User Tag List

Էջ 54 82-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #796
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    ՙԻրավունքը de facto՚-ի հարցազրույցը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների ՙՈւխտ Արարատի՚ հասարակական նախաձեռնության աշխատանքները համակարգող եւ համանուն պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ է:
    ՙԻրավունքը de facto՚, թիվ 23 (183), էջ 9:
    Հարցազրույցը կայացել է մարտի 23-ին, հրատարակվել մարտ 30 - ապրիլ 1-ին, 2010 թ.:
    ------------------------------------------------------

    ՙՍեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում՚

    ՙԹուրքիան եւ Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների՚

    -Պարոն Փաշաբեզյան, օրեր առաջ Կ. Պոլսի քաղաքապետը խոսում էր քաղաքին սպառնացող հնարավոր սեյսմիկ վտանգի մասին: Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է Հայաստան - Թուրքիա Արձանագրությունների վավերացման ձգձգման պատճառ հանդիսանալ:

    -Իրականում երեք հարց տվեցիք, որոնք ճիշտ է փոխկապակցված են, բայց դրանց պետք է առանձին-առանձին պատասխանել:
    Բուն պատասխանին անցնելուց առաջ թույլ տվեք հարցնել. ՙՏարօրինակ չի՞ թվում Ձեզ, որ տվյալ հաղորդագրության համաձայն, ստացվում է, որ թուրքական սեյսմիկ ծառայությունները կարող են ամիսներ առաջ կանխատեսել երկրաշարժ եւ նույնիսկ հաշվարկել դրա ուժգնությունն ու պատճառած վնասները՚: Մի բան, որ դեռևս Ճապոնական սեյսմիկ ծառայություններն են դժվարանում անել, ուստի այստեղ խոսք կարող է գնալ արհեստական երկրաշարժի մասին:
    -Ի՞նչ է, հնարավոր է նաեւ արհեստակա՞ն երկրաշարժ:
    -Եթե դա հնարավոր էր տասնամյակներ առաջ, ապա հնարավոր է և այսօր: Չէ՞ որ հայտնի է` 1968-ին կնքվեց սովետա - ամերիկյան պայմանագիրը մետեորոլոգիական եւ գեոֆիզիկական զենքեր չկիրառելու մասին: Ինչ վերաբերում է Հայաստան - Թուրքիա Արձանագրություներին, ապա տեսնում ենք թե օրեր առաջ եվրոկոմիսարների ինչ մեծ դեսանտ իջավ Հայաստան ՀՀ իշխանություններին համոզելու արագացնելու արձանագրություների վավերացումը եւ Մադրիդյան նորացված սկզբունքներով համաձայնագրի ստորագրումը: Նույն տեսակ Ճնշումներ իրականացվում են նաեւ թուրքական իշխանությունների վրա: Այնպես որ, վավերացման գործընթացը Թուրքիայում դանդաղեցնելու իմաստով սեյսմիկ սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա: Ավելին, կարիքի դեպքում Եվրոմիությունն ու Ռուսաստանը Թուրքիային կաջակցեն բնակչության օժանդակության եւ տարհանման գործում: Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը ավելի շուտ քաղաքական խնդիր է հետապնդում:
    -Ուրեմն, արծարծված սեյսմիկ խնդիրներում քաղաքակա՞ն ենթատեքստ կա:
    -Իհարկե կա: Չնայած դրա մասին արեւմտյան եւ թուրքական վերլուծաբանները աշխատում են չխոսել:
    -Դա կարո՞ղ է ազդել նաեւ Հայաստանի գործընթացների վրա:
    -Ո՛չ: Դա վերաբերում է միայն Թուրքիային, քանի որ դրանով նախապատրաստվելու է Թուրքիայի արեւմտյան հատվածի մասնատումը, ինչի համաձայն իրականացվելու է Կ. Պոլսի եւ շրջակայքի բնակչության տարհանումը դեպի արեւելք` երկրի կենտրոնական մասեր:
    -Պարզաբանեք խնդրեմ:
    -Մեր վերլուծաբանները մոռանում են, ավելի ճիշտ աշխատում են չնշել, որ արձանագրությունները կազմել են եվրոպական կոմիսարները եւ պարտադրել երկու կողմերի իշխանություններին: Եկեք վերհիշենք, որ դրանց միջոցով Թուրքիան եւ Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների, այսինքն, հայտնվելու են Շվեյցարիայի եւ Նոր Եվրոպայի արտաքին գործոց նախարարությունների թելադրանքի տակ: Դրանից հետո, վերջիններս էլ իրականացնելու են Թուրքիայի մասնատումը` ըստ Ռալֆ Պիտերսի 2006-ին հրապարակած Միջին Արեւելքի նոր քարտեզի: Մի քանի փուլերով, մի քանի մասերի: Այդ մասին գրել ենք 2006-ի մեր վերլուծականներում, եթե չեմ սխալվում` ՙՈւխտ արարատի՚ պարբերականի 10-րդ համարում: Անդրադառնալով թեմային, ասենք, որ առաջին մասնատումը նախատեսվում է երկրի արեւելյան տարածքներում, որտեղ ծրագրվում է ստեղծել անկախ քրդական պետություն: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին` Կ. Պոլսին, ապա Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների առափնյա երկու հատվածները անջատվելու են Թուրքիայից եւ դրանց վերահսկողությունը անցնելու է եվրոերկրներին, օրինակ, Բուլղարիային` եվրոպական մասից եւ նորաստեղ մեկ այլ պետության` թուրքական մասից: Ինչ վերաբերում է բուն թուրքական պետությանը, ապա դա Անկարա մայրաքաղաքով սեղմվելու է երկրի հյուսիս - կենտրոնական մասերում` սահմանափակ ելքով դեպի Սեւ ծով: 2007-ին այդ խնդրիրներին կրկին անդրադարձանք Գլոբալացման նախագծով Ծովային միությունների կազմավորման ծրագրի ի հայտ գալուց հետո… Այնտեղ էլ պարզվեց, որ կարեւոր նշանակություն եւ դերակատարություն է վերապահվում ծովային ուղիները վերահսկող կղզիներին, որոնց բնակչության հիմնական մասը նախատեսվում է տարհանել` տեղ ազատելով ռազմական բազաների եւ զորքերի համար: Դա վերաբերում է Ջիբլարթարը հսկող Մադերայի կղզուն, որտեղ վերջերս տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, վերաբերում է Հայիթիին եւ այլ ռազմավարական նշանակության կղզիների… Հայիթիի օրինակով եթե նայենք, ապա այնտեղ մեծ աղմուկ բարձրացավ, որ կղզու բնակիչներին ցանկանում են տարհանել եւ երկիրը վերածել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանի: Սա է իրողությունը: Այդպես էլ կարող է լինել, որովհետեւ կուտակված բոլոր խնդիրների լուծման համար, իրավականի փոխարեն, առաջարկվում են քաղաքական կամային լուծումներ:

    Զրուցեց Կարինե Ռաֆայելյանը

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. #797
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, թուրքական շարքերում ինչ որ խուճապ կամ նման մի բան եմ նկատում: Գյուլի ձայնն ընդհանրապես չի գալիս, Էրդողանին են գցել մեջտեղ, սա էլ աջ ու ձախա խփում իրան..
    Ձեզ ոնցա թվում?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #798
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե թուրքական սահմանը բացեն, կլցվեն սաղ քրդերը և պարսիկների պես կփչացնեն մեր երկիրը:

  4. #799
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, թուրքական շարքերում ինչ որ խուճապ կամ նման մի բան եմ նկատում: Գյուլի ձայնն ընդհանրապես չի գալիս, Էրդողանին են գցել մեջտեղ, սա էլ աջ ու ձախա խփում իրան..
    Ձեզ ոնցա թվում?
    Ապրիլի 24-նա մոտենում՝ դրանիցա…

    հ.գ. Մովսես ջան. պարսիկներն են մեր երկիրը փչացրե՞լ, թե՞ մենք…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #800
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՄովսեսՄուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե թուրքական սահմանը բացեն, կլցվեն սաղ քրդերը և պարսիկների պես կփչացնեն մեր երկիրը:
    Ապեր,մեր երկրում սկի մենք չենք կարում ապրենք ուր մնաց քուրդ ու պարսիկ գան… ի դեպ մեր երկիրն արդեն փչացած ա ու ըդտեղ ոչ պարսիկը ոչ էլ քուրդը ոչ մի մեղք չունեն… նույնիսկ կապ չունեն

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (20.04.2010), Բիձա (17.04.2010)

  7. #801
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրապարակվել են Ցեղասպանության հարցում թուրք դիվանագետներին ուղղորդող 10 կետերը


    Անկարան հատուկ ցուցումներ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում հավատարմագրված իր բոլոր դիվանագիտական առաքելություններին:

    Թուրքական Hurriyet օրաթերթը ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության` բոլոր թուրքական դեսպանատներին և հյուպատոսարաններին ուղարկված «գործողության պլանում» տեղ գտած 10 կետերը.
    1. Շփումներ հաստատեք այն երկրի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնվում են: Հայերի առջև բացեք թուրքական դիվանագիտական առաքելության դռները և նրանց նույնպես մասնակից դարձրեք ձեր կազմակերպած միջոցառումներին:

    2. Մասնակցեք հայերի ազդեցիկ կազմակերպությունների միջոցառումներին և ժողովներին, բացատրեք նրանց Թուրքիայի դիրքորոշումը:

    3. Հայկական սփյուռքում հիմնականում երեք խումբ կա` Ցեղասպանության հարցում շահ հետապնդողներ, Թուրքիայից գաղթած, սակայն դեռևս կապեր պահպանողներ, Ցեղասպանության հարցում ավելի չափավոր դիրքորոշում ունեցողներ: Հատկապես կապեր հաստատեք այդ վերջին խմբի ներկայացուցիչների հետ: Սակայն մի անտեսեք նաև Թուրքիային դեմ հանդես եկողներին: Նրանց նույնպես հրավիրեք դեսպանատներում և գլխավոր հյուպատոսություններում կազմակերպվող միջոցառումներին:

    4. Այն երկրներում, որտեղ դուք գտնվում եք, մի անտեսեք հայ դիվանագետներին: Անպայման ընդունեք նրանց հրավերներն ու մասնակցեք նրանց կողմից կազմակերպվող հավաքույթներին:

    5. Շփումներ հաստատեք այն երկրների համալսարաննների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնվում եք: Ելույթով հանդես եկեք նրանց կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Յուրաքանչյուր առիթի դեպքում ներկայացրեք, բացատրեք Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը:

    6. Շփումներ հաստատեք այն երկրների մտավորականների հետ, որտեղ դուք գտնվում եք, և նրանց ներկայացրեք Թուրքիայի դիրքորոշումը:

    7. Զարգացրեք ձեր կապերը Թուրքիայի հետ մոտ հարաբերություններ ունեցող Բալկանյան, Մերձավոր Արևելքի, հարևան երկրների դիվանագետների հետ: Ցեղասպանության թեման օրակարգ բերեք այդ երկրների դիվանագետների հետ կազմակերպվող համաժողովների ընթացքում: Ստեղծեք այնպիսի պայմաններ, որոնց դեպքում երրորդ երկրների դիվանագետները, հատկապես նրանք, ովքեր ջերմ են վերաբերվում Թուրքիային, կկարողանան ծանոթանալ Թուրքիայի դիրքորոշմանը:
    8. Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելիս հատկապես շեշտադրում արեք Անկարայի առաջարկած և Հայաստանի հետ ստորագրված Արձանագրություններում տեղ գտած «պատմաբանների համատեղ հանձնաժողովի» վրա: Ձեր հիմնական ուղերձը պետք է լինի պատմությունը պատմաբաններին թողնելը:

    9. Ուշադրություն հրավիրեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Նշեք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը նպաստելու է երկու երկրների ժողովուրդների բարօրությանը:

    10. Ընդգծեք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը նպաստելու է Կովկասում կայունության հաստատմանը: Այդ շրջանակում բացատրեք, որ ողջ տարածաշրջանում կայունության ապահովման համար անհրաժեշտ է ոչ միայն Երևան-Անկարա մերձեցումը, այլ նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»:

    tert.am

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.04.2010)

  9. #802
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կոալիցիան Արձանագրությունները հանում է ԱԺ օրակարգից

    ՀՀ ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդները տարածել են համատեղ հայտարարություն, որում ասվում է.

    «Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան։ Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարևորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում։

    Հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը։

    ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագgրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»։
    tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #803
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն Սերժի դուխը լավ էլ հերիքեց «մարտահրավեր նետելու Թուրքիային ու միջազգային հանրությանը», այդպիսով ջրելով լևոնականների կանխատեսումները։ Առա՜ջ, Հայաստան։
    Si vis pacem, para bellum

  11. #804
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Սերժի դուխը լավ էլ հերիքեց «մարտահրավեր նետելու Թուրքիային ու միջազգային հանրությանը», այդպիսով ջրելով լևոնականների կանխատեսումները։ Առա՜ջ, Հայաստան։
    Վիշապ ջան, դա մենակ էն դեպքում, եթե նորից ինչ ինչ ազդեցությունների տակ հարցը չմտցնեն Ազգային ժողովի նիստերի օրակարգ…
    Երբ որ իսկականից տեր լինեն իրանց խոսքին ու Թուրքիաի, իրոք առանձ նախապայմանների արձանագրության հաստատման իրական համաձայնությունը ստանալուց հետո, նոր կանդրադառնան էս հարցին, այ էդ ժամանակ կարանք ասենք որ դուխները հերիքեց:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #805
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, դա մենակ էն դեպքում, եթե նորից ինչ ինչ ազդեցությունների տակ հարցը չմտցնեն Ազգային ժողովի նիստերի օրակարգ…
    Երբ որ իսկականից տեր լինեն իրանց խոսքին ու Թուրքիաի, իրոք առանձ նախապայմանների արձանագրության հաստատման իրական համաձայնությունը ստանալուց հետո, նոր կանդրադառնան էս հարցին, այ էդ ժամանակ կարանք ասենք որ դուխները հերիքեց:
    Տիգ ջան, էս շախմատային իրավիճակը (կամ քյալագյոզությունը), որը ստեղծվեց հենց Սերժի կողմից, այլ ելք չուներ էլ, քան բոլոր ձիու քայլերը հետ վերականգնելը։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական թուլամորթների մի ողջ բանակ Հայաստանում սպառնալի կանխագուշակումներ է անում, թե իբր հեսա սաղ տալու ենք ու կործանվելու ենք։ Սերժի քյալագյոզական ֆուտբոլը ճիշտ է շատ վտանգավոր խաղ էր (և դեռևս՝ է), բայց կարևոր բաներ ապացուցեց.
    1. Լևոնական քիրվայական գաղափարները չաշխատող են։
    2. Ղարաբաղի հանրապետության անկախությանը այլընտրանք չկա։
    3. Թյուրքական ու թաթարական պետությունների հետ քնքուշ վերաբերմունքը հակառակ էֆֆեկտն է ունենում, իրենք դրանից նագլիանում են։
    4. Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը պիտի փոխի իր մոտեցումները (թուլամորթ ու դիշովկա) թե միջազգային ուժերի դերի գնահատման հարցում, թե Հայաստանի ինքնուրույնության հարցում։ Հակառակ դեպքում կոնկրետ ինձ համար, հենց այս պահին Սերժից լավ նախագահ չկա։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (22.04.2010), Tig (22.04.2010)

  14. #806
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ միգուցե պարզապես ռուսներն ու յանկիները չբարիշեցին ու Մեդվեդը ասեց. «Սեռժիկ, ոչ մի սահմանի բացում»:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.04.2010), Kuk (22.04.2010)

  16. #807
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի փոքր հստակեցում, գուցե, մտցնի այսօրվա ուղերձը: Իսկ դեռ եղածը, իրականում, որևէ եզրակացություն անելու հիմք չի տալիս, այդ թվում դուխի բավարարության մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (27.04.2010)

  18. #808
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, էս շախմատային իրավիճակը (կամ քյալագյոզությունը), որը ստեղծվեց հենց Սերժի կողմից, այլ ելք չուներ էլ, քան բոլոր ձիու քայլերը հետ վերականգնելը։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական թուլամորթների մի ողջ բանակ Հայաստանում սպառնալի կանխագուշակումներ է անում, թե իբր հեսա սաղ տալու ենք ու կործանվելու ենք։ Սերժի քյալագյոզական ֆուտբոլը ճիշտ է շատ վտանգավոր խաղ էր (և դեռևս՝ է), բայց կարևոր բաներ ապացուցեց.
    1. Լևոնական քիրվայական գաղափարները չաշխատող են։
    2. Ղարաբաղի հանրապետության անկախությանը այլընտրանք չկա։
    3. Թյուրքական ու թաթարական պետությունների հետ քնքուշ վերաբերմունքը հակառակ էֆֆեկտն է ունենում, իրենք դրանից նագլիանում են։
    4. Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը պիտի փոխի իր մոտեցումները (թուլամորթ ու դիշովկա) թե միջազգային ուժերի դերի գնահատման հարցում, թե Հայաստանի ինքնուրույնության հարցում։ Հակառակ դեպքում կոնկրետ ինձ համար, հենց այս պահին Սերժից լավ նախագահ չկա։
    1. Հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն այլընտրանք չկա,
    2. Ղարաբաղի հանրապետության անկախությունը լավագույն լուծումն է, ցավոք ոչ միակը,
    3. Ազգային հողի վրա տրված էմոցիոնալ գնահատականները պատասխանի արժան չեն,
    4. Բա՞ Քոչը ապեր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (22.04.2010)

  20. #809
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն այլընտրանք չկա,
    Սրա տակ կարող էիր ստորագրել՝
    «Լավագույն ցանկություններով՝ Չուկ»
    Իսկ եթե հարևանները չեն ուզում քեզ հետ բարիդրացիական լինել, ի՞նչ ես անելու, խնդրելու ե՞ս։ Սերժը խնդրեց, ստացա՞վ։
    2. Ղարաբաղի հանրապետության անկախությունը լավագույն լուծումն է, ցավոք ոչ միակը,
    Աչքիս ոմանց համար ցավոտ կլինի, եթե Սերժը պնդի այդ լավագույն լուծումը։ (Ստիպված է պնդել, ու հենց կպնդի)։
    3. Ազգային հողի վրա տրված էմոցիոնալ գնահատականները պատասխանի արժան չեն,
    Ապեր, պատմություն կարդա, դասեր քաղի։ Թուրքիան ամեն ձև վիզ է դնում որ քեզ ապացուցի իր վերաբերմունքը, էն էլ չես համոզվում Թե՞ դուրդ գալիս է, որ հարևաններդ որոնց հետ բարիդրացիական ես ուզում լինել, իրենց «պապական հող» Զանգեզուրն են կարոտած ախորժակով հիշում։
    4. Բա՞ Քոչը ապեր
    Չէ, Սերժը
    Si vis pacem, para bellum

  21. #810
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա տակ կարող էիր ստորագրել՝
    «Լավագույն ցանկություններով՝ Չուկ»
    Իսկ եթե հարևանները չեն ուզում քեզ հետ բարիդրացիական լինել, ի՞նչ ես անելու, խնդրելու ե՞ս։ Սերժը խնդրեց, ստացա՞վ։
    Սերժը չխնդրեց, Սերժը տուֆտա քաղաքականություն վարեց:
    Ոչ, չեմ խնդրելու: Նորմալ քաղաքականություն եմ վարելու: («Եմ»-ը ես չեմ, այլ իշխանությունն ա, այն իշխանությունը, ով կկարողանա ճիշտ քաղաքականություն վարել):
    Սա անխուսափելին ա ու ճիշտն ա, թե երբ կլինի, հայտնի չի: «Քիրվայության» պիտակով բնորոշվող երևույթի մասին չենք խոսում, խոսում ենք նորմալ հարաբերությունների մասին:

    Աչքիս ոմանց համար ցավոտ կլինի, եթե Սերժը պնդի այդ լավագույն լուծումը։ (Ստիպված է պնդել, ու հենց կպնդի)։
    Վա՜յ: Լու՞րջ ապեր: Բա պաչի Սերժի ճակատը:
    Եթե պնդի, հրաշալի կլինի: Եթե հասնի դրան՝ հոյակապ:

    Ապեր, պատմություն կարդա, դասեր քաղի։ Թուրքիան ամեն ձև վիզ է դնում որ քեզ ապացուցի իր վերաբերմունքը, էն էլ չես համոզվում Թե՞ դուրդ գալիս է, որ հարևաններդ որոնց հետ բարիդրացիական ես ուզում լինել, իրենց «պապական հող» Զանգեզուրն են կարոտած ախորժակով հիշում։
    Ձյաձս, արի կլինի ինձ մի ուղարկի դասեր քաղելու՝ մնալով էմոցիոնալ հարթության մեջ: Հայաստանի ու Թուրքիայի մեջ նորմալ հարաբերություններ հաստատելը հնարավոր է, իսկ ազգայինի վրա հիմնվելով ու մարդկանց թույլ կետին կպնելով նման կեղծ խոսքերն իմ համար զավեշտալի:

    Չէ, Սերժը
    Վա՜յ: Բա մի հատ էլ պաչի ճակատը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 54 82-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •