Ճիշտ ա, Venus-ը անգլերենից թարգմանած «աստղիկ» չի նշանակում: Նշանակում ա Աստղիկ (հատուկ անունն ինչքան էլ թարգմանես, հասարակ չի դառնում). սա այն է, ինչ բառարանն է նկատի ունեցել: Ես չեմ ասում՝ համաձայն եմ, թե ոչ: Ես լինեի՝ կթարգմանեի «Վեներա» ու վերջ, որովհետև այնուամենայնիվ Աստղիկն ու Վեներան նույն կերպարները չեն, թեև դիցաբանության մեջ զուգահեռներ են անցկացվում:
Անվան թարգմանությունն էս ա. Armenia - Հայաստան, Jordan - Հորդանան, John - Հովհաննես և այլն: Էլի եմ ասում, եթե ինձ մնար (եթե, էլի, վայ), կթարգմանեի «Վեներա»՝ որպես հռոմեական աստվածուհի և «Արուսյակ»՝ որպես մոլորակ:Ու վաբշե անվան թարգմանությու՞նը որն ա:
Էջանիշներ