User Tag List

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Իսլամ

  1. #61
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Հանուման-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ , իսլամը ամենաբնական կրոնն է, այսինքն բնության օրենքներին ներդաշնակ,
    ի տարբերություն նույն բուդդիզմին կամ քրիստոնեությանը, որտեղ չափազնաց շատ է շեշտը դրված վերիրականի , վերբնականի, տռանսցեդենտալի վրա։
    Բնության ո՞ր օրենքներին: Ես նույնպես բնության մի մասնիկ եմ, բայց իսլամը ինձ մոտ երբեք չի առաջացրել ներդաշնակության զգացում:Միգուցե ես բնության օրենքներին հակառա՞կ եմ ապրում:

    ]վերիրականի , վերբնականի, տռանսցեդենտալի վրա
    դուք ունե՞ք իրականի եվ բնականի բացարձակ սահմանում, որից այն կողմ ցանկացած այլ բան կարելի է համարել վերիրական կամ վերբնական:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #62
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Բնության ո՞ր օրենքներին: Ես նույնպես բնության մի մասնիկ եմ, բայց իսլամը ինձ մոտ երբեք չի առաջացրել ներդաշնակության զգացում:Միգուցե ես բնության օրենքներին հակառա՞կ եմ ապրում:
    2.դուք ունե՞ք իրականի եվ բնականի բացարձակ սահմանում, որից այն կողմ ցանկացած այլ բան կարելի է համարել վերիրական կամ վերբնական:
    Պատասխանեմ
    1.
    ա. իսլամը թույլատրում է ինքնապաշպանություն, (ինքնապաշտպանության բնազդ), ի տարբերություն «մարդասիրական» կրոնների
    բ. իսլամը երբեք ամուրի քահանայական ինստիտուտներ չի ունեցել. Մոլլաները պարտադիր ամուսնացած են։
    գ. դե մեկել բազմակնությունը

    2.
    Սահմանումներից պետք չի կպնել, ոչ ոք ոչ մի փիլիսոփայական հասկացողուության հստակ սահմանումը չի կարող տալ. Բայց կան ինչ որ a-priory ասոցիացիաներ որոնք ստատիստիկապես բոլորի մոտ գրեթե նույինն են, եթե դուք չեք պատկանում այդ բոլորին, կամ ել մտածում էք , որ չէք պատկանում,
    այդ դեպքում ստորև կտամ տամ մի օրինակ։
    Իհարկե բոլորն ել ելնում են ինչ – որ գերբնական ուժի առկայության գաղափարից կամ հավատքից։
    Բայց մահմեդկականը ուզում է իր Ալլահի փառքը այստեղ, երկրի վրա և հենց հիմա. Չնայած որ հետո էլ մահմեդականը հավակնում է երկնքում հաճույքներ վայելելու։
    Բուդդիստը ոչինչ չի ուզում բացի իր նիրվանայից։
    Իսկ քրիստոնյան ավելի վատ , նա հույս ունի որ հետո, աշխարհի վեջից հետո նա կստանա փոխհատուցում....
    Համաձայն չէ՞ք
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  3. #63
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)

    Դուք ինչպես երևում է բավականին իսլամամետ եք, բայց մի մոռացեք, մեր կրոնում կա մի այնպիսի բան, որը ոչ մի ուրիշ կրոնում այդքան ակնառու արտահայտում չի գտնում` սիրո, հավատի և հույսի գերակայությունը, որը յուրաքանչյուր մարդու ապրելուն իմաստ է տալիս, մեր կրոնը իր բոլոր թերություններով հանդերձ ուղղված է ամենակարևորին` մարդկային կյանքը իմաստավորելուն: Սա շատ կարևոր է:

  4. #64
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Հանուման-ի խոսքերից Նայել գրառումը
    իսլամը թույլատրում է ինքնապաշպանություն, (ինքնապաշտպանության բնազդ), ի տարբերություն «մարդասիրական» կրոնների
    Ուզում եմ նորից մեջբերել հատված Ղուրանից, որը այս թեմայի 2-րդ էջում Astgh-ը արդեն մեջբերել է:

    29(29). Cpaжaйтecь c тeми, ктo нe вepyeт в Aллaxa и в пocлeдний дeнь, нe зaпpeщaeт тoгo, чтo зaпpeтил Aллax и Eгo пocлaнник, и нe пoдчиняeтcя peлигии иcтиннoй — из тex, кoтopым ниcпocлaнo пиcaниe, пoкa oни нe дaдyт oткyпa cвoeй pyкoй, бyдyчи yнижeнными.
    Ակումբի կանոնադրությունից ելնելով փորձեմ թարգմանել այն ինչ գրված է՝

    Պայքարեք բոլոր նրանց դեմ ով չի հավատում Ալլահին, չի արգելում այն ինչ արգելել է Ալլահը եվ իր դեսպանը եվ բոլոր նրանց դեմ ով չի ենթարկվում իրական կրոնին:

    Եվ որտեղ եք տեսնում ինքնապաշտպանությու՞ն: Թե սկզբում պետք է դավադրել, հրահրել , ընդհարում առաջացնել հետո այդ ամենը կոծկել եվ որպես ինքնապաշտպանություն ներկայացնել:

    Եվ իզուր չէ, որ ամեն անգամ այս կրոնին առնչվելը ինձ մոտ ագրեսիա է առաջացնում: Իսկ ագրեսիան առաջին հերթին վնասում է հենց այն կրողին, դրա համար էլ ասում եմ որ աշխատում եմ Իսլամից հեռու մնալ:

    իսլամը երբեք ամուրի քահանայական ինստիտուտներ չի ունեցել. Մոլլաները պարտադիր ամուսնացած են։
    Ամենեվին պատահական չէ ,որ բազմաթիվ հոգեվորականներ ընտրում են այդ ճանապարհը: Օրինակ Բուդդիստ կուսակրոնները չեն կարող ձեռք բերել բոլոր այն գիտելիքները, որոնք տրվում են միայն՝ մտքի կենտրոնացումների երկարատեվ եվ տեվական պրակտիկայի շնորհիվ:

    դե մեկել բազմակնությունը
    Դե հա, եկեք մենք էլ ընդունենք բազմակնություն, երկիր մոլորակը անհասկանալ լցնենք, հետո իրար ոչնչացնենք մի պատառ հացի կռիվ տալու համար: Բազմակնությունը ամենամեծ սպառնալիքն է, որը մոտ ապագայում կարող է ողջ մոլորակի վրա՝ սովի, ցավ ու տառապանքի պատճառ դառնալ:

    Բայց մահմեդկականը ուզում է իր Ալլահի փառքը այստեղ, երկրի վրա և հենց հիմա. Չնայած որ հետո էլ մահմեդականը հավակնում է երկնքում հաճույքներ վայելելու։
    Բուդդիստը ոչինչ չի ուզում բացի իր նիրվանայից։
    Իսկ քրիստոնյան ավելի վատ , նա հույս ունի որ հետո, աշխարհի վեջից հետո նա կստանա փոխհատուցում....
    Համաձայն չէ՞ք
    Ի՞նչ է նշանակում ուզում է Ալլահի փառքը հենց հիմա, երկրի վրա: Եվ ի՞նչ գնով է նա այդ փառքը տարածում երկրի վրա՞՞ այն գնով որ նա պատրաստ է սեփական անձը զոհել պայմանով, որ անպատճառ իր հետեվից կտանի այլ հավատ դավանող թշնամիների՞՞ եվ ինչո՞վ է սա ավելի լավ Բուդդիստի ընտրած ճանապարհից, ով փորձում է կյանքը նվիրել սեփական աստվածային էության բացահայտմանը, ով փորձում է դառնալ իր մտքի տիրակալը, ով ընտրում է ինքնակատարելագործան եվ ինքնաճանաչման ուղին,որպեսզի ազատվի երկրային վերամարմնավորումների ցիկլից:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. #65
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Հարգելիներս Իսլամը ռադիկալ ուսմունք է այն չի հանդուրժում այլ ընտրանք ,ինչքան էլ մենք նրա մեջ փնտրենք մարդասիրական կրող էլեմենտներ, նրա էությունը անփոփոխ է նա հանդուրժողական չէ իր հիմքում:
    «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա առաքյալ Մուհամմադից» սա ավարտուն է և դատավճիռ է:Մնացածը ,ինչը որ մենք քննարկում ենք այս թեմայի շրջանակներում ընդհամենը ուսուցողական իմաստ ունի ,եկեք այն շարունակենք բայց չմոռանաք երբեք Իսլամի մարտահրավերը «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա առաքյալ Մուհամմադից»
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիներս Իսլամը ռադիկալ ուսմունք է այն չի հանդուրժում այլ ընտրանք ,ինչքան էլ մենք նրա մեջ փնտրենք մարդասիրական կրող էլեմենտներ, նրա էությունը անփոփոխ է նա հանդուրժողական չէ իր հիմքում:
    «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա առաքյալ Մուհամմադից» սա ավարտուն է և դատավճիռ է:Մնացածը ,ինչը որ մենք քննարկում ենք այս թեմայի շրջանակներում ընդհամենը ուսուցողական իմաստ ունի ,եկեք այն շարունակենք բայց չմոռանաք երբեք Իսլամի մարտահրավերը «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա առաքյալ Մուհամմադից»
    մի քիչ տարօրինակ է այսկերպ ձևակերպումը:
    իսկ ինչ է, քրիստոնեությունը սահմանում է որ
    "«Կա ուրիշ աստված Աստծուց բացի և նրա առաքյալ Քրիստոսը չէ՞՞ /կամ միայն Քրիստոսը չէ՞՞/ »"
    նույնը կարելի է ասել մյուս կրոնների համար:
    Դու գիտես՞ մի կրոն, որը ասում է որ բացի իրենից ուրիշ մի այլ կրոն էլ է ճիշտ:
    Եթե կա, ապա դա այդ ասելու պահից այլևս կրոն չի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (10.09.2009)

  8. #67
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիներս Իսլամը ռադիկալ ուսմունք է այն չի հանդուրժում այլ ընտրանք ,ինչքան էլ մենք նրա մեջ փնտրենք մարդասիրական կրող էլեմենտներ, նրա էությունը անփոփոխ է նա հանդուրժողական չէ իր հիմքում:
    «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա առաքյալ Մուհամմադից» սա ավարտուն է և դատավճիռ է:Մնացածը ,ինչը որ մենք քննարկում ենք այս թեմայի շրջանակներում ընդհամենը ուսուցողական իմաստ ունի ,եկեք այն շարունակենք բայց չմոռանաք երբեք Իսլամի մարտահրավերը «Չկա ուրիշ աստված Ալլահից բացի և նրա առաքյալ Մուհամմադից»

    Չեք մոռացե՞լ
    «Ես Եմ քո տեր–ը Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենեաս»
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  9. #68
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ նորից մեջբերել հատված Ղուրանից, որը այս թեմայի 2-րդ էջում Astgh-ը արդեն մեջբերել է:
    Պայքարեք բոլոր նրանց դեմ ով չի հավատում Ալլահին, չի արգելում այն ինչ արգելել է Ալլահը եվ իր դեսպանը եվ բոլոր նրանց դեմ ով չի ենթարկվում իրական կրոնին:
    Հեռի քրիստոնեության փեշերից, քրիստոնյաները իհարկե սեն բան կյանքում չեն արել

    Դե հա, եկեք մենք էլ ընդունենք բազմակնություն, երկիր մոլորակը անհասկանալ լցնենք, հետո իրար ոչնչացնենք մի պատառ հացի կռիվ տալու համար: Բազմակնությունը ամենամեծ սպառնալիքն է, որը մոտ ապագայում կարող է ողջ մոլորակի վրա՝ սովի, ցավ ու տառապանքի պատճառ դառնալ:
    Աշխարհի ռեսուների մեծ մասը 70 տոկոսից ավելի , սպառում են ԱՄՆ–ի և Եվրոպայի
    մոնոգամ բնակչությունը։

    այդ փառքը տարածում երկրի վրա՞՞ այն գնով որ նա պատրաստ է սեփական անձը զոհել պայմանով, որ անպատճառ իր հետեվից կտանի այլ հավատ դավանող թշնամիների՞՞ եվ ինչո՞վ է սա ավելի լավ Բուդդիստի ընտրած ճանապարհից, ով փորձում է կյանքը նվիրել սեփական աստվածային էության բացահայտմանը, ով փորձում է դառնալ իր մտքի տիրակալը, ով ընտրում է ինքնակատարելագործան եվ ինքնաճանաչման ուղին,որպեսզի ազատվի երկրային վերամարմնավորումների ցիկլից:
    Դուք նույն հաջողությամբ կարող եք խաչակրաց արշավանքներն էլ վերագրել քրիստոնեության մեջ եղած ինչ որ պերմանենտ բացասական տարրերի առկայությանը։
    Դուք մի տեսակ խառնում եք։ Պետք չէ հոգեկան հիվանդությունները , դաժանությունը, ու ծայրահեղականությունը վերագրել որևե կրոնի կան գաղափարախոսության, դրանք մի միայն մարդու հատկություններ են։
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  10. #69
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ինչպես երևում է բավականին իսլամամետ եք, բայց մի մոռացեք, մեր կրոնում կա մի այնպիսի բան, որը ոչ մի ուրիշ կրոնում այդքան ակնառու արտահայտում չի գտնում` սիրո, հավատի և հույսի գերակայությունը, որը յուրաքանչյուր մարդու ապրելուն իմաստ է տալիս, մեր կրոնը իր բոլոր թերություններով հանդերձ ուղղված է ամենակարևորին` մարդկային կյանքը իմաստավորելուն: Սա շատ կարևոր է:
    Ոչ մի բանամետ էլ չեմ։ Փորձում եմ ճշմարտամետ լինել
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  11. #70
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Հանուման-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռի քրիստոնեության փեշերից, քրիստոնյաները իհարկե սենց բան կյանքում չեն արել
    Ձեզ թվում է իսլամի գաղափարախոսությունը քննադատելով փորձում եմ քրիստոնեական գաղափարախոսությունը բարձրացնե՞լ: Ամենեվին ոչ: Թող իսլամը ինքը իրենով արժեք ներկայացնի, եթե իսլամը քննադատում ենք, դա չի նշանակում, որ ավտոման գովերգում ենք այլ կրոններ:

    Աշխարհի ռեսուների մեծ մասը 70 տոկոսից ավելի , սպառում են ԱՄՆ–ի և Եվրոպայի
    մոնոգամ բնակչությունը։
    Դուք կրկին նշում եք ինչ որ այլ երեվույթների բացասական կողմերը, որը քննարկվող երեվույթի հետո ոչ մի կապ չունի: դրական կողմերի բացակայությունը փորձում եք քողարկել մատնանացույց այելով շրջապատում գոյություն ունեցող բացասական երեվույթների վրա:

    Դուք նույն հաջողությամբ կարող եք խաչակրաց արշավանքներն էլ վերագրել քրիստոնեության մեջ եղած ինչ որ պերմանենտ բացասական տարրերի առկայությանը։
    Դուք մի տեսակ խառնում եք։ Պետք չէ հոգեկան հիվանդությունները , դաժանությունը, ու ծայրահեղականությունը վերագրել որևե կրոնի կան գաղափարախոսության, դրանք մի միայն մարդու հատկություններ են։
    Ստիպված եմ նորից փաստել, բայց այս դեպքում ձեր տակտիկան կրկին նույնն է: Դուք ասում եք որ իսլամը ինչ որ դրական կողմեր ունի, ես ասում եմ ոչ մի դրական կողմ չեմ տեսնում, դուք էլ ասում եք-- է քրիստոնեությունը ինչովա ավելի լավը:

    Իսկ ես կփորձեմ համարձակություն ունենալ, եվ մահապարտ ահաբեկիչների ծայրահեղ գործողությունների արմատները փնտրել հենց այդ կրոնի գաղափարախոսության մեջ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #71
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ասում եք որ իսլամը ինչ որ դրական կողմեր ունի, ես ասում եմ ոչ մի դրական կողմ չեմ տեսնում, դուք էլ ասում եք-- է քրիստոնեությունը ինչովա ավելի լավը:
    Ես չեմ էլ մտածում որ իսլամը քննադատելով դուք , փորձել եք քրիստոնեությունը գովաբանել։ Իսկ իմ բերասծ օրինակների միակ նպատակը այն է , որ ցուցադրեմ թե կրոնը իր մաքուր վիճակում (առանց քազաքականության) ոչ մի կապ չունի մարդկային այլանդակությունների հետ։ Ուզում եմ ցուից տալ , որ նույնիսկ իրենց դավանանքով ամենամարդասիրական կրոնները դավանող մարդիկ կատարել են այլանդակություններ։ Երբ արանքում հայտնվել են փողի, տարածքի և իշխանության հարցեր։
    Նորից եմ կրկնում
    Դաժանությունը , ստորությունը ու չարությունը համամարդկային արատներ են։ Ինտելեկտուալ անմաքրասիրություն եմ համարում քննադատելով տվյալ երևույթների դասին պատկանող ինչ որ երեևույթի հատկություն ցուցադրել ամբողջ դասի հատկությունը։
    Մահմեդականը մարդ է և զերծ չէ , ոչ մի մարդկային հատկանիշից, ինչպես նաև բուդդիստը, քիրստոնյան,աթեիստը,դեմոկրատը, մարքսիստը, նացիոնալիստը, հայրենասերը, հանրապետականը, լևոնականը, .......
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  13. #72
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Հանուման-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ էլ մտածում որ իսլամը քննադատելով դուք , փորձել եք քրիստոնեությունը գովաբանել։ Իսկ իմ բերասծ օրինակների միակ նպատակը այն է , որ ցուցադրեմ թե կրոնը իր մաքուր վիճակում (առանց քազաքականության) ոչ մի կապ չունի մարդկային այլանդակությունների հետ։ Ուզում եմ ցուից տալ , որ նույնիսկ իրենց դավանանքով ամենամարդասիրական կրոնները դավանող մարդիկ կատարել են այլանդակություններ։ Երբ արանքում հայտնվել են փողի, տարածքի և իշխանության հարցեր։
    Նորից եմ կրկնում
    Դաժանությունը , ստորությունը ու չարությունը համամարդկային արատներ են։ Ինտելեկտուալ անմաքրասիրություն եմ համարում քննադատելով տվյալ երևույթների դասին պատկանող ինչ որ երեևույթի հատկություն ցուցադրել ամբողջ դասի հատկությունը։
    Մահմեդականը մարդ է և զերծ չէ , ոչ մի մարդկային հատկանիշից, ինչպես նաև բուդդիստը, քիրստոնյան,աթեիստը,դեմոկրատը, մարքսիստը, նացիոնալիստը, հայրենասերը, հանրապետականը, լևոնականը, .......
    Համաձայն եմ, բայց մենք խոսում ենք իսլամի գաղափարախոսության մասին, այլ ոչ թե իսլամը դավանող չդավանողների անձնական հատկանիշների կամ բնավորության գծերի մասին:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #73
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգում են նրան ով արժանի է: Կարելի է քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել, դիվանագիտական մոտեցում ցուցաբերել, բայց դեռ շատ ջանքեր պետք է գործադրեն, որ հարգանքի արժանան:
    Բայց չեմ հասկանում, թե այդ ինչու արժանի չեն: Իսկ այդ դեպքում իրենք ինչու՞ պիտի մեզ հարգեն: Իսլամը ոչ թե ագրեսիվ է, այլ իրական: Եթե Աստվածաշունչը միայն Սուրբ է գիրք է այժմ, ռեգուլյատիվ բնույթ չի կրում, ապա կարող է լինել և մեղմ, իսկ Ղուրանը չի կարող, քանի որ այն ամեն ինչ է մահմեդական աշխարհում: Այսինքն՝ պատժի ինստիտուտն էլ պիտի ներառեր իր մեջ. դա լրիվ նորմալ է:

    Վախենում է նա, ով վստահ չէ սեփական ուժերին: Մենք ոչ թե նրանց ուժից ենք վախենում այլ մեր թուլությունից: Դե եթե մեր ողջ հույսը կապենք կրոնի հետ, հազիվ թե մոտ ժամանակներում լուրջ առաջընթաց գրանցենք:
    Ահա, իմ ասածն էլ գրեթե նույնն է կրոն բաժնում. կրոնը քաղաքականություն է, ոչ ավելին: Մահմեդականների բարքերն ենք քննադատում, բայց մեր երկիրը այնքան աշխարհիկ պետությունն է, որ իր պարտքն է համարում ամեն եկեղեցական տոն ըստ հավուր պատշաճի նշել: Շուտով սահմանադրության 8.1 հոդվածը երևի պառլամենտը կվերանայի: Չեմ ուզում քաղաքականացնել թեման, բայց ուրիշ բացատրություն չեմ տեսնում այս երևույթի հետ կապված. կաթողիկոսը չընտրվածին <<չնզովելու>> համար երևի պարտավորագիր է ստորագրել տվել, որ երբ եկեղեցական տոն լինի, էդ օրը աշխատանքային չլինի:

    Եվ որտեղ եք տեսնում ինքնապաշտպանությու՞ն: Թե սկզբում պետք է դավադրել, հրահրել , ընդհարում առաջացնել հետո այդ ամենը կոծկել եվ որպես ինքնապաշտպանություն ներկայացնել:
    Ինքնապաշտպանություն պետք է դիտարկել նաև ինքնության կորուստը:

    Դե հա, եկեք մենք էլ ընդունենք բազմակնություն, երկիր մոլորակը անհասկանալ լցնենք, հետո իրար ոչնչացնենք մի պատառ հացի կռիվ տալու համար: Բազմակնությունը ամենամեծ սպառնալիքն է, որը մոտ ապագայում կարող է ողջ մոլորակի վրա՝ սովի, ցավ ու տառապանքի պատճառ դառնալ:
    Բայց ինչու՞ միայն հայերով պիտի մտածենք Երկիր մոլորակի մասին: Շատ փոքր ազգ ենք՝ մտածելու համար: Մեր թշնամիները այդպես չեն մտածում. նրանք ասում են՝ եթե մենք ունենանք 1 որդի, 2 որդի, ո՞վ պետք է մեր հողին տեր կանգնի: Ասեմ, որ հող ասելով երկիրը նկատի չունի, այլ այն հողաբաժինը, որ գտնվում է իր տնօրինության տակ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 10.09.2009, 15:36: Պատճառ: ռահիմ ուհու ալլահ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #74
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ նորից մեջբերել հատված Ղուրանից, որը այս թեմայի 2-րդ էջում Astgh-ը արդեն մեջբերել է:

    Ակումբի կանոնադրությունից ելնելով փորձեմ թարգմանել այն ինչ գրված է՝

    Պայքարեք բոլոր նրանց դեմ ով չի հավատում Ալլահին, չի արգելում այն ինչ արգելել է Ալլահը եվ իր դեսպանը եվ բոլոր նրանց դեմ ով չի ենթարկվում իրական կրոնին:
    Չամիչ ջան, կարծես թե մեջբերմանս մեջ տառասխալ եմ թույլ տվել. հիմա նորից մեջբերեմ տվյալ հատվածը, որը միշտ շահարկում են իսլամի հակառակորդները.
    Сражайтесь с теми, кто не верует ни в Аллаха, ни в Последний день, которые не считают запретным то, что запретили Аллах и Его Посланник, которые не исповедуют истинную религию - из тех, которым ниспослано Писание, пока они не дадут откупа /ջիզյա/ своей рукой /ան յադին/, оставаясь униженными.

    Այս տողերի բացատրությունը տալիս է 20-րդ դարի իսլամական նշանավոր աստվածաբան Աբդուլլա Յուսուֆ Ալին:
    Ջիզյա /откуп/. հիմնական նշանակությունը՝ փոխհատուցում, փրկագին: Սա մի հարկ է, որ գանձվում է նրանցից, ով իսլամ չի ընդունել, բայց ցանկանում է գտնվել Իսլամի հովանու ներքո, և այդպիսով ենթարկվում է մահմեդական պետության օրենքներին: Ասվում է, որ ոչ մահմեդականները կարող են դավանել իրենց կրոնը, բայց միևնույն ժամանակ ճպետք է միջամտեն իսլամի գործերին կամ խոչընդոտեն նրա տարածումը: Այդ տուրքի կոնկրետ չափը սահմանված չէ. աշ-Շաֆրի իմամը առաջարկեց տուգանքի չափը դարձնել մեկ արաբական ոսկե դինար տարեկան...

    Ան յադին /բառացի՝ ձեռքերից/. մեկնաբանվում է ոչ միանշանակ: Ձեռքը հանդիսանում է իշխանության և ուժի խորհրդանիշ: Ալիին հակված է այն ընկալել որպես՝ <<ի նշան հնազանդության>>: Ջիզյան, այդպիսով, եղել է մասամբ սիմվոլիկ տուգանք և մասամբ էլ փոխհատուցում՝ զինծառայությունից ազատվելու դիմաց, բայց քանի որ տուգանքի չափը ֆիքսված չէր, այն կրում էր սիմվոլիկ բնույթ:

    Եթե էլի ինչ-որ մաս անհասկանալի կլինի այս տողերից, կփորձեմ բացատրությունները գտնել, թարգմանել:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 10.09.2009, 15:48: Պատճառ: չոք յափթըմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. #75
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Լավ է վերջապես գոնե մի բանում համաձայնության եկանք։
    Էտ շատ լավ է, նշանակում է , որ կարող ենք երկուսս էլ այս բանավեճից օգուտ ստանալ։

    Մի բան էլ եմ ուզում ասել, իսլամի մասին մեր հայերիս պատկերացումները չէն զարգացել ճիշտ–սխալ կամ լավ–վատ հարթություններում, այլ ընկեր–թշնամի հարթությունում, ու միշտ պատմականորեն այպես է ստացվել որ իսլամը կրողները հաճախակի մեր թշնամիներն են եղել, ես կասեի ավելին համարյա միշտ։
    Սակայն դա չպետքե խանգառի ամեն մտածող մարդու թեկուզ իրեն գաղափարապես հակառակ կանգնած մշակույթից իր համար օգտակարը գտնել ։

    Ամեն մի մշակույթում կան գեղեցիկ և իմաստուն տարրեր, ինչպես նաև հիմար ու տգեղ տարրեր։ Պետք չէ թացը չորի հետ խառնել։ Իսկ որևէ բան ուսումնասիրելուց առաջ (սա իմ խորհուրդն է , ուզում էք ընդունեք , ուզում էք ոչ) պետք է մոռանալ ամեն բան ,որը դուք գիտեք դրա մասին, և միայն այդ դեպքում կարելի է հասնել եթե ոչ ճշմարտությանը, գոնե ճշմարտամոտությանը
    Եթե հետաքրքիր է կարող եմ գրել ավելի մանրամասն թե ինչն է ինձ դուր գալիս իսլամական մշակույթի մեջ։
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •