User Tag List

Էջ 21 82-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #301
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Բայց ով ա ասում, որ Ղարաբաղից բացի մյուս տարածքները օկուպացված են? էդ երբ ա Արցախը Սյունիք, Այրարատ, Գուգարք, Վասպուրական, Փայտակարան կամ էլ Ուտիք նահանգներից բաժանված եղել ինչ-որ Լաչինով? երբ? եթե Ղարաբաղը համարում ենք հայկական տարածքներ, եթե արմ Հայաստանը համարում ենք պատմական Հայաստան, ապա ինչու այս տարածքները օկուպացված? Տրամաբանությունը չեմ հասկանում

  2. #302
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    12.09. lragir.am: Ադրբեջան կատարած այցից հետո վերադառնալով Անկարա, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե «Հայաստանը խոստացել է վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
    Թյուրիմացություն, գերշտապ ու սկանդալային լրագրողական լյապսուս:
    Впечатления бывают ошибочными: спикер Армении о выводах Гюля из визита в Ереван

    Гюль не говорил, что договорился в Ереване о сдаче Карабаха Азербайджану, сказал в беседе с корреспондентом ИА REGNUM спикер парламента АрменииТигран Торосян.


    Азербайджанские и некоторые армянские СМИ тиражировали информацию о том, что Гюль, находясь в Баку, заявил, что договорился о сдаче территорий Нагорно-Карабахской республики Азербайджану. Согласно другим источникам, Гюль заявил, что "в Ереване я видел, что армяне желают уйти из Карабаха".

    "Я читал азербайджанские СМИ, несколько информагентств, и Гюль такого не говорил. Он говорил "у меня есть впечатления", а впечатления часто бывают ошибочными", - сказал он.

  3. #303
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Впечатления бывают ошибочными: спикер Армении о выводах Гюля из визита в Ереван

    Гюль не говорил, что договорился в Ереване о сдаче Карабаха Азербайджану, сказал в беседе с корреспондентом ИА REGNUM спикер парламента АрменииТигран Торосян.


    Азербайджанские и некоторые армянские СМИ тиражировали информацию о том, что Гюль, находясь в Баку, заявил, что договорился о сдаче территорий Нагорно-Карабахской республики Азербайджану. Согласно другим источникам, Гюль заявил, что "в Ереване я видел, что армяне желают уйти из Карабаха".

    "Я читал азербайджанские СМИ, несколько информагентств, и Гюль такого не говорил. Он говорил "у меня есть впечатления", а впечатления часто бывают ошибочными", - сказал он.
    ոչ թե տպավորությունները սխալ են եղել, և հայերը թվում է թե ցանկանում են հեռանալ ԼՂՀ-ից, այլ հենց ղարաբաղցիները լքում են ԼՂՀ-ն, խոր արմատներ գցում ՀՀ-ում, իրենց ծննդավայրը թողնելով չգիտեմ ում հույսին

  4. #304
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    … Չգիտեմ դուք ոնց, բայց ես քուանշ եմ տալիս բոլոր պայծառ հեռանկարներին Հայաստանի համար։ Ժամանակին էդքան վիզ դրեցինք որ դառնանք Ռուսաստանի ծայրամաս, ու տշմշվենք կողքինների կողմից։
    Վիշապ, Հայաստանի պայծառ ապագան առանց այն էլ մի քանի անգամ քուանշած ա; Փաստ է, որ ոչ մեկս լիարժեք տեղեկատվության չենք տիրապետում ու չենք իմանում թե իրականում ինչ է կատարվում; Փաստ է, որ նորանշանակը ոչ իրավունք ոչ էլ պոտենցիալ ունի որևէ լուրջ բան անելու համար, էն էլ ժողովրդի անունից:

    Բայց եղբայր, քուանշը սրելու համար, կամ պիտի խաղացողներին արագացված տեմպերով փոխել, ու նորմալ պառ նստացնել սեղանի շուրջ, կամ էլ հույսը դնել այն բանի վրա, որ հակառակորդը մի տեղ շուլեռություն կանի ու կբռնենք, կասենք «հոպ, հեսա 16 ենք գրում»:

  5. #305
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Լավ, Գյուլի այցի կոնտեքստում ու միանշանակ սպասվող "հետաքրքիր" իրադարձությունների ֆոնին հղում անեմ ռուսական այս վերլուծությունը.
    http://www.interfax.ru/politics/txt.asp?id=32292
    Следующими, очевидно, будут Приднестровье и Нагорный Карабах, и здесь едва ли стоит ожидать августовского сценария - война с применением авиации и тактических ракет в регионе, где проходят жизненно важные энергокоммуникации, никому не нужна. Поскольку обе эти непризнанные территории позиционируют себя как пророссийские, то с подачи именно России они, скорее всего, сохранят свою фактическую независимость. Вместе с ней не откажутся они и от лояльности Москве в обмен на определенные преференции для бывших "метрополий" - Молдавии и Азербайджана в виде сохранения номинально их территориальной целостности, но с некими образованиями с особым статусом. Кроме того, Молдавия сможет решить проблему восстановления спасительного для нее полномасштабного экономического сотрудничества с Россией - крупнейшим рынком сбыта ее вина и рабочей силы, а Азербайджан - возвращения утраченных 15 лет назад семи своих районов вокруг Нагорного Карабаха.
    Life is too short...

  6. #306
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    ԳՅՈՒԼԸ ԳԱ` ԴԱՌՆԱՍ ՉԸ-ԽՈՍԿԱՆ

    0:2-ն Հայաստան-Թուրքիա ոչ միայն ֆուտբոլային, այլեւ դիվանագիտական խաղի հաշիվն է: Ինչպես ֆուտբոլային խաղը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը գտնվում է անմխիթար վիճակում, այնպես էլ դիվանագիտական խաղը ցույց տվեց, որ հայկական գործող դիվանագիտությունը գտնվում է ուրվականի կարգավիճակում:

    Ինչ խոսք, Գյուլի այցը Հայաստան պատմական էր: Պատմական էր նաեւ ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի այցը: Պատմական էր նաեւ երկու հավաքականների առաջին խաղը, եւ այդ պատմական խաղում մենք պարտություն կրեցինք 0:2 հաշվով: Չեմ ասում, թե Թուրքիայի հավաքականից մեր հավաքականի կրած պարտությունը ողբերգություն է: Պարզապես ուզում եմ ցույց տալ, որ երբ հարայհրոց են կապում` ՊԱՏՄԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ, միշտ չէ, որ դա ինքնին լավ բան է նշանակում, կամ լավ արդյունքներ է ունենում: Հայաստանում ուրիշ պատմական իրադարձություններ էլ են տեղի ունեցել, ասենք` Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Քավ լիցի, վերջին օրերին տեղի ունեցածը չեմ համեմատում Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ, պարզապես ուզում եմ ցույց տալ, որ անգամ պատմական իրադարձությունները պետք է վերլուծել արդյունքների, ընթացիկ եւ երկարաժամկետ արդյունքների տեսակետից: Եւ այս իմաստով Գյուլ-Սարգսյան դիվանագիտական խաղի ընթացիկ արդյունքները որոշ հարցեր են առաջացնում:

    Գյուլին Հայաստան կարծես թե Սերժ Սարգսյանն էր հրավիրել: Բայց այցի արդյունքները վկայում են, որ նա Գյուլին ասելու բան չի ունեցել: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ծրագիր Սարգսյանը չի առաջարկել, հայ-թուրքական սահմանի բացման պլան չի առաջարկել: Բայց այս ֆոնին ամենամեծ խայտառակությունը Գյուլի այն հայտարարությունն էր, թե ինքը մտադիր է Սերժ Սարգսյանին հրավիրել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու, որը տեղի կունենա... հաջորդ տարվա հոկտեմբերին: Սա այլ կերպ, քան դիվանագիտական ապտակ դժվար է որակել: Այս իրավիճակում Գյուլը պետք է գոնե ասեր, որ հույս ունի, թե մոտ ապագայում նորից հանդիպելու առիթներ կլինեն: Բայց էս գլխից ֆիքսեց` մի տարուց շուտ հույս չունենաք: Դա էլ դեռ կերեւա: Ու չնայած Սերժ Սարգսյանն էր Գյուլին հրավիրել, վերջինս, փաստորեն, ահագին բան ուներ ասելու Սարգսյանին: Եւ այդ ասելիքի ամենաարտառոց դեպքն այն է, որ Թուրքիայի նախագահը ձեռքի հետ, մի տեսակ բոլորի համար աննկատ միջնորդ դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցը քննարկելուց հետո ասաց, որ ինքը մեկնելու է Բաքու, ՀՀ ոչընտիրն էլ, թե` մենք պատրաստ ենք: Երեւանից մեկնելուց հետո էլ Գյուլը սկսեց քննադատել ԼՂ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին, քաղաքականություն, որ արդեն երկար ժամանակ որդեգրել է Ադրբեջանը: Եւ կրկնենք` տվյալ պահին կարեւոր է, որ Գյուլը այդ քննադատությամբ հանդես է գալիս Երեւանից Բաքու մեկնելու ընթացքում:

    Ի դեպ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ մի նախադասություն էր արտասանել, որ հատուկ ուշադրության չարժանացավ: ՌԴ նախագահը խոսելով ԼՂ հարցի կարգավորման մասին ասել էր, թե նախընտրում է ուղղակի երկխոսությունը (մեջբերումը ուղղակի չէ): Ակնարկը պարզ էր. խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի երկխոսության մասին է` ԼՂ հարցի կարգավորման գործում: Եւ ահա, այս ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյուլին Երեւան հրավիրելու մտադրության մասին հայտարարեց Մոսկվայում: Սրան հետեւեց Թուրքիայի հայտնի առաջարկը Կովկասի անվտանգության պլատֆորմ ստեղծելու մասին, ապա Գյուլ-Սարգսյան քննարկումները` ԼՂ հարցի շուրջ: Ուրեմն ի՞նչ հետեւություն այս ամենից: Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու ճանապարհով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային դուրս թողնել ԼՂ հարցի կարգավորման պրոցեսից, նախաձեռնել Սարգսյան-Ալիեւ ուղղակի բանակցություններ, որոնց արդյունքների երաշխավորը պետք է լինեն Ռուսաստանը եւ Թուրքիան: Նման հեռանկարով շահագրգիռ են թե՛ Ռուսաստանը, եւ թե՛ Թուրքիան: Ռուսաստանը, որն ակնհայտորեն նախաձեռնության հեղինակն է, այսպիսով ուզում է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու պրոցես սկսել, իսկ Թուրքիան որպես գերտերություն այստեղ մտնելու շանս է ստանում: Ռուսաստանը առանց Թուրքիայի չէր կարողանա նման խաղ սկսել, որովհետեւ Ադրբեջանը չէր համաձայնի, իսկ Թուրքիան առանց Ռուսաստանի չէր կարող նման խաղի մեջ մտնել, որովհետեւ Հայաստանը (Ռուսաստանը) չէր համաձայնի:

    Թե ինչ հեռանկար ունի այս ծրագիրը, այս պահին դժվար է գնահատել: Ակնհայտ է, սակայն, որ դրա իրագործման շուրջ քայլեր անելով թե՛ Թուրքիան, եւ թե՛ Ռուսաստանը նոր խաղաքարտ են ձեռքբերում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում: Բայց որ խաղի իմաստը հենց վերը նկարագրվածն է, ակնհայտ է թեկուզ այն պատճառով, որ Կովկասում անվտանգության պլատֆորմի իր առաջարկը Թուրքիան չի քննարկել ԱՄՆ-ի հետ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը այս կապակցությամբ առանձնապես ոգեւորված չէ: Իհարկե, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հեշտ չեն զիջի եւ կարող են այս հարցում անսպասելի դաշնակից ձեռքբերել` ի դեմս Իրանի: Իրանը կարծում է, որ ինքն է Հարավային Կովկասի կայունության իսկական երաշխավորը, եւ եթե Թուրքիան եւ Ռուսաստանը իրեն չընդգրկեն այս խաղում, նա ստիպված պետք է միանա այդ նախաձեռնությունը խափանելու ջանքերին: Ի դեպ, պարսկական խորագետ դիվանագիտությունը միանգամից գլխի ընկավ, թե որն է ընթացող խաղի իմաստը, եւ Գյուլին Երեւան հրավիրելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոտթաքին հայտարարեց, թե պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միջնորդ դառնալ: Նրա ձայնը չլսեցին ոչ Անկարայում, ոչ Մոսկվայում:

    Այս երկար պատմությունը մենք պատմեցինք բացատրելու համար, թե ինչու Գյուլի հետ իր հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայաստանյան օրակարգի ոչ մի հարց առաջ չի քաշել: Պատճառն այն է, որ Գյուլին Երեւան հրավիրելը ամենեւին էլ հայկական նախաձեռնություն չէր, եւ այս պրոցեսում Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց վինտիկի իր կարգավիճակը: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը գոհ է իրենից, որ եւս մեկ կենդանի նախագահի հետ շփվելու առիթ ունեցավ, որ իր անունը եւս մեկ անգամ շոշափվեց միջազգային լրահոսում: Բայց, թե ի՞նչ շահեց այս ամենից Հայաստանը, պարզ չէ: Ինչ վերաբերում է Գյուլին` նա ցույց տվեց, թե որքան հանդուրժող է Թուրքիան իր հարեւանի նկատմամբ, որ Թուրքիան տարածաշրջանի ոչ մի երկրի թշնամի չէ: Այս այցը Ադրբեջանին հնարավորություն տվեց Թուրքիայից նոր երաշխիքներ պահանջել եւ ստանալ, իսկ Ռուսաստանը, ի դեպ, Ադրբեջանի հետ պայմանագրեր կնքելիս Հայաստանի կողմը ժեստ անգամ չի անում:

    Այս ֆոնին շատ հետաքրքիր է վրացական արձագանքը: Ճիշտ է, այս մասին բարձրաձայն չի խոսվում, բայց վրացական քաղաքական էլիտան այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հապճեպ կարգավորելու Հայաստանի մղման հիմքում ընկած է կոշտ հակավրացական քաղաքականություն վարելուն պատրաստ լինելու մղումը: Եւ հայկական կողմից, պատկերացրեք, ոչ ոք չէր շտապում փարատել Վրաստանի այս կասկածները: Վերջապես Նալբանդյան Էդվարդը գլխի ընկավ, որ պետք է գնալ Թբիլիսի: Իսկ հայկական դիվանագիտությունն, իհարկե, չի գերազանցում հայկական ֆուտբոլի մակարդակը: Ու Թուրքիայի հետ սիլիբիլին այնպես էր արվում, որ միակ երկաթուղային տարանցիկ երկիրը մտատանջությունների մեջ ընկնի (թե այս մտատանջությունները Նալբանդյանը որքանով կփարատի, կերեւա այցի արդյունքներով): Փոխարենը` կարելի է Գյուլի պատվին ՀՖՖ խորհրդանիշի վրայից Արարատը ռադ անել, իսկ ազգիս հայրենասեր էլիտան, որ դեռ տարիներ առաջ նման քայլի համար մորթազերծ կաներ ուզածդ պաշտոնյայի, բերանը ջուր է առել: Եւ էդ ի~նչ խրախճանք էին սարքել Զվարթնոց օդանավակայանը, Կոնվերս բանկը, մյուսները` հայկական մամուլում Գյուլի այցելության առիթով: Մնագաուվաժայեմի Վլադիմիր Վլադիմիրովիչ-ի պես մի բան էր դա. տղե՛րք, չեմ հասկանում ավանսով հետույք մտնելու այդ անհաղթահարելի մղումը:

    Հ.Գ. Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը արդեն իսկ գործունեություն է ծավալել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Սա արդեն Գյուլի Հայաստան կատարած այցի իմաստի կարեւոր մեկնաբանություն է: Իսկ լուրը, թե Հայաստանը պատրաստվում է էլեկտրական էներգիա արտահանել Թուրքիա, ուրախալի է: Տխուրն այն է, որ Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական հզորություններն ու բաշխիչ ցանցերը պատկանում են Ռուսաստանին: Այսինքն` փաստացի Ռուսաստանն է էլեկտրական էներգիա արտահանելու Թուրքիա: Իսկ հայկական դիվանագիտությունը հայտնվել է հայկական էներգետիկայի կարգավիճակում: Նաեւ պետք է հուսալ, որ դեպի Թուրքիա էլ.էներգիա արտահանելով, Հայաստանը ստիպված չի լինի այս հարցում մերժել Վրաստանին:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    Հայկական Ժամանակ
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #307
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Մարդուկ, իսկ դու նկատե՞լ ես, որ ընդդիմադիր թևում, ի տարբերություն քեզ և այլ ազգայնականների, դժգոհ են ոչ թե Սարգսյան-Գյուլ հանդիպումից, այլ բանակցությունների ընթացքից, քննարկված հարցերից, առկա արդյունքներից: Տարբերությունը սար ու ձոր է. կառուցողականության ու զգացմունքայնության տարբերությունն է սա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #308
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուկ, իսկ դու նկատե՞լ ես, որ ընդդիմադիր թևում, ի տարբերություն քեզ և այլ ազգայնականների, դժգոհ են ոչ թե Սարգսյան-Գյուլ հանդիպումից, այլ բանակցությունների ընթացքից, քննարկված հարցերից, առկա արդյունքներից: Տարբերությունը սար ու ձոր է. կառուցողականության ու զգացմունքայնության տարբերությունն է սա
    Փաստորեն հաստատովում են այն բոլոր մտավախությունները, համաձայն որոնց ՀՀ-ում ոչ լեգիտիմ նախագահ ունենալը Ղարաբաղին սպառնացող ամենամեծ վտանգն է: Քանի որ, ոչ լեգիտիմը հիմա պիտի խիստ ոչ հայանպաստ զիջումների գնա, իր համար միջազգային լեգիտիմության գոնե ինչ-որ ռեսուրս ձևավորելու համար:

    Գյուլի Հայաստան գալը, ի հարկե, մեծ պոզիտիվ էր: Բայց մենք դրանից առավելագույն օգուտ կստանայինք միայն այն դեպքում, եթե Գյոլի առջև նստած լիներ ՀՀ բնակչության վստահությունը վայելող, լեգիտիմ նախագահ:

  9. #309
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Հետաքրքրիր բան է:
    Глава МИД Армении едет в Иран с официальным визитом

    Հիմա Հայաստանն ամեն բան պիտի անի, որ Կովկասյան ծրագրերի մեջ ներառվի Պարսկաստանը: Եթե մենք ծիկ ենք անում Թուրքիային, ապա՝ ոչ առանց պարսիկների: նրանք կարող են մի թեթև չեզօքացնել Գյուլի ախորժակը:

  10. #310
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գյուլի Հայաստան գալը, ի հարկե, մեծ պոզիտիվ էր: Բայց մենք դրանից առավելագույն օգուտ կստանայինք միայն այն դեպքում, եթե Գյոլի առջև նստած լիներ ՀՀ բնակչության վստահությունը վայելող, լեգիտիմ նախագահ:
    Այո, միանշանակ:
    Իսկ այսպես Գյուլի Հայաստան գալը միայն աժիոտաժ է առաջացրել Թուրքիայում, որն էլ շուտով կմարի:
    Ի՞նչ զիճումների է գնալու ՀՀ, դա արդեն մենք չենք որոշում: Ռուս-թուքական տոռգը ինչով կավարտվի… ռսները հերթական անգամ Հայասանի ո՞ր մասը կդնեն տոռգի սեղանին կապրենք, կտեսնենք

  11. #311
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ զիճումների է գնալու ՀՀ, դա արդեն մենք չենք որոշում: Ռուս-թուքական տոռգը ինչով կավարտվի…
    Նշեմ, որ Հայաստանի համար, այս ռեգիոնալ խառնակ ժամանակներում, տվյալ հարցում արդեն ետդարձ չկա` Ռուբիկոնն արդեն անցած է:
    Life is too short...

  12. #312
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Turkey to refuse Armenian conditions
    AK Party executive said Turkey would not accept any pre-condition in its relations with Armenia.
    - 14 / 09 / 2008 11:11

    An executive of the governing Justice & Development (AK) Party has said that Turkey would never accept a pre-condition of recognition of some Armenian circles' allegations about incidents of 1915 to improve its relations with Armenia.

    Speaking at the panel discussion "Whither Turkey" hosted by the Eastern Institute during the Krynica Economic Forum, one of the most prestigious forums in eastern Europe, in Polish capital city of Warsaw, Egemen Bagis, deputy chairman of the AK Party, said, "Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan proposed Armenia to establish a joint commission with the participation of the third countries and to open archives. Armenia has not yet given a response to Turkey's proposal."

    "Turkish President Abdullah Gul's paying a visit to Armenia upon invitation of Armenian President Serzh Sargsian is the most concrete sign of Turkey's good-will. On the other hand, more than 1 million documents examined upon directives of Turkey proved that those bitter events were not genocide, but a civil war during a world war."

    Bagis added that Turkey would never accept a pre-condition of recognition of some Armenian circles' allegations about incidents
    newstime7.com/haber/20080914/Turkey-to-refuse-Armenian-conditions.php

    Ավելացվել է 17 րոպե անց
    Турция отказалась от армянской электроэнергии

    Государственная комиссия по энергетике Турции отказала в содействии компаниям, которые намеревались поставлять электроэнергию из Армении в Турцию. Поводом для запрета является неучастие Армении в проекте железной дороги Карс-Тбилиси-Баку, пишет турецкая газета Milliyet.

    Ранее министр энергетики и природных ресурсов Армении Армен Мовсисян заявил, что с 2009 года Армения начнет прямые поставки электроэнергии в Турцию. По его словам, договор об экспорте электроэнергии из Армении в Турцию через Карс был подписан в ходе в Ереван визита возглавляемой президентом Турции Абдуллой Гюлем делегации, в которую вошли также представители частной энергетической компании ЮНИТ, которая занимается импортом и распределением электроэнергии высокого напряжения в Турции.
    http://www.miacum.ru/gazeta/2008/09/15/1221469206124

    Էս հարցն էլ այսպես փակվեց: Ավելի շուտ երևի չէր էլ եղել ուղղակի Մովսիսյանի բլեֆն էր:
    Պրծավ, շոուն պրծավ ,
    Վերջին խմբագրող՝ Marduk: 16.09.2008, 11:24: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #313
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Էս էլ վրադիր

    ԱՆԿԱՐԱ, Թուրքիա: Եթե Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեն և ընկալվեն որպես լավ հարաբերություններ ունեցող պետություններ, ամենայն հավանականությամբ, մյուս երկրները կդադարեն ընդունել բանաձևեր, որոնք Օսմանյան Թուրքիային մեղադրում են իր հայ բնակչության դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած ցեղասպանության մեջ, չորեքշաբթի օրն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:.....
    http://artmamul.ararat-center.org/?p=78
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. #314
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, միանշանակ:
    Իսկ այսպես Գյուլի Հայաստան գալը միայն աժիոտաժ է առաջացրել Թուրքիայում, որն էլ շուտով կմարի:
    Ի՞նչ զիճումների է գնալու ՀՀ, դա արդեն մենք չենք որոշում: Ռուս-թուքական տոռգը ինչով կավարտվի… ռսները հերթական անգամ Հայասանի ո՞ր մասը կդնեն տոռգի սեղանին կապրենք, կտեսնենք
    Դիվ, տակը բան չի մնացել: Տոռգի օբյեկտ չկա էլ, համարյա: Գործարքը համարում ենք չկայացած, շուկայում ապրանքի բացակայության պատճառով:

  15. #315
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուլը Երևանում

    Տեր-Պետրոսյանը վստահ է, որ եթե Սերժ Սարգսայանն այսօր փորձի չենթարկվել արտաքին ճնշումներին, ապա նրա նկատմամբ կսկսեն կոմպրոմատներ հրապարակվել: «Ազգային վտանգներին Հայաստանը կարող է դիմակայել համախմբվելով: Եթե Սերժ Սարգսյանը գնա այլ ճանապարհով, դա նշանակում է, որ հանուն իր էգոյիստական շահերի,նա վաճառքի է հանում եւ ցեղասպանությունը, եւ ԼՂՀ-ն եւ վերջին հարցով մեր սիրելի հայրենիքը` Հայաստանը: Ես չգիտեմ, թե ինչ ազդեցություն կունենա իմ ելույթը, սակայն սա իմ վերջին ողջամտության կոչն է Հայաստանի իշխանություններին: Մենք կանք, մենք լինելու ենք, մենք կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում ձեւավորվի հպարտության արժանի իշխանություն»,- իր այսօրվա ելույթը եզրափակեց ՀՀառաջին նախագահ Տեր-Պետրոսյանը:
    http://www.a1plus.am1/am/?page=issue&iid=64080

    Մի թեմա կար որտեղ մի կտրուկ բան գրեցի որ շատ խիստ դուր չեկավ Հայկօին, Մտահոգին ու էլի որոշ անդամների...
    Հայկօ նույնիսկ կիսավիրավորական բաներ գրեց...
    Կուզենայի լսել նրանց մեկնաբանությունը ԼՏՊ-ի այս խոսքերի նկատմամբ:
    Հենց նրանց ում վրդովեցրեց իմ այն արտահայտությունը թե հայ քաղաքական վերնախավը հասել է մի կետի երբ արդեն կարող է կասկածի տակ դրվել ամեն ինչ, և՜ մարտի մեկի զոհերի հիշատակը, և՜ ցեղասպանության զոհերի հիշատակը, և՜ ԼՂՀ ընդհուպ մինչև ամբողջ Հայաստան...
    Այսինքն սովորական մարդու ցանկացած ջանք ուղղված պահպանելու ամեն տեսակ սրբություններ ու նյութական միջոցներ ու նույնիսկ վճարել հարկեր լրիվ անիմաստ է դառնում քանի որ երկրում չկա վերնախավ որը Հավատարիմ կմնա այդ բոլորին:
    Ընդ որում դա սկսվեց վաղուց... Հիմքը դրվեց 1995-ին ու այսօր հասնում է իր տրամաբանական ավարտին...

    Հ.Գ. Ի դեպ ես չեմ կարծում որ այսօրվա Էրմենիստան դարձած Հայքի ագոնիան տեղի ունեցավ մեր ժողովրդի ու հայության մեղքով: Իհարկե մենք գայթակղվեցինք մանոնային ու խաբկանքին բայց դե սա Համայն առաջադեմ մարդկության գաղափարական ճգնաժամն է: Ավելի կոնկրետ Եվրոպայում սկսված 18-րդ դարից «Լուսավորչության» ճգնաժամն է: Ի վերջո Լուսավորչություն չի նշանակում առաջադեմություն եթե այն բացահայտ հակաաստվածային երանգ է ստացել: Lucifern էլ իր տեսակով Լուսավորիչ է... Բայց դե մնում է Լյուցիֆեր..
    Վերջին խմբագրող՝ Marduk: 18.09.2008, 12:43:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 21 82-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •