Հա, բալա ջանհասկանում եմ էսքանը. ուղղակի շոուի համար էի հարցնում. ոնց ա քվեարկությունը
ով ասեց, որ պիտի թաղենք?, դրանց վառելն էլ ա քիչ. բայց ես դա նկատի չունեի. ասելիքս էն էր, որ անընդհատ թուրքերին ենք նզովում, իսկ քուրդերի հետ նույնիսկ երբեմն համագործակցում: Հայաստանի քրդերին, այն է` եզդիներին, մեծ իրավունքներ ենք տալիս.... խտրականություն չեմ դնում, ռասիստ էլ չեմ, բայց հաստատ քուրդերն էլ մեզ բարեկամ չենԼավ առաջարկ էր Աստղո ջան, չմոռանանք քրդերին; Դրանք թուրքերից քիչ են, ընդամենը մի 30 միլիոն; Դրանց որ սաղին կոտորենք, թաղելու տեղ կարող ա գտնենք;
Միշտ էլ կարելի է Թուրքիային այնպիսի բաներ առաջարկել որից նա հրաժարվել չի կարող:Ապեր, մի խառնվի իրար: Թուրքիան ոչ մի դեպքում եվրոինտեգրումից չի հրաժարվելու, ու ՆԱՏՈ-ից էլ ռուսների խաթեր դուրս չի գալու:
Օրինակ Հայաստանի կողմից նրանց սահմանների ճանաչումը:
Օրինակ Ցեղասպանության հարցի փակումը:
Օրինակ տնտեսական խթաններ ու պատիժներ
Համ էլ թուրքերը իրենք են հոգնել ՆԱՏՕ-ից
Երեկ էլ Թուրքիայից պահանջեցին Օմբուդսմենի ինստիտուտ ստեղծել: Պատկերացնում եք դա նրանց համար ինչ գլխացավանք է այն պայմաններում երբ արևելյան շրջանում անընդատ մարդու իրավունքների խախտում կա:
Այնպես որ այդքան վստահ մի եղեք
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Տրիբուն ջան
Կներես, բայց սխալվում ես: Դաշնակները արդեն 10 տարի է որ տեղ են արել Հայաստանի իշխանության մեջ ու դրան զուգահեռ են կթում սփյուռքում: Սրանք զուգահեռ պրոցեսներ են ու չափաբաժանված: Ինչքան պակասի ցեղասպանական-հայդատական կթելու չափաբաժինը, էնքան ավելանալու է նրանց տեղերը կոալիցիայում ու նաև կաֆե-ռեստորան-օբեկտների քանակը օպեռայի հայաթում ու շրջակայքում:
Նրանք Քոչին 10 տարի մոտները որպես Նախագահ էին պահում: Ու հեռու չի այն օրը, որ նույնը կկատարվի /եթե չի կատարվելՍերժի/ հետ
Նաև շատ "կատաղած" գործեր են անում իրենց մայր օջախում՝ Լիբանանում:
Իսկ ես կարծում եմ, որ հայդատական դոզայի պակասելու դեպքում դաշնակցության, որպես քաղաքական ուժի, գոյության իմաստը ընդհանրապես կկորի; Դաշնակցական ողջ էլեկտորատը մինչը հիմա աչք է փակել կաֆե, ռեստորանների ու փաստացի բիզնեսի վրա Հայաստանում: Նրանց այդ մի 7-8%-ը միշտ ձայն են տալիս, քանի որ անկեղծորեն հավատում են դաշնակների թուրքական դրոշը ամեն անկյունում վառելու քաղաքականության արդյունավետությանը: Ժիրինովսկուն էլ մի այդքան մարդ միշտ Ռուսատանում ձայն է տալիս:
Ավելացվել է 10 րոպե անց
Ապեր, ինչ ես կարծում, որ ասենք պայման դնեն Թուրքիայի առաջ ու ասեն. «Հայաստանը հենց վաղը ճանաչում է քո սահմանները ու դու դուրս ես գալիս ՆԱՏՈ-ից», Թուրքիան դուրս կգա՞: Մարդուկ, հասկանում ես, որ վերջին հաշվով Թուրքիայի համար մեկ է, մենք կճանաչենք նրա սահմանները թե ոչ: Քանի որ, փաստացի ոչ մի բան, ոչ մի բան, մի հատ էլ ոչ մի բան, չենք կարողանալու անել:
Հիմա, ճանաչելու մասով: Մի հատ բացի ՀՀ նախագահի կայքէջը: Մի հատ բաժին կա «Տեղեկություններ ՀՀ մասին»
Մի հատ էլ քարտեզ, որ չշշկռվենք:Դիրքը՝
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50',
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 20',
արեւմուտքից 43 աստիճան արեւելյան երկայնության 30',
արեւելքից 46 աստիճան արեւելյան երկայնության 00'
Հարեւան երկրները՝
հյուսիսում՝ Վրաստան,
արեւելքում՝ Ադրբեջան,
հարավում՝ Իրան,
հարավ-արեւմուտքում՝ Նախիջեւան /Ադրբեջան/,
արեւմուտքում՝ Թուրքիա
Ապեր, սա էլ մեր պաշտոնական դիրքորոշումը: Նույնիսկ Ղարաբաղի մասին մի տող չկա: Ի՞նչ սահման ճանաչել, ընկեր:
Ավելացվել է 11 րոպե անց
Աստղո ջան, արի մի հատ համատեղ ուժերով, մեր կողքերը մի հատ բարեկամ գտնենք:
Համ էլ, պարտադիր չի որ բոլորը բարեկամ լինեն, բայց բոլորի մեջ թշնամի տեսնել էլ պետք չի;
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.09.2008, 22:21: Պատճառ: Գրառման ավելացում
Բայց արի հլա ձեռքտ դիր որտեղ հարմար կգտնես, ու ասա, արդյո՞ք Հայաստանում ԵՐԲԵՎԷ եղել է ՔԱՂԱՔԱԿԱՆ ուժ ասածը:
Արի իրար ճիշտ գհասկանանք: Քաղաքական ուժ լինելու համար նախ և առաջ պետք է որ լինի քաղաքական դաշտ: Հետո քաղաքական կանորնակարգեր. որոնք կատարվում են: Հետո էտ ամենի մեջ կկուտակվեն ՈՒԺ կոչվածը:
Եթե սխալ եմ, ինձ ուղղի![]()
Ճիշտ ես քաղաքական ուժեր չկան, քանի որ չկա քաղաքական դաշտ: Պարզեցնենք: Կան հատուկ շահերով խմբեր, որոնք Հայաստանում կոչվում են կուսակցություններ, որ մարդիկ կարծեն, թե մենք էլ ենք երկիր: Բայց այդ հատուկ շահերով խմբերից մի քանիսը, ու դրանց մեջ դաշնակցությունը, իրենց խմբային շահերը առաջ տանելու համար, մարդկանց ուղեղները լվանում են զգայական նշանակություն ունեցող հասկացություններով «Հայ Դատ», «Հետ տվեք մեր հողերը», «Ծովից-Ծով», «Ստամբուլը արյան ծովի մեջ» ու սենց բաներ: Ու ահագին մարդ, մենակ դրա համար ձայն կտա դաշնակներին ու կխթանի նրանց բիզնեսրը հայրենիքում ու նրա սահմաններից դուրս:
Փաստորեն հետաքրքիր բան տեղի ունեցավ: Սերժի իր այս , շախմատային ասած` “ձիով քայլով” /կամա, թե ակամա/ ` “վիլկա” արեց հենց դաշնակներին: Այս իրավիճակում դաշնակները գոնե պետք է արժանապատվորեն "հանձնվեին” ու շուտ դուրս գային կոալիցիայից /հակաթուրքիզմի գաղափարախոսության իմաստազրկումը "փրկելու" համար/` բայց ինչպես տեսնում ենք ` նման բան տեղի չունեցավ:
Վերջին խմբագրող՝ Koms: 08.09.2008, 10:24:
Life is too short...
Տարօրինակ կադրեր է ներկայացնում թուրքական ATV հեռուստաընկերությունը.
խոսում են դաշնակների ակցիայից ու կադրեր ցուցադրում մատենադարանի հանրահավաքից![]()
"Հայ դատը" սփյուռքում է շահավետ (բոլոր դրամահավաքները դրա անվան տակ է արվում, փոխարենը երեխաների ուղեղն են լվանում ու մի երկու հատ էլ դաշնակի երգ սովորեցնում) իսկ Հայաստանում "Հայ Դատը" զուտ մասսա հավաքելու համար է, մեջը փող չկա, ժողովուրդը այդքան փող չունի, իսկ շահը իշխանության մաս կազմելու մեջ, դրա համար էլ դրանց "բողոքի ցույցը" խաղալիք ատրճանակի (կամ ինչպես մեր "լիփանանցի-չարչաբուխցի ընգերները կըսեն "դաբանճա") էֆֆեկտ է տալիս: Դաշնակ ղեկավարների համար, դա հերթական պրոցեդուրա է, իսկ խեղճ շարքային դաշնակի համար -կներեք արտահայտությանս համար-հայրենասիրական մաստուրբացիա
Բայց ի վերջո այս "Գյուլը` ստադիոնում, դաշնակները` փողոցում" շոուից` շատ ավելին Թուրքիան շահեց, կասեմ ավելին` Թուրքիայի գերշահույթները շատ շուտով կզգանք:
Life is too short...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ