User Tag List

Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 206 հատից

Թեմա: Իսլամ

  1. #31
    Անդամության թեկնածու Megabyzus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2008
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Karina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ղուրանում ասվում է. "Եթե չես կարող կտրել թշնամուդ ձեռքը, համբուրիր այն" ահա թե ինչ է քարոզվում այնտեղ: Երկերեսանիություն և կեղծավորություն:
    Այդ կարող ենք իմանալ թէ ո՞ր սուրա եւ այա ում է ասւել այս խոսքը:
    Viva Iran's Green Movement!
    http://hovsepian.wordpress.com

  2. #32
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Չեմ կարող նշել կոնկրետ սուրան...
    ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան

  3. #33
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Իսլամական ավանդապատումները ասում են, որ Մեքքայից հյուսիս, Յասրիբի օազիսում ապրում էին հրեական դավանանքին պատկանող՝ Բանու Քուրայզա, Բանու Նադիր,Բանու Կայնուկա ցեղերը: Իսլամի հիմնադիրը իր մարգարեության ընթացքում ճակատամարտել է կայնուկա, նադիր,կուրայզ և հայիբար հրեադավան ցեղերի հետ:Կարճ հակասությունից հետո Մուհամմեդականներին հաջողվեց 624 թվականին Մեդինայից վռնդել հուդայական Բան Կայնուկա ցեղին: Համզայի և Օմարի կողմից նոր գաղափարախոսությունը ընդունվեց որպես նոր կրոն, այս քայլը ամրացրեց Մուհամմեդի դիրքերը և տրվեց նրան հնարավորություն դուրս գալ ընդհատակից և Քաբայում ազատ աղոթելու: 625 թվականի Բանու Նադիր հրեադավան ցեղի ներկայացուցիչները սպանեցին նոր դավանանքի քարոզիչ ներին, նրանք Մեդինում մահափորձ պատրասեցին Մուհհամեդի դեմ, մահա փորձը բացահայտվեց և հրեադավան ցեղը հեռացավ քաղաքից: 626 թվականին Մուհամմեդը ոչնչացրեց հրեադավան Բանու Նադիր ցեղին, 627 թվականին Մուհամմեդականների կողմից ոչնչացվեց նաև հրեադավան Բանու Կուրույզա ցեղը, 628 թվականին Մուհամմեդը կործանեց Հայբար օազիսը: Այս պահից սկսված նոր կրոնական գաղափարախոսության համար լուրջ արգելքներ չկային:
    Մահվանից առաջ Մուհամմեդը կարողացավ իսլամի դրոշի տակ հավաքել արաբական աշխարհը, դառնալով նոր միաստվածության իսլամական գաղափա րախոսության և պետության հիմնադիր,632 թվականին 63 տարեկան հասակում Մարգարեն մահացավ:

    Մուհամմեդի ժամանակաշրջան
    570 — Մուհամմեդի ծնունդը
    610 – Գաբրիել-Ջեբրաիլ հրեշտակը և Մուհամմեդին և Ղուրանի հայտնությունը
    614 – Մուհամմեդի առաքելության սկիզբը
    619 – Մուհամմեդի երկինք համբարձվելը՝Միրաջ
    622 —Մուհամմեդի Մեքքայից Մեդին տեղափոխվելը :
    630 – Մուհամմեդի վերադարձը Մեքքա և Քաբուի ազատումը կուռքերից:
    632- Մուհամմհեդի մահը
    Մուհամմեդի մահվանից հետո նոր միաստվածության իսլամական գաղափարախո սության, կրոնի մեջ ըստ մահմեդական սովորության, որպես առաջին չորս ճշմա րիտ խալիֆ առաջնորդներ ընդունում են Աբու Բակրինին (632-634), Օմար Իբն Ալ-Խատտաբինին (634-644), Օսամա Իբն Աֆֆանիննին(644-656) և Ալի Իբն Աբի Թալի բինին (656-661):
    (Մեջ բերում իսլամական հանրագիտարանից)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #34
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեր տարածաշրջանում 651 թվականին Միաստվածությունը հաստատվեց Իրա նում,որը աշխարհին հայտնի է Իսլամ անվան տակ, իսկ մեզ «Մահմեդականություն» անվամբ:Այս նոր գաղափարախոսության մասին մեր ունեցած տեղեկությունները և պատկերացումները շատ հակասական են:


    Մուհամմեդականություն

    Համաձայն ավանդապատումների, Մուհամմեդի ծնունդը գուշակված էր Աբրա համ-Իբրահիմի,Մովսես-Իսմաիլի, Հիսուս-Իսայի մարգարեների կողմից: Մուհամ մեդը, ըստ Ղուրանի, ընտրված էր վերականգնելու Մեկ Աստծո հավատը: Որպես Աստծո կողմից ուղարկված մարգարե, ըստ ընդհանուր կարծիքի, շարունակում է այսպես կոչված հրեական համարվող Աբրահամական երեք կրոններից մեկը, հու դաիզմի և քրիստոնեության հետ միասին:Մահմեդական կրոնի գաղափարախոս ները հաստատում են, որ բոլոր ընտրյալները ունեցել են իրենց օգնականները՝ Մովսեսին օգնում էր Ահարոնը, Երեմիային օգնում էր Բարուխը, Քրիստոսին օգնում էր Պետրոս առաքյալը ,Մուհամմեդին օգնում էր Ալին:
    Աստվածաշունչը չի հերքում Քրիստոսից հետո հաջորդ ընտրյալի մարգարեու թյունը, այդ պատճառով իսլամական աշխարհը Աբրահամական միաստվածու թյան շղթան համարում է ավարտված Մուհամմեդի մարգարեությամբ: Մուհամ մեդը ասում է, որ աստված ինձ տարավ ուղիղ ճանապարհով դեպի Իբրահիմի հա մայնք՝(حنيف , حنفاء ‎) հանիֆների մոտ, հանիֆները ներկայացնում էին վաղ արա բական միաստվածությունը՝ ատ-տաուհիդան:Իսլամի կարևորագույն առանձնա հատկու թյունը նրա խիստ միաստվածությունն է, որը բացարձակ և անպայման է:
    Մինչև իսլամը հաստատվելը արաբները աշխարհին որևէ ծանրակշիռ մշակույթ չեն տվել:Իսլամի գաղափարախոսությամբ տոգորված արաբները 50 տարվա ըն թացքում աշխարհին տվեցին այլ որակի նոր մշակույթ:Մուհամմեդի քարոզչությու նից հետո եվրոասիական տարածաշրջանում և միջերկրական աֆրիկայի հատվա ծում տարբեր ժողովուրդների մեջ հաստատվեց միաստվածությունը՝ իսլամի գա ղափ արախոսության միջոցով: Հետագայում Իսլամը ձեռք բերեց հիմնական երեք ուղղություններ, որոնք են Սուննիթներ-Շիիթներ-Հարջիտներ: Շիիթական շարժ ման մեջ ամենահայտնի գաղափարախոսներից էր Իբն Սաբիդը, որը ծագումով հրեա էր, նրա երևույթի մասին մշտապես խոսում են սունիթները:
    Իսլամի գաղաթարախոսության հիմնական աղբյուրը Ղուրանն է (արաբերեն ալ-կուրան, որը մեկնաբանվում է որպես բարձրաձայն կարդալ) նա կազմված է սուրայ ներից՝ այսինքն պատմություններից, աղոթքներից և Մուհամմեդի քարոզներից:
    Հավատամքի հաջորդ աղբյուրը հանդիսանում է Սուննան(սոննա-ան-նաբի, մար գարեի կյանքը և գործունեությունը ):Սուննան կազմված է «հասիդներից», որոնք ասված են Մուհամմեդի կողմից: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է երկու մա սի՝«մատն»-բուն տեքստերը և «իսադ» այդ տեքստի բացատրությունները, որը հաս տատում է նրա իսկությունը: Ղուրանը մարդկանց առաջնորդում է փրկության աստ վածային դրվածքի միջոցով, որը կոչվում է «Դին», այն համարժեք է Աստվածային օրենքին:Դինը կազմված է երեք հիմնական էլեմենտից, առաջինը «իսլամի հինգ հիմնասյուներ» են՝
    1) Միաստվածության հավատամք և Մուհամմեդի առաքելություն:
    2) Ամենօրյա հինգանգամյա աղոթք
    3) Տարին մեկ անգամ պաս Ռամազան ամսին
    4) Աղքատներին կատարված բարեգործության ավելացում
    5) Ուխտագնացություն (գոնե մեկ անգամ) Մեքքա (հաջ).
    Երկրորդը «Իման» (հավատ) հասկացվում է որպես վկա իր հավատի օբյեկտին, որը կազմված է չորս մասից
    1) Միաստվածություն
    2) ՀավատՆրա առաքյալությանը և գրվածքներին
    3) Հավատ Հրեշտակներին
    4) Հավատ մահվանից հետո Հարյությանը և դատի օրվանը
    Երրորդը Իսհան «բարի գործեր»:
    Համաձայն մահմեդական աստվածաբանների, Մուհամմեդը չի եղել նոր կրոնի հիմ նադիր, բայց եղել է Միաստվածության վերջին մարգարեն: Մուհամմեդը մարգարե էր, նա կարող էր խոսել անցյալի ներկայի և ապագայի մասին, նա պատահական մարդ չէ Միաստվածության գաղափարախոսության մեջ, նա համարվում է Աբրա համի սերունդը՝ Իսմաիլից: Ժամանակակից աստվածաբանությունը ընդունում է Մուհամմենին որպես աբրահամական Միաստվածության մարգարե, սակայն Իսլամի քննադատները շատ հաճախ շրջանցում են այս Էական երևույթը:
    Ըստ իսլամի գաղափարախոսների՝ Մուհամմեդի նախորդներն էին Հիսուսը, Հով հաննեսը, Մովսեսը, Աբրահամը և այլ մարգարեներ: Մուհամմեդը իր առաքելու թյունը կառուցել էր Աբրահամի և Հիսուսի գաղափարախոսությունների հիման վրա,շատ հետաքրքրական է, որ Մուհամմեդի գաղափարախոսության տարածման առաջին ժամանակաշրջանում աղոթքների ժամանակ մահմեդականները դեմքով նայում էին դեպի Երուսաղեմը, միայն նրանից հետո, երբ հրեաները բացե ի բաց սկսեցին մատնանշել երիտասարդ Մուհամմեդի սխալները,մահմեդականները աղոթքների ժամանակ հայացքը ուղղեցին Մեքքային:
    Մ.թ.571-թվականին, համաձայն ավանդապատումների, արաբական Մեքքա քաղաքում, Հաշիմի միության Քուրայշ ցեղի մոտ, որոնց ձեռքում էր գտնվում Քաբայի տաճարի բանալին ծնվեց Մուհամմեդը: Սա ասում է այն մասին, որ նա պատահական անձնավորություն չէր, նա անպայման դաստիարակված պետք է լիներ Քաբայի պաշտամունքի սովորություններով:Մուհամմեդի հայրը՝ Աբդալլահը մահացել էր մինչև զավակի ծնվելը, նրա մայր Ամինան մահացավ, երբ նա վեց տարեկան էր:
    Մուհամմեդի դաստիարակությամբ զբաղվել է նրա պապը՝Աբդալ Մութթալիբը, որը խորը հավատացյալ էր, պապից հետո Մուհամմեդի դասիտարակությամբ զբաղվեց հորեղբայրը՝ Աբու Թալիբը:
    Մուհամմեդի Մարգարեությունը հաստատող առաջին վկան համարվում է Բագի րա անունով քրիստոնեա հոգևորականը Սիրիայում:Սա հետաքրքիր ավանդապա տում է որը ունի երկու տարբերակ:Արաբական տարբերակում քրիստոնեա հոգևո րականի ազգությունը անհայտ է: Արաբների մոտ 25 տարի գերի մնացած Գերմա նացի ասպետի մոտ այս ավանդազրույցի մեջ քրիստոնեա հոգևորականը ազգութ յամբ հայ է:
    610 թվականին Մուհամմեդը, որպես արաբական աշխարհի ընտրյալ, առաջին անգամ հայտնի է դառնում Ջեբրայիլ-Գաբրիել հրեշտակի միջոցով: Մուհամմեդի տեսիլքում հայտնվում է Ջեբրայիլ-Գաբրիել հրեշտակը և ցուցադրում է Մուհամ մեդին բառեր և հրամայում է նրան արտասանել ցույց տրված բառերը:
    Մուհամմեդը հրաժարվեց, պատճառաբանելով, որ գրագետ չէ, այդ պատճառով չի կարող կարդալ, սակայն, հրեշտակը շարունակում էր պահանջել և հանկարծ մար գարեին բացվեցին այդ բառերի իմաստը, նրան հրամայվեց սովորել ցույց տրված բառերը և նույնությամբ փոխանցել այն մարդկանց, սա առաջին հայտնությունն էր որը իսլամական աշխարհին հայտնի է որպես՝ «Ղուրան»: Ղուրանը հասկացվում է որպես հավերժական անձեռակերտ՝ «Աստծո խոսք», հայտնություն, որն առաջին դեմքի կողմից բառ առ բառ թելադրվեց Մուհամմեդ մարգարեին:
    Մարգարեն իր ակտիվ քարոզները սկսել է 614 թվականից՝ Մեքքայում: Ավան դապատումները ասում են, որ 618-620 թվականներին հնարավորություն ստեղծվեց Մեքքացիների՝ այսինքն բազմաստվածների հետ համաձայնության գալու: Ըստ ավանդույթի, մի պահ նա կարծես թե համաձայնվեց Ալլահի կողքին տեսնել Մեք քայում ընդունված ալ-Լաթ և Մանաթ աստվածներին, իսկ Մեքքացիները պարտա վորվում էին առաջին տեղը հատկացնել Ալլահին:
    619 թվականին Ալլահի մարգարեն անցկացրեց իր մարգարեական կյանքի երկ րորդ կարևոր գիշերը՝ Համբարձման Գիշերը (Լեյլյաթ ալ-Միրաջ ):Հայտին է, որ նա արթնացավ քնից և կախարդական կենդանու վրա նստած տեղափոխվեց Երուսա ղեմ, Սինա սարի վրա երկինքը կիսվեց և բացվեց ճանապարհը, որով Մարգարեն հասավ Տիրոջ գահին, սակայն և նրան և նրան ուղղեկցող Գաբրիել-Ջեբրաիլ հրեշ տակին տրված չէր անցնել թույլատրելի սահմանը:Այդ գիշեր ընտրյալին տրվեց նոր գաղափարախոսութան աղոթքի օրենքը:Մարգարեն նույն գիշեր հանդիպեց և զրուցեց Արարչի մյուս մարգարեների հետ, այդ թվում Հիսուսի-Իսայի,Մովսեսի-Մուսայի, Աբրահամի-Իբրահիմի հետ:
    Հայտնությունը ավելի ամրապնդեց Մուհամմեդին, որը այս անգամ քարոզում էր ապագա հարության մասին: Նոր ուսմունքի Մարգարեն քարոզում էր, որ հարու թյամբ հավատացյալները կստանան հավերժական երանելիություն, իսկ անհա վատը հավիտենական տանջանք:
    Նոր ուսմունքի Մարգարեն, որպես Փրկության երաշխիք, հռչակեց հետևյալ մար գարեությունը՝ «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա մարգարե Մուհամ մեդից»: Այս նոր գաղափարախոսությունը Մեքքայում Քուրեյշիթի ծերակույտի մեջ բերեց կրոնական բաժանում և առաջ բերեց թշնամանք622 թվականի հունիսին Մարգարեի հետևորդները Մեքքայից սկսեցին տեղափոխ վել Յասրիբ, սեպտեմբերի 24-ին Մուհամմեդը նույնպես եկավ Յասրիբ և տեղավոր վեց Քուբա կոչվող տարածքում:Այդ պահից սկսված Յասրիբը դառնում է առաքյալի քաղաքը և ստանում է Մադինատ ալ Նաբի անունը: Մահմեդականության մեջ տո մարը հիմնադրման ավանդապատումը կապվում է Մուհամմեդի Մեքքայից Մա դինա տեղափոխվելու հետ ,որը տեղի էր ունեցել 622 թվականին:
    Նոր կրոնի գաղափարախոսների Մեդինում հաստատվելուց հետո սկսվում է կրո նական և գաղափարախոսական հակասությունը՝ նրա, հուդայականության, արաբ-հեթանոսների միջև:
    Իսլամական ավանդապատումները ասում են, որ Մեքքայից հյուսիս, Յասրիբի օազիսում ապրում էին հրեական դավանանքին պատկանող՝ Բանու Քուրայզա, Բանու Նադիր,Բանու Կայնուկա ցեղերը: Իսլամի հիմնադիրը իր մարգարեության ընթացքում ճակատամարտել է կայնուկա, նադիր,կուրայզ և հայիբար հրեադավան ցեղերի հետ:Կարճ հակասությունից հետո Մուհամմեդականներին հաջողվեց 624 թվականին Մեդինայից վռնդել հուդայական Բան Կայնուկա ցեղին: Համզայի և Օմարի կողմից նոր գաղափարախոսությունը ընդունվեց որպես նոր կրոն, այս քայլը ամրացրեց Մուհամմեդի դիրքերը և տրվեց նրան հնարավորություն դուրս գալ ընդհատակից և Քաբայում ազատ աղոթելու: 625 թվականի Բանու Նադիր հրեադավան ցեղի ներկայացուցիչները սպանեցին նոր դավանանքի քարոզիչ ներին, նրանք Մեդինում մահափորձ պատրասեցին Մուհհամեդի դեմ, մահա փորձը բացահայտվեց և հրեադավան ցեղը հեռացավ քաղաքից: 626 թվականին Մուհամմեդը ոչնչացրեց հրեադավան Բանու Նադիր ցեղին, 627 թվականին Մուհամմեդականների կողմից ոչնչացվեց նաև հրեադավան Բանու Կուրույզա ցեղը, 628 թվականին Մուհամմեդը կործանեց Հայբար օազիսը: Այս պահից սկսված նոր կրոնական գաղափարախոսության համար լուրջ արգելքներ չկային:
    Մահվանից առաջ Մուհամմեդը կարողացավ իսլամի դրոշի տակ հավաքել արաբական աշխարհը, դառնալով նոր միաստվածության իսլամական գաղափա րախոսության և պետության հիմնադիր,632 թվականին 63 տարեկան հասակում Մարգարեն մահացավ:
    (շարունակելի)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (12.04.2009)

  6. #35
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մուհամմեդի ժամանակաշրջան
    570 — Մուհամմեդի ծնունդը
    610 – Գաբրիել-Ջեբրաիլ հրեշտակը և Մուհամմեդին և Ղուրանի հայտնությունը
    614 – Մուհամմեդի առաքելության սկիզբը
    619 – Մուհամմեդի երկինք համբարձվելը՝Միրաջ
    622 —Մուհամմեդի Մեքքայից Մեդին տեղափոխվելը :
    630 – Մուհամմեդի վերադարձը Մեքքա և Քաբուի ազատումը կուռքերից:
    632- Մուհամմհեդի մահը
    Մուհամմեդի մահվանից հետո նոր միաստվածության իսլամական գաղափարախո սության, կրոնի մեջ ըստ մահմեդական սովորության, որպես առաջին չորս ճշմա րիտ խալիֆ առաջնորդներ ընդունում են Աբու Բակրինին (632-634), Օմար Իբն Ալ-Խատտաբինին (634-644), Օսամա Իբն Աֆֆանիննին(644-656) և Ալի Իբն Աբի Թալի բինին (656-661):Համաձայն Սուֆիական ավանդույթի, Մուհամմեդը հավատանքի գաղտնիք ուներ, որը տարբերվում էր ընդունված ընհանուրից և այդ գաղտնիքի մասին գիտեր ոմն Հուզայֆին:
    Մուհամմեդ մարգարեի մահը դարերի ընթացքում պարուրվել են մի շարք լեգենդնե րով, նրա մահը ուղղեկցվում է որոշակի տարօրինակություններով: Ներկայացնենք մի քանի հատվածներ այդ ավանդապատումերից: 632 թվականին Մուհամմեդը ար դեն ծանր հիվանդ էր, սակայն նա կարողացավ մեկնել Մեքքա և կատարել իր վեր ջին հաջ- ուխտագնացությունը:
    Մայիսի վերջին Մուհամմեդը դեռևս բավարար ուժ ուներ Օսամին արշավանքի ճա նապարհելու համար,սակայն բանակը շատ հեռու չգնաց, բոլորը անհանգստացած էին առաքյալի առողջությամբ, բոլորը հասկանում էին, որ նրա մահվանից հետո կսկսվի իշխանության համար պայքար և այդ պատճառով կարիք չկար հեռու գնալու, Օսամի բանկաը Մեդինից գտնվում էր կես օրվա հեռավորության վրա:
    Օսամի գնալուց հետո, Մուհամմեդի առողջական վիճակը կտրուկ վատացավ, գի շերը նրան տանջում էին ցնորքները նա շատ պարզորեն ձայներ էր լսում, որոնք կանչում էին նրան,այդ մահացածներն էին, որոնք պահանջում էին, որ նա աղոթի իրենց համար, հիմա և անմիջապես:
    Նա արթնացավ սարսափից և այն մտքից ,որ չի կատարել իր կարևոր պարտքը:Այն ժամանակից սկսված, երբ Ալլահը կանչեց նրան, նա ոչ մի անգամ չհակառակվեց նրա կամքին ,չշեղեց ոչ մի բառ և չթաքցրեց ոչինչ: Նա միշտ ճանապարհում էր հա վատացյալներին և աղոթում էր նրանց գերեզմանների վրա:Սակայն, տաս տարվա ընթացքում մահացան հարյուրավոր մարդիկ, կանայք, երեխաներ, ստրուկներ, որոնց նույնիսկ անունները նա չգիտեր ,Մուհամմեդը նրանց համար չէր աղոթել և չէր կատարել իր մարգարեի պարտքը:
    Հարկավոր էր շտապել:Մուհամմեդը կանչեց ստրուկին և հրամայեց անմիջապես տանել իրեն գերեզմանոց:Ինձ հրամայված է աղոթել նրանց համար, բացատրեց Մուհամմեդը: Ստրուկի օգնությամբ, նա սրբազան Մեդինայի փողոցներով շաժվեց դեպի հասարակական գերեզմանոց:Կես գիշեր էր....Ստրուկի խոսքերով ,աղոթքը վերջացնելուց հետո Մուհամմեդը բացականչեց, խաղաղություն ձեզ գերեզմանի մարդիկ,երջանկություն է մեզ համար, որ դուք մեռաք,խավարի ալիքը բերում է փոր ձանքները և ամեն հաջորդը ահավոր կլինի նախորդից:Այդ գիշերվանից սկսված Մուհամմեդի վիճակը սկսվեց կտրուկ վատանալ: Նա հազիվ էր կարողանում հաս նել մզկիթ՝ աղոթքը ղեկավարելու համար:Հիվանդությունը հաղթեց Մուհամմեդին, Մայմունայի տան մեջ առաջին անգամ նա կորցրեց գիտակցությունը, գիտակցութ յան գալով նա չէր կարողանում վեր կենալ:
    Նա խնդրեց, որ իրեն ազատեն ամենօրյա տնից տուն տեղափոխվելու պարտա վորությունից և իրեն հանձնեն Այշայի խնամակալությանը:Ալին և որդի Աբբասը դժվարությանբ Մուհամմեդին տեղափոխեցին: Մայմունան ցանկացավ նրան բու ժել, ինչ որ դեղորայքով բերված եթոպիայից բայց նա հրաժարվեց,դրա փոխարեն նա խնդրեց իրեն համար ջուր բերել Մեդինայի յոթ ջրհորներից: Ջուրը բերեցին նստեցրեցին մարգարեին կոճղի վրա և սկսեցին նրա ցանկությամբ սառը ջուրը լցնել գլխին,նա դիմանում էր այդ տառապանքին, չնայած, որ գոռում էր ցավից:
    Հաջորդ օրը նա արդեն չէր կարողանում կանգնել՝ նույնիսկ աղոթքի համար , օգնե ցին նրան կանգնել, սակայն նա անմիջապես կորցրեց գիտակցությունը և ընկավ, արթնանալուց հետո նա խնդրեց իրեն կանգնեցնել, սակայն նորից ընկավ և այսպես կրկնվեց մի քանի անգամ:Դրանից հետո նա համակերպվեց, մինչև մզկիթ նա արդեն ի վիճակի չէր գնալ, աղոթքը փորձեց ղեկավարել Օմարը, սակայն ժողո վուրդը չնդունեց Օմարին: Այդ ժամանակ Մուհամմեդը այդ պարտականությունը հանձնեց Աբու Բակրուին,մի գուցե նաև չհանձնեց ,բոլորը հասկանում էին, որ նա շուտով կմեռնի, իշխանությունը նրա ձեռքում չէ:
    Նրանից բոլորը հեռացան,միայն Այշան էր տեսնում և խնամում նրան:Աբու Բա կուրը,Օմարը,Ալին միքանի րոպեով գալիս և արագ հեռանում էին:Նրանք շատ խիստ զբաղված էին, նրանց անհանգստացնում էր իսլամի ճակատագիրը, ով կլինի առաքյալի հետնորդը՝ սա նրանց համար կյանքի և մահվան խնդիր էր:
    Ումն էր ցանկանում տեսնել Մուհամմեդը գլխավորին, իրենից հետո:Ոչ ոք չէր հարցնում իրեն այդ մասին,իսկ նա լռում էր: Նա գիտեր, որ ոչինչ չի կարող անել, հավատացյալները չեն հաստատի նրա ընտրությունը, եթե Մուհամմեդի ընտրյալը չանցնի, չնտրվածին կսպանեն:Ոչ ոք, չի համարձակվի կենդանի թողնել մարդուն, որին Մարգարեն համարել է իր հետնորդը: Մուհամեդը լռում էր, ամեն դեպքում նրանից վախենում էին,վախենում էին նրա վերջին կամքից, չմտածված բառից, անընդունելի հայտնությունից:
    Նա զառանցում էր և հաճախ ընկնում էր մոռացության գիրկը, կորցնելով խոսելու ունակությունը: Մեկ անգամ երբ գիտակցության եկավ, նա խնդրեց ,որ իրեն գրենա կան պիտույքներ բերեն, ցանկանում էր ինչ որ բան թելադրել:Ոչ-ոք չպատաս խանեց ,ոչ-ոք չշարժվեց, սա վերջն էր, նա էլ ոչինչ նրանցից չխնդրեց:
    Համաձայն Իբն Աբբասի «երբ առաքյալի տանջանքները շատացել էին և մոտ էր մահը, նա ասաց «բերեք ինձ գրենական պիտույքներ և ես ձեր համար կգրեմ այն, որի շնորհիվ դուք չեք շեղվի ճշմարիտ ճանապարհից»: Որոշները ասացին, որ Ղու րանը բավարար է, ներկաների կարծիքները բաժանվեցին երկու մասի և այդ ժամա նակ Մուհամեդը ասաց. «հեռացե'ք, կարիք չկա իմ ներկայությամբ վիճել»:
    Աբու Հուրայրը ասում է՝ «Ալլահի ընտրյալի ասածներից ես հիշեցի, այնքան եթե ամ բողջը գրի առնվեր այն երկու անոթ կլցներ, իսկ ինչ վերաբերում է նրանց բովանդա կությանը, ապա ես մեկը հանձնեցի մարդկանց, եթե ես երկրորդը նույնպես հան ձնեի մարդկանց, ապա իմ կոկորդը անպայման կկտրեին»:
    Ինչ-որ մի բան խանգարել է խալիֆաթի երկրորդ ճշմարիտ խալիֆ Օմարին և Աբու Հուրայրին- Abu Horaira (արաբ. أبو هريرة‎‎ ) (603-681) ծնված Եմենում,նրա ծննդյան անունն է Աբդ ալ Շամս(արևապաշտ) գրել, հնչեցնել Մուհամմեդի երկրորդ, ամե նայն հավանականությանբ Մուհամմերդի երկրորդ մտքերը կամ կտակը հավանա բար կապված էր Քրիստոսի հետ:
    Մուհամմեդը հասիդներից մեկում ասում է,որ «բոլոր մարդկանցից Հիսուսին ենք ամենամոտը մենք»:Մեկ ուրիշ հասիդում, որ օրինակ է բերում Ալ-Կուրտուբին, Մուհամմեդը հաստատում է, որ ինքը և Հիսուսը մեկ գերեզմանում են թաղվելու և մեկ գերեզմանից նրանք միասին հարյություն կառնեն»:
    Ալ-Բուխարի և Մուսլիմի «հավաստի» հավաքածուի մեջ, Մուհամմեդը դիմում է իր համախոհներին այսպիսի հետաքրքիր կտակով՝«ինչ կլինի ձեր հետ, երբ Մարիամի Որդին կհայտնվի ձեր մոտ և կդառնա ձեր իմամը»:
    Հայտի է որ, ըստ Ղուրանի Մուհամեդը նաև վիճաբանություն է ունեցել Նաջրանի քրիստոնեաների հետ: Ղուրանի մեջ Քրիստոսին նվիրված կան 93 այաթ, նրա մեծ մասը վերաբերվում է քրիստոնեական դոգմաներին՝ կապված վերամարմնավոր ման երևույթի հետ:Մուհամմեդը 169 այաթի 4-րդ սուրայում Հիսուսին կոչում է Հիսուս Խոսք և Ալլահի Հոգի:Հարկավոր է շեշտել, որ հալկա (արարել) և անիյա (հարել) աստծոն բնութագրող երևույթները Ղուրանում կիրառվում են Հիսուսի անվան հետ: Հիսուսը արարում է ինչպես Աստված իր շնչով՝ յանֆուհու (շունչ է տալիս):
    Այս երևույթը հատուկ երանգ է ստանում, եթե մենք այն զուգահեռում ենք մահմե դական Քարրամիտ աղանդի ավանդապատումների հետ, որը ասում է մինչև Մու համմեդի ընտրյալ դառնալը նա հետևում է Հիսուսի օրենքներին: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ Մուհամմեդի առաջին կնոջ Այշաի հորեղբոր որդին՝ Հաջի Վարակա Բեն Նոֆալն մնաց քրիստոնեա և մահացավ որպես քրիստոնեա:
    Վարակա Բեն Նոֆալն համարվում է քրիստոնեության գիտակ և մարգարեի զրու ցակիցը ,նա համարվում է Մոհամմեդի մարգարեությունը հաստաողը երկրոդ վկան որը հաստատում է որ Մուհամմհեդը Մովսեսի և Հիսուսի պես մարգար է:
    Համաձայն իսլամական ավանդապատումների, Մուհամմեդը մշտապես հանդի պում էր արաբ քրիստոնիաների հետ և հաճույքով զրուցում էր նրանց հետ: Որոշ ները ասում էին, որ Մուհամմեդը մահացել է, որոշները ասում էին հակառակը, որ նա անմահ է:Աբու Բակրը և Օմարը հանգստացնում էին մուսուլմաններին որ, առաքյալի հիվանդությունը վտանգավոր չէ, նա արդեն առողջանում է: Հունսի 8-ին երբ հավատացյալները գտնվում էին մզկիթում, Այշայի հյուղակի դռները բացվեց ին, վարագույրը հետ քաշվեց և մուտքի մեջ երևաց Մուհամմեդը,նրան օգնում էին և նա կանգնած էր կենդանի և անվնաս:
    (շարունակելի)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (13.04.2009)

  8. #36
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Այշայի դռներից մինչև մզկիթի դռները ընդհամենը 40 մետր էր, հավատացյալները շատ լավ տեսնում էին առաքյալին, որոշները հավատացնում էին որ, նա ժպտում է:
    Մեկ րոպե կանգնելով, Մուհամմեդը ձեռքի թափահարումով ողջունեց ժողովրդին, դռները փակվեցին, բոլորը հանգստացան և գնացին իրենց գործին:Մի քամի ժա մանակ անց Մուհամմեդը մահացավ,Այշայի խոսքերով, Մուհամմեդի գլուխը իր ծնկների վրա էր, երբ նա նկատեց, որ նրա աչքերը սառեցին:Այշայի ճիչի վրա վազե ցին առաքյալի կանայք,նրանք բարձրաձայն ողբում էին, պատառոտում էին իրենց հագուստը և ծվատում էին իրենց դեմքը:Առաքյալի համար գերեզման փորեցին այն վայրում, որտեղ նա մահացել էր: Մուհամմեդի գերեզմանը Քաբբայից հետո երկ րորդ սրբայրն է:
    Հարկավոր է նշել, որ Ղուրանի մեջ Մուհամմեդի անունը զուգահեռ օգտագործվում է, Հիսուսի անունը 25 անգամ,նույնքան անգամ օգտագործվում է Ադամի անունը, Մովսեսի անունը օգտագործվում է 136 անգամ,Աբրահամի անունը 69 անգամ,Նոյը 43անգամ:Մուհամմեդի մարգարեության երրորդ,չորրորդ Հրեական հայտնի ռավին ներ Աբդուլլա Բեն Սալյամ է և Մուհարիկը: Մուհամմեդի մարգարեության հաջորդ վկաներն են Եմենի ռավիններ Վահբ Իբն Մունաբբահը և Քաբբ Ալ Ահբարը:
    632 թվակաին Մուհամմեդի մահից հետո խալիֆ Աբու Բակրիի 4000 արաբ-Մուհամ մեդականների բանակը Սերջաբիլի գլխավորությամբ շրջապատեցին Սիրիական Բոսրա ամրոցը:Ամրոցը պաշտպանում էր բյուզանդական բանակը,որոնց չհա ջողվեց դիմակայել հարձակվողներին:Պաշարողներին օգնության հասած Հալիլի 1500 այրուձին և նահանգապետ Ռոմանի դավաճանությունը վճռեց ամրոցի ճակա տագիրը, ամրոցը հանձնվեց:
    634 փվականի Հուլիսի 30-ին, 45 000 անոց արաբ-մահմեդականների բանակը Հալի լի առաջնորդությամբ ճակատամարտ տվեցի 70 000 բյուզանդական բանակի դեմ Aiznaddin :Բյուզանդական բանակը մեծ զոհ տվեց և դիմեց փախուստի, որը Հալի դին հնարավորություն տվեց 635 թվականին շրջապատել Դամասկոսը:70 օրյա շըր ջապատումից հետո քաղաքը հանձնվեց:
    636 թվականի օգոստոսի 20-ին, տեղի ունեցավ ճակատամարտ, Բյուզանդական բա նակի և արաբական բանակի միջև, ճակատամարտում զոհվեց արաբական բանա կի հրամանատար Սաիդը:Սաիդից հետո հրամանատարությունը անցավ Ջաֆա րին և Աբդուլլային, հետո Հալիդը ղեկավարեց արաբներին և կարողացավ բարեհա ջող նահանջել:
    Մուհամեդի և նրա հետնորդների առաջին գործերից մեկն էր Պաղեստինի և Երու սաղեմի համար արշավանք կազմակերպելը: 636 թվականի նոյեմբերին բյուզան դական 110 000 բանակը՝Մանուիլի գլխավորությամբ և արաբական 50 000 բանակը՝ Հալիդի գլխավորությամբ, ճակատամարտում էին Երուսաղեմի համար: Օմար խա լիֆը այդ տարածքները գրավեց 638-640 թվականներին:
    Պատմաբանները առ այժմ վիճաբանում են Պաղեստինի և Երուսաղեմի գրավման նպատակահարմարության մասին և գալիս են այն համոզման, որ Մուհամմեդը իր նախորդներին կտակել էր ուղղակի վերացնել հրեականությունը, գրավելով նրանց կրոնական և մշակութային կենտրոնը:
    638 թվականին արաբական բանակը Աբու Օբեյդի և Հալիդ Իբն Ալ Վալիդի գլխա վրությամբ գրավեց Հալեպը:Այս ճակատամարտով ավարտվեց Սիրիայի իսլամա ցումը և իսլամը շարժվեց դեպի Իրան:
    Սիրիան նվաճելուց հետո Խալիֆաթը զգում էր իր առավելությունը և նա շարժվեց դեպի Արարչության Աշխարհ:Փոխառնելով Իրանից ամրոցներ գրավելու իմացութ յունները, արաբները կարողացան այն շատ շուտ կիրառել իրանցիների դեմ: Սա սանյան Իրանի դեմ արաբների մարտավարությունը հաջող էր ընթանում, նրանք առաջին իսկ նվաճումների ժամանակ գրավեցին Իրանի արքայից արքայի նստա վայրը՝ Կտեզիֆոնը, Իրանի գահին էր նստած 16 ամյա Եզդիգերդ III-ը:
    636 թվականին Կադեսի ճակատամարտում արաբ-մահմեդականների 30 000 բա նակը Սաիդի և Խալիֆ Օմարի գլխավորությամբ և 120 000 պարսկական բանակը Ռուստամի գլխավորպւթյամբ դուրս ելան իրար դեմ: Ռուստամը զոհվեց ճակատա մարտի հաջորդ օրը, բարոյալքված պարսկական բանակը խուճապի մատնվեց և պարտվեց :
    637 թվականին արաբ-մահմեդականների հետ ճակատամարտելիս, Եզդիգերդի բա նակը նորից պարտվեց, Եզիգերդը փախուստի դիմեց ռազմի դաշտից: 642 թվա կանին Նախվենդի ճակատամարտում Եզիգերդի 150-հազարանոց բանակը նորից պարտություն կրեց:Արքայից արքա Եզիգերդը նահանջեց դեպի արևելք և 651 թվա կնին Մերվա բնակավայրում սպանվեց:Արքայից արքայի մահը վերջ դրեց Զրադաշ տական Իրանի պայքարին և մահմեդականությունը հաստատվեց որպես հաղթա նակած գաղափարախոսություն: Զրադաշտական Իրանը պարտվեց և արաբ-մահ մեդականները տարան իրենց երազած հաղթանակը:

    10 .12.2008թ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (18.04.2009)

  10. #37
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Իսլամի տարածման ժամանակագրությունը եւ աշխարհագրությունը

    * 635 –Բյուզանդական Դամասկոսի իսլամացման սկիզբը
    * 637 – Բյուզանդական Երուսաղեմի իսլամացման սկիզբը
    * 642 – Եգիպտոսի իսլամացման սկիզբը
    * 647 – Լիբանանի իսլամացման սկիզբը
    * 651 –Սասանյան Իրանի անկումը եւ իսլամացման սկիզբը:
    * 656 - 661 – Առաջին Ֆիտնան(խռովությու)կապված խալիֆ ՈՒսմանի սպանության հետ Սունիթների եւ Շիիթների առաջացումը:
    * 656 – Ճակատամարտ Ալիի բանակի եւ ըմբոստացածների միջև որոնց կողմում էր Աիշան:
    * 657 – Սիփփանի ճակատամարտը Ալիի եւ Մուավիի բանակների միջեւ:
    * 711 – Իսպանիայի իսլամացումը:
    * 712 –Իսլամի տարածումը մինչև Ինդուս գետը(Պակիստան):
    * 750-847 – Մութազիլների հեգեմոնիան:
    * 751 – Թալասկի ճակատամարտը Ղասախստանում ,արաբ մուսուլմանների հաղթանակը ճինացիների նկատմամբ:
    * 875 - 999 –Սամանիդների Տաջկական պետություն:
    * 899 – Քարմատ աղանդի մուտքը Բահրեյն:
    * 909-1171 – Ֆաթիմականները Հյուսիսային Աֆրիկայում:
    * 922 –Վոլգյան բուլգարների իսլամացումը:
    * 929-1031 – Կորդովայի Խալիֆաթությունը(Իսպանիա):
    * 930 – Քարմատների աղանդը պղծեցին Քաաբան:
    * 945-1055 –Բուիդների Շիիթական հեգեմոնիան Բաղդադում:
    * 950 –Թուրքմենական ցեղերի իսլամացումը:
    * 960 – Միջինասիական ցեղերի իսլամացումը:
    * 962-1187 – Գազնեվիների Թուրքմենական պետությունը(Ավղանստան,Պակիստան):
    * 999-1212 – Քարհանիդական իսլամական պետություն(ՈՒզբեկստան):
    * 1206 - 1555 –Դելիի սուլթանությունը(Հնդկաստան):
    * 1258 – Արաբական Խալիֆաթի անկումը:

    Հետ արաբական իսլամ

    * 1312 –Վոսկե Հորդայի իսլամացումը:
    * 1368 –Բրունեի իսլամացումը:
    * 1380 – Ֆիլիպինների իսլամացման սկիզբը:
    * 1381 – Ալբանիայի իսլամացման սկիզբը:
    * 1414 – Մալազիայի իսլամացման սկիզբը:
    * 1453 – Կոստանտինոպոլո անկումը և իսլամական Ստամբուլի կայացումը:
    * 1463 – Բոսնյաի իսլամացման սկիզբը:
    * 1556 - 1858 –Հզոր Մոգոլների Կայսրությունը:

    Ժամանակակից իսլամ

    * 1740 –Հակաթուրքական արաբ-վահաբիտների ապստամբությունը:
    * 1804 – Կենտրոնական Սուդանում իսլամական Սոկոտո պետության ստեղծումը :
    * 1805 –Մեդինայի գրավումը վահհաբիտների կողմից:
    * 1829-1859 – Հյուսիսկովկասյան իմամաթ:
    * 1928 – Եղբայներ Մուսուլմաններ
    * 1930 – Իսլամի ազգ կազմակերպության կայացումը ԱՄՆ ում:
    * 1947 – Բրիտանական հնդկաստանի բաժանումը հիդուիստական եւ իլամական մասերի:
    * 1979 – Իրանի իսլամական հեղաթոխություն:
    * 1979-1989 – Հակասովետական Ջիհադ Աղվանստանում:
    * 1992-1997 – Քաղաքացիական պատերազմ Տաջիկստանում:
    * 1994 – Թալիբանի ամրապնդումը Աղվանստանում:
    * 1996-2000 – Կովկասում իսլամի վերականգնման փորձ (Չեչենյա)
    * 1997-1999 - Կովկասում իսլամի վերականգնման փորձ (Դաղստան)
    * 2006 – Վազիրաստանում(Պակիստան) իսլամի որպես կառավարման համակարգ հաստատվելու փորձ:
    Հարգանքներով Վանական Վան
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.04.2009), Արիացի (07.09.2009)

  12. #38
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Հարգելի Կարինա,
    Այստեղ կարող եք գտնել Ղուրանի ռուսերեն թարգմանությունը.

    http://www.55a.net/firas/rusi/?page=...elect_page=106

    Եթե Անգլերեն կարդում եք, ապա այս կայքում կարող եք գտնել Ղուրանի անգլերեն թարգմանությունը:

    http://www.usc.edu/schools/college/c.../muslim/quran/

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (30.04.2009)

  14. #39
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Գրառումներ
    4
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Առաջին լռւրջ տեղեկռւթյռւնն իսլամի մասին հայերեն.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (10.06.2009)

  16. #40
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ


  17. #41
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    9-րդ սուրահ

    29-րդ բանատող

    Մարտնչեք նրանց հետ, ով չի դավանում Ալլահին և վերջին օրվան, չի արգելում այն, ինչ արգելել են Ալլահը և առաքյալը Նրա, և չի հնազանդվում ճշմարտության կրոնին, նրանցից, ում հայտնվել է գիրքը (իմա` հրեաները և քրիստոնյաները Վ. Տ.), քանի դեռ նրանք չեն տա փրկագին իրենց ձեռքով` նվաստացված լինելով;

    30-րդ բանատող

    Եվ ասացին հրեաները. "Ուզայրն Ալլահի որդին է": Եվ ասացին քրիստոնյաները. "Մեսսիան Ալլահի որդին է": Այս խոսքերը նրանց շուրթերին նման են նրանց խոսքերին, ովքեր չէին հավատում առաջ (իմա` հեթանոսների Վ. Տ.): Թող շանթահարի նրանց Ալլահը, և որքան նրանք զզվելի են:

    Սակայն

    2-րդ սուրահ

    59-րդ բանատող

    Հիրավի, նրանք, ովքեր հավատացին, և նրանք, ովքեր դավանեցին հուդայականություն, և քրիստոնյաները, և սաբիիները, որոնք հավատացին Ալլահին և վերջին օրվանը և բարիք գործեցին, նրանք իրենց շնորհն ունեն իրենց Աստծո մոտ, նրանք վախենալու բան չունեն, և նրանք չեն տխրի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.09.2009, 03:40:

  18. #42
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    9-րդ սուրահ

    29-րդ բանատող

    Մարտնչեք նրանց հետ, ով չի դավանում Ալլահին և վերջին օրվան, չի արգելում այն, ինչ արգելել են Ալլահը և առաքյալը Նրա, և չի հնազանդվում ճշմարտության կրոնին, նրանցից, ում հայտնվել է գիրքը (իմա` հրեաները և քրիստոնյաները Վ. Տ.), քանի դեռ նրանք չեն տա փրկագին իրենց ձեռքով` նվաստացված լինելով;

    30-րդ բանատող

    Եվ ասացին հրեաները. "Ուզայրն Ալլահի որդին է": Եվ ասացին քրիստոնյաները. "Մեսսիան Ալլահի որդին է": Այս խոսքերը նրանց շուրթերին նման են նրանց խոսքերին, ովքեր չէին հավատում առաջ (իմա` հեթանոսների Վ. Տ.): Թող շանթահարի նրանց Ալլահը, և որքան նրանք զզվելի են:

    Սակայն

    2-րդ սուրահ

    59-րդ բանատող

    Հիրավի, նրանք, ովքեր հավատացին, և նրանք, ովքեր դավանեցին հուդայականություն, և քրիստոնյաները, և սաբիիները, որոնք հավատացին Ալլահին և վերջին օրվանը և բարիք գործեցին, նրանք իրենց շնորհն ունեն իրենց Աստծո մոտ, նրանք վախենալու բան չունեն, և նրանք չեն տխրի:
    Ինչի՞ համար ես ընդգծել ,ի՞նչ ես ցանկանում դրանով ասել:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  19. #43
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցույց տալու համար, թե որքան հակասական գիրք է Ղուրանը:

    Եվ ցույց տալու համար, որ իսլամը իր սաղմերի մեջ արդեն ինչ սպառնալիք է պարունակում մեզ համար:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (07.09.2009)

  21. #44
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ցույց տալու համար, որ իսլամը իր սաղմերի մեջ արդեն ինչ սպառնալիք է պարունակում մեզ համար:
    Ի դեպ Ղուրանը որպես աստծո գիրք ուղղված չէ որևէ մեկի դեմ Ղուրանի սուր ահ ների մեկնաբանությունն է իրմեջ պարունակում որոշակի ագրեսիա ինչպես և Աստվածաշնչի մեկնաբանությունն է իր մեջ պարունակում որոշակի ագրեսիա:
    Ղուրանը միաստվածության միակ գիրքն է որը շեշտում է այս երևույթը մեկ աստված առանց անունների առնաց երորդությունների :Պայքարը չի գնում աստծո դեմ ինչպես նկատել ես, բոլոր պատերազմները հանուն աստծու են և աստծո հովանավորությամբ և ուղղված են իրենց տեսակետը դոմինանտ դարձնելու համար:Այս առումով իսլամ կրոնը բացառություն չէ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (09.09.2009)

  23. #45
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    ֆանատիզմի ցանկացած դրսևորումներին դեմ եմ, իսկ մահմեդականների մոտ դա վառ արտահայտված է

Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •