Arjo (03.01.2021)
Ա-Է (14.11.2017)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (14.11.2017), Cassiopeia (14.11.2017), Մուշու (16.11.2017), Նիկեա (14.11.2017)
Օքեյ, ժողովուրդ։ Ես հավես չունեի մանրանալու ու բացատրությունների հետևից ընկնելու, դե ավելի կարևոր գործ ունեի, պետք ա քնեի, բայց դե։
Ուրեմն։ Փորձենք մի քանի հազար տարի հետ գնալ ժամանակի մեջ։ Մարդիկ տկլոր, մորթիներով ու տերևներով, փայտերով ու ոսկորներով զինված վազվզում էին իրենցից անսահման մեծ աշխարհում ու վախենում էին ամեն ինչից։ Սխալ բույս էիր ուտում, մեռնում էիր։ Գիշերը քնում էիր քարանձավում, կարող ա առավոտ մենակ ոսկորներդ մնային։ Կայծակը մե սարսափելի, մե ահավոր երևույթ էր։ Շատ չերկարացնեմ։ Մարդուն պետք էր մեկը, ով հոգ կտաներ իր մասին, ցույց կտար ճիշտ ճանապարհը, պետք էկած ժամանակ էլ կկարողանար էդ իրենից ավելի բարձր դիրքում գտնվող արարածին մեղադրել իր արած սխալների համար։ Ու քանի որ էդ ժամանակ դեռ մանուկ մարդը գլխի չէր ընկել, որ իրեն հասանելի տիեզերքում ամենաբիթի արարածը ինքն ա, հորինեց էդ՝ իրենից ավելի զորավոր ուժին։ Արդյուքնում առաջացան տոտեմները, ֆետիշները, թալիսմանները ու էլ եսիմ ինչերը։
Հետո ժամանակի ընթացքում մարդիկ ավելի խելոքացան։ Ավելի ճիշտ մարդկանց մի մասը, էն մնացածները առաջվա նման բութ մնաց։ Ու էդ խելոքացածները ջոկեցին, որ եթե անգամ էդ աստված կամ աստվածները իրականում գոյություն ունեին, ապա խոշոր հաշվով թքած ունեին իրանց ու իրանց նման փոքր մարդուկների վրա։ Բայց իրանք նաև ջոկեցին, որ կարան մարդկանց հավատքը օգտագործեն իրենց նպատակներին հասնելու համար։ Դե բոլորս էլ գիտենք, թե ինչ զորեղ ուժ ա հավատը, չէ՞։ Տենց առաջացան քրմերը ու իրանք էլ հորինեցին կրոնը։ Ջոկեցին, որ կարան զոհաբերությունների ու եսիմ ինչ դեբիլ ծեսերի միջոցով հարիֆներից քերեն ամենահամով ուտելիքները, ամենալավ տարածքները, ամենասիրուն կանանց, ամենաշատ ոսկիներն ու ունեցվածքը։ Բայց իրանք մեզնից ոչ մի բանով վատը չէին։ Էրեխեք կան, չէ՞, որ փոքր ժամանակ սիրում են ամեն տեսակ ամեն տեսակ պատմություններ հորինել, երևակայական ընկերներ են ունենում ու իրանց երևակայական աշխարհում են ապրում։ Էդ ժամանակ մարդ տեսակը դեռ երեխա էր ու իրա աշխարհում էր ապրում։ Էսքանը հիշենք, մտապահենք ու անցնենք առաջ։
Հին Եգիպտոս։ Ստեղ, համաձայն մի շարք աղբյուրների ձևավորվեց մարդկության առաջին քաղաքակրթությունը։ Լեզուս չի պտտվում ասել, որ էդ ժամանակ մարդը արդեն դեռահաս էր, որովհետև էդ մի քիչ շատ զարգացած էր, բայց ո՞վ ա ասում թե խելացի դեռահասներ չեն լինում։ Ես հիմա բուրգերի մասին չէ, որ խոսալու եմ, այլ եգիպտական աստվածների։ Եթե չեմ սխալվում, իրանք առաջիններից էին, ովքեր կանոնակարգեցին իրենց աստվածներին՝ թե ով ու բարեկամն ա, երբ, ոնց, ինչի, որ մեկին ինչի համար երկրպագել։ Բայց անգամ էդ կայուն չէր։ Փոխվում էր փարավոնը, փոխվում էր աստվածը։ Ամեն փարավոն բերում էր իր հետ իր աստծուն։
Ստեղ մի քիչ երկար պետք ա խոսեմ։ Օսիրիսի մասին հավանաբար լսած կլինեք։ Վախտին աստված էր՝ հին եգիպտական դիցաբանությունում հանդերձյալ աշխարհի աստվածը։ Ինքը ժամանակին մարդկային կերպարանք էր ունեցել ու ապրել երկրի վրա, մարդկանց մեջ, մարդկանց պես։ Մեծատառով աստված էր, եգիպտացիների համար լիքը բան արեց, բայց ախպերը դավաճանեց ու սպանեց իրան։ Բայց դե բնականաբար, էլ ինչ աստված որ հարություն չառնի։ Հարություն առավ ու դարձավ հանդերձյալ աշխարհի աստվածը, որտեղ սպասելու էր բոլոր արժանավորներին։ (Մի տեսակ հիշեցնում ա ծանոթ ինչ-որ մեկին, ով դավաճանվեց, սպանվեց, հետո հարություն առավ ու դրախտ համբարձվեց, չէ՞)։ Էս էլ հիշենք, մտապահենք, անցնենք առաջ։
Հուդայականություն․ կրոն, որի արմատները հասնում են մինչև ուշ (թե՞ վաղ, էս մեկը լավ չեմ հիշում) բրոնզի դար։ Շատ լավ պարապած կրոն ա։ Էս իրա վրա կրել ա մի շարք սեմական ցեղերի, Բաբելոնի կրոնների, զրահադաշտականության ու Մակեդոնացու շնորհիվ նաև հելենիզմի ազդեցությունը։ Մնացած կրոններից շատ բանով չի տարբերվում, մենակ աստծուն ստեղ Եհովա են ասում: Ինչի՞ եմ անդրադառնում հուդայականությանը։ Որովհետև քրիստոնեությունը հենց էս կրոնից ա առաջացել։ Ազդվեց-ազդվեց լիքը կրոններից, էդ ազդեցությունների ավելորդ մասը հավաքվեց մի կետում, սկսեց ուռել, առանձնացավ, դարձավ քրիստոնեություն ու որպես առանձին օրգանիզմ շարունակեց իր գոյությունը։ Ցավոք սրտի, հուդայականությունը ամենաքիչ ուսումնասիրածս կրոնն ա ու անեմաքիչ ուսումնասիրածն ա, որովհետև ինքը սարսափելի նման ա քրիստոնեությանը։ Ու քանի, որ ես էս կրոնը առանպնապես չեմ ուսումնասիրել, բավարարվում ենք մենակ հիշելով, որ էս էղել ա քրիստոնեության նախատիպը։
Իսլամ։ Մուհամեդը մի օր ջոկեց, որ եթե նենց ոնց աստվածաշնչում ա ասվում, եթե մի այտիդ խփեն, մյուսն էլ դեմ տաս, կդառնաս ստրուկ։ Ու երևի խելացի մարդ էր Մուհամեդը։ Գնաց մի տեղում նստեց ու աստվածաշնչից հանելով էն բոլոր կետերը, որոնք ինչ-որ կերպ կարային վնասեին իրա ժողովրդին, ջնջեց։ Փոխարենը ավելացրեց նորերը։ Մեկ ա ո՞վ էր իմանալու իրանից ա բստրում թե Ալլահն ա իրան ասում։ Այո՛, տիկնայք և պարոնայք, Մուհամեդը հորինեց Ղուրանը, մենակո՜վ։ Հա, բայց իրա արածը չէր տարբերվում մնացածի արածներից։ Ուղղակի եթե աստվածաշունչը գրել էին
35 հոգով, էս մարդը Ղուրանը գրեց մենակով, ճիշտ ա 23 տարում։
Հիմա իմ սիրած պահին ենք հասնում, էսքան կարդացել եք, էս էլ կարդացեք։
1485 թվական(եթե չեմ սխալվում), Անգլիա։ Լույս տեսավ մե հոյակապ աշխատություն՝ <Արթուր թագավորի մահը>։ Այո, տիկնայք և պարոնայք, Արթուր թագավորի։ Գրքում հավաքված էին Ուտեր ու Արթուր Պենդրագոնների, Մերլինի, կլոր սեղանի ասպետների ու մնացած լիքը թույն բայց ցավոք սրտի հորինված կերպարների մասին լեգենդներն ու առասպելները։ Չիմքցթղների համար մի էրկու բառով պատմեմ։ Ժամանակին Ուտերը Կամելոտի թագավորն էր։ Գահի համար բնականաբար ստեղ էլ էին կռվում։ Գահի համար կռիվ, արտաքին թշնամի, ներքին թշնամի։ Ուտերը մեռնում ա, ընթացքում հասցնելով ունենալ տղա, որին պահում մեծացնում ա Մերլինը, ով կախարդ էր։ Գալիս ա օրը, Արթուրը քարի միջից հանում ա Էքսկալիբուրը ու սաղի հերը անիծում։ Բլա բլա բլա բլա բլա բլա բլա։ Ստեղ ամենասիրածս մասերը բաց եմ թողնում, չպատմեմ էլի։ Հանգամանքների բերումով Մորդրեդը՝ Արթուրի զարմիկը դառնում ա գահի տեր, բնականաբար Արթուրը էդ օրը տանը չէր, թե չէ Էքսկալիբուրով հերը կանիծեր։ Մի խոսքով, Արթուրը գալիս ա տուն, կռվում են, Մորդրեդին սպանում ա, դե ինքն էլ մահացու վիրավորվում։ Բայց ինքը չի մեռնում։ Իրան տանում էն Ավալոն, էդ կախարդական տեղ էր, որտեղ փերիներն ու այլ կախարդական արարածներ բուժում են իրան ու մի օր, երբ իրա ժողովուրդը ամենաշատը զգա իրա կարիքը, ինքը հետ կգա։
Եվ վերջապես 8-րդ դար, Հայաստան։ Քանի-որ մեզ սովորեցրել էին, որ եթե մի այտիդ խփում են պետք ա մյուսն էլ դեմ տաս, մենք արդեն ստրուկ էինք։ Ով հասնում էր, խփում էր գլխներիս ու անցնում։ Դե մեզ էլ մնում էր հեքիաթներ հորինել ու ապրել դրանցով։ Արդյունքում մի արտակարգ հեքիաթ ծնվեց, հեքիաթ, որը կարդալու եմ էրեխեքիս համար, եթե մի օր իրանք գոյություն ունենան ու որը ես երբեք չեմ դադարի կարդալ։ Սասնա ծռերը, տիկնայք և պարոնայք։ Մեր ազգային էպոսը։ Շատ չեմ խոսա էս մասին, մեկ ա բոլորս էլ շատ լավ գիտենք, մենակ մեր Փոքր Մհերի մասին մի էրկու բան։ Հիշու՞մ եք, որ գնաց Ագռավաքարում փակվեց ու ասեց, որ մի օր էլի դուրս կգա, երբ էս աշխարհը քանդվի ու նորից սարքվի։ Չի՞ հիշեցնում ինչ-որ մեկին։ Արթուրն էլ էր տենց ասում, Հիսուսն էլ էր տենց ասում։ Բախտներդ բերել ա, որ հիմա շատ բան չեմ հիշում, թե չէ մի ժամանակ հատիկ-հատիկ ունեի աստվածաշնչյան առասպելների զուգահեռները այլ կրոններում ու լեգենդներում։ Էդ ժամանակ ավելի երկար կլիներ գրառումս։
Ասածս ինչ ա, իմ վերաբերմունքը կրոններին ու Արթուրի լեգենդի ու Սասնա ծռերի վերաբերյալ նույնն ա, իրանք բոլորն էլ հորինված են, մեկը ուշ, մեկը շուտ, աշխարհի տարբեր ծայրերում, բայց հորինված են։ Հավատալիքները, դիցաբանություները մարդկության ստեղծած ամենասիրուն բաներն են, բայց նայելու, ուսումնասիրելու համար։ Երբ իմ մոտ իմ մոտ ասում են, որ Իսլամը վատն ա, որ դրա հետ կապված թեմաները չպետք ա քննարկել, որ էդ մեր թշնամու կրոնն ա, ես վատանում եմ, որովհետև գրողը տանի, էդ անտեր կրոնն էլ ա մշակույթի մի մասը ու պետք ա հարգենք մեկս մյուսի մշակույթը։ Երբ ինչ-որ մեկը սկսում ա ցեխ շպրտել հեթանոսության վրա, իբր յանի ինչ էին, բարբարոսներ չէի՞ն էդ հեթանոսները, ես ուղղակի կատաղում եմ, որովհետև հեթանոսական մշակույթը ուղղակի աստվածային էր։ Ես վատանում կրոնների մեջ խտրականությունից։ Էդ իմ համար նույնն ա ինչ սեքսիզմը, էյջիզմը, ռասիզմը, ֆաշիզմը, հոմոֆոբիան, պատվաստումներին դեմ լինելը ու պնդելը, թե երկիրը տափակ է։ Քանի սենց ենք անում ու մտածում, կնշանակի որ մենք ոչ մի բանով չենք տարբերվում ծառերին երկրպագող մեր նախնիներից։
boooooooom (14.11.2017), Cassiopeia (14.11.2017), Mr. Annoying (14.11.2017), Progart (14.11.2017), Quyr Qery (14.11.2017), StrangeLittleGirl (14.11.2017), Աթեիստ (14.11.2017), Արէա (14.11.2017), Հարդ (16.11.2017), Մուշու (16.11.2017), Տրիբուն (14.11.2017)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (14.11.2017), Life (14.11.2017), Quyr Qery (14.11.2017), Նիկեա (14.11.2017)
Առաջարկում եմ հավատացյալներիդ ու անհավատներիդ իրար հանգիստ թողնել, թող ամեն մեկը իր դարդով տապակվի… Եթե մի քիչ մտածեք, ոչ մեկդ մյուսիդ երբեք չեք համոզելու կամ հաղթելու, կամ պիտի իրար սպանեք, կամ խաղաղվեք
Իմիջայլոց, ես իմ օրվա մի մասը հավատացյալ եմ, մյուս մասը՝ անհավատ:
Si vis pacem, para bellum
Մուշու (16.11.2017)
Հա, մոռացա ասեմ, մի մասն էլ ագնոստիկ եմ…
Բացատրեմ:
Երբ որ տնից դուրս եմ գալիս, իսկ այդ օրը ըստ լուրերի սպանություն է եղել հարևան թաղամասում, կամ ասենք խայտառակ վիճակ է ճանապարհներին, կամ մի տեսակ անվստահ եմ զգում, ապա՝ «Հայր մեր, որ երկինս ես, սուրբ լինի... և մի տար զմեզ ի փորձություն, զի քո է... ամեն»...
Երբ որ գալիս եմ աշխատանքի, ու պարզվում է, որ արտադրանքի մեջ դեֆեկտ կա, որը պատահականորեն չի բռնվել մեր վերիֆիկացիայի արդյունքում, ապա՝ «ամեն ինչ սկսվել է մեծ պայթյունից, ու մենք բոլորս պատահականորեն կորչելու ենք գրողի ծոցը, սուտ է ամենը»...
Երբ որ իրկունը մի երկու թերթ ֆանտաստիկ պատմվածք եմ կարդում, կամ հոդվածներ գեների, կամ Շվարցշիլդի շառավղի կամ գրավիտացիոն ալիքի մասին, ապա՝ «what the fuck is everithing about and for, and who created this Shit?»...
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 16.11.2017, 04:06:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ