Belle—Նիկս առանձնահատուկ պատմություն չունի, առաջին անգամ ակումբում գրանցվելիս վերցրի, ու երկար ժամանակ դրանից հետո ակումբ չէի մտնում, հետևաբար մոռացել էի էս նիկիս մասին: Իսկ ինչու Belle? Որովհետև էդ պահին միացրած էր Garou- ի “Belle” երգը:
Հիմա, եթե հարցնեք ինչու Belle? Կասեմ` «գեղեցկուհին ու հրեշը» մուլտից է
մի հետաքրքրի բան էլ ասեմ – շատերը կարծում են նիկս գեղեցկուհի բառի ֆրանսերեն տարբերակն է ու սկսում են ֆրանսերեն խոսել հետս, մեկել կարողա ասեն «գեղեցկուհի ե?ս»
Ով չգիտի ասեմ, իմացեք, ով էլ գիտի, ոչինչ մի անգամ էլ թող կարդա --- Ես նոր-նոր եմ ֆրանսերեն սովորում ու ամենակարևորը – նիկս ընտրելիս կարծում էի` այն աղջկա ԱՆՈՒՆ է: Մի օր, չգիտեմ ինչ պայմաններում ու որտեղ, երբ իմացա որ Belle մի քանի լեզվից թարգմանաբար նշանակում է «գեղեցկուհի», մեղմ ասած, ապշած էի: Ու էդ պահին հիշեցի իմ նիկը:
Ժամանակի ընթացքում Smile-ն ու Jpitik-ն էլ դարձան Belle, ու սկսեցի միայն էս նիկով “հանդես գալ”
Ոմանք մտածում են «անկապ է», իսկ ինձ դուր է գալիս

Էջանիշներ