ինչքան գիտեմ գոլ ջուր շատ խմում են որպեսզի հեշտությամբ հետ տանկարա սոդայել չլինի մեջը: <լուրջ>
ինչքան գիտեմ գոլ ջուր շատ խմում են որպեսզի հեշտությամբ հետ տանկարա սոդայել չլինի մեջը: <լուրջ>
Սուրճը շատերիս կողմից սիրված, շատերիս համար էլ անհրաժեշտություն համարվող ըմպելիք է: Այն , չնայած ոմանց ունեցած բացասական կարծիքների, օրգանիցմն առույգացնող լավագույն միջոց
- վերացնում է նյարդային ու մկանային լարվածությունն ու հոգնածությունը
- պայքարում է քնի դեմ
- ակտիվացնում է գլխուղեղի արյունաշրջանառությունը
- դրական ազդեցություն է ունենում դեպրեսիայի, սթրեսի ժամանակ
Իհարկե սա ոչ բոլոր մարդկանց մոտ է դիտվում: Կա որոշակի առանձնահատկություն` մի մարդու մոտ դրսևորվում է այս կամ այն ազդեցությունը, մեկ ուրիշի մոտ` ոչ:
Սուրճը կարիեսի դեմ- Ամերիկացի հետազոտողների վերջին ուսումնասիրություններում պարզվել է, որ սուրճն ունի կարիեսի դեմ պաըքարելու հատկություն: Սուրճի բոված հատիկներից պատրաստված թուրմը բակտերիաների որոշ տեսակների հանդեպ ունի բակտերիասպան ազդեցություն, հատկապես նրանց, որոնք ատամի էմալի վրա հայտնվելով վնասում ու սկսում են փչացնել այն:
Բերանի տհաճ հոտ- Այս դեպքում ծամեք մեկ- երկու հատիկ սուրճ:
Գլխացավ, ցածր ճնշում – Սուրճն ազդում է երկակաի` նախ ցավազրկում է, ապա լավացնում գլխի արյունատար անոթների արյան շրջանառությունը, որից վերանում է գլխուղեղի թթվածնային քաղցը:Որոշ դեպքերում սուրճի ցավազրկող ազդեցությունն ուժեղացնելու համար, պետք է ամուր կապել գլուխը և առանց բարձի պառկել հարթ տեղում/ սա փորձված և իրեն արդարացնող մեթոդ է//
Ականջներում աղմուկ – Սա երբեմն անոթային համակարգի վատ աշխատանքի նշան է:Դրա համար նախ հարկավոր է կարգավորել արյան ճնշումը:Ցածր ճնշմանն օգնում է սուրժի կանոնավոր օգտագործումը: Եթե ճնշումը նորմալ է, բայց աղմուկը չի անցնում, նշանակում է նրա պատճառը պետք է մեկ այլ տեղ փնտրել:
Սուրճը չի կարելի խմել սոված փորին քանի- որ այն առաջացնում է աղիների խցանում, կամ խմելուց 10- 15 րոպպե հետո անպայման որևէ բան ուտել:
[
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 25.08.2008, 18:58:

Իսկ ինչու՞ սուրճի վնասակար կողմերի մասին չես գրում: Այն կարող է առաջացնել անքնություն, կախվածություն (իհարկե, շատ ավելի քիչ դեպքերում, քան, ասենք, ծխախոտը կամ ալկոհոլը): Վերջիվերջո, կանանց օրգանիզմում նպաստում է էստրոգենների սինթեզին, ինչի արդյունքում կրծքագեղձի նախաքաղցկեղային հիվանդությունները կարող են վերածվել քաղցկեղայինի: Հետո, ռիսկի գործոն է ստամոքսի խոցի առաջացման համար:
Ինչ ուզում եք, ասեք, բայց իմ համեստ կարծիքով աշխարհում չկա մի դեղ, չկա մի սննդամթերք, չկա մի խոտ, որ միաժամանակ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ չթողնի օրգանիզմի վրա:
ես որ մի բաժակ սուրճ խմեմ կարող ա մի 2 օր ընդհանրապես չքնեմ.. իմ կարծիքով ոչ առանձնապես օգուտ ա /հատկապես այն հաճախությամբ, որ հայերնեն խմում/ ոչ ել համնա իմ ճաշակով.. իսկ այ թեյը գործա հատկապես դեղաբույսերը ~ սարի վայրի բույսերը,,մմմ![]()
...
Հնարավո՞ր է արդյոք, որ սուրճի գրգռիչ-խթանիչ հատկությունը որոշ օրգանիզմների վրա ազդեցություն չունենա: Եվ նման ազդեցություն իրոք կա՞, թե՞ էդ Լոխ-Նեսի հրեշի նման բան է: Ուղղակի ինձ վրա երբեք չեմ զգացել (ուսանող վախտերս պարապելիս լիտրերով խմում էի. ոչ մի օգուտ):
DIXIcarpe noctem

Երևի պիտի իմ սեփական փորձից պատմեմ…
Առաջներում շա՜տ հազվադեպ էի սուրճ խմում: Բժիշկն էլ էր արգելել: Բայց անցյալ աշնանը քիչ քնելու պատճառով մեկ-մեկ խմում էի, որ ուշքի գամ: Օգնում էր: Ընդամենը այդքանը… Իսկ հետո… Այս գարնանը… Վա՜յ, որ հիշում եմ էդ առավոտներս: Արթնանում էի, մի բաժակ սուրճ սարքում, նստում կոմպի մոտ, մի քիչ գրում: Ու թարմանում էի: Ամբողջ օրը տրամս լավ էր լինում: Հետո քննաշրջանում օրը մի բաժակը երեք սարքեցի: Արդյունքը չտեսնված էր. ոչ մի վայրկյան գրադարանում աչք չէի կպցնում, իսկ դա կարևոր էր ցերեկային անգին րոպեները չկորցնելու համար: Դրանից հետո վատ սովորություն է դարձել. հենց մի քիչ քնկոտ եմ լինում, միանգամից սրճում եմ:
Ինձ վրա չի ազդում... Ինչպես նաև ալկոհոլը (մասամբ), ծխախոտը և տարատեսակ մարիհովհաննեսները: Խնդրում եմ գիտականորեն բացատրեք, ապա ասեք, թե որտեղ են Երևանում ուժեղ գործող հոգեմետ դեղեր վաճառում:
DIXIcarpe noctem
Թեման հետաքրքրեց, սկզբից կարդացի:
Սուրճ ընդհանրապես չեմ խմում, իսկ թեյ օրը 2-3 բաժակ: Կարողա դրա պատճառով եմ սենց նիհար?
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Ես էլ էսպիսի մի բան եմ կարդացել.
Թեյը ֆտորի հուսալի աղբյուր է, հաջողությամբ պաշտպանելով կարիեսից: Մասնագետները հայտնաբերել են, որ թեյը ծերության առաջն առնող հակաօքսիդանտներ է պարունակում: Օրինակ 4-5 բաժակ թեյը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները և խոլեստերինի տարածումը:Թեյը/առանց շաքարի/ կալորիականություն չունի:
Ես ինքս անձամբ նախընտրում եմ թեյ խմել , քան սուրճ:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Ես մի քանի բան ասեմ թեյի օգտակարությունից: Թեյը օգտագործում են շատ թվով հիվանդություններ բուժելու համար՝աղիքային բորբոքումներ,դիզինտերիա, կոկորդի հիվանդություններ, շնչառական ուղղու հիվանդություններ, անգամ քաղցկեղային նորագոյացություններ::Թեյը ունի հակավիրուսային ազդեցություն, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է օրգանիզմից խարամների դուրս բերմանը, մաշկի վրա ունի մաքրող ազդեցություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ