«ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՀԱՎԱՔԵՆ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԱՆ»
Հայ կամավորականների համախմբում նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է. «Չընտրված նախագահը պարտադրված կարող է վարել միայն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին թելադրում են տարածաշրջանում կենսական շահեր ունեցող հզոր տերությունները: Այսպես` այսօր պետք է բարելավի հայ-թուրքական հարաբերությունները, վաղը` կասկածի տակ պետք է դրվի Ցեղասպանությունը, ճանաչվի Կիպրոսի թուրքական մասի անկախությունը, կամ էլ Հայաստանի տարածքը օգտագործվի հարևան Իրանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար և այլն և այլն:
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը որպես չընտրված Նախագահ, որպես հանցագործ ռեժիմի ղեկավար չի կարող վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Նրան վերապահված է սպասավորի, քիրվայություն անողի նվաստացուցիչ դերը, ինչը նա փորձում է կատարել:
Դատապարտելով Հայաստանի ներկա իշխանավորների կրավորական կեցվածքը տարածաշրջանում վերջին հայտնի իրադարձությունների շուրջ, նրանց Թուրքիայի հետ բարեկամություն անելու մեծ ցանկությունը, հորդորում ենք իշխանիկներին ճամպրուկները արագ կապել և հեռանալ Հայաստանից, քանի դեռ ուշ չէ»:
Էջանիշներ