Ինչպիսի՜ զուգադիպություն... ես հենց հիմա սուրճ եմ խմում
Բայց ասեմ, որ արանձնապես սուրճի սիրահար չեմ, և այս պահին խմածս էլ շատ հետաքրքիր բաղադրատոմս ունի:
Բնականաբար, լավ է, երբ թեյն ես նախընտրում, որովհետև դրա մեջ կոֆեինը ավելի քիչ է, քան սուրճի մեջ: Իհարկե, ասեմ, որ կոֆեինից կախվածությունն այնքան էլ հեշտ չի առաջանում: Ամեն օր սուրճ խմողների միայն 3%-ը կախվածություն ունի: Ցավոք սրտի, դա սովորաբար ուղեկցվում է ծխախոտից կախվածության հետ, որը շատ ավելի վտանգավոր է, քան սուրճը:
Ասեմ, թե ինչով է պայմանավորված կոֆեինի հոգեխթանիչ ազդեցությունը: Նա օգտագործում է մեր ուղեղի պահեստային էներգիան, հետևաբար դրա օգտագործումը գերհոգնած կամ առույգ ժամանակ ոչ մի արդյունք չի տա:
Լավ, էսքան շատ խոսեցի: Հիմա ասեմ, որ նախընտրում եմ թեյը, չնայած դա էլ հաճախ չեմ խմում (ի տարբերություն ընտանիքիս մյուս անդամների, որոնք հայտնի են որպես թեյասերներ): Իսկ սուրճը... ամիսը մեկ հազիվ, այն էլ երբ չափավոր հոգնած եմ լինում, և դեռ պետք է աշխատեմ: