Սուրճը շատերիս կողմից սիրված, շատերիս համար էլ անհրաժեշտություն համարվող ըմպելիք է: Այն , չնայած ոմանց ունեցած բացասական կարծիքների, օրգանիցմն առույգացնող լավագույն միջոց
- վերացնում է նյարդային ու մկանային լարվածությունն ու հոգնածությունը
- պայքարում է քնի դեմ
- ակտիվացնում է գլխուղեղի արյունաշրջանառությունը
- դրական ազդեցություն է ունենում դեպրեսիայի, սթրեսի ժամանակ
Իհարկե սա ոչ բոլոր մարդկանց մոտ է դիտվում: Կա որոշակի առանձնահատկություն` մի մարդու մոտ դրսևորվում է այս կամ այն ազդեցությունը, մեկ ուրիշի մոտ` ոչ:
Սուրճը կարիեսի դեմ- Ամերիկացի հետազոտողների վերջին ուսումնասիրություններում պարզվել է, որ սուրճն ունի կարիեսի դեմ պաըքարելու հատկություն: Սուրճի բոված հատիկներից պատրաստված թուրմը բակտերիաների որոշ տեսակների հանդեպ ունի բակտերիասպան ազդեցություն, հատկապես նրանց, որոնք ատամի էմալի վրա հայտնվելով վնասում ու սկսում են փչացնել այն:
Բերանի տհաճ հոտ- Այս դեպքում ծամեք մեկ- երկու հատիկ սուրճ:
Գլխացավ, ցածր ճնշում – Սուրճն ազդում է երկակաի` նախ ցավազրկում է, ապա լավացնում գլխի արյունատար անոթների արյան շրջանառությունը, որից վերանում է գլխուղեղի թթվածնային քաղցը:Որոշ դեպքերում սուրճի ցավազրկող ազդեցությունն ուժեղացնելու համար, պետք է ամուր կապել գլուխը և առանց բարձի պառկել հարթ տեղում/ սա փորձված և իրեն արդարացնող մեթոդ է//
Ականջներում աղմուկ – Սա երբեմն անոթային համակարգի վատ աշխատանքի նշան է:Դրա համար նախ հարկավոր է կարգավորել արյան ճնշումը:Ցածր ճնշմանն օգնում է սուրժի կանոնավոր օգտագործումը: Եթե ճնշումը նորմալ է, բայց աղմուկը չի անցնում, նշանակում է նրա պատճառը պետք է մեկ այլ տեղ փնտրել:
Սուրճը չի կարելի խմել սոված փորին քանի- որ այն առաջացնում է աղիների խցանում, կամ խմելուց 10- 15 րոպպե հետո անպայման որևէ բան ուտել:
[




//
Մեջբերել

Էջանիշներ