Էս էլ գյուլ գյուլ օղլու միսսիան
http://www.panorama.am/am/politics/2008/09/11/zurabyan/Լևոն Զուրաբյանի կարծիքով, Գյուլի այցը վտանգավոր առաքելություն է ունեցել: Պարզաբանելով` նշեց, որ Գյուլը ցանկացել է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում ստեղծել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան բանակցային եռյակ և այդ եռյակում հանդես գալ միջնորդի դերում, ինչը խիստ վտանգավոր կարող է լինել Արցախի խնդրի լուծման համար
http://www.a1plus.am/amu/?page=issue&id=63984Լեւոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցելությունից հետո ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ Թուրքիայի ակտիվացման կապակցությամբ: Նա նկատեց, որ ինֆորմացիա կա, որ Թուրքիան հնարավոր է դե ֆակտո բանակցություններում միջնորդի դեր ստանձնի, մի բան, որ տարիներ շարունակ մերժվում էր ՀՀ դիվանագիտության կողմից, քանզի Թուրքիան չի կարող անաչառ կողմ լինել:
՚Լեգիտիմություն Թուրքիայի դերի բարձրացման դիմացՙ` բանաձեւի վերաբերյալ՝ մտանոգվում է Լեւոն Զուրաբյանը: Իսկ այն պարագայում, երբ արումուտք-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն է նկատվում եւ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը տուժի, կամ ընդհանրապես անգործության մատվի, եւ այդ դեպքում շատ վտանգավոր է դառնում Թուրքիայի ակտիվացումը:
Հիմա եթե սա ասեր Մարդուկը ապա հարգարժան Chuk-ը դա կանվաներ սուտի ազգայնական բարբաջանք: Բայց հիմա վստահ եմ կասի որ սա ևս մի անգամ ապացուցում է որ Կոնգրեսը լրիվ կազմված է դեմք դիվանագետերից..![]()
Ի դեպ երեկ Սերժը ասաց որ մտադիր չեն Մինսկի ֆորմատը փոխելու: Այսինքն պարզից էլ պարզ է որ Թուրքիայի հիմնական ուզածը եղել է բանակցությունները Մինսկի խմբից հանել ու տանել ուրիշ դաշտ: Ի դեպ ինչը մեթոդիկ կերպով անում է Ադրբեջանը սկսած այս տարվա մարտից: Երբ հայերը զբաղված էին իրար միս ուտելով Ադրբեջանը դեմ գնալով աշխարհ հզորների կամքին ՄԱԿ-ում բարձրացրեց այդ հարցը:
Հիմա ես կասեի մեր համար ստեղծվել է մի աբսուրդ իրավիճակ: Բոլոր հիմնական ուժերը Ռուսաստան, Եվրոպա ու ԱՄՆ չեն ուզում որ Հայաստանը շատ թուլանա, բայց հայ ժողովուրդը ու նրա քաղաքական վերնախավը չեն կարողանում տարրական հարցեր տարրական ձևակերպմամբ լուծել: Եթե մի բան էլ ուզում են «լուծել» ապա անում են դա այնպիսի ահավոր բալանսներ կասկածի տակ դնելով որ մարդ կարող է լրջորեն կասկածել էս ժողովրդի իրական ուզածը ինչ է: Իսկապես շատ են ուզում խաղաղություն ու բարգավաճում թե իրականում հոգու խորքում ամեն հայ անարխիստ է որ ուզում է հրահրել զանգվածային ռեգիոնալ սոցիալ-քաղաքական բախումներ:
Էջանիշներ