User Tag List

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Քրիստոնեություն

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    աթեիստ եմ

    Պետք չի ամենայն պատասխանատվությամբ հայտարարել գոնե մի քիչ սողանցքի տեղ թող, քո լավի համար եմ ասում, ժամանակի անիվի պտտման հետ միասին էս հայտարարությունդ էլ կփոխես, հետո քաղցր կխնդաս ինքդ քո վրա, թե էս ինչ էի հայտարարում այսքան բարձրագոչ:

    Ու իմիջայլոց ես գիտեմ թե ինչ ուժեղ հավատացիալներ են, աթեիստները, պատկերացնում էս ինչպիսի հավատք պիտի ունենա մարդը որ հավատա, թե ինքը կապիկիցա առաջացել, միայն ուժեղ հավատով մարդը կարա սրա նման անհեթեթությունների հավատա:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. #32
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չի ամենայն պատասխանատվությամբ հայտարարել գոնե մի քիչ սողանցքի տեղ թող, քո լավի համար եմ ասում, ժամանակի անիվի պտտման հետ միասին էս հայտարարությունդ էլ կփոխես, հետո քաղցր կխնդաս ինքդ քո վրա, թե էս ինչ էի հայտարարում այսքան բարձրագոչ:

    Ու իմիջայլոց ես գիտեմ թե ինչ ուժեղ հավատացիալներ են, աթեիստները, պատկերացնում էս ինչպիսի հավատք պիտի ունենա մարդը որ հավատա, թե ինքը կապիկիցա առաջացել, միայն ուժեղ հավատով մարդը կարա սրա նման անհեթեթությունների հավատա:
    Ժամանակի անիվի վրա հույսդ մի դիր Սելավի ախպեր, այն մինչև հիմա իվնաս ձեզ է աշխատել և այդպես էլ լինելու է. սա միակողմանի երթևեկության փողոց է. դուք ժամանակին գրավիտացիան էլ չէիք ընդունում ու երկիրը կլոր լինելու համար մարդ էիք վառում…

    Սելավի, ուզում ես հավատա ուզում ես ոչ, բայց քո (նաև բոլորի) ԴՆԿ-ն շիմպանզեի ԴՆԿ-ից 2%-ով է տարբերվում…պատկերացնու՞մ ես, համարյա եղբայրներ եք…հորեղբոր տղա էլ չէ, եղբայր…սա փաստ է և եթե ամբողջ մարդկությունն էլ չհավատա դա միևնույնն է այդպես է

    Մյուս անգամ երբ գլուխդ ցավա ու դեղ խմես, հիշիր որ այդ դեղը էվոլյուցիոն տեսության արգասիք է և ամբողջ բժշկությունը դրա արգասիք է…իսկ եթե սա քեզ դուր չի գալիս ապա հաջորդ անգամ հիվանդանալուց կգնաս քահանայիդ մոտ թող քեզ բուժի
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 17:38:

  3. #33
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակի անիվի վրա հույսդ մի դիր Սելավի ախպեր, այն մինչև հիմա իվնաս ձեզ է աշխատել և այդպես էլ լինելու է. սա միակողմանի երթևեկության փողոց է. դուք ժամանակին գրավիտացիան էլ չէիք ընդունում ու երկիրը կլոր լինելու համար մարդ էիք վառում…
    Այսօր տրամադրություն չունեի գրելու, բայց գրվածը տեսնելով տրամադրությունս մի քիչ բարձրացավ, ասեցի մի քիչ էլ բարձրացնեմ։
    Խորհուրդ կտայի ամեն նախադասության սկզբում ու վերջում ավելացնեիր «ես այսպես եմ մտածում»։
    Առաջ ես էլ անհավատ էի ու մորթվելու տարվող արջառի նման, այսօրվա շատերի պես, գնում էի ուր տանում էիր, ուր գնում էր ամբողջ հասարակությունը, իսկ այսօր ես գնում եմ այնտեղ ուր իմ Աստվածն է առաջնորդում, եթե չեմ գնում ուրեմն չի առաջնորդում և քանի որ շարժվում եմ նշանակում է առաջնորդություն ունեմ։
    Առաջ չգիտեի որտեղից եմ եկել և ուր եմ գնում, իսկ հիմա հստակ գիտեմ։
    Առաջ չգիտեի թե երկիրը ոնց է պտտվում արևի շուրջը, իսկ արևն ընդհանրապես ինչի համար է և որտեղից ծնվեց, իսկ հիմա գիտեմ։
    Հարց։ Գիտի՞ արդյոք մեկը թե արևն ու լուսինը ինչ դեր են կատարում և ինչի համար են նաև աստղերը։
    Հետևությունները թողնում եմ ձեզ, թե ժամանակը ում համար է աշխատում, իսկ միակողմանի ճանապարհով համընթաց ենք շարժվում թե հանդիպակած։
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի, ուզում ես հավատա ուզում ես ոչ, բայց քո (նաև բոլորի) ԴՆԿ-ն շիմպանզեի ԴՆԿ-ից 2%-ով է տարբերվում…պատկերացնու՞մ ես, համարյա եղբայրներ եք…հորեղբոր տղա էլ չէ, եղբայր…սա փաստ է և եթե ամբողջ մարդկությունն էլ չհավատա դա միևնույնն է այդպես է
    Եթե քեզ համոզել են որ կենդանիների հետ հարազատական կապ ունես ու դու ընդունել ես դա քո խնդիրն է, իսկ մենք գիտենք մեր ծննդաբանությունը։ Սա ևս մի ապացուցում է ձեր գիտության խղճուկ լինելը։
    Մի նեղացի, ես որպես մարդ հարգում եմ և քեզ և բոլորին, բայց քո փաստարկները սարսափելի խղճալի են։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  4. #34
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր տրամադրություն չունեի գրելու, բայց գրվածը տեսնելով տրամադրությունս մի քիչ բարձրացավ, ասեցի մի քիչ էլ բարձրացնեմ։
    Խորհուրդ կտայի ամեն նախադասության սկզբում ու վերջում ավելացնեիր «ես այսպես եմ մտածում»։
    Առաջ ես էլ անհավատ էի ու մորթվելու տարվող արջառի նման, այսօրվա շատերի պես, գնում էի ուր տանում էիր, ուր գնում էր ամբողջ հասարակությունը, իսկ այսօր ես գնում եմ այնտեղ ուր իմ Աստվածն է առաջնորդում, եթե չեմ գնում ուրեմն չի առաջնորդում և քանի որ շարժվում եմ նշանակում է առաջնորդություն ունեմ։Առաջ չգիտեի որտեղից եմ եկել և ուր եմ գնում, իսկ հիմա հստակ գիտեմ։
    Առաջ չգիտեի թե երկիրը ոնց է պտտվում արևի շուրջը, իսկ արևն ընդհանրապես ինչի համար է և որտեղից ծնվեց, իսկ հիմա գիտեմ։
    Հարց։ Գիտի՞ արդյոք մեկը թե արևն ու լուսինը ինչ դեր են կատարում և ինչի համար են նաև աստղերը։
    Հետևությունները թողնում եմ ձեզ, թե ժամանակը ում համար է աշխատում, իսկ միակողմանի ճանապարհով համընթաց ենք շարժվում թե հանդիպակած։

    Եթե քեզ համոզել են որ կենդանիների հետ հարազատական կապ ունես ու դու ընդունել ես դա քո խնդիրն է, իսկ մենք գիտենք մեր ծննդաբանությունը։ Սա ևս մի ապացուցում է ձեր գիտության խղճուկ լինելը։
    Մի նեղացի, ես որպես մարդ հարգում եմ և քեզ և բոլորին, բայց քո փաստարկները սարսափելի խղճալի են։
    Դու հիմա էլ չգիտես քո առաջադրած հարցերի պատասխանները, դու կարծում ես որ գիտես

    Հարցիդ պատասխանը: Արևը, լուսինը և աստղերը ոչ մի բանի համար չեն, դրանք հետըանքներ են և ունեն իրենց ազդեցությունը երկրի և մնացած բոլոր երկնային մարմինների վրա…

    Ինչ վերաբերվում է մարդու կենդանական ծագումին ապա նշեմ որ դու, երբ սաղմնային վիճակում էիր, ինը ամիս, դու անցել ես կենդանական աշխարհի հիմնական էտապները, սկսած միաբջիջ կենդանուց, ջրային, և այդ էտապում դու նույնիսկ ձկան նման խռիկներ ես ունեցել (դրանք ձկների շնչառական օրգաններն են), վերջացրած մարդկայինով…որոշ էտապներում նույնիսկ կապիկի, մարդու շան և էլի մի քանի այլ կենդանիների սաղմերը իրարից շատ քիչ են տարբերվում…սրանք փաստեր են և հավատքից չեն փոխվի ուր էլ որ քո աստված քեզ առաջնորդի…որտեղից ուզում ես արի և ուր էլ ուզում ես գնա սրանք անժխտելի փաստեր են, անգամ եկեղեցին է սա ընդունում (աչքիս շատ հին կրոնական ձեռնարկներ ես կարդում)… կարսաբանության դասին մի քնի, կենտրոնացի ու լսի

    իսկ այսօր ես գնում եմ այնտեղ ուր իմ Աստվածն է առաջնորդում, եթե չեմ գնում ուրեմն չի առաջնորդում և քանի որ շարժվում եմ նշանակում է առաջնորդություն ունեմ։ երևի ուզում ես ասել "եթե չի առաջնորդում, չեմ գնում" խնդրեմ ճշտես, որովհետև տարբերությունը ահռելի է

  5. #35
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հիմա էլ չգիտես քո առաջադրած հարցերի պատասխանները, դու կարծում ես որ գիտես

    Հարցիդ պատասխանը: Արևը, լուսինը և աստղերը ոչ մի բանի համար չեն, դրանք հետըանքներ են և ունեն իրենց ազդեցությունը երկրի և մնացած բոլոր երկնային մարմինների վրա…

    Ինչ վերաբերվում է մարդու կենդանական ծագումին ապա նշեմ որ դու, երբ սաղմնային վիճակում էիր, ինը ամիս, դու անցել ես կենդանական աշխարհի հիմնական էտապները, սկսած միաբջիջ կենդանուց, ջրային, և այդ էտապում դու նույնիսկ ձկան նման խռիկներ ես ունեցել (դրանք ձկների շնչառական օրգաններն են), վերջացրած մարդկայինով…որոշ էտապներում նույնիսկ կապիկի, մարդու շան և էլի մի քանի այլ կենդանիների սաղմերը իրարից շատ քիչ են տարբերվում…սրանք փաստեր են և հավատքից չեն փոխվի ուր էլ որ քո աստված քեզ առաջնորդի…որտեղից ուզում ես արի և ուր էլ ուզում ես գնա սրանք անժխտելի փաստեր են, անգամ եկեղեցին է սա ընդունում (աչքիս շատ հին կրոնական ձեռնարկներ ես կարդում)… կարսաբանության դասին մի քնի, կենտրոնացի ու լսի

    իսկ այսօր ես գնում եմ այնտեղ ուր իմ Աստվածն է առաջնորդում, եթե չեմ գնում ուրեմն չի առաջնորդում և քանի որ շարժվում եմ նշանակում է առաջնորդություն ունեմ։ երևի ուզում ես ասել "եթե չի առաջնորդում, չեմ գնում" խնդրեմ ճշտես, որովհետև տարբերությունը ահռելի է
    Վերջինը ասեմ որ ճիշտ եմ շարադրել, ես իմ կամքը չեմ անում հապա Նրանը, և եթե չեմ գնում ուրեմն նա չի առաջնորդել։
    Ինչ վերաբերվում է սաղմնային վիճակին ասեմ որ մարդու և կենդանու տարբերություն իմանաս, ես սաղմանային վիճակում հոգևոր շնչառություն եմ ունեցել, որը կենդանիները որոնց շարունակությունն ես քեզ համարում չունեն։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  6. #36
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջինը ասեմ որ ճիշտ եմ շարադրել, ես իմ կամքը չեմ անում հապա Նրանը, և եթե չեմ գնում ուրեմն նա չի առաջնորդել։
    Ինչ վերաբերվում է սաղմնային վիճակին ասեմ որ մարդու և կենդանու տարբերություն իմանաս, ես սաղմանային վիճակում հոգևոր շնչառություն եմ ունեցել, որը կենդանիները որոնց շարունակությունն ես քեզ համարում չունեն։
    Իսկ կենդանուն ի՞նչն է կամ ո՞վ է առաջնորդում:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. #37
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Hrayr Մի՛ փորձիր գիտությունը հարմարեցնել կրոնին: Պատմականորեն այնպես է ստացվել (և Եկեղեցու դերն այդտեղ շատ մեծ է), որ միշտ կրո՛նն է փորձել հարմարվել գիտությանը: Mephistopheles-ը շատ ճիշտ նկատեց. բա առաջ Երկրին կլոր ասելու համար մա՛րդ էին վառում: Երկիրը Տիեզերքի կենտրոնն էր, Աստված՝ երկնքում, կյանքը մի քսան հազար տարվա պատմություն ուներ, ու ընդհանրապես ոչ մի ացտեկներ ու Ավստրալիա էլ չկար: Էդ հետո՛ սկսեցին արդարանալ, թե Աստված դինոզավրերին ստեղծելիս «սևագրություն» է արել և «չտեսնելով, որ բարի է»՝ ոչնչացրել: Կամ որ՝ Աստված ոչ թե երկնքում է, այլ ամենուրեք: Եկեղեցին մարդ բուժելու համար մա՛րդ էր սպանում: Բոլոր առաջադեմ բժիշկներին, որ համարձակվում էին հերձումներ անել, ինկվիզիցիան վառում էր: (Ի դեպ՝ ինկվիզիցիան, ինչպես նաև տարատեսակ ինդուլգենցիա-մինդուլգենցիաները լրիվ ուրիշ թեմա են, էստեղ չարժի խորանալ):

    Ի դեպ՝ հոգևոր շնչառությունն ի՞նչ է: Դու հիշում ե՞ս քո սաղմնային վիճակը:
    DIXI
    carpe noctem

  8. #38
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելիս, կրոնների մասին դատողություններ անելուց առաջ նախ հարկավոր է ճանաչել բոլոր կրոնները, հակառակ դեպքում տեսակետները անպայմանորեն հեռու են լինելու իրականությունից, այդ իսկ պատճառով կառաջարկէի դիտել եւ կարդալ հետեվյալ տեսանյութերը:
    http://rutube.ru/tracks/1004281.html...12f7f7e0ef5c07
    http://armsoul.com/index.php?topic=131.0
    http://armsoul.com/index.php?topic=453.0
    http://armsoul.com/index.php?topic=344.0

    Ձեր խոնարհ ծառան՝, masis54

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Սելավի, ուզում ես հավատա ուզում ես ոչ, բայց քո (նաև բոլորի) ԴՆԿ-ն շիմպանզեի ԴՆԿ-ից 2%-ով է տարբերվում…պատկերացնու՞մ ես, համարյա եղբայրներ եք…հորեղբոր տղա էլ չէ, եղբայր…սա փաստ է և եթե ամբողջ մարդկությունն էլ չհավատա դա միևնույնն է այդպես է
    Mephistopheles ջան հումորի երեկո էս սարքել, ես գիտեմ որ եղբայրներ ենք, բայց ուրիշ համոզմունքով:
    Եթե անգամ 50 միլիոն մարդ հիմարություն դուրս տա, միևնույննա դա մնումա հիմարություն:

    Mephistopheles ջան բա որ սաղ շիմպանզեները մարդ են դառել էվալուցիայի շնորհիվ, բա ոնցա՞ որ մինչև հիմա հլը կան էդ խեղճ կենդանիները, թե դրանց բախտը բերեց, էվալուցիայի էդ շրջանը ավարտվեց ու իրանք էլ բարեբախտաբար կապիկ մնացին: Ըստ տրամաբանության պիտի էլ շիմպանզե չլիներ չէ՞ եթե դրանք մարդ դառան, թե՞ սխալվում եմ: Մի հատ հստակություն մցրա էլի էս հարցի շուրջ:
    Հետո որտեղի՞ց գիտես որ 2%-ովա տարբերվում, դպրոցում ե՞ն ասել:
    Եղբայր ջան եթե դպրոցական գիտելիքներիդ հիման վրա էս ասում, ապա իմացի, դպրոցական գիտելիքները դրանք զարդ են, ոչ թե հիմք, 30 տարեկանից հետո դրանք էլ պետք չեն գալիս, հետո Էդ գիտելիքներիդ փոխարինելույա գալիս կյանքիցդ ստացած գիտելիքները որոնք հիմքային են ու հաստատուն:
    Կյանքը իրանով ավելի շատ գիտելիքա տալիս քան 100 ուսուցիչ միասին վերցրած, Չկարծես թե գիտությանը դեմ եմ, կամ ուսուցիչներին, հակառակը խոնարհվում եմ այն ուսուցիչների առաջ որոնք գիտություն են տալիս երեխաներին:
    Բայց երբ ոտք էս դնում էս հրաշալի կյանքի մեջ, սկսում էս ինքնուրույն զանազանել թացը չորից, լավը վատից այդ ժամանակ նկատում էս որ կենսաբանությանդ դասատուն, պիտի պատմեր Չարլզ Դարվինի մասին որ աշխատավարձ ստանար, տուն պահեր, մի խոսքով դա էլ իր աշխատանքնա որ պիտի աներ:
    Հետո երբ քեզ հակադարձում են քո իմացած գիտության մեջ, զարմացած ասում էս « ես սենց բան չէի լսել» էդ խի դու պատկերացնում էիր թե ամեն ինչ լսել էիր ու ամեն ինչ գիտեիր հա՞ որ էդ մեկն էլ չէիր լսել ու զարմանում էս:
    Հլը ենքան բաներ կտենաս ու կլսես, որ կարողա ամեն կես ժամը մեկ կարծիքդ փոխես, քո վաղուցվա իմացած գիտության մասին:
    Եղբայր ես ոչ դասախոս եմ, ոչ էլ գիտուն, ես անգրագետ տղա եմ, ու ես լավ գիտեմ թե ովա տալիս գիտություն ու հանճար, դրա համար, արի ես քեզ մերժեմ ու իմ Ավետարանը չփագեմ հա՞, չես նեղանա չէ՞ որ մերժում եմ առաջարկդ: Տառասխալներիս համար էլ ներող կլինես էդքան եմ կարում գրեմ:

    Սա էլ մեջբերում՝ վաղեմի աթեիստներից մեկի խոսքից:
    Մարդկանց մեծ մասը հակվածա կյանքում առաջնորդվել առարկայական ու շոշափելի դրսևորումներով, իսկ ամենագլխավորը՝ վերացական կատեգորյաները վավերական արժեք կարող են ստանալ միմիայն դրանց նկատմամբ անսասան հավատքի դեպքում:

    Իմացի՝ Աստված ավելինա, քան բավականա:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. #40
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Իմ համար քրիստոնեությունը միշտ էլ եղել է ամեն չարիքի խորհրդանիշ: Ու պետք չի խոսել նրա մասին, որ մարդիկ սխալ են հասկանում, սխալ են մեկնաբանում կամ սխալ են կիրառում Աստվածաշունչը՝ նույնիսկ խաչապաշտներն են պնդում, որ ամեն ծառ ըստ իր պտուղի է դատվում: Իսկ խաչապաշտության հորինվելուց հետո բավականին ծաղկուն մշակույթով քաղաքակրթությունն ընկղմվեց տգիտության, խավարի ու բռնության մեջ, որի գլխին կանգնած Հռոմի պապերի (նույնիսկ մի պապուհու, դա հաստատված փաստ է) զվարճանքների մոտ աստվածաշնչում այդքան գովազդված Բաբելոնյան Մեղքերը թվում են պարզապես ուրախ ժամանց: Եթե չեմ սխալվում, Լևոն 9րդ պապն էր, որ սեփական աղջկանից տղա ունեցավ ու մշտական սեռական կապի մեջ էր այդ տղայի հետ: Երբ Հռոմի կուսանոցի գլխավոր տաճարի ավազանը չորացրեցին մաքրելու համար, նրա հատակին մի քանի հազար նորածին մանկան գանգ գտան:
    Իսկ Հռոմի եկեղեցու միակ ճշմարիտ քրիստոնեական եկեղեցի լինելու փաստն անհերքելի է, ինչ էլ ասեն տարբեր երկրների տերտերներն ու տերտերիկները: Այն ուղղակիորեն սերում է Պետրոս առաքյալից, որին ձեր սիրելի Հիսուսն է ասել. ինչ ընդունելի համարես երկրի վրա, ընդունելի կլինի երկնքում:
    Զարմանալի է նաև, որ աստվածաշնչի բազմաթիվ «պռակոլները» շատ մարդիկ արդարացնում են, ասելով, որ այն մարդկանց գրած գործ է ոէ բազմիցս խմբագրվել է: Ախր դրանով նրանք ասում են, որ քրիստոնեությունը ոչ մի հավաստի հիմք ու ծննդաբանություն չունի:
    Մեր առաքելական եկեղեցուն անդրադառնալով ասեմ, որ իմ աչքերով տեսել եմ մեր սիրասուն կաթողիկոսին «Համմերի» մեջ, «ծտերով» շրջապատված:
    Այդքան գովված «առաջադեմ» Մարտին Լյութերն ասել է, որ քրիստոնյայի ամենամեծ թշնամին իր խելքն է:
    Ու իսկապես:
    «Օրհնյալ են հոգով աղքատները, քանզի նրանցն է տիրո արքայությունը»:
    Մարդկային տգիտության վրա է ծաղկել այս կրոնը:
    Անդրադառնալով Քրիստոսին, կասկածի տակ է նրա գոյությունն իսկ: Ահավոր շատ են նմանակումները Կրիշնա Ջանարդանայից (ընդհուպ մինչև Հերովդեսի կողմից մանկան հետապնդումը), Հորուս Եգիպտացուց (ընդհուպ մինչև աշակերտի կողմից վաճառվելը) ու շատ այլ պատմական-կրոնական դեմքերից: Եթե հաշվի առնենք, որ Կրիշնայի մասին տեքստերը մոտ վեց հազարամյակի հնություն ունեն, իսկ Հորուսի մասինները՝ հինգ, քրիստոնեություն հորինողները ժամանակ ունեին դրանք ուսումնասիրելու համար:
    Ես ոչ մի դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կհամոզեմ իմ ճշմարտացիության մեջ՝ խելոք մարդիկ առանձ ինձ էլ կհասկանան (որովհետև ամեն մեկն ինքն է գտնում ԻՐ ճշմարտությունը), իսկ խաչապաշտներն այնքան համառ են իրենց մոլորության մեջ (համ էլ ի՞նձ ինչ): Սա գրում եմ այն նրանց համար, ովքեր մարդկանց քթերից բռնած ման են տալիս, իմանալով այն, ինչ գիտեմ ես:
    Քրիստոնյա, մի սրտնեղվիր, կարդալով սա: Ես քո սրտի «քրիստոսին» (ինչպես ուզում ես՝ անվանիր նրան) չեմ կարող կպնել քանի որ նրան չեմ ճանաչում:
    «Ու յոթերորդ օրը Մարդը ստեղծեց աստծուն՝ իր պատկերով և նմանությամբ»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #41
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը

    Ում մասին ես գրում այդքան ոքևորված, հարցներ մեկը…
    Մենք կրոնի, իշխանությունների ու պետությունների մասին չենք գրում։
    Մենք խոսում ենք երկնքից իջած կյանքի մասին, ում մարդիկ չընդունեցին, ում խաչեցին ու մերժեցին։ Նրա մասին ենք խոսում ու Աստված մեռելներից հարություն տվեց, ով հայտնվեց մեր սրտերում ու փոխեց մեր իրականությունը։
    Մենք խոսում ենք Նրա մասին ում ճանաչում ենք, ում հետ խորհրդակցում ենք և ում միջոցով ապրում ենք։
    Ի՞նչ եք գրում, ու՞մ մասին եք խոսում։ Ճշմարտությունն եք ուզում իմանալ թե փորձում եք համոզել հակառակում։
    Կարող ե՞ք մեխը թարս մեխել պատի մեջ։ Եթե ուզում եք իմանալ խնդրեմ, իսկ եթե գրում եք մի բանի մասին որ տեղյակ չեք, արդյո՞ք սա խելամիտ արարք է։
    Սիրելի հայրենակիցներ եկեք իրերն անվանենք իրենց անունով, եկեք ճանաչենք ճշմարտությունը։ Եթե ես սխալվում եմ ուղղեք ինձ, եթե չգիտեմ կհարցնեմ, խնդրում եմ պատասխանեք։
    Որքան հաճելի է երբ մարդ գրում է այն ինչ կա իր մեջ կամ հարց է գրում, ուզում է իմանալ պատասխանը այլ ոչ թե սխալը հաստատուն կերպով փորձում է պարտադրել տկարամիտներին։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  12. #42
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մի դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կհամոզեմ իմ ճշմարտացիության մեջ՝
    խելոք մարդիկ առանձ ինձ էլ կհասկանան (որովհետև ամեն մեկն ինքն է գտնում ԻՐ ճշմարտությունը),
    Քրիստոնյա, մի սրտնեղվիր, կարդալով սա: Ես քո սրտի «քրիստոսին» (ինչպես ուզում ես՝ անվանիր նրան) չեմ կարող կպնել քանի որ նրան չեմ ճանաչում:«
    Չեմ սրտնեղվում սիրելի անծանոթ հայրենակից:
    Պարզապես այս անգամ ուզում եմ վկայություն տալ այն ամենի մասին, ինչը քո ձևակերպմամբ տգետիս ու մոլորյալիս տվեց, առայժմ քո չիմացած Աստվածը:
    Ուշադիր կկարդաս սա՝ կինո չի, սա իրական իմ կյանքնա: Շատ չեմ մանրանա դեպքերի մեջ, միայն կարևորները կգրեմ ինչը իմ պատկերացմամբ պետք է աշխարհիկ մարդուն:

    Տարիներ առաջ ես էլ շատերի նման բիսետկեքում «բազր» բլոտ խաղացող տղա էի, բայց միայն էն տարբերությամբ որ երբ մեծ թերզ էի բռնում, մտադրված ցույց չէի տալիս որ հակառակորդիս փոքր թերզը անցներ: Սա փոխաբերական հասկացի: Մինչև դու կմարսես էդ նախադասությունը, ես առաջ անցնելով ասեմ որ օրերից մի օր հոգնելով այդ տախտկալի ու հպարտությամբ լի կյանքից, որտեղ մենակ իշխումա հպարտությունը ու եսամոլությունը, դիմացինի աչքին միշտ իմաստուն երևալու անհագ ցանկությունը, անկեղծ դիմեցի Աստծուն ասելով, լսել եմ որ մարդիկ պնդում են թե իբր Դու գոյություն ունես, եթե այդպես է փոխի իմ կյանքը, չեմ ուզում արժանանամ իմ ընկերների բախտին, չեմ ուզում ամբողջ գիտակից կյանքս անցկացնել ուղղիչ աշխատանքայիններում, ինչ կլինի Դու ինձ ուղղի:
    Հետո մի տեսակ թեթևություն զգացի ու այնպիսի ուրախությամբ լցվեցի որ զգացի ոնց որ արցունքները կոկորդումս քարացած լինեին:
    Կարճ ժամանակ անց ամուսնացա իմ սիրած աղջկա հետ, որին բժիշկները չէին թույլատրում որ երեխա ունենա ու կատեգորիկ արգելում էին:
    Զգացի որ նորից այդ քաղցր ու անուշ ձայնը ինձ ասում էր «մի անհանգստացի երեխա տվողը ես եմ, ոչ թե բժիշկը, դու երեխաներ կունենաս»:
    Դրանից հետո աղջիկ ունեցա, բայց երկու ամիս հետո իմ ձեռքերով աղջկաս դրեցի գերեզմանի մեջ: Սակայն արդեն մտքումս հավատում էի որ այդ իմ զգացած սիրալիր ձայնը հնարավոր չի որ ինձ խափեր:
    Որոշակի ժամանակ հետո տղա ունեցա, սակայն՝ ավաղ, տղաս էլ արժանացավ քրոջ բախտին: Կինս ու ես վախեցանք, արդեն հույսներս կտրել էինք երբ մի մեծ հույս իջավ վրաս որ այս անգամ իմ երեխան ողջ կմնա:
    Ու այդ հույսին հետևելով գնացինք առաջ, և Աստված պարգևեց մի հրաշալի գեղեցկությամբ աղջիկ:
    Ես մի աշխատանք էի գտել ու աշխատում էի, մի կերպ ծերը ծերին էի հասցնում երբ, ինձ ասացին որ տան տերը ռուսաստանից վերադառնում է և ես պիտի մի քանի օրում ազատեի այդ տունը: Ամբողջությամբ խառնվել էի իրար, ի՞նչ անեմ, ու՞ր գնամ, բայց բոլոր այդ ընթացքում փնտրում էի Աստծու երեսը ու դարձիալ Աստված երես չթեքեց, զգացի որ մի գերբնական ուժ շատ սիրալիր ու մեղմ ձայնով ասումա «մի անհանգստացի ամեն ինչ լավ կլինի»:
    Վերջը մեկ երկու օրվա ընթացքում պարտքով փող ճարեցի և մի հատ փոքր սենյակ գնեցի հանրակացարաններից մեկում:
    Հետո հանգամանքների բերումով Աստված ինձ հանեց Հայաստանից: Այդ ամենը ես հստակ զգում էի որ Աստվածա ուղղեկցում ինձ: Բերելով այս երկիրը որտեղ հիմա գտնվում եմ ես, մի անգամից ունեցա թանկ վճարվող աշխատանք, (նշեմ որ ես բարձրագույն կրթություն չունեմ) Սակայն իմ տարեկան եկամուտը կազմում էր 75 հազար, $ պատկերացնում էք Աստծուն չճանաչողներ ինչա նշանակում սա: Որոշ ժամանակ աշխատելուց հետո, ինձ ղեկավար պաշտոն տվեցին այդ կոմպանիայում, և տարեկան եկամուտս հասցրեցին 100 հազարի, իսկ ես այդ ամբողջ ընթացքում արդեն հասցրել էի մոտիկից ծանոթանալ այդ իմ զգացած ձայնի հետ որը ինձ ուղեկցումա մինչև հիմա:
    Հետո Աստված սկզբից երազում հետո իրական մեր կյանքում տվեց տղայիս, որի անունը դրեցինք հենց այն անունը որը ասել էր:
    Որպեսզի կարճ պատկերացնեք տղայիս 2 բառով ասեմ, երբ այս տարի առաջի դասարան գնաց անգլերեն չգիտեր ու չեր հասկանում իրան ինչ են հարցնում, բայց ինքը պատասխանում էր որ անունս Սարգիսա, ինչ էլ հարցնեին, միևնույննա ինքը պատասխանում էր Սարգիս: Հետո լացելով եկավ տուն ասեց էլ դպրոց չեմ գնում, հարցրեցինք խի՞ ինչա եղել, պատասխանեց ես բոլորին ասում եմ որ իմ անունը Սարգիսա, բայց սաղ դպրոցը ինձ «սո քյութա» ասում, չեմ գնալու էլ դպրոց, թող կարողանան անունս ճիշտ ասեն: Աղջիկս էլ միամիտ միամիտ ասեց պապ էս մեր դպրոցի երեխեքը ոնց որ չտես լինեն, բոլոր դասարաններից գալիս էին որ Սարգիսին տենաին: Պատկերագրեցիք:
    Երկու ամիս առաջ Աստված ինձ համար առիթ ստեղծեց որ ծանոթանամ Նյու Յուրքում բնակվող մուլտիմիլիոնատեր X-ի հետ, նա ինձ ավելի մեծ գումարով գործ առաջարկեց ու ես համաձայնվեցի, նա էլ այդ գործը անելու համար, որպես երաշխիք ինձ 2 տոկոսի սեփականատեր սարքեց կանտրակտով առանց որևիցե գումար վճարելու:
    Հիմա դուք դատեք, Աստծուն մերժողներ, ոնց էք ինձ ապացուցելու Աստծու չգոյության մեջ: Բուռ բուռ փաստեր եք բերում որ ապացուցեք թե իբր Աստված չկա, հասկացեք դա ինձ համար ծիծաղելիյա այնքանով, որքանով որ ձեր համար կլինի ծիծաղելի եթե ասեմ որ դուք էս մոլորակում չեք ապրում ու հաստատահիմք պնդեմ դա, մինչև անգամ «լուրջ գիտական փաստեր բերեմ որ ձեզ ապացուցեմ ձեր երկիր մոլորակում չլինելու փաստը»
    Հիմա ես չեմ դուք եք, կարա՞ք ժխտեք այս ամենը ինչը կատարվելա ու դեռ շարունակվումա կատարվել իմ կյանքում:
    Չնայած գիտեմ, ոնց էլ լինի մի աթեիստ կգտնվի որ գիտական սահմանում կտա այս ամենին:
    Լավ եղեք ու փնտրեք Աստծուն, հավատացնում եմ ԿԳՏՆԵՔ:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 26.09.2008, 07:27:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. #43
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Նրանք ովքեր չեն վախենում Աստծուց ու չճանաչելով ծաղրում ու պիտակավորում են, խնդրում եմ, այդպիսի բան մի արեք: Հավատացեք վաղ թե ուշ կճանաչեք ու շատ վատ կզգաք ձեզ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  14. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Դու ավելի լավ կլինի այս առակը կարդա:

    Հին ժամանակներում՝ մեկը հողոտ ճանապահին կանգնածա լինում ու իրանից մի քիչ հեռվում կառքա լինում կանգնած, էդ պահին ինչ որ թռչուններ մոտիկ թռչելով ձայներ են արձակում և այդ կառքին գամված ձիերը խռտնում են և մեծ արագությամբ սլանում են այն մարդու ուղղությամբ ով կանգնած էր ճանապարհին: Այս ամենը նկատումա ճանապահի մյուս կողմում կանգնած մի մարդ և ամբողջ ուժերի լարումով մի կերպ վազելով, հասցնում և փրկումա այն մարդուն որը չէր նկատել ձիերին:
    Անցնումա տաս տարի, այս փրկված մարդը սպանությունա կատարում և նստումա դատապարտյալի աթոռին:
    Երբ դատավորը ներսա մտնում, այս ամբաստանյալը ափշած ու զարմացած հայացքով նայումա դատավորին:
    Երբ դատավորը վերջի խոսքի իրավունքա տալիս ամբաստանյալին, ամբաստանյալը ասումա, քաղաքացի դատավոր Դուք ինձ չե՞ք հիշում, ես այն մարդն եմ որին 10 տարի առաջ փրկեցիք մահից, հիմա Դուք իմ դատավորն եք մի՞ թե պիտի դատեք ինձ:
    Դատավորը ասումա այո ես Ձեզ ճանաչում եմ, այն ժամանակ ես Ձեր փրկիչն էի և ձեզ փրկեցի մահից, իսկ դուք գնացիք և ուրիշ մեկին սպանեցիք, Իսկ այժմ ես Ձեր դատավորն եմ ու պիտի դատեմ Ձեզ:
    ԵՎ դատավորը վճռումա ցմահ ազատազրկում:

    Սիրելի մարդ արարած, Քրիստոսը առաջի անգամ երկիր եկավ որպես մատաղի Գառ իմ ու քո համար, և մատաղ եղավ, իսկ երկրորդ անգամ Քրիստոսը գալույա որպես ահեղ դատավոր՝ կրկին, իմ ու քո համար:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 17:43: Պատճառ: վիրավորական հատվածի հեռացում
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  15. #45
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել ինձ, թե ինչպես կարող է այդքան գովազդված «ճշմարիտ» հայ առաքելական եկեղեցին կոչվել քրիստոնեական, եթե այն իր մեջ է ներառում Տրնդեզը (ըստ հայ հեթանոսության՝ տոն, նվիրված այն օրվան, երբ Արի Մանը Յահվահի մոտից ետ բերեց Հազարան Հավքին ու նրա, կներեք արտահայտությանս համար, ձվերը, ինչով վերադարձրեց հողին, մարդկանց ու կենդանիներին պտղաբերությունը):
    Այն դեպքում, երբ Տրնդեզի նման պտղաբերության տոների մասին Աստվածաշնչում ասված է.
    «Ձեզ հետ թող չլինի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակից անց կացնի... ...Նման բաներով զբաղվող մարդիկ Տիրոջ առաջ գարշելի են: Այդ պատճառով է, որ Տերը՝ քո Աստվածը, նրանց այդ գարշանքի համար քշում է քո առաջից»:
    (Օրինաց 18:10-12)
    Միայն թե չասեք՝ սա Հին Կտակարանից է. առաքելականները, ի տարբերություն ավետարանիչների, այն ընդունում են:
    Իսկ հիմա եկեք նայենք, թե ինչքան բարի ու կոսմոպոլիտ էր մեր սիրելի Իեշուա Իոսիպովիչը. Մարկոսի 7:24-30-ում գրված է՝
    «...Այս կինը հեթանոս էր, փյունիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դևը հանի: Եվ հիսուսը նրան ասաց.
    -Թու՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չի մանուկների հացն առնել ու շների առաջ գցել»:
    Իհարկե, «սեփական ոչնչությունն աստծու առաջ զգալ ստիպելուց հետո» նա բուժեց կնոջ աղջկան: Ինչքա՜ն բարի է նա:
    Եթե հավատանք Թալմուդին, Յեշուան եղել է Մարիամ անունով մի անբարոյական կնոջ զավակ, ծնվել է նրանից հետո, որ այդ կնոջը բռնաբարել է հռոմեացի զինվորների մի ամբողջ դասակ, զբաղվել է մոգությամբ, ինչի համար հալածվել է ու սպանվել:
    Մաթևոսի 9:28-34-ում պատմվում է Գերգեսացի դիվահարի բժշկման մասին: Կարծում եմ, աստվածաշունչ կարդացածներ կհիշեն սույն զվարճալի պատմությունը, երբ Քրիստոսին իր հերթական «հրաշքի» համար քշեցին: Իսկ ովքեր չեն կարդացել՝ իրենց հետ ես քննարկելու բան չունեմ, քանի որ ամենաանսասան հավատը ունեն հենց աստվածաշունչ չկարդացած խաչապաշտերը (չար ծիծաղով ծիծաղում եմ քթիս տակ):
    Դիտարկենք այս պատմությունը Լեո Տաքսիլի տեսանկյունից: Ինչպես միջնադարում, այնպես էլ այդ ժամանակաշրջանում ամեն գյուղ ուներ իր «հիմարիկը» կամ դիվահարը, որը իրականում անվնաս (հակառակ դեպքերում նրան ամբողջ գյուղով պարզապես կսպանեին) մի խելապակաս էր, առավել հաճախ՝ ընկնավոր: Այդ անձը գյուղի հետաքրքրություններից էր՝ համարվում էր, որ նրա մեջ դևեր են պտել, ինչի շնորհիվ նրա միջոցով գուշակություններ էին անում: Առավել աղքատ շրջաններում դա իսկական ոսկու հանք էր և գյուղի, և գժի համար:
    Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նա կուզեր բժշկվել: Րաֆֆու «Կայծեր» վեպում պատմվում է, թե ինչպես էին մարդիկ ուզում, որ իրենք էլ նման «հիմարիկ» ունենան, որ ապրուստի միջոց դառնա իրենց համար:
    Այսպիսով, Յեշուան բուժում է մեր «հիմարիկին», զրկելով նրան ապրուստից, իսկ գյուղը՝ եկամուտի միջոցներից մեկից: Բայց դրանով նրա բարությունը չի սպառվում: Դիվահարից ելած դևերին խղճալով (ինչը նրա կողմից չի ցուցադրվել ոչ մի ուրիշ դևի կամ դևերի խմբի նկատմամբ), նա դևերին բնակեցնում է գյուղի խոզերի երամակի մեջ, որի հաշվին գյուղը պետք է ապրեր ամբողջ ձմեռ: Հաշվի առեք նաև այն, որ խոզերը խիստ թանկարժեք կենդանիներ էին՝ նրանց նույնիսկ զոհ չէին մատուցում: Խոզերի մեջ նորաբնակ դևերը հանկարծ հիշում են, որ իրենք էմո են, իրենք իրենց սարից գցում են ներքև ու գնում նույն դժոխքը, որը հենց նոր մեր ամենազորիկին խնդրում էին իրենց չուղարկել: Ի միջի այլոց, խոզերի հետ միասին, նույն այն խոզերի, որոնց հաշվին ձմեռը պետք է ապրեր մեր գյուղը, որը դատապարտվեց սովի, եթե ոչ սովամահության:
    Մի՞թե բնական չէ ժողովրդի դժգոհությունն այս առիթով: պատկերացնում եմ, ինչպես էր զայրացած գյուղը քարերով ու ցաքատներով քշում Իոսիպովիչին, չմոռանալով նաև նախկին դիվահարի մասին (подайте бывшему прокаженному!(с) «Житие Браяна»): Բարեհաջող (իրենց համար) փախնելով գյուղի զայրույթից, Իոսիպովիչն ու իր շքախումբը կապտուկներն են տրորում, իսկ խեղճ դիվահարը (ո՞վ աշխատանք կտա նախկին գժին, մեկ էլ տեսար նորից գժվեց) խնդրում է գոնե հետը վերցնել իրեն, ինչին մեր աստվածորդին պատասխանում է, դիվահարին ուղարկելով այնտեղ, «ուր արևի լույսը չի նայում»:
    Մի փոքր հիշեցնում է ընկեր Բ. Փանջունու, մի փոքր էլ՝ «մեծն կոմբինատոր» Օստապ Բենդերի, ինչպես նաև այլ զվարճաբան-շառլատանների կյանքը:
    Իսկ Քրիստոսի ինչին էր պետք հարուստ ու բարոյականության հետ պրոբլեմներ ունեցող կանանց բազմությունը, որը նա իր հետ էր ման տալիս, համեստորեն լռում եմ: Հաշվի առեք, աղքատ անառակների մեղքերը նա արագ ներում էր ու բաց էր թողնում: Եթե ես նման բան անեի, կկոչվեի լավագույն դեպքում ալֆոնս: Բայց մարդու որդուն դա կարելի է, չէ՞:
    Լավ, գոնե բացատրեք սա. Մաթևոսի 13:53-ում, Մարկոսի 6:1-6-ում ու Ղուկասի 4:16-30-ում նկարագրվում է, թե ինչպես է մեր սիրելի հրաշագործը այցելում հայրենի Նազարեթ, իրտեղ չգիտես թե ինչու վիրավորում է իրենով գայթակղված ժողովրդին, հանկարծակի թուլություն է զգում, ինչից կորցնում է հրաշագործության ձիրքը, ու չհասցնելով զարմանալ՝ քիչ է մնում, իր հոր առաջ կանգնի ժամկետից մի փոքր շուտ, համբարձվելով սխալ ուղղությամբ՝ սարից ներքև: Բայց փրկվում է, իմ կարծիքով՝ ի շնորհիվ ազգականների միջամտության:
    Կամ էլ Հոնորիուս պապի գրիմուարը, որտեղ սովորեցվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոսի անունով կարելի է իշխանություն ձեռք բերել դևերի նկամամբ: Ասեմ, որ այնտեղ նկարագրված ծեսի մեջ մտնում է սև աքաղաղի սիրտը, աչքը, լեզուն ու փետուրը պոկելու ու Դևերի Իշխանին կանչելու մասին, ինչից առաջ պետք է մի կիլո աղոթել խաչապաշտների աստծուն ու մաքրագործվել, որպեսզի կարողանաս դևերին կառավարել, ոչ թե իրենք քեզ կառավարեն:
    Կամ էլ... էհ, ինչ ասեմ, այդ կրոնի ինչին դիպչում ես՝ փուլ է գալիս:
    Մարդկային մասսայական զոհե՞րն ինչպես կբացատրեք: Ժամանակին ասում էին՝ եթե անհավատներին սպանեք հանուն Տեր Հիսուս Քրիստոսի, նրանք կմաքրվեն մեղքերից ու կգնան դրախտ: Դա էին ասում և քրիստոնեության սկզբնական շրջանում, երբ հավատափոխվել չցանկացող ամբողջ գյուղեր էին սրի մատնվում, և խաչակրաց արշավանքների ժամանակ, և ինկվիզիցիայի կողմից հերետիկոսների որսի ժամանակ:
    Ի միջի այլոց, խաչակրաց արշավանքներից մեկի ժամանակ, կարծեմ Հալեպում, երբ թուրքերը պաշարել էին քաղաքը, սով սկսեց: Այդ ժամանակ տերտերները օրենք հանեցին, որ անհավատների միսն ուտողը մաքուր է աստծու առաջ: Այս հրեշավոր օրենքն աշխատեց ոչ միայն պաշարման, այլ նաև ամբողջ խաչակրաց արշավանքի ժամանակ:
    Ամեն ծառը ճանաչիր ըստ իր պտուղի՝ այսպես է դատում նույնիսկ աստվածաշունչը: Սրանք են խաչապաշտության պտուղները: Ինչպիսի՞ն է նրանց ծառ-աստվածը:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 17:45: Պատճառ: կոնֆլիկտային հատվածի հեռացում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •