Լրիվ համաձայն եմ, որ սուրճն իրոք վնասակար է։ Ինքս երբեք չեմ սիրել ու կյանքումս ընդամենը մի քանի անգամ եմ խմել, այն էլ այն պատճառով, որ բաժակս նայեն։(այն ժամանակ դա ինձ հետաքրքրում էր), բայց խմել եմ աննկարագրելի տհաճությամբ, մեծ քանակությամբ քաղցրավենիքի օգնությանը դիմելով, այլապես չէի կարողանա հաղթահարել այդ փորձությունը։ Ասեմ, որ ինձ համար սուրճի ոչ միայն համն է տհաճ, այլև հոտը։
Բացի նրանից, որ չեմ սիրում, նաև գիտակցաբար չեմ ուզում խմել, քանի որ և՛ առողջության համար վնասակար եմ համարում, և՛ տանել չեմ կարողանում ցանկացած տեսակի կախվածություն, թեկուզ դրա հավանականությունը քիչ լինի։ Ընդհանրապես արհեստական խթանիչներից աշխատում եմ խուսափել։
Ինչ վերաբերում է թեյին, ապա թեյի չափազանց մեծ քանակությունը նույնպես վնաս է։ Բայց դա վերաբերում է սև թեյին, իսկ դեղաբույսերից պատրաստված թեյերը ոչ միայն վնասակար չեն, այլև շատ օգտակար են, օրինակ՝ դաղձի, ուրցի թեյերը։ Միայն թե ուրցը, որքան գիտեմ, ճնշում իջեցնող ազդեցություն ունի։
Թեյ խմում եմ հիմնականում հիվանդ ժամանակ և հիմնականում դաղձով։ Երբեմն նաև առողջ ժամանակ եմ խմելու ցանկություն ունենում։
Էջանիշներ