«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցման մասնակիցների ցանկում ընդգրկվել են հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, վերլուծաբաններ:
Հարցերին կարող են պատասխանել բոլոր ցանկացողները հետևյալ հասցեով`
[email protected]: Պատասխաններում խնդրում ենք նշել Ձեր անունը, մասնագիտությունը, տարիքը (ըստ ցանկության), երկիրը, բնակավայրը։
Ներբեռնեք հայերեն հարցաշարը
ԹԵՄԱ 1. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում
Սկսած 2007 թ. դեկտեմբերից Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում: Դպրոցներին բաժանվել է տեսաֆիլմի 600 000 սկավառակ:
1.1. Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կառավարության այս քայլը:
1.2. Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան այս գործողությամբ։
1.3. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս գործողությունը։
1.4. Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լռում այս ձեռնարկման մասին:
1.5. Ինչպե՞ս պետք է Հայաստանի իշխանություններն արձագանքեին այդ գործողությանը։
ԹԵՄԱ 2. Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում
Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները խոսում են հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումների մասին: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարել է, որ.
ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են.
բ) այդ քաղաքականությունը Թուրքիան և Ադրբեջանը մշակել և իրականացնում են համատեղ:
Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ իր հիմնական նպատակն Արցախի բռնազավթումն է։
2.1. Ի՞նչ հետևություններ կարելի է կատարել Էրդողանի այս հայտարարությունից:
2.2. Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները և քաղաքական կուսակցությունները պաշտոնապես չեն արձագանքել այս հայտարարությանը:
2.3. Ինչպե՞ս պետք է ՀՀ իշխանությունները արձագանքեին Էրդողանի այս հայտարարությանը։
2.4. Արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը:
ԹԵՄԱ 3. ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը
3.1. Վերը քննարկված հարցերի համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում 2009 թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի հրավերը Թուրքիային` մասնակցելու Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը:
3.2. Ի՞նչ կտա Հայաստանի Հանրապետությանը Թուրքիայի մասնակցությունը:
3.3. Ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության պարագայում:
3.4. Ինչո՞ւ իր առաջին հայտարարությունից 20 օր անց՝ մարտի 12-ին ՀՀ վարչապետը փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ Թուրքիայից ակնկալվում է միայն ֆինանսական մասնակցություն՝ Հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերի մի մասը թուրքական ընկերություններին վաճառելու միջոցով:
3.5. Համաձա՞յն եք արդյոք թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին։
Էջանիշներ