Թուրքերի հետ ախպերության կողմնակիցներին` ի գիտություն

Թուրքիայի քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների (SETA) հիմնադրամի կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 73,9%-ը բացասաբար է տրամադրված հայերի նկատմամբ։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը։

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ հարցումը, որին մասնակցել է 3040 մարդ, անցկացվել է Թուրքիայի 12 նահանգներում։

Հարցման մասնակիցների 33.2%-ը դրական, իսկ 39%-ը բացասաբար է տրամադրված արաբների նկատմամբ։ Ամերիկացիներին բացասաբար են վերաբերվում 64.8 %-ը։ Իսկ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների 40%-ը դրական է վերաբերվում եվրոպացիներին, այն դեպքում, երբ հարցման 61 տարեկանից բարձր մասնակիցները հիմնականում բացասաբար են վերաբերվում եվրոպացիներին։

Հարցման մասնակիցների 57.1%-ը դրական է վերաբերվում ադրբեջանցիներին, 37%-ը՝ չինացիներին, 31–ն էլ՝ իրանցիներին։
Ըստ հարցման արդյունքների՝ թուրքերը հիմնականում բացասաբար են վերաբերվում հայերին, հրեաներին, հույներին և ռուսներին։

Հարցման մասնակիցների 73.9%-ը բացասաբար է վերաբերվում հայերին, 71.5%-ը՝ հրեաներին, 67%-ը՝ հույներին և 51.7%-ը՝ ռուսներին։


http://www.tert.am/am/news/2011/05/02/turkermeni/