Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մարդուկ, հիանում եմ ցանկացած լուր սեփական տեսանկյունից մեկնաբանելու քո անսահման կարողությամբ:

Լևոն Զուրաբյանը ՀՀ պաշտոնական դիրքորոշումը չի ներկայացնում: Նա կարող է ասել ցանկացած բան:
Սկզբունքորեն իսկապես վատ է։ Վատ է այն, որ ժողովրդի շահերը
չներկայացնող, ոչ լեգիտիմ նախագահը ծածուկ, առանց հանրությանը առերես տեղեկացնելու ստրատեգիական լուրջ խնդիրներ է կարծես թե փորձում լուծել։ Ես՝ քաղաքացիս, կասկածում եմ, որ էպիկուրական աշխարհայացքի տեր այս քվազիշխանությունները պետականամետ քաղաքականություն են վարում, և ինձ թվում է, որ հերթական անգամ էլ սրանք «ուզում են՝ տուր» «խաղաղասիրական, բարի կամքի» դրսևորումներով խաղում են Հայաստան պետության քաղաքական հեռանկարների հետ, սեղանին որպես ստավկա դնելով պետության ստրատեգիական անվտանգությունը։ Իսկը «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»։ Չնայած էլ ու՞ր
Եվ հիմա մենք հանդուրժում ենք, որ նախագահ կոչեցյալը ժողովրդի հետ ժամանակ առ ժամանակ չի խոսում, հեռուստատեսությամբ չի բացատրում իրավիճակը կամ հետագա քայլերը, ստեղծում է անակնկալներ՝ ստիպելով գուշակել թե էլ ինչ արկածախնդրություններ է ձեռնարկում… Չգիտեմ դուք ոնց, բայց ես քուանշ եմ տալիս բոլոր պայծառ հեռանկարներին Հայաստանի համար։ Ժամանակին էդքան վիզ դրեցինք որ դառնանք Ռուսաստանի ծայրամաս, ու տշմշվենք կողքինների կողմից։