User Tag List

Ցույց են տրվում 931 համարից մինչև 945 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, հաստա՞տ ոչինչ ա: Տո լավ է: Օրինակ ազգային հերոս, չկայացած հեղափոխությունների դափնեկիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ընդհամենը երեկ գրել է (հատուկ մեջբերում եմ քո և Մեֆի համար).



    Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ազգային հերոս Նիկոլ Փաշինյանը համարում է, որ արձանագրությունները ջրելը Հայաստանի համար խիստ անբարենպաստ քայլ է, այսինքն կարելի է կարծել, թե մյուս երկուսը ավելի բարենպաստ են: Այսինքն եթե Հայաստանը ստորանար ու միակողմանի ստորագրեր, կամ եթե Սերժը նախապայմաններին ենթարկվելով հողեր նվիրեր Ադրբեջանին, դա ավելի բարենպաստ կլիներ: Ապեր, էս ֆոնի վրա Սերժն ա իմ նախագահը, հորս արև: Ու սա շատ, անչափ կարևոր պահ է, որը դու փորձում ես արժեզրկել, և ՀԱԿ-ն էլ կփորձի արժեզրկել, բայց դրանից միայն Սերժի ռեյթինգը կավելանա:
    Վիշ ապեր, ասենք թե Նիկոլը սխալ ա եղել իր հաշվարկների մեջ,ասենք թե ՀԱԿ-ն էլ ա սխալ եղել, սառեցումը ինչով է լավ… Սեր-ը մեկ ա ղարաբաղի հարցում բանակցելու ա ու իրա վրա մեկ ա ճնշում կա,… էն ժամանակ հայ թուրքական գործնթացին զուգահեռ էին գնում բանակցությունները, հիմա առանց դրա ա լինելու… դաժե ռուսներն ասին "կարելի ա միառժամանակ էն կողմ դնել, մինչև ղարաբաղի հարցը լուծվի ու հետո վերադառնալ"… էսի նշանակում ա որ ղարաբաղի հարցը Սերժն ա լուծելու, ասել ա թե մինչև իրա նախագահության վերջը…

    … Սերժի ռեըթինգը որ ներսում լավացավ, հանձինս նրա "գժոտ քաղաքական քայլի" սատարողների ու "հայ սփյուռքի" էն վախտ արդեն ավելի հեշտ կլինի ղարաբաղյան հարցում "հավատարիմ" մնալ մադրիդյան սկզբմունքներին (որտեղ ղարաբաղը ինքնորոշման իրավունք է ստանում ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, իսկ մենք տարածքներից դուրս ենք գալիս) ո՞վ կարա կասկածի որ Սերժի նման դուխով տղեն որ սառացրեց հայ թուրքական բանակցությունները, հանկարծ կարող ա վատ թուղթ ստորագրի…

    … իհարկ էս ամեննը կարող ա շատ հանգիստ ու առանց ցնցումների գնա,բայց երբ գա զորքը հետ քաշելու ժամանակը, էնտեղ արդեն կերևա Նիկոլի կամ ՀԱԿ-ի սխալ լինելը ինչքանով ա էական…

    …ես էլ Նիկոլի հետ համաձայն չեմ որ մարտահրավեր ա ԱՄՆ-ին ու Եվրոպային… ընդհակառակը… դուրս էիր ուզում գա՞լ, եկար… չէիր ուզում կապել ղարաբաղի հարցը սահմանների հե՞տ, էդ էլ եղավ… դե հիմա արի ղարաբաղից խոսանք… հլը որ կուզես իմանալ,Օբաման մի հատ որ "ցեղասպանություն ասեց, սաղ կյանքներս ամերիկոսներին դօլժնիկ ենք մնալու ոնց որ Վիլսոնին… ու էն ժամանակ տեսնենք ոնց չի ստորագրելու ղարաբաղի համաձայնությունները…չլինի՞ էդ էլ ա սառացնելու… պռի տոմ, երբ հանկարծ Օբաման ասեց ցեղասպանություն մենք ընենց մի հատ ցնծության ու գինարբուքի մեջ ենք լինելու որ չենք զգալու դանակը ոնց ա մեջքներիցս խրվելու…

    …Վիշ ապեր, ես էլ կարող ա սխալ լինեմ, էսի պեսսիմիստական սցենար ա… առավել ևս որ ես եմ… բայց կարա՞ս բացատրես էդ ի՞նչ գժոտ մոմենտ ա Սերժը կպցրել որ չեմ ջոկում…

    … դուք հարցը դիտում եք զուտ ՀԱԿ-ի կամ Նիկոլի ճիշտ կամ սխալ լինելու պրիզմայով… շատ սխալ ա… քաղգործիչների մեծամասնության կանխատեսումներից մեծամասնությունը սխալ ա դուրս գալիս, բայց դա նրանց կշռի վրա չի անդրադառնում…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (23.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •