Աշխարհի դրվածքը էսպես է՝ մարդը մարդուն գայլ է Բայց քրիստոնեությունը հենց նրանով է ինձ համար հումանիստական, որ վեր է կանգնում այս սկզբունքից՝ տանելով դեպի խաղաղ գոյակցություն, համերաշխություն: Այսինքն՝ տանում է դեպի գլոբալացում՝ ըստ երևույթին: Թե հիմա որքանով է դա գործում պրակտիկայում, նույնն է թե ասենք, որ դեմոկրատիան է լրիվ <<ցիկլով>> աշխատում: Կա գաղափարախոսությունը, մնում է՝ ճիշտ հասցնել հասարակությանը: Այդ պատճառով էլ տարբեր ուղղություններ են առաջացել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ պառակտությունը նրանից է,որ իրականում չգիտեն որն ա ճիշտը,կարաս մի այնպիսի հասարակություն հավաքես ովքեր այն կարծիքին են թե մածունը սևա,հիմա կասես քրիստոնեությունը այնքան բարդ է որ շատերին անհասանելի է,ոչ մի դեպքում եթե քեզ վնուշատ անես որ ես իմ ինչա ուրեմն հաստատ ամեն բառի տակ մի իմաստ կգտնես ու ինքդ քեզ կխճճես նույնն էլ իսլամն ա,հա ի դեպ կարող ես մի հոգևորականի անուն տաս ով կարող է հերքել իսլամը ոչ թե մեր մոտ այլ նրանց,իհարկե չի կարող կարող է միայն իր կրոնի ճշմարտացիությունից խոսալ բայց հակառակորդինը հերքել չի կարող ու ինչ է ստացվում,ստացվեց մարդիկ գաղափարներին են հետևում:
Իմ կարծիքով քրիստոնյաներն ու մահմեդականները հենց միևնույն աստծուն էլ հավատում են. ուղղակի ժամանակի հրամայականն էր՝ առանձնանալ ինչ-որ բանով մյուսներից, պետություն հիմնել... ու հիմնեցին:
Ես չեմ ասում՝ քրիստոնեությունը բարդ է, այդ քարոզիչներն են բարդացնում: Ես ամեն բառի տակ ենթատեքստ չեմ փնտրում, ինձ համար ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է: Դրա համար էլ չեմ ընդունում՝ Աստծու խոսքերն անմեկնելի են արտահայտությունը: Բա որ անմեկնելի են, ինչու՞ է ասել, որ ցույց տա՝ մենք իրենից ցա՞ծր ենք: Ես չեմ համակերպվի այդ մտքի հետ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շինարար (28.12.2009)
Համամիտ եմ ասածներիդ հետ գոյություն ունի Արարիչ և ամեն ազգ իր պատկերացումներուվ կերտում է Արարչին,մահմեդականներին իրենց գաղափարներն են իրենց ականջներին հաճելի,մերն էլ մեր ականջներին ա հասանելի:Կտակարանում չկա անմեկնելի խոսքեր,որովհետև այն մարդն է գրել,իսկ մարդը չի կարող մարդուն անհասանելի խոսքեր գրի,ուղակի տպավորություն են ստեղծում,փորձելով ավելի արժեքավորեն:
Ամեն կրոնի ներկայացուցիչ կարծում է,թե իր կրոնն է ԻՍԿԱԿԱՆԸ,ինքը կմտնի Դրախտ,որովհետև ճիշտ դավանողը ինքն է ...Հաստատ մի ԱՍՏՎԱԾ ԳոՅՈՒԹՅՈՒՆ ունի ուղակի Աստծո դավանողները-Մուհամմեդն ու Հիսուսը և այլոք տարբեր ժամանակներ են ծնվել և մեկը մի բան ավելա Աստծու մասին ասել,մյուսը շատ բանա պակասացրե ու իր կողմիվ ասե...Թող ԲԱՐԴԸ ՄԱՐԴ ԼԻՆԻ
Քադաֆին կարծում է, որ ամբողջ Եվրոպան պետք է իսլամ ընդունի
15:57 • 30.08.10
Հղում
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին Իտալիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր կարծիքով՝ եվրոպական երկրների բնակիչները պետք է իսլամ ընդունեն։
Հռոմում օգոստոսի 29-ի երեկոյան 500 երիտասարդ կանանց համար կարդացած դասախոսության ժամանակ Քադաֆին հայտարարել է, որ «իսլամը պետք է դառնա ամբողջ Եվրոպայի կրոնը»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Corriere della Sera-ն։
Նա նաև բոլոր ներկաներին Ղուրան է բաժանել։ Հրատարակությունը նշում է, որ հանդիպումից հետո երեք աղջիկներ՝ երկու իտալուհի և մեկ իսպանուհի, լիբիացի առաջնորդին հայտնել են, որ ցանկանում են իսլամ ընդունել։
Նշվում է, որ Քադաֆիի դասախոսությանը մասնակցելու համար աղջիկներին հավաքել է անձնակազմի հավաքագրման գործում մասնագիտացած իտալական մի գործակալություն։ Յուրաքանչյուր կնոջ խոստացել են դրամական պարգև. Լացիոյի շրջանի բնակչուհիներին՝ 150 եվրո, իսկ Իտալիայի այլ շրջաններից եկածներին՝ 200 եվրո։
Ըստ գնահատականների՝ աշխարհում հաշվվում է 1,57 մլրդ մուսուլման։ Եվրոպայում իսլամ դավանողների քանակը կազմում է 38 մլն մարդ, այսինքն եվրոպացիների շուրջ 5 տոկոսը։ Սակայն փորձագետների կանխատեսումներով 2050թ. եվրոպական երկրներում մուսուլման բնակչությունն ավելանալու է 4 անգամ։
Ալլա՜հ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Freeman (26.01.2011), Moonwalker (30.08.2010), Tig (30.08.2010), Շինարար (30.08.2010)
Դեմոկրատականը դեմոկրատական չէ, բայց մնացածը ճիշտ են ասում, որովհետև իսլամում, մյուս կրոնների հետ համեմատ, ամեն ինչ ավելի դոգմատիկ է: Ու չի կարելի անտեսել շարիաթի դերը, որն ամեն հարց, նույնիսկ ամենափոքր, լուծում է իսլամի նորմերից ելնելով: Դրա համար էլ իսլամը ամենապրակտիկ կրոնն է, կյանքի բոլոր դեպքերի համար ունի օրենքներ, ինչով էլ պայմանավորված էր նրա արագ տարածումը, բացի այդ քանի որ հատուկ հոգեկան հարստություն կամ մտավոր ընդունակություններ պետք չեն այն դավանելու համար, որի շնորհիվ էլ այն գրավում էր շատ մարդկանց (Ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, սա իմ անձնական կարծիքն է, ընդ որում, հավատացնում եմ, հիմնված է փորձի վրա): Բացի այդ, հենց միայն իսլամի 5 սյուներից կարելի է եզրակացնել, թե ինչքան մեծ դիսցիպլինա է պահանջում: Այ էդ կազմակերպվածության շնարհիվ էր, որ արաբներն ընդամենը 25 տարում հսկայական տարածքներ գրավեցին ու ստեղծեցին մուսուլմանական պետությունը:
Carpe Diem!
Пока мы говорим, уходит завистливое время:
лови момент, как можно меньше верь будущему...
Горацио
Malxas (26.01.2011)
Ղուրանի առաջին՝ «ալ-Ֆաթիհա» սուրահի գրաբարյան թարգմանությունը [Մատենադարանի №3109 ձեռագրից՝ կցված Ստ. Լեհացու ղուրանական թարգմանությանն իբրև այլ թարգմանչի աշխատանք]:
«Հանուն Աստուծոյ ողորմածի բարերարի
աւրհնութիւն Աստուծոյ թագաւորի
յավիտենից ողորմածի եւ բարերարի,
թագաւորի աւուրն դատաստանի:
Ով դուք ամենեքեան ծառայեսցուք նմա
ստուգիւ օգնեալ եղիսցուք:
Տէր ուղղեա զմեզ ի կէտ ուղիղ, ի կէտ
այնոցիկ ընդ որս հաճեցար առանց բարկութեան
ընդդէմ նոցա, եւ ոչ մոլորեսցուք»:
Ոչ առանձակի ճշգրիտ, բայց, ԻՀԿ, սուպերսիրուն:
Mr. Annoying (02.08.2017), Հարդ (26.07.2017), Շինարար (26.07.2017)
Մարդավարի բացատրում է, հետաքրքիր թեմա է։
https://www.youtube.com/playlist?lis...L5fb6YU2xk50gW
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Moonwalker (14.08.2017), Mr. Annoying (14.08.2017), Աթեիստ (14.08.2017), Հայկօ (14.08.2017)
Mr. Annoying (14.08.2017), Progart (14.08.2017), Աթեիստ (14.08.2017), Հայկօ (14.08.2017)
Շատ առողջ հասարակություն:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Mr. Annoying (21.08.2017), Progart (21.08.2017), Նաիրուհի (25.08.2017)
Ժողովուրդ, ուշքի եկեք, ինչի եք թուրքերի կրոնը քննարկում․․․ Իսլամը հնարված կրոն է
boooooooom (14.11.2017), Cassiopeia (14.11.2017), Moonwalker (17.11.2017), Quyr Qery (14.11.2017), StrangeLittleGirl (14.11.2017), Աթեիստ (14.11.2017), Մուշու (16.11.2017), Նաիրուհի (16.11.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ