Ինձ թվում է ահագին նմանություններ կան Քրիստոնեության ու Իսլամի միջև, պարզապես կրոնը բոլոր դարերում ավելի շատ ծառայել է որպես զենք՝ մանիպուլացնել ժողովուրդներին ու նաև հնազանդեցնել։ Որ խորանում ես, բոլոր կրոններն էլ բարություն, ազնվություն, հնազանդություն ու հավասարակշռություն են քարոզում, մեկը ավելի շատ իմաստունության ուժով, մյուսը՝ հնազանդ լինելու…
իսկ մարդիկ կրոնական հողի վրա իրար միս են ուտում։
Իսլամ–Քրիստոնեություն հակամարտությունը իրականում մեծ քաղաքականության շահերին է ծառայում իսկ հասարակ հավատացյալները կամ "հավատացյալները" դուրս են գալիս իրար դեմ, ծառայելով այդ շահերին։ Եթե ես մեծ հզորություն ունենայի, կվերացնեի աշխարհի բոլոր կրոնները, թերևս թողնելով միայն Բուդդիզմը, որը ավելի շուտ փիլիսոփայություն է, քան՝ կրոն։
Ինձ նաև թվում է, որ կրոնը գոյություն ունի մարդ արարածին հոգեբանորեն զսպելու ու նրա գործողությունները սահմանափակելու համար, հակառակ դեպքում շատերը կդառնան անկառավարելի գազաններ, ոնց որ հովազը՝ ջունգլիներում։
Էջանիշներ