www.tert.am Թուրքիայի մշակույթի նախագահ Էրթուղրուլ Գյունայը ջերմորեն արձագանքել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ մշակույթային համագործակցության կոչին։ Այդ մասին հայտնում է Turkish Daily News կայքէջը։
Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից հետո երկու երկրները շարունակում են քայլեր ձեռնարկել երկկողմանի քաղաքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, գրում է թուրք լրագրողը։
«,Մենք կցանկանայինք ընկերական հարաբերություններ հաստատել մեր հարևանների հետ’’,- ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը՝ Turkish Daily News տված հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով նաև, որ Թուրքիան պատրաստ է խորացնել մշակույթային համագորակցությունը Հայաստանի հետ։
«,Նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երևան նշանակալի քայլ էր Հայաստան-Թուրքիա երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։ Այդ հարցում քիչ չէր նաև Հայաստանի ավանդը։ Եվ առաջիկայում ձեռնարկված քայլերը նույնպես կնպաստեն մշակույթային և քաղաքական հարաբերությունների զարգացմանը»,,- ասել է Գյունայը։
Նշենք, որ Գյունայի ջերմ պատասխանն անմիջապես հետևել է Հասմիկ Պողոսյանի՝ Turkish Daily News տված էքսքլուզիվ հարցազրույցի ժամանակ Թուրքիային ավելի սերտ մշակույթային համագործակցության հրավիրելու կոչին։
Գյունայը հայտարարել է, որ երկկողմանի հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրիայի մշակույթի նախարարությունը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Հայաստանի հետ։
«,Թշնամությունը ոչ ոքի շահերից չի բխում։ Մեր դռները բաց են բոլորի համար։ Մենք հստակորեն ցանկանում ենք համագործակցել Հայաստանի մշակույթի նախարարության հետ Անիի ավերակների վերակառուցման աշխատանքների և Աղթամար կղզու վանքի տարածքում պեղումներ կազմակերպելու գործընթացը միասնաբար իրականացնելու համար»’’, ասել է Գյունայը։
Էջանիշներ