User Tag List

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Քրիստոնեություն

  1. #91
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Ես ցանկանում եմ կանգ առնել երկու կարևորագույն հասկացությունների կամ արժեքների վրա. ՍՐԲՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ:
    Նախ` ինչ է սրբությունը?
    1. Նախնական իմաստը` մաքուր, անարատ, իր էությանը, բնությանը խորթ, օտար մասնիկից զերծ (խնդրում եմ հաշվի առնել, որ պատասխանս աստվածաբանական է և չեմ պատրսատվում տվյալ բառի լեզվաբանական ամբողջական վերլուծությունը կամ ստուգաբանությունը տալ):
    2. Մաքրության նախնական իմաստի հետ զուգորդվում է առավել կարևոր հայտանիշ. սուրբ է որևէ անձ կամ իր, որ ընտրված է իր տեսակի միջից և ընծայված Աստծուն` հատուկ օրհնություն ստանալով Աստծուց:
    3. Սրբության ընկալումն առավել ամբողջական է դառնում իր երրորդ հայտանիշով. սուրբ է այն ամենը, որի վրա կամ որի մեջ զգալի և իմանալի կերպով արտահայտվել է Աստծո ներկայությունը:
    Ընդգծեմ, որ Սրբության Աղբյուրն Աստված է:
    Անցնեմ բուն շարադրանքիս: Պատմության քրիստոնեական ընկալման տեսակետից մարդու մեծագույն ողբերգությունը սրբության շնորհից ընկնելն է, որ կատարվեց Աստծուն մերժելով և մեղքի իշխանության տակ հայտնվելով: Բայց Աստված մարդուն վերստին կոչ է անում հաստատվել սրբության մեջ.
    <Սուրբ եղեք, քանզի ես` ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ> Ղևտ. 19:1
    Սուրբ Գիրքը պատմում է մարդու` մեղքի ճանապարհից դարձյալ սրբության ճանապարհին կոչվելը, ցույց տալիս այդ ճանապարհին մարդու վայրիվերումները, հաջողություննեն ու ձախողումները: Սրբության պոզիտիվ և նեգատիվ կողմերը ցուցադրելու համար նկարագրվում են տարբեր անձեր, տարբեր պատմություններ, որոնցից մի մասի համար երբեմն տարակուսանք է հայտնվում, թե ինչպես կարող են տեղ գտնել Սուրբ Գրքում:
    Սրբության ճանապարհը չափորոշելու համար մարդուն տրվում է Օրենքը, Աստվածային Օրենքը:
    Սրբության կոչը, որ սկսվում է Հին Ուխտից, կարմիր թելի պես ձգվում է ողջ Սուրբ Գրքի բովանդակության երկայնքով: Սրբության կոչը մարմնավորվում և բյուրեղանում է Քրիստոսի Անձով և փոխանցվում Նրա սրբարար փրկագործական առաքելության շարունակական ընթացքն ապահովող Եկեղեցուն: Քրիստոնեական Եկեղեցին սրբերի Եկեղեցի է: Սուրբ Գիրքը Նախնի Եկեղեցու անդամներին սրբեր է կոչում: Սրբերն են, որ կազմում են իրական Եկեղեցին, քանի որ քրիստոնեության նպատակը մարդուն սրբացնելն է և վերահաստատելը Աստծո հավիտենական սրբարար ներկայության մեջ: Սրբության կոչն ուղղված է յուրաքանչյուր քրիստոնյայի, եթե քրիստոնյային անհնարին է թվում այդ ճանապարհը, ուրեմն նրան անհնարին է թվում քրիստոնյա լինելը: Պարզապես պիտի գիտակցել, որ Քրիստոնեական Եկեղեցին միայն երկրային Եկեղեցուց չէ կազմված, այլ նաև երկնային: Երկնային Եկեղեցին քրիստոնեական եկեղեցաբանության մեջ բնորոշվում է որպես Հաղթանակած Սրբերի Եկեղեցի, երկրայինը` Մարտնչող Սրբերի Եկեղեցի: Քրիստոնյայի կյանքը պայքար է մեղքի դեմ: Այդ պայքարից հաղթանակածներն են, որ արժանանում են կատարյալ սրբության լուսապսակին: Հետևաբար թող ամպագոռգոռ չթվա այն արտահայտությունը, որ Քրիստոնեական Եկեղեցին սրբերի Եկեղեցի է: Աստված որևէ մարդուց անհնարինը չի պահանջում, և ում շատ է տրված, նրանից շատն է պահանջվում, ում քիչ` քիչը:
    Խոսելով սրբության մասին` ես շեշտեցի Օրենքի կարևորությունը: Սակայն չոր Օրենքն ինքնին անողոք է: Այն ամբողջական է դարձնում մի այլ կարևոր հասկացություն` Շնորհը, իսկ Շնորհի բովանդակությունը սերն է:
    Սուրբ Գիրքն ընդգծում է.
    < Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է> (Ա Կորնթ. 13:13):
    Ինչու է սերն ավելի մեծ? Հավատը և հույսը ժամանակի մեջ են սահմանափակված. հավատը` համոզմունքի փոխվելով և հույսը` իրականանալով, դադարում են գոյություն ունենալ, մինչդեռ սերը հավերժական է: Այդ իսկ պատճառով Սուրբ Գիրքն Աստծուն ոչ թե Հավատ կամ Հույս է անվանում, այլ ասում է. <Աստուած Սէր է> (Ա Հովհ. 4.8):
    Թե մարդու և թե ողջ արաչության ստեղծումը բխում է Աստծո անսահման սիրուց: Այդ անսահման սիրով է, որ Աստված մահվան ճանապարհն ընտրած մարդուն վերստին փրկության է արժանացնում Իր Միածին Որդու զոհողությամբ.
    <Աստուած այնպես սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը> (Հովհ. 3.16):
    Եւ Աստված Շնորհի լույսի ներքո մարդուն տալիս է Օրենքի ոգին.
    <Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները> (Մատթ. 22.37-40):
    Մարդու` Աստծո նկատմամբ սիրո պատվիրանն անբաժանելի է մարդու` մարդու նկատմամբ սիրո պատվիրանից.
    <Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա սիրեց մեզ: Եթե մէկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինպէս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել? Եւ նրանից ունենք այս պատուիրանը` ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը > (Ա Հովհ. 419-21):
    Իսկ մարդու նկատմամբ սերը վերացական պատգամ չէ, այլ խիստ իրական պատգամ.
    <Այն ամենը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դուք արէք նրանց> (Մաթտ. 7:12):

    Կարծում եմ շատ կարելի է ծավալվել` պատասխանելով այն հարցին, թե ինչ է քարոզում քրիստոնեությունը: Բավարավենք այսքանով, մնացյալն էլ, անհրաժեշտության դեպքում, կմնա ընթացքին:

  2. #92
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ցանկանում եմ կանգ առնել երկու կարևորագույն հասկացությունների կամ արժեքների վրա. ՍՐԲՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ:
    Ստացվում է, որ քրիստոնեությունը սրբություն ու սե՞ր է քարոզում։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  3. #93
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվում է, որ քրիստոնեությունը սրբություն ու սե՞ր է քարոզում։
    Ես այդ առանցքային երկու արժեքներն եմ միայն ներկայացրել, քանի որ դրանց մեջ բյուրեղացած է քրիստոնեական վարդապետության էությունը: Եթե ամբողջովին մանրամասն ներկայացնեմ, թե ինչ է քարոզում քրիստոնեությունը, ոչ այս ֆորումը կհերիքի, ոչ էլ իմ կյանքը: Եթե ինչ-որ բան բաց եմ թողել և այն չի ներառվում շարադրանքիս բովանդակության մեջ, ապա խնդրում եմ նշեք:

  4. #94
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Մոնկ ջան մարդուն ասես գիտես եսսրբություն ու սեր եմ քարոզում կասի ես ունեմ իմ սրբությունները, սերն էլ դե իմ չափով։
    Դրանով մարդուն կուղղե՞ս դեպի կյանքը։
    Անշուշդ ճիշտ ես ասում, բայց քո նշածները հետևանքներ են։
    Ավելի արմատական բաներ կան որոնց վրա է հիմնվում մեր վարդապետությունը, ես դրանց մասին եմ ուզում զրուցել, պատմել, թերևս ինչ–որ մեկին օգուտ կտա։
    Կարծում եմ դու էլ ժամանակդ կտրում և հատկացնում ես նույն նպատակով։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  5. #95
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնկ ջան մարդուն ասես գիտես եսսրբություն ու սեր եմ քարոզում կասի ես ունեմ իմ սրբությունները, սերն էլ դե իմ չափով։
    Դրանով մարդուն կուղղե՞ս դեպի կյանքը։
    Անշուշդ ճիշտ ես ասում, բայց քո նշածները հետևանքներ են։
    Ավելի արմատական բաներ կան որոնց վրա է հիմնվում մեր վարդապետությունը, ես դրանց մասին եմ ուզում զրուցել, պատմել, թերևս ինչ–որ մեկին օգուտ կտա։
    Կարծում եմ դու էլ ժամանակդ կտրում և հատկացնում ես նույն նպատակով։
    Հրայր ջան, չէ որ ես պարզապես չոր ու ցամաք չեմ ասել, թե քրիստոնեությունը քարոզում է սրբություն ու սեր: Ես իմ ասածը պարզաբանել եմ:
    Եթե ավելի արմատական բաները իմ ասածի մեջ չկան և առավել առաջնահերթ են, ապա արտահայտեք դրանք: Դուք թե այս և թե մեկ այլ թեմայում նշել եք, որ ցանկանում եք տեսնել իմ պատասխանը, բայց կոնկրետ Ձեր պատասխանը, որ թեմայի հեղինակն եք, դեռ ոչ մի տեղ չեմ տեսել:
    Հ.Գ. Ի դեպ, ես մի անգամ փորձել էի պատասխանել հարցին, բայց կապի խափանման պատճառով կորավ գրածս, որի զգալի մասն արդեն շարադրել էի: Երկրորդ անգամ արդեն առանձին ֆայլի մեջ եմ շարել:

  6. #96
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Այս թեմայի մասին կուզենայի մանրամասն խոսալ քանի որ հենց այստեղից պատք է սկսել որպեսզի չգնանք տարբեր մոլորությունների ետևից, սակայն նկատելով մարդկանց պասիվությունը որոշեցի կարճ խոսալ ։

    Սկզբում նշեցի որ բոլոր աղանդներն ու առհասարակ բոլոր գաղափարախոսները խոսում են նույն բանի մասին, քարոզում են մարդուն այն ինչ Եվային ասեց սատանան։ «Դուք աստված եք ու աստծուն հավասար։» Հիշեցնեմ որ սատանանա ևս իր փառքից ընկել է նույն կարծիքին լինելու պատճառով։
    Մի փոքր հիմնավորեմ որպեսզի տարակուսանք չառաջանա։
    Բոլոր գաղափարախոսության հիմքում մարդ–մարդ հարաբերությունն է։ Այն է, եթե բավարարվեն մեր բոլոր պահանջները մենք կլինենք երջանիկ, այսինքն մարդու մեջ կյանք կա պարզապես նրան գործիք է հարկավոր որպեսզի իր կամքը կատարի։
    Տարբեր խմբավորումների մոտ ործիքները տարբեր են։
    Օրինակ.
    Կոմունիստները խլում էին մարդկանցից մասնավոր սեփականությունը դարձնում համընդհանուր և այդպիսով տեսնում են խաղաղություն, հարստություն, հացի առատություն և երջանկությունը։
    Եհովայի վկաները աստծուն դարձնում են թագավոր, որից կբխի խաղաղությունը, հարստությունը, հացի առտությունը ու երջանիկ կյանքը։
    Նույնն են ասում բոլոր կրոնները, կազմակերպություններն ու խմբավորումները։
    Եթե ... ընտրվի սիմոնը մեր համար դրախտ կլինի։

    Անցնելով բուն թեմային ասեմ որ քրիստոնեությունը կրոն չէ, թեև կա կրոն որը հենց նույն անունն է կրում։ Քրիստոնեություն կնշանակի Քրիստոսի էություն։
    Քիրսոնեություն քարոզել նշանակում է քարոզել Քրիստոսի էությունը։
    Քրիստոնեությունը խոնարհություն, հպատակություն կամ համերաշխություն չի քարոզում ինչպես կարծում են շատերը։
    Քրիստոնեությունը պատերազմ է քարոզում, հակառկություն, թշնամություն է քարոզում։ Քրիստոնեությունը մահ է քարոզում։ Այնինչ շատերս կարծում ենք քրիստոնյա ենք ու խաղաղությամբ ապրում ենք աշխարհը վայելելով։
    Ճշմարիտ քրիստոնայաները պատերազմում են երբ ես և դու քնած ենք, նրանք չարչարվում են երբ մենք հանգստանում ենք։
    Քրիստոնեությունը մարդուն բացատրում է Սուրբ Հոգու միջոցով որ մարդը մահացել է դեռևս եդեմական պարտեզում, որ նրա մեջ հավիտենական մահ է բնակվում, որ նա անիրավության տիեզերք է ու մեղավորների առաջնորդ։
    Քրիստոնեությունը քարոզում է բարի լուրը, որ Աստված անպատմելի փառքերը թողեց, եկավ մարդացավ որ իր էությունը տա մեզ, որ մտնի մեր հոգու աշխարհը ու մեր ներսի մահը կյանքի փոխի։
    Քրիստոնեություն կյանք է քարոզում որից զրկված է մարդը։
    Իսկական քրիստոնյաները պատերազմում են այն ուժերի դեմ որոնց մարդիկ ենթարկվում են հոժարակամ, նրանք հաղթում են անգամ մահին ու դժողքին։

    Քրիստոնեությունը մեզ կյանք է բերում,
    Եվ լույս է վառում նա մեր սրտերում,
    Քիրստոնեությունը մեզ տուն է տանում,
    Եվ սերն է ապրում մեր հոգիներում։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  7. #97
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո կարծիքով այն, որ կրոնը տարածվում է ոչ թե խոսքի, այլ զենքի ուժով, բավականաչափ հիմնավորում չի՞: Այն, որ կրոնը այլ կրոնների սովորույթները վերագրում է իրեն ու ապուշ ու սուտ հիմնավորումներ է տալիս դրան, բավականաչափ հիմնավորում չի՞:
    Այն, որ իրականում այդ կրոնը ոչ մի մշակութային հիմք ու միասնություն չունի, բավականաչափ հիմք չի՞:
    Քրիստոնեությունը հիվանդությիուն է, մենք դեղն ենք: Դեղը միգուցե դառն է, բայց գործում է:
    Ո՞րտեղ եք կարդացել, որ Հիսուսը կամ աշակերտները զենքի ուժով տարածեն իրենց խոսքը: Անգամ Քրիստոսին ձերբակալելու ժամանկ, երբ Պետրոսը փորձում է զենքի ուժով պաշտպանել Նրան, Հիսուսը արգելում է, ավելին` բուժում է վիրավորվածին;
    Համաձայն եմ, դարերի ընթացքում շատ բան է աղավաղվել, բայց դրանում մեղավոր են եկեղեցիները, ավելին` այս կամ այն պաշտոնյաները, ոչ թե քրիստոնեությունը, առավել ևս` Քրիստոսը;
    Քրիստոնեությունը պարտավոր չէ ունենալ մշակութային հենք, քանի որ գրված է. "Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին էլ տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա (իսկ նրան կարող են հավատալ բացարձակապես բոլոր մշակույթների ներկայացուցիչները);
    Կխնդրեի` հերքեք իմ տպավորությունը, որ Աստվածաշնչին ծանոթ եք միայն Տեո Տաքսիլի մեջբերումներից;

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    century (26.01.2009)

  9. #98
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Իմաստ չունի նման մարդկանց փորձել համոզել հակառակում, առավել ևս քննարկումներ անցկացնել;
    Ցավում եմ, բայց ժամանակ պիտի գա երբ բոլոր հակառակվողները պետք է միաբանվեն Աստծո դեմ սակայն Նա կսպառի նրանց իր շնչովը, այս պատերազմը մերը չի, բերեք չվերցնենք Աստծո գործը մեր վրա։
    Գրված է. «Մեկ երկու անգամ խրատելուց հետո ետ կեցեք»։ Աստված ինքն էլ մարդուն մի քանի անգամ այցելում է, տալիս է հնարավորություն, իսկ այդ հնարավորությունները չոգտագործողների կորուստը չի ուշանում։ Սա է իրականությունը, ցավում եմ։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    century (26.01.2009)

  11. #99
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Ողջ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ խոսում է մարդկության փրկության մասին: Քրիստոնոությունը քարոզում է Քրիստոսին, որով էլ կայանում է մարդկության փրկությունը. Ոչ մի ուրիշ կրոն չի առաջարկում սա…
    ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան

  12. #100
    ճերմակ երազ, ճերմակ աչքեր Մեղսավոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2008
    Հասցե
    Էս անիրավ աշխարհում
    Տարիք
    37
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Քրիստոնեությունը կրոն չի: Կրոնը բուդդիզմն ա, իսլամն ա, մնացած բոլորը: Կրոն, կամ հավատք բառերը միանքամայն տարբերվում են իրենց նշանակությամբ իրականություն բառից, հետևաբար Քրիստոնեությունը կրոն անվանելը սխաղ է:
    և իջավ լռություն, ու թաղվեց՝ խավարում իմ սիրտը...

  13. #101
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Մեղսավոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնեությունը կրոն չի: Կրոնը բուդդիզմն ա, իսլամն ա, մնացած բոլորը: Կրոն, կամ հավատք բառերը միանքամայն տարբերվում են իրենց նշանակությամբ իրականություն բառից, հետևաբար Քրիստոնեությունը կրոն անվանելը սխաղ է:
    Սկսվում ա :

    Կհիմնավորե՞ս, խնդրում եմ: Հետաքրքիր, բայց անհասկանալի միտք էր:
    DIXI
    carpe noctem

  14. #102
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսվում ա :

    Կհիմնավորե՞ս, խնդրում եմ: Հետաքրքիր, բայց անհասկանալի միտք էր:
    Հայկօ ջան կրկին ես եմ։
    Ես շատ շուտ անդրադարձել եմ այս հարցին բայց կրկնում եմ։
    "քրիստոնեություն" անունով կրոն կա ինպես Արևիկ անունով աղջիկ կա, բայց հո արև չի դարնում, նմանապես քրիստոնեությունը լրիվ ուրիշ համ ու հոտ ունի։
    Քրիստոնեությունը ընդունել նշանակում է քրիստոսի էությունն ընդունել։ Քրիստոնյա լինել նշանակում է քրիստոսի էություն ունենալ։
    Մարդ կարող է լինել քրիստոնեյա կրոնով բայց իրականում նույն անհավատ, կռապաշտ ու սնապաշտ մարդն է եթե Քրիստոսի էությունը չունի։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    century (26.01.2009), Կտրուկ (24.01.2009)

  16. #103
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է քարոզում Քրիստոնեությունը

    Քրիստոնեությունը Նոր կյանք է քարոզում, մի կյանք որիզ զրկված է մարդը, մի կյանք որը դուրս է ամեն սահմանափակումներից, մեր պատկերացումներից։ Այդ կյանքի մեջ մահ չկա, ցավ ու տառապանք չկա, վախ ու կասկած չկա։
    Նրանք ովքեր փորձում են հին կյանքը զարդարել նրանք մոլորեցնողներ են, նրանք խաբում են մարդկան։ Նրանք նման են մարդկանց որոնք զարդանում են գերեզմանները, թեև ներսը գարծահոտություն է։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  17. #104
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Քրիստոնեություն

    նուղղակի խաչումը. դա աստծո խոսքը չնդունելն է ։
    և երկուսն էլ համազոր են։
    Աստծո որ մի խոսքը? ի նկատի ունես հրեաների կողմից գրված և հրեաներին աստվածացնող Աստվածաշունչը երևի, փաստորեն երկրագնդի բնակչության կեսիչ շատը խաչվածա ինչա թե շփոտվել ոչ քրիստոնյա երկրումա ծնվել, խեղճ մարդիկ…
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  18. #105
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Քրիստոնեություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո որ մի խոսքը? ի նկատի ունես հրեաների կողմից գրված և հրեաներին աստվածացնող Աստվածաշունչը երևի, փաստորեն երկրագնդի բնակչության կեսիչ շատը խաչվածա ինչա թե շփոտվել ոչ քրիստոնյա երկրումա ծնվել, խեղճ մարդիկ…
    այս հարցին պատասխանել եմ այլ բաժնում .բայց չեմ զլանա այստեղ ել կարտատպեմ։
    այն. որ երկիրը Քրիստոնյա է. կամ իսլամական .դա ուղղակի քաղաքական խաղ է։ իրականում պետությունը չի կարող լինել հոգևոր կերպի մեջ. քրիստոնեությունը զուտ անձնական վիճակ է։սա ուղղակի փաստաթղթային ներկայացման ձև է։ինչպես շատ անձանց մոտ՝ անձնագրում գրվում են քրիստունյա իսկ իրականում. շատ հեռու են նրանից։ապրել Քրիստոնյա երկրում ՝բնավ չի նշանակում լինել Քրիստոսի հետևորդ։և հակառակը ։մի կարծիր թէ մուսուլմանական երկրներում ավելի քիչ են ապրում ճշմարիտ Քրիստոնյաներ՝ ։
    Հիսուսն ասում է ՙովքեր իմ հոտից են ՝կլսեն իմ ձայնը՚
    ցավով նշեմ. որ Քրիստոնյա կոչվող մեր երկրում. ճնշող մեծամասնությամբ պաշտանմունք է մատուցվում ոչ թէ Քրիստոսին.այլ նյութապաշտությանն ու կռապաշտությանը։իր լայնացրած ՙբանտաժներով՚ՆԻՎԱՆ պաշտող երիտասարդը նույն կռապաշտն ու հեթանոսն է Աստծո առաջ։ անկախ նրանից թէ հանրագիտարանում իր երկիրը ինչ կրոնի ու դրոշի տակ է ներկայացված։
    ուստի ՝Քրիստոնյա երկրում ծնված մարդը ՝առավելություն չունի մեկ այլ տեսակի երկրի՝ մարդու նկատմամբ ։

    հատո ոչ թե կեսից շատն են շփոթվել. այլ ճնշող մեծամասնությունը։կտակարանում ասվում է ՙ նեղ է այն դուռը որը դեպի փրկություն է տանում և շատ քչերը այնտեղով կմտնեն։ և լայն է այն դուռը որը դեպի կորուստ է տանում՚։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 26.01.2009, 14:24:

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •