Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Էս Սերժը խառնել է՞ ընդդիմադիրների քարտերը: Ժողովուրդ, մի նսեմացրեք մեր միակ և անփոխարինելի նախագահին Նա է հիմա մեր դեմքը, նա այն է, ինչ մենք ենք:
Չէ, ձյաձ, չեմ կարծում՝ խառնած լինի: Լևոնն էլ կարա ասի՝ դե քանի որ արտաքին քաղաքականության հրատապ հարցերն այլևս հրատապ չեն, քանի որ դրանք դուրս եկան քաղաքական օրակարգից, ուրեմն լծվում ենք մեր ներքին հարցերը լուծելուն: Ու կլծվենք Ի՞նչ պռոբլեմ կա: Ո՞վ համաձայն չի, որ սերժը լեգիտիմություն չունի, ո՞վ համաձայն չի, որ էսօրվա դրությամբ Հ.Հ.-ում մարդու իրավունքները ոտնահարվում են, ո՞վ հաաձայն չի, որ Նիկոլը քաղբանտարկյալ ա, ո՞վ համաձայն չի, որ մեր երկիրը տնտեսություն չունի, և վերջապես՝ ո՞վ համաձայն չի, որ էս ամեն ինչը ու էլի շատ ու շատ բաներ գնալով ավելի ու ավելի են վատանում, որ կյանքը հայաստանի Հանրապետությունում գնալով էլ ավելի անտանելի ա դառնում: