Լավ է վերջապես գոնե մի բանում համաձայնության եկանք։
Էտ շատ լավ է, նշանակում է , որ կարող ենք երկուսս էլ այս բանավեճից օգուտ ստանալ։
Մի բան էլ եմ ուզում ասել, իսլամի մասին մեր հայերիս պատկերացումները չէն զարգացել ճիշտ–սխալ կամ լավ–վատ հարթություններում, այլ ընկեր–թշնամի հարթությունում, ու միշտ պատմականորեն այպես է ստացվել որ իսլամը կրողները հաճախակի մեր թշնամիներն են եղել, ես կասեի ավելին համարյա միշտ։
Սակայն դա չպետքե խանգառի ամեն մտածող մարդու թեկուզ իրեն գաղափարապես հակառակ կանգնած մշակույթից իր համար օգտակարը գտնել ։
Ամեն մի մշակույթում կան գեղեցիկ և իմաստուն տարրեր, ինչպես նաև հիմար ու տգեղ տարրեր։ Պետք չէ թացը չորի հետ խառնել։ Իսկ որևէ բան ուսումնասիրելուց առաջ (սա իմ խորհուրդն է , ուզում էք ընդունեք , ուզում էք ոչ) պետք է մոռանալ ամեն բան ,որը դուք գիտեք դրա մասին, և միայն այդ դեպքում կարելի է հասնել եթե ոչ ճշմարտությանը, գոնե ճշմարտամոտությանը
Եթե հետաքրքիր է կարող եմ գրել ավելի մանրամասն թե ինչն է ինձ դուր գալիս իսլամական մշակույթի մեջ։
Էջանիշներ