User Tag List

Էջ 24 82-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #346
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Հայ-թուրքական սահմանի բացումը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսությանը չի սպառնում վտանգով: Այդ մասին Հրանտ Բագրատյանը խոսել է հոկտեմբերի 9-ին Մամուլի Ազգային ակումբում: Նա ասել է, որ սկզբնական ժամանակահատվածում կարող է լինել այն, ինչ եղավ իրանական սահմանի բացման պարագայում, երբ Հայաստանը ողողեցին իրանական ապրանքները եւ նույնիսկ շատ մարդկանց մոտ մտահոգություն առաջացրին: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում իհարկե առաջին ժամանակահատվածում Հայաստանը կողողեն թուրքական ապրանքները: Սակայն, ըստ նախկին վարչապետի, եթե մենք իրապես ստեղծագործ ազգ ենք, ինչպես ինքներս ենք մեր երեխաներին դասավանդում դպրոցում, եթե մեր պատմությունը մեզ չի խաբում, եւ մենք արարող, ստեղծող ազգ ենք, ապա մտահոգվելու տեղ պետք է ունենան թուրքերը, ոչ թե մենք, քանի որ մի երեք տարի անց նրանք կարող են դժգոհել սահմանի բացումից:

    Իսկ եթե սահմանի բացումը մեզ պետք է սնանկացնի, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, դա նշանակում է, որ թուրքերը քաղաքակրթական առումով մեզանից ավելի առաջ են, եւ նրանց վայրենության, քոչվորության, իսկ մեր ստեղծագործ լինելու մասին մեր պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: 13:24:53 - 09/10/2008

    http://www.lragir.am/src/index.php#top
    Սրանից ավելի լավ դժվար է ասել:

  2. #347
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Իսկ եթե սահմանի բացումը մեզ պետք է սնանկացնի, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, դա նշանակում է, որ թուրքերը քաղաքակրթական առումով մեզանից ավելի առաջ են, եւ նրանց վայրենության, քոչվորության, իսկ մեր ստեղծագործ լինելու մասին մեր պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: 13:24:53 - 09/10/2008
    http://www.lragir.am/src/index.php#top
    Պիտի շնորհակալ լինել Օսմանեան Պետութեան քաղաքացի հայութեան, վասնզի անոնք, ինքնաոչնչացումով՝ նպաստեցին Թուրքիայում ազատ տնտեսական մրցակցութեան դաշտի առողջացմանն ու կայունացմանը:

  3. #348
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Իսկ եթե սահմանի բացումը մեզ պետք է սնանկացնի, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, դա նշանակում է, որ թուրքերը քաղաքակրթական առումով մեզանից ավելի առաջ են, եւ նրանց վայրենության, քոչվորության, իսկ մեր ստեղծագործ լինելու մասին մեր պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը:
    Իրականում այս արտահայտությունը ճիշտ է, բայց ՄԵՆՔ ասելով Բագրատյանը երևի չի հասկանում որ միշտ էլ կլինեն հայեր որոնք այդ ՄԵՆՔ-ի մեջ չեն մտնի, այլ կշարունակեն ՀԱՅԻ այլ տեսակ:
    Իրականում այդ ՄԵՆՔ-ը դա քրիստոնեա-դեմոկրատական քաղաքակրթությունն է, որը մշտապես փորձում է ապացուցել իր գերազանցությունը մյուսների նկատմամբ, բայց էությամբ փուչ ու սնանկ բան է:

    Այնպես որ Քրիստոնեա-դեմոկրատական «հայկական» քաղաքակրթությունը իսկապես ագոնիա է ապրում, բայց դե Հայքը դա քրիստոնեա-դեմոկրատական չի:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #349
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Երկրի ներսը կարգաւորել չիմացող ղեկավարը, նախ՝ ղեկավար չէ, երկրորդ՝ թշնամու հետ բանակցել կարող չէ:

  5. #350
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ Քրիստոնեա-դեմոկրատական «հայկական» քաղաքակրթությունը իսկապես ագոնիա է ապրում, բայց դե Հայքը դա քրիստոնեա-դեմոկրատական չի:
    Բա ո՞վ է: Միգուցէ հեթանոս-բռնապետակա՞նը: Ու որտե՞ղ, ո՞ր թանգարանում է բնակվում այդ հայը: Հայաստանի պատմության թանգարանում չեմ տեսել նրան :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 10.10.2008, 15:28:

  6. #351
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Բա ո՞վ է: Միգուցէ հեթանոս-բռնապետակա՞նը:
    Հայը մարդ է: ինչպես մարդ են բոլոր այն այլազգի մարդիկ որոնք իսկապես ուզում են կերտել Մարդկային արդար հասարակություն: Եվ կկերտեն:

    Իսկ ամեն տեսակ դեմագոգներ ու պարազիտներ որոնք թաքնվում են սուտ գաղափարների դիմակների տակ վարի են գնալու: Ու նրանց վերացնելու են հենց իսլամո-թուրքիզմը և սեփական էգոիզմը... Այնպես որ մի 500 տարի հետո թանգարաններում մի մի նմուշ հուսով ենք կպահպանվի հոմո լիբեռալուս կռիստիանիկուսներից ... Ցույց կտան երեխաներին ու կասեն տեսեք այս տեսակը մեռավ որովհետև չեր կարողանում բազմանալ, չեր կարողանում ընտանիք պահել, չեր կարողանում նույնիսկ ինքնուրույն ապրել քանի որ ուզում էր միմիայն սեփական տեսակին ոչնչացնելու հաշվին պարազիտություն անել: Կողքն էլ կլինի հոմո տուրկոս իսլամիկուսի տեսակը: Ու կասեն այս անհագ գիշատիչներն էլ վերացրին այս էգոիստ պարազիտներին ու վերջապես այս կատակլիզմի տակից վերածնվեց հոմո սապիենս սապիենս սապիենս արմենիուս տեսակը ....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #352
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Հերբերտ Ուելսի «Ժամանակի մեքենա» պատմության մեջ լավ էլ նկարագրված է մարդկության ապագան եթե այդ աշխարհի ապագան կերտեն ամեն տեսակ իսլամիստներ ու լիբերալներ: Մի կողմից լրիվ անողնաշար այլասերված վերնախավ ու կենդանու մակարդակի իջած ստորին խավ որը պարբերաբար դուրս է գալիս գետնի տակից ու ուտում է «վերնախավի» փափկասուն ներկայացուցիչներին:

    Բայց ես հավատում եմ մարդկության ապագային ու վստահ եմ որ ոչ էն մեկը կհաղթի ոչ էլ մյուսը: Եվ այդ հաղթանակը պետք է իրագործել հենց Հայաստանում: Այստեղ պետք է պարտություն կրեն պանթուրքիստները ու աթեիստ լիբեևալները:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  8. #353
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերբերտ Ուելսի «Ժամանակի մեքենա» պատմության մեջ լավ էլ նկարագրված է մարդկության ապագան եթե այդ աշխարհի ապագան կերտեն ամեն տեսակ իսլամիստներ ու լիբերալներ: Մի կողմից լրիվ անողնաշար այլասերված վերնախավ ու կենդանու մակարդակի իջած ստորին խավ որը պարբերաբար դուրս է գալիս գետնի տակից ու ուտում է «վերնախավի» փափկասուն ներկայացուցիչներին:

    Բայց ես հավատում եմ մարդկության ապագային ու վստահ եմ որ ոչ էն մեկը կհաղթի ոչ էլ մյուսը: Եվ այդ հաղթանակը պետք է իրագործել հենց Հայաստանում: Այստեղ պետք է պարտություն կրեն պանթուրքիստները ու աթեիստ լիբեևալները:
    Մի հարց տամ էլի ՞
    Դու գիտե՞ս, տեղյա՞կ ես, ու Կրետե կղզու հին բնակիչները սրանից 4000 տարի առաջ զուգարան ունեին: նորմալ. ժամանակակից զուգարան, որ ջուրը քաշում էին ու գալիս սրբում տանում էր :
    Եթե չես տեսաել դա, ապա արժե գումար ծախսել ու գնալ տեսնել Կրետեի հին քաղաքակրթության հետքերը, իրենց ոսկերչական զարդերով ու կնիք-մատանիներով: Հրաշք քաղաքակրթություն է եղել…
    Ասածս ի՞նչ է: Հայսատանում զուգարանի մասին իմացան 1950 -ական թվականներին:

  9. #354
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայը մարդ է: ինչպես մարդ են բոլոր այն այլազգի մարդիկ որոնք իսկապես ուզում են կերտել Մարդկային արդար հասարակություն: Եվ կկերտեն:
    2050 թվականին մենք կհասնենք կոմունիզմի՞ն

  10. #355
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս ի՞նչ է: Հայսատանում զուգարանի մասին իմացան 1950 -ական թվականներին:
    զատո աստղադիտարանի մասին գիտեին 7500 տարի առաջ

    քո կարծիքով ինչն է ավելի կարևոր, զուգարանում կարիքները հոգալը, թե՞ աստղերին չերեզ ծակ նայելը

  11. #356
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...........................

    Բայց ես հավատում եմ մարդկության ապագային ու վստահ եմ որ ոչ էն մեկը կհաղթի ոչ էլ մյուսը: Եվ այդ հաղթանակը պետք է իրագործել հենց Հայաստանում: Այստեղ պետք է պարտություն կրեն պանթուրքիստները ու աթեիստ լիբեևալները:
    Marduk, դու ընդհանրապես հասկանու՞մ ես ինչ ես գրում, կամ բառերի իմաստը ճի՞շտ ես հասկանում. Հայաստանում ի՞նչ պանթուրքիզմի մասին է խոսքը…գրածիցդ կարելի է մտածել թե պանթուրքիստներն ու աթեիստ լիբերալներն իրար միացած ինչ որ բանի դեմ են պայքարում ու էն էլ Հայաստանում ու թե ինչու՞ Հայաստանում երևի մենակ դու կիմանաս ու թե ինչ ընդհանուր բան կա դրանց մեջ, սատանան միայն գիտե…

  12. #357
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    զատո աստղադիտարանի մասին գիտեին 7500 տարի առաջ

    քո կարծիքով ինչն է ավելի կարևոր, զուգարանում կարիքները հոգալը, թե՞ աստղերին չերեզ ծակ նայելը
    Զուգարանում նստած ծակից աստղերին նայելը

  13. #358
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Ժող ջան կներեք լատինական տառերի համար բայց շտապա

    http://www.msnbc.msn.com/id/21253084/from/et/
    Mteq u qvearkeq hayeri cexaspanutyuny AMN-i kongresum @ndunelu ogtin. Parzapes nsheq yes-y ev sexmeq vote. Adrbedjancinern arden 77 tokos dzayn en havaqel, isk hayeri ogtin 22 tokos e. Asum en ayd qvearkutyun@ karox e zgali derakatarum unenal kongresum, Mi zlaceq u katareq dzer nerdrum@

  14. #359
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան կներեք լատինական տառերի համար բայց շտապա

    http://www.msnbc.msn.com/id/21253084/from/et/
    Mteq u qvearkeq hayeri cexaspanutyuny AMN-i kongresum @ndunelu ogtin. Parzapes nsheq yes-y ev sexmeq vote. Adrbedjancinern arden 77 tokos dzayn en havaqel, isk hayeri ogtin 22 tokos e. Asum en ayd qvearkutyun@ karox e zgali derakatarum unenal kongresum, Mi zlaceq u katareq dzer nerdrum@
    Շատ մի անհանգստացիր նման լոլոների համար, կայքերում քվեարկությունները միայն պետք են որոշներին իրենց խոսքերը իբր հիմնավորելու համար, երբ ուրիշ հիմնավորումներ չեն գտնում փորձում են ապացուցել նման ապուշ եղանակով։ Մանավանդ որ որոշված չի, ու հնարավոր էլ չի որոշել, թե ովքեր իրավունք ունեն քվեարկելու, պարզ հաշվարկ արա՝ թուրքերը պաշտոնական տվյալներով 70 միլիոն են, հայերս, ասենք ողջ աշխարհով ու Սերժի ասած մուսուլման, եհովայի վկա, գոմիկ, կամ չգիտեմ էլ ինչ տիպի «պարզապես հայերն» էլ միասին վերցրած ինչքա՞ն կլինենք, մի 10 միլիո՞ն, ու պատկերացրու բոլորը քվեարկում են… ու սկզբունքորեն 22 տոկոսը կարգին էլ թիվ է իմ կարծիքով
    Si vis pacem, para bellum

  15. #360
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ - թուրքական հարաբերություններ

    անհավատալի է, բայց փաստ
    Թուրքերը ներողություն խնդրեցին

    Մի խումբ թուրք մտավորականներ իրենց անունից ներողություն են խնդրել «1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի վերապրած աղետի համար»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայ ժողովրդից ներողամտություն են հայցել թուրք պրոֆեսորներ Բասկին Օրանը, Ահմեդ Ինսելը եւ լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Չենգիզ Ակտարը: Նրանք նաեւ ստորագրահավաք են կազմակերպել հետեւյալ հայտարարության ներքո.

    «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Ես մերժում եմ այդ անարդարությունը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով»: Արշավի կազմակերպիչները շեշտել են, որ առաջին հերթին ստորագրահավաք են անցկացնելու մտավորականության ներկայացուցիչների շրջանում, ապա պաշտպանված ինտերնետային կայք են գործարկելու, որտեղ հայտարարությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները:
    http://new.aravot.am/am/news/27001/view



    Ավելացվել է 2 րոպե անց
    ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ»

    Դեկտեմբերի 11-ին, ժ. 18:30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում հանրաճանաչ լրագրող Օսման Քյոքերը կներկայացնի իր «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը: Շնորհանդեսը հնարավոր է դարձել Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

    «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը լույս է տեսել 2005 թվականին՝ Թուրքիայում, եւ պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից: Գրքի մեջ հավաքված են հարյուր տարվա պատմություն ունեցող օսմանյան ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայկական համայնքի խաղաղ եւ, շատ դեպքերում, բարգավաճ կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Այդ ժամանակաշրջանը ներկայացնող 500 բացիկների միջոցով ալբոմում ներկայացված են օսմանական տարածքի վրա հայ համայնքի բնակության վայրերը քաղաք առ քաղաք՝ համապատասխան թվերով, եւ հայ համայնքի դերը հասարակության մեջ: Գրքին զուգահեռ Ստամբուլում եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներում անցկացվել է «Սիրելի եղբայրիս» խորագրով բացիկների ցուցահանդես:

    «Թուրքիայում մի ազգի՝ թուրքերի պատմությունն է միշտ ուսուցանվել, ասես երկրում երբեք այլ ազգեր չեն բնակվել: Երբ մենք խոսում ենք հայերի մասին, նրանք չեն ընկալվում որպես հասարակության մի մաս, նրանք խնդիրների աղբյուր են: Ես որոշեցի այս գիրքը հրատարակել այդ բացերը լրացնելու համար»,- ասել է պրն Քյոքերը «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցում:

    «Եվրասիա» հիմնադրամ
    http://new.aravot.am/am/news/27001/view

    սա ավելի անհավատալի է, բայց կրկին փաստ է
    Վերջին խմբագրող՝ dvgray: 07.12.2008, 06:30: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 24 82-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •