Քրիստոնեությունն ասում է՝ եթե աջ թշիդ ապտակել են, դեմ տուր դեմքիդ և ոչ միայն մնացած թշերն էլ: Հին կտակարանում գրված է՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Հիմա երկրորդ կրեդոն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Քրիստոսի պատգամը շա՜տ ավել իմաստուն, մարդասիրական ու հեռանկարային է, քան քեզ ապտակողի աչքը հանելը, սակայն, ցավոք, քանի դեռ ամբո՛ղջ աշխարհը չի անցել այդ պատգամով ապրելուն, այն անիմաստ է: Որովհետև քեզ ապտակելուց հետո միշտ էլ քեզ սպանո՛ղ կգտնվի: Իսկ ես ապտակ կուլ տալ չեմ ուզում: Բայց ուզում եմ, որ ապագայում ապտակողներ չմնան: Ի՞նչ ելք կառաջարկեք: