովեն: Իսկ ահա Թուրքիան վերջին մի քանի տասնյակ տարում միայն պոռոտախոսությամբ է որ զբաղված է: Իսկ Իլհամ Ալիևը մեծ աշխատանք է տանում, որպեսզի մարդկանց մեջ կարծիք ձևավորի, որ ինքը խելացի է: Նա նույնիսկ լավ է զգում իրեն, երբ ասում են:
Մալխաս ջան, տես, որ էլի նման մտածելակերպով նորից գնում ենք դեպի անտեսման: Իսկ անտեսումները վերջ ի վերջո հանգեցնում են ճահճի մեջ հայտվելուն: Ես չեմ ասում, թե հիստերիաի մեջ ընկնենք ու իրենց նման հիստերիկ արձագանքներ հանենք: Բայց որ չափված-ձևված պատասխան պիտի տրվի, դրանում համոզված եմ:
Եվ հետո Թուրքիան է հզո՞ր, թե՞ մենք: Ի՞նչ կապ ունի հզոր լինելը հիստերիկ լինելու հետ...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ընդհանուր առմամբ ճիշտ բաներ ես գրել: Իհարկե պետք է դրանց պատասխանել ու տեղը դնել: Մերոնք կարծես դա անում են:
Այս պահի դրությամբ Թուրքիան իհարկե ուժեղ է Հայաստանից, բայց ահա քանի հարյուր տարի է Թուրքիան բռնել է թուլանալու և փոքրանալու ճանապարհը ու դեռ շարունակում է: Այսօր էլ նրա գլխին կախված է մասնատման վտանգը: Իր շրջապատում ոչ մի պետություն չունի, որի հետ լավ հարաբերություններ ունենա: Վրաստանն ու Ադրբեջանը լուրջ երկրներ չէի համարի: Կա նաև քրդերի հարցը, որոնց վաղ թե ուշ կոգտագործեն մասնատելու Թուրքիան, քանի որ աշխարհի հզորներին պետք չէ այնպիսի երկիր, որ մեծ ախորժակներ ունի: Տեսել եմ քարտեզներ, նշեմ` ոչ լեգալ, օգտագործելով իմ կապերը, որտեղ կոնկրետ նշված են, թե ինչպես պետք է բաժանվի Թուրքիան: Իրանի բաժանման քարտեզ էլ կար, ի դեպ: Թուրքիայի բաժանման դեպքում Հայաստանը ելք է ունենալու դեպի Սև ծով: Իրանի բաժանման դեպքում Ադրբեջանը մեծ հողեր է զիջելու Հայաստանին, բայց փոխարենը մի քանի անգամ շատ ստանալու է Իրանից:
Մի քիչ շատ հեռացա նյութից: Երբ հզորը հիստերիա է բարձրացնում, ուրեմն միջոցներ չունի լուծելու այն խնդիրը, որի պատճառով այդ հիստերիան բարձրացրել է: Այսինքն այլևս այդքան էլ հզոր չէ: Երբ Մուհամմեդ Երկրորդը գրավում էր Կոստանտինապոլիսը` մեծ մեծ չէր խոսում, միչդեռ նրա գործը մի հանճարեղ ձեռնարկում էր: Հզորությունը պոռոտախոսության կարիք չունի:
Չեմ էլ պնդում , որ այդ թուլափայը հենց այնպես է լինելու: Ինչ որ պայմաններ երևի կստիպեն կատարել: Ասենք ճանաչել նոր սահմանները և հողային հավակնություն չունենալ: Բայց թե տարիներ հետո, երբ բարենպաստ առիթ ստեղծվի էլ ավելի ընդարձակել տարածքները, ով է այդ պայմանագրին նայելու: Ես չէ որ քեզ պետք է հիշեցնեմ, թե ինչպիսի պայմանագրեր են խախտվել, երբ դրանք դադարել են բխել այս կամ այն պետության շահից:
Tig (30.07.2011)
Հայ-թուրքական սահմանին այրել են Սերժ Սարգսյանի նկարը
09:20 • 01.08.11
Թուրքիայում շարունակում են քննադատություններ հնչել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած արտահայտությունների համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, այսպես կոչված «Հայկական պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİM-DER) ի նշան Սերժ Սարգսյանի խոսքերի դեմ բողոքի` ակցիա է կազմակերպել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետում:
Ակցիային, որին մասնակցել են Իգդիրում բնակվող թուրքեր և ադրբեջանցիներ, հնչել են հակահայկական կոչեր: Ակցիայի ավարտին մասնակիցները պատռել և այրել են Սերժ Սարգսյանի լուսանկարը:
«Սերժ Սարգսյանի խոսքերը ևս մեկ անգամ ի ցույց են դնում նրա թշնամանքն ու ատելութունը… Մենք` որպես հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների պլատֆորմ, դիմում ենք Սարգսյանին` քանի դեռ այդ խոսքերի պատճառով Թուրքիայի Հանրապետությունից ներողություն չեք խնդրել, մեր խոսքն ավելի կոշտ, իսկ գործողություններն ավելի գլոբալ բնույթ են կրելու: Մենք մեր երկրից մի քար անգամ չենք տա: Ինչպես մեր պապերն են ուս-ուսի տված այս հողերը նման վատ նպատակներ հետապնդող մարդկանցից պաշտպանել և մեզ փոխանցել, մենք էլ այդ հողերը կյանքի գնով պահպանելու և փոխանցելու ենք հաջորդ սերունդներին: Դա Սարգսյանն ու նրա պես մարդիկ թող լավ իմանան»,- ասել է ASİM-DER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն իրարանցում է առաջացրել Թուրքիայում:
Այդ հանդիպման մասին հրապարակումներից անմիջապես հետո թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն սկսեցին լուրեր ատարածել, թե Հայաստանի նախագահն, իբր, բառացիորեն ասել է` «Ղարաբաղը մենք վերցրինք, Արարատ լեռն էլ թողնում ենք ձեզ»:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ