Ես էլ էսպիսի մի բան եմ կարդացել.
Թեյը ֆտորի հուսալի աղբյուր է, հաջողությամբ պաշտպանելով կարիեսից: Մասնագետները հայտնաբերել են, որ թեյը ծերության առաջն առնող հակաօքսիդանտներ է պարունակում: Օրինակ 4-5 բաժակ թեյը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները և խոլեստերինի տարածումը:Թեյը/առանց շաքարի/ կալորիականություն չունի:
Ես ինքս անձամբ նախընտրում եմ թեյ խմել , քան սուրճ:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Ես մի քանի բան ասեմ թեյի օգտակարությունից: Թեյը օգտագործում են շատ թվով հիվանդություններ բուժելու համար՝աղիքային բորբոքումներ,դիզինտերիա, կոկորդի հիվանդություններ, շնչառական ուղղու հիվանդություններ, անգամ քաղցկեղային նորագոյացություններ::Թեյը ունի հակավիրուսային ազդեցություն, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է օրգանիզմից խարամների դուրս բերմանը, մաշկի վրա ունի մաքրող ազդեցություն:
Իսկ ո՞ր թեյի մասին է խոսքը: Հնարավոր չի որ բոլոր տեսակի թեյերը օժտված լինեն ձեր ասած հատկություններով: հազար տեսակի ու որակի թեյ կա: Մեզ մոտ վաճառվող պակետիկներով թեյերը հաստատ այդ հատկություներց զուրկ են, շատ թույլ են: Իսկ թունդ թեյը չի կարելի չարաշահել օրը ասենք 2 բաժակից ավել խմել եթե կանաչ չի, որովհետև ավելի շատ վնաս կլինի քան օգուտ: Ուրիշ բան եթե խոսքը զանազան թուրմերի մասին է որոնց մենք «թեյ» ենք ասում:
Վերջին խմբագրող՝ Էդուարդ_man: 05.01.2010, 18:21:
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ