User Tag List

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայոց Մեծ Եղեռնը

  1. #91
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    ArtgeoԻրականությունը ասելը ժամանակահատվածի հետ կապ չունի... մի՞թե այսպիսին չէ ՀՀ-ի առօրյան: Խնդեմ ասա, ո՞րոնք են վերևում թվարկած այդ բազում ներքին պրոբլեմների
    բարեփոխումները:
    Ես ծնվել և ապրել եմ Հայաստանում. վերջին տարիներին եմ միայն Հայաստանից դուրս.
    Հայաստանի առօրյային դու էլ ես լավ ծանոթ
    աղքատություն, գործազրկություն, ժողովրդի ճնշում, դիկտատուռա, կաշառակերություն և այլն...
    Բելոռուցը ես առանձին երկիր չեմ համարում: Բացի դրանից չեմ ուզում, որ Լուկաշենկոն մեզ օրինակ ծառայի: Աստված մի արասցե:
    Վրաստանը մի քանի տարի ինչ այլ ուղղությամբ է շարժվում: Լավ թե վատ առայժմ չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ այլ:

    Եկանք Հայաստանին ու Ադրբեջանին: Այս երկու պետություններն էլ ունեն գրեթե նույն խնդիրները: Լրիվ լուրջ: Նրանք ըստ իրենց կորցրել են երկրի 20%-ը ու էլի շատ բաներ: Նրանց քաղաքական գործիչների կարիերան հիմնված է հենց այդ հարցերի շուրջ: Նույն կերպ է և Հայաստանում: Հայաստանում կարիերան հիմնվում է Արցախի և Եղեռնի հարցերի վրա: Ասածս այն է, որ երբ նախկին ազատականացվող երկրների քաղ. գործիչների կարիերան հիմվում է ներքին սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վրա, Ադրբեջանի և Հայաստանի քաղ. գործիչների կարիերան հիմված է արտաքին խնդիրների վրա: Սակայն վերջին ընտրությունները Հայաստանում ցույց տվեցին, որ դրանք արդեն չեն աշխատում: Բոլորն են հասկանում, որ միայն ներքին խնդիրները լուծելուց հետո միայն, հնարավոր է հասնել հաջողության արտաքին քաղաքականության մեջ: Վստահ ու համոզված եմ, որ Հայաստանի հիմքերը Արցախի և Եղեռնի հարցում կլինեն շատ ավելի ամուր ու շահավետ այն դեպքում, երբ Հայաստանը դառնա ժողովրդավար, օրենքի ու ազատության երկիր: Երբ չի լինի կաշառակերություն և մարդիկ կբարձրանան աստիճաններով միայն ու միայն իրենց մասնագիտական և մարդկային հատկանիշների հիման վրա, այլ ոչ ծանոթի, փողի և շոպլիկության:

    Այն երաշխիքը, որ ՀՀ-ն կդառնա փայլուն պետություն՝ Եղեռնի փոխարեն ուժերը կենտրոնացնելով ներքին հարցերի վրա, ուղղակի չկա:
    Իսկ ի՞նչ կտա Եղեռնի ընդունումը Թուրքիայի կողմից: Լուրջ, այս հարցը ինձ հուզում է միշտ: Որևէ այդքան էներգիա ու ջանք արժեցող հիմնավորում ես չեմ լսել, առյժմ: Ես ինքս ջարդերից փրկվածների սերունդ եմ: Նախնիներիցս ոմանք չեն փրկվել: Կարսում պապիկիս մայրը կարասով ոսկի է թաղել տան առաջ: Ասածս էնա, որ ես այդ ամենը գիտեմ, ընդունել եմ, զայրացել, մտորել, հասկացել: Բայց այսօր ես չունեմ որևէ մեկի նկատմամբ ատելություն: Երիտ. թուրքերի գործողությունները անմարդկային էին և դատապարտելի: Դա միանշնակ է: Սակայն այսօրվա Թուրքիան ի վիճակի չէ ընդունել այդ իրողությունը: Շատ ու շատ բաներ ի վիճակի չեն ընդունել և Հայաստանը, և Վրաստանը, և Ադրբեջանը: Խիստ կոմպլեքսավորված այս ազգերն ու պետությունները ապրելու են իրար գզվրտելու ցանկությամբ մինչև չկայանան որպես ժամանակակից ազգ: Վստահ ու համոզված եմ, այն ազգը, որը առաջինը դարձավ այդպիսին շահելու է: Մյուսները տեսնելով դա, նույնպես կփոխվեն: Եվ կգա ժամանակ, երբ մենք իրար հետ կապրենք ինչպես եվրոպական երկրները:
    Դեպքեր կան, որ մարդիկ և կազմակերպություններ, Եվրոպայից ցանկացել են հարյուրից ավել տրակտորներ, կոմբայններ, նյութեր ուղարկել՝ գյուղատնտեսությունը առաջ տանելու համար... և ի՞նչ են ստացել արդյունքում... մեծ-մեծ պարիսպներ, ձգձգումներ, պարտադրված %-ներ, անգամ՝ հայերից հեռու մնալու ցանկություն:

    Եղեռնը կապ չունի հարգելիս:
    Հայաստանում Եղեռնն է այդպիսի մարդկանց բերում իշխանության: Արցախի հարցն է այդպիսի մարդկանց բերում իշխանության: Վրաստանում ուրիշ հարցեր են, Ադրբեջանում մեկ այլ:

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    ուղղակի մտածում ենք ազգի շահի մասին.
    Մի՞թե ազգի շահերի մեջ է մտնում պատերազմը:
    Մարդկային փոխհարաբերություները այլ են, ազգային խնդիրները այլ եւ այդ ազգային շահը չպետք է տուժի մարդկային փոխհարաբերություների կամ ընկերական համակրանքի պատճարով, դրա համար երկնքում կամ երկրում ընկերներ չկան, միայն ազգ եւ հայրենիք.
    Սխալ է դրանք իրար համեմատելը: Ընկերությունը զուտ անձնական, լոկալ ու սուբյեկտիվ երևույթ է: Ազգն ու հայրենիքը հասարակական, գլոբալ երևույթ, շատ հաճախ կեղտոտ քաղաքականությամբ համեմված:

    Դրանից էլ հետեւություն, սեփական ազգիտ ոտնակող անողին հարգելը
    Իմ ընկերներից և ոչ մեկը ոտնակոխ չի արել իմ ազգի արժանիքները, հակառակը նրանք ձգտում են ճանաչել ու հարգել իմ ազգի մշակույթը: Հենց այս տիպի մարդկանցն է ապագան:
    Կա Ցեղասպանության արդարացի պահանջ, արդարացի դատապարտում, որպեսզի թշնամու մեջ անպատժելիության վստահություն չձեւավորի, որպեսզի խուսափենք հետագա ողբերգություներից, որպեսզի հերթական Նախիջեւան չունենաք
    Որևէ երաշխիք չկա: Նույն հրեաները օրինակ: Նրանց Հոլոքոստը գերմանացիները ընդունել են (գերմանացիք ժամանակակից կոմպլեքսներից ձերբազատված ազգ են, ի տարբերություն թուրքերի), սակայն նրանք պատերազմի մեջ են ամեն օր: Եվ հաղթում են, ոչ այն պատճառով, որ գերմանացիք ընդունել են Հոլոքոստը, այլ այն պատճառով, որ ունեն հզոր ու մարտունակ բանակ: Ունե՞նք մենք դա: Հաստատ՝ ոչ: Ունե՞նք մենք բաց աչքերով ոչ կուրացված իրական հայրենասերներ: Ունենք, բայց շատ-շատ քիչ: Հրեաները ունիկալ ազգ են: Նրանք ամբողջ աշխարհով սփռվելով հասնում են ամենամեծ բարձունքները հարգելով ու ապրելով տեղի մշակույթով ու ազգային սովորություններով, բայց միաժամանակ չմոռանալով սեփականը: Հայերի մոտ չգիտես ինչու չի ստացվում: Ես օրինակ հավասարապես եմ տոնում և ուղղափառ Զատիկը և առաքելական: Դրանով ես ավելի քի՞չ հայ եմ դառնում: Ոչ, ես պարզապես հարգում եմ այն երկրի հավատքը, որում ապրում եմ: Ես լավ խոսում եմ վրացերեն և նույքան (լավ մի քիչ ավելի լավ ) խոսում եմ հայերեն: Մի՞թե պարսկաստանի հայերը դավաճան են, եթե նրանք գլխաշոր են կրում:
    Լավ ես ինձ տեղը դնում, սաղ հեչ. Կաշխատեմ այսուհետեւ ավելի հանդուրժողական եւ ադեկվատ լինել. Ինքս իմ գրառումը կարդացել եմ, իրոք կոպիտ տարրեր կար.
    Աստված տվել չի նեղացրել Համ էլ դու ես մեղավոր: Հիքեր մի տուր, չեմ դնի Ի դեպ բանավեճերը նենց են օգնում զարգացնել միտքն ու արտահայտվելու միջոցները, որ էլ ասելու չի: Ժամանակի ընթացքում դա զգացվում է
    Հ. Գ.
    Ի դեպ, ինձ թվացել է թե քո նիկը ArtEGO է, միայն երեկ եմ նկատել որ գրվում է ArtGEO.
    GEO-ն երկրագունդ է նշանակում Չստացվեց կպնել
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 11.06.2007, 09:42: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #92
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ամերիկյան MSNBC հեռուստատեսությունը իր ինտերնետային կայք էջում անցկացնում է ինտերակտիվ քվյարկություն կապված Հայոց Ցեղասպանության ճանաչման գործնթացի վերաբերյալ.

    Խնդրում եմ այցելեք այդ կայք էջը, որը բերված է ստորև և քվյարկեք կողմ.

    http://www.msnbc.msn.com/id/21253084
    Ուրախ գրառում:

  3. #93
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Շատ կարևոր: Դնում եմ ամբողջ նամակը:


    ---------- Forwarded message ----------
    From: Grigor Avetisyan <[email protected]>
    Date: 13.10.2007 10:45
    Subject: > Announcement - Sksvel e AMN koxmic Hayox Exerni yndunman
    veraberyal elektronayin...
    To: [email protected]




    --
    G.Avetisyan /filmmaker, inventor/
    [email protected]
    [email protected]

    ---------- Пересланное письмо ----------
    From: [email protected]
    To: [email protected]
    Date: Fri, 12 Oct 2007 13:29:42 +0500 (AMST)
    Subject: Announcement - Sksvel e AMN koxmic Hayox Exerni yndunman
    veraberyal elektronayin qvearkutyun


    Hargeli hayrenakicner,

    Sksvel e internetayin qvearkutyun ardyoq AMN petq e pashtonapes ynduni,
    vor arajin ashxarhamarti jamanak hayeri spanutyunnery cexaspanutyun e?

    Dimum em bolorid, aycelel storev bervox site-y ev qvearkel "Yes".

    http://www.msnbc.msn.com/id/21253084/from/ET/

    Xndrum em ays namaky taratsel bolor hnaravor cancerov.



    Harganqerov,

    Arman Vermishyan

    --~--~---------~--~----~------------~-------~--~----~
    Էլեկտրոնային հասցեների այս ցանցը ստեղծվել է ԲՈՒՐԳ-ԲԵԿ ՀԿ կողմից, որի
    միջոցով տարածվում է բնապահպանության, երիտասարդության և այլ ոլորտների
    առնչվող տեղեկատվություն:

    Հեռ: (374 10) 25 06 71
    Էլ.-փոստ: [email protected] կամ [email protected]
    Ինտերնետային հասցե: www.burg.gorvard.net

    Ուշադրություն: Այս ցանցի միջոցով տարածվող տեղեկատվությունը ոչ միշտ է
    արտահայտում մեր կազմակերպության պաշտոնական տեսակետը:

    -~----------~----~----~----~------~----~------~--~---
    Խմբին ուղերձելու համար գրեք [email protected]
    Խմբից հեռանալու համար գրեք [email protected]
    Մանրամասների համար այցելեք http://groups.google.am/group/burg:
    Всё под небесами

  4. #94
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հայոց Մեծ Եղեռնը

    «ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՏԱԿԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԸՆԴԱՐՁԱԿՎԱԾ ԹՈՒՐՔԻԱ»

    «Ազգը» նախորդ համարում «Մեծ Մերձավոր Արեւելքն ըստ թուրքերի» վերնագրով անդրադարձել էր թուրքական «Գյունեշ» թերթի հրապարակած քարտեզին, որտեղ Թուրքիան ընդարձակված էր, ներառելով Էգեյան ծովի հունական կղզիները, Կիպրոսը, Հունաստանի, Սիրիայի, Իրաքի հյուսիսային հատվածները, ինչպես նաեւ Հայաստանն ամբողջությամբ:

    Արդարությունը պահանջում է ասել, որ «Ահա քեզ քարտեզ» մակագրությամբ հրապարակելով խնդրո առարկա քարտեզը, «Գյունեշ» թերթն իրականում դատապարտում էր դրա հեղինակներին, որոնք դա տարածում են ինտերնետի միջոցով: Ընդարձակված Թուրքիայի քարտեզին նույն օրը՝ նոյեմբերի 21-ին միեւնույն տեսանկյունից է մոտեցել նաեւ «Թերջումանը»:

    Թուրքական այս թերթը գրում է. «Այս քարտեզը, որը կազմվել է որպես հակազդեցության դրսեւորում մասնատված Թուրքիայի եւ ենթադրվող Քուրդիստանի քարտեզներին, ձեռքից-ձեռք է անցնում: «Կատարում ենք Աթաթուրքի կտակը» մակագրությամբ մատուցվող այս քարտեզը տեղիք է տալիս հետեւյալ մեկնաբանությունների. «Կիպրոսն ամբողջությամբ վերցնելով՝ կիպրական հարցը, Հայաստանը գրավելով՝ Հայկական հարցն ենք վերջնականապես լուծում: Ավելին, դրանով եղբայրական Ադրբեջանի վրեժը լուծելիս, միաժամանակ փրկում ենք բռնագրավված Ղարաբաղը: «Ազգային ուխտով» նախանշված Մոսուլի եւ Քիրքուքի առումով կատարում ենք Աթաթուրքի կտակը: Հետ ենք վերցնում ձեռքից բաց թողած հունական կղզիները, Ստամբուլի հունական պատրիարքարանի անկախության նկրտումների դիմաց գրավում ենք Աթաթուրքի ծննդավայր Սալոնիկն ու Արեւմտյան Թրակյան, եւ տեղի թուրքերին ազատում ոտնձգություններից: Արժանի դաս ենք տալիս Ալեքսանդրետի սանջակին հավակնող Սիրիային եւ զավթում նախկինում մեզ պատկանող սիրիական տարածքները»: Եթե այս ամենն իրողություն դառնա, Աստծո կամքով, կկազմենք նոր քարտեզներ»:

    ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

    http://cpanel.host.am/~azg/?lang=AR&num=2007112302
    Ուրախ գրառում:

  5. #95
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Հարգելի ակումբցինե'ր
    Ձեռքիս տակ է վենեսուելացի գրող Ռաֆաէլ դե Նողալես Մենդեսի "Չորս տարի կիսալուսնի ներքո" ռուսերեն գրքի առաջաբանը, որը գրվել է Մ. Առաքելովի և Վ. Զայցեվի կողմից:
    Շուտով այն Ձեր համար կթարգմանեմ ու կտեղադրեմ այստեղ, իսկ ում որ հետաքրքրեց այդ գիրքը` կարող է 6-7 հազար դրամով ձեռք բերել Երևանի վերնիսաժում :
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  6. #96
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ակումբցինե'ր
    Ձեռքիս տակ է վենեսուելացի գրող Ռաֆաէլ դե Նողալես Մենդեսի "Չորս տարի կիսալուսնի ներքո" ռուսերեն գրքի առաջաբանը, որը գրվել է Մ. Առաքելովի և Վ. Զայցեվի կողմից:
    Շուտով այն Ձեր համար կթարգմանեմ ու կտեղադրեմ այստեղ, իսկ ում որ հետաքրքրեց այդ գիրքը` կարող է 6-7 հազար դրամով ձեռք բերել Երևանի վերնիսաժում :
    Անհամբեր սպասում ենք!
    Ուրախ գրառում:

  7. #97
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամբեր սպասում ենք!
    Ձեզ եմ ներկայացնում խոստացածս նյութը` ռուսերենից իմ թարգմանությամբ

    Ռաֆաէլ Դե Նողալես
    ՉՈՐՍ ՏԱՐԻ ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ՆԵՐՔՈ
    գրքի առաջաբանը
    ԸՆԴՄԻՇՏ ՎԿԱՆ

    Վենեսուելացի “հաջողության զինվոր” և գրող Ռաֆաէլ դե Նողալես Մենդեսի “Չորս տարի կիսալուսնի ներքո” գրքի թարգմանությունը ռուսերեն` ևս մեկ քայլ է Օսմանյան Թուրքիայում XX դարի սկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործության փաստի միջազգային ճանաչման հասցնելու պայքարում: Այդ գիրքը չկա Ռուսաստանյան գրադարաններում, հավանաբար, երկրների գրադարաններում նույնպես: Այն գնվել և ոչնչացվել է: Իսկ ավելի վաղ փորձել են սպանել նրա հեղինակին` որպես հայ ժողովրդի եղեռնի կենդանի վկայի: Սակայն նա իր քրիստոնյաի և քաղաքացու պարտքն համարեց ապրել ու ամբողջ աշխարհին պատմել մարդկության հանդեպ այդ մեծագույն հանցագործության մասին:
    Որպես քաղաքագետ` Նողալեսը հայերի կողմում չէ: Նա իր ստեղծագործության մեջ կրկնում է պաշտոնական թուրքիայի տեսակետը, և ցավալիորեն փորձում է եղեռնի համար ամբողջ մեղքը փաստորեն զոհերի վրա բարդել: Որպես զինվորական նա մասնակցել է հնագույն հայկական մայրաքաղաք Վանի պաշարմանը, իր իսկ խոսքերով , բավական վնաս է հասցրել այդ քաղաքի հերոսաբար կռվող բնակչությանը: Ինչպես պուշկինյան “Բորիս Գոդունով” ստեղծագործության հերոսին, այնպես էլ նրան հետապնդում էին սարսափելի տեսիլքները, գազանաբար սպանվողների ճիչերն ու հառաչանքները: Նա եղեռնի տեսարանները նկարագրել է այնպիսի գեղարվեստական ուժով, որ գիրքն ընթերցելիս չհուզվելն անհնար է:
    Սակայն Նողալեսի գիրքը մարդու հոգում կույր զայրույթ չի թողնում: Նա նաև ստիպում է մտատանջվել: Վենեսուելացի գրողը շրջահայաց և լայնախոհ կրթված անձնավորություն էր: Նա սովորել էր Բելգիայում, Գերմանիայում և Իսպանիայում և գրտական ցբաղմունքների նկատմամբ հակումներ ուներ: Եվ դեպքերը, որոնց մասին գրել է,ձգտում էր դիտարկել պատմական և մշակութային լայն հեռանկարում: Բացի դրանից, նա դրանք գնահատում էր բարոյականության տեսակետից, քանի որ իրեն համարում էր “թափառող ասպետ”` XX դարի յուրահատուկ Դոն Քիշոտ: Եվ համոզված էր, որ բոլոր պատերազմներում, որոնց նա մասնակցում էր` յանկիների դեմ Կուբայում, Մեքսիկայում, Նիկարագուայում`նա պայքարում էր արդարության համար: Անտանտայի կողմից կռվելու անհաջող փորձից հետո, երիտթուրքական քարոզչության կողմից մոլորված, նա համաձայնվում է գնալ Թուրքիա: Սակայն իրականությունն արագ սթափեցրեց նրան և նա ձգտում էր բարեխղճորեն նկարագրել այն ինչ տեսնում ու լսում էր: Եվ կարողացավ նկատել սկզբունքորեն կարևոր փաստեր, որոնց վերլուծությունը ժամանակակից պատմաբանին հնարավորություն է տալիս նորովի վերանայելամբողջ շարք ստերեոտիպերը` հայ ժողովրդի եղեռնի մասին:
    Սովորաբար պաշտոնական թուրքական քարոզչությունը պարտադրում է այն տեսակետը, իբրև թե եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունների հետևանք է: Իբրև թե Ռուսաստանին համակրող հայերը մշտական վտանգ էին ներկայացնում թուրքական բանակի համար և կարող էին նրան թիկունքից հարվածել: Այդ պատճառաբանությունը առանց քննադատության ընդունող որոշ պատմաբաններ մեղադրում են Գերմանիային այն բանի համար, որ նա չի դադարեցրել եղեռնը, չնայած իբրև թե դրա համար նա հնարավորություններ է ունեցել: ԵՎ նույնիսկ եվրոպական այդ երկրի իշխող վերնախավին են վերագրում Թուրքիայում քրիստոնյաների եղեռնի մտահղացումը:
    Իրականում, ինչպես վկայում է Նոհղալեսը, ոչ գերմանացիները, ոչ էլ նույնիսկ թուրքական պրոֆեսիոնալ զինվորականներն են մտահղացել ու իրականացրել հայ ժողովրդի հոլոքոստը: Նրա գլխավոր կազմակերպիչները` “Միացում և Առաջընթաց” Կոմիտեի ղեկավար անդամները (մասոնական տիպի կազմակերպություն, այսպես կոչված “երիտթուրքական հեղափոխություն”-ը և 1908 թվականին Օսմանյան կայսրությունում սուլթանի տապալումը իրականացնողները)` Թալյաթը, Էնվերը,Ջեմալը և նրանց թիկունքում թաքնվող Նազիմն ու Կառասսոն` զինորական անպետք գործիչները, որոնք ոչ թե “հայրենիքի” մասին էին մտածում, այլ սեփական դրամապանակի: Վենեսուելացի գրողը ցույց է տալիս, որ այդ մարդկանց հիմնական նպատակը եղել է Օսմանյան կայսրության քրիստոնյաների հաշվին անկկշտում հարստանալու ծարավը, առաջին հերթին հայերի հաշվին: Ընթերցողը գրքում կգտնի մի շարք վկայություններ, թե ինչպես էին “հեղափոխական” երիտթուրքերը թալանում սեփական երկրի բնակչությանը. և Կոմիտեն ամբողջությամբ,, որի օգտին էր գնում թալանի մեկ հինգերորդ մասը, և նրա գլխավոր առաջնորդները:
    Կարո՞ղ էին թուրքական բանակում ծառայող գերմանացի սպաները դադարեցնել ավազակայնի այդ թալանը: Նողալեսն ապացուցում է, որ երիտթուրքերն ամենևին հաշվի չէին նստում իրենց դաշնակիցների հետ: Նրանք իրենց էին վերագրում դաշնակիցների հաղթանակները, նրանց դնելով թուրքական ապաշնորհ սպաների ենթակայության տակ, որոնք իրենց նշանակումներն ստանում էին “Միացում և Առաջընթաց” Կոմիտեի առաջնորդների հետ ազգակցական, կամ անձնական կապերի շնորհիվ: Տպավորիչ է Նողալեսի կողմից նկարագրված այն տեսարանը, երբ նա իր պաշարից կերակրում է բացարձակապես իր կոչմանը չհամապատասխանող վրանում` ֆելդմարշալ ֆոն Հոլտցին:
    Հատկապես գերմանացիների մեջ, Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ գտնվող, հայտնվեցին ոչ քիչ պարկեշտ մարդիկ, այնպես ինչպես Լեպցիուսը, Վեգները և այլոք, որոնք համաշխարհայուն հանրության հասարակական կարծիքին հասցրին հայերի եղեռնի մասին ճշմարտությունը: և գերմանական դատարանն արդարացրեց հայ վրիժառու`գլխավոր հանցագործ Թալյաթի նկատմամբ արդար դատաստանն իրականացրած ուսանող Թեյլերյանին:
    Եվ գերմանացիները, և հեղինակը համաշխարհային անդրկուլիսային դավերի զոհերն էին: Երիտթուրքերի ղեկավար գործիչները հանդիսանում էին թուրքական մասոնական օթյակների անդամներ. Ֆրանսիայի “Մեծ Արևելքի” հիմնած “Վերիտասը”, Իտալիայի “Մեծ Արևելքի” հիմնած “Արժանապատվությունը”: ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը ֆինանսավորած միջազգային հերեական “Բ’նայ Բ’ռիտ” կազմակերպության իտալական անդամ Էմանուէլ Կարասսոն ` Սալոնիկում հիմնել էր մասոնական ամենաազդեցիկ “Վերածնված Մակեդոնիա” կազմակերպությունը: Տուրքիայում մասոնական օթյակների ստեղծմանը մասնակից էր նաև “Բ’նայ Բ’ռիտ”-ի մյուս անդամ` “Իսրայելիտների համաշխարհային ալյանս”-ը գլխավորող Էմանուէլ Վենեցիանոն:
    Նողալեսը ընդգծում է Թալիաթ ազգային պատկանելությունը, որին նա համարում էր մուսուլմանական հավատքի անցած հրեա: Այդպիսի հրեաները, որոնց Թուրքիայում կոչում էին “դենմե” ` մեծամասնություն էին կազմում երիտթուրքական ղեկավար մարմիններում: Եվ այդ կազմակերպության իրական նպատակները, ինչպես վկայում էր Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա դեսպան Գ. Լոուտերը, այդ երկրում տնտեսական գերիշխանություն ձեռք բերելն էր և Պաղեստինի տարածքում հրեական պետության ստեղծումը: Այդպիսով թուրքիային հատկացվում էր խաղալու Պաղեստինի հրեաների կողմից գաղութացման համար անհրաժեշտ պլացդարմի դերը: Երբ սուկթան Աբդուլ-Համիդը հրաժարվեց օգնել սիոնիստական շարժմանը, անմիջապես կազմակերպվեց նրա տապալումը 1908 թվին: Հենց Էմանուէլ Կարասսոն սուլթանին երիտթուրքերի անունից հեռացված հայտարարեց: Կայսրության տիրակալին հենց նա էր պահում ձերբակալված վիճակում: Այնուհետև գլխավորում էր թուրքերի հակահետախուզությունը` բալկաններում: Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարասսոն վերահսկում էր Օսմանյան կայսրության սննդի ողջ պաշարը:
    Այդ պաշտոնում նա , բնականաբար, կարող էր նպաստել այն բանին, որպեսզի դանմեները զեկավար դիրքեր գրավեն թուրքական տնտեսությունում: Սակայն այդ պլաններին արգելք էին հանդիսանում հայերը, որոնք դեռևս բյուզանդական կայսրության ժամանակներից հնագույն հայաստանում կազմում էին հզոր տնտեսական և մշակութային ուժ` Օսմանյան կայսրության մասշտաբներով:
    և երիտթուրք-դանմեները մտածեցին կոնկուրենտներին հեռացնելու նոր ձևը` եղեռնը: Միջազգային մասոնականության տեխնոլոգիայով նրանք հրաշալիորեն հիմարացրին հասարակ թուրքերին ու քրդերին: Սկզբում հեղափոխական “Ազատություն”, “Արդարություն”, “Հավասարություն” կարգախոսներով խաբեցին միամիտ մարդկանց ու զավթեցին պետըական իշխանությունը: Նույն կարգախոսներն օգտագործվեցին սոցիալական նախանձի հրահրման և բնակչության մի մասի կողմից մյուսին թալանը գաղափարապես ու հոգեբանորեն հիմնավորելու համար: Հետո եկա պանթուրքիզմի գաղափարախոսության հերթը: Օսմանյան կայսրության կորուստը ծանրորեն տանող թուրքերին առաջարկվում էր միֆ` Ադրիատիկից, մինչև Սինցզյան ձգվող Մեծ Թուրանի ստեղծումը: Իմիջայլոց այդ միֆի ստեղծողը սիոնիստական շարժման անդամ Առմինուս Վամբերին էր, որը հանդիսանում էր Աբդուլ-Համիդի խորհրդականը, միաժամանակ գաղտնի աշխատելով Մեծ Բրիտանիայի Ֆորին Օֆֆիս-ում: Այդ միֆի սրածայրն ուղղված էր երկրի ներսում ազգամիջյան տարաձայնությունների հրահրման և Ռուսական կայսրության հետ հարաբերությունների սրմանը, որի տարածքում էին գտնվում մի շարք թուրքական ժողովուրդներ: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը անխուսափելիորեն հարուցելու էր թուրքերի կասկածամտությունը հայերի, որպես ռուսների հավատարիմ դաշնակիցների նկատմամբ: Ծախու անգլիական հետախուզությունը հայերին նետում էր միֆ “Մեծ Հայաստանի” մասին, իսկ երիտթուրքերի գաղափարախոս` դենմե Նազիմ-բեյը այդ սադրանքն օգտագործում էր թուրքական պետականության հանդեպ հայերից թշնամու կերպար սարքելու համար, որոնց անհրաժեշտ էր ոչնչացնել:
    Պետք է ասել, որ Անգլիան նշանակալի դեր է խաղացել հայ ժողովրդի եղեռնի գործում: Այնտեղ, այն ժամանակվանից, երբ Կրոմվելը հրեական կապիտալի համար հատուկ պայմաններ ստեծեց, նրա դիրքերը շարունակ ամրապնդվեցին և դարձան գերակշռող` Վիկտորիա թագուհու օրոք: Վերջինիս վարչապետ Դիզռաէլին 1878 թվականի բեռլինյան կոնգրեսում հասավ Սան-Ստեֆանոյի խաղաղ դաշնի միջից 16-րդ հոդվածի հանելուն, որի համաձայն Պորտան իր վրա պարտավորություն էր վերցնում “անհապաղ , իրականացնել բարեփոխումներ և ռեֆորմներ, տեղական հայաբնակ նահանգների պահանջներից բխող, և ապահովել վերջիններիս անվտանգությունը քրդերից ու չերկեզներից ( հետագայում չեչեններ- Smergh)”: Նա հայտարարեց. “Հայաստանը որպես այդպիսին գոյություն չունի”: Լինելով հրեայից սերունդ, որոնք վթարված էին Իսպանիայից, նա միմյանց էր հրահրում քրիստոնյաներին ու մուսուլմաններին և պնդում երկու ռասսաների ` անգլիացիների ու հրեաների գերակայությունն աշխարում: Թուրքիայի հայերի ոչնչացման համար Դիզռաէլին է կրում անմիջական պատասխանատվությունը, որը տեղի չէր ունենա, եթե Սան-Ստեֆանոյի խաղաղ դաշնի պայմանները կատարվեին:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  8. #98
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    ԸՆԴՄԻՇՏ ՎԿԱՆ

    շարունակություն

    Հանդիսանալով Ռուսական կայսրության դաշնակիցն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Անգլիան անազնիվ խաղ էր խաղում Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների նկատմամբ: Նողալեսին, որպես փորձառու զինվորականի զարմացնում էր այն, որին նա անվանում էր Իրաքյան ճակատում անգլիական զինվորական ղեկավարության “ձեռնպահություն”: Նրանք, չնայած ունեին տեխնիկական և թվաքանակի գերակշռություն հակառակորդի հանդեպ` գտնվելով հաղթանակից երկու քայլի վրա, անսպասելիորեն նահանջում էին և հակառակորդին հնարավորություն ընձեռնում կրկին իր ուժերը կարգի բերել: Նույնը տեղի ունեցավ նաև Դարդանելյան հայտնի օպերացիայի ժամանակ: Կարծես անգլիայի ղեկավար շրջանները խնայում էին երիտթուրքերի բանակին, ավելի կարևոր եսասիրական նպատակների հասնելու համար, քան Անտանտայի ընդհանուր հաղթանակն էր: Հենց Դարդանելը պաշտպանող թուրքական բանակում, գնդապետ դանմե Մուստաֆա քեմալը, “Վերածնված Մակեդոնիա” մասոնական օթյակի անդամը, Թալիաթից, Էնվերից ու Ջեմալից հետո հայերի եղեռնի շարունակողը, ստացավ “անպարտելի հերոսի” իր առաջին դափնիները:
    Բրիտանականռազմական հրամանատարության մարտավարությունը անգլիական բանակին և Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին պատճառում էր մեծ մարդկային կորուստներ: Գալլիպոլիում բրիտանական դեսանտի իջեցումը, որն ատաջարկել էր մասոն Ու. Չերչիլը, ի սկզբանե դատապարտված էր կործանման: Զոհվեցին տասնյակ հազարավոր անգլիացիներ, ավստրալացիներ, նորզելանդացիներ: Անգլիացիների պարտությունը Դարդանելում ազատ արձակեց երիտ թուրքերի ձեռքերն ու նրանց դրդեց հայերի ու Օսմանյան կայսրությունում ապրող մյուս քրիստոնյաների մասսայական ոչնչացմանը:
    Հայերի համար այդպիսի հետևանքներ ունեցավ նաև Սենատում 1920 թվականի Հայաստանի, որի սահմաններն արդեն որոշված էին Սևրի պայմանագրով, ԱՄՆ մանդատի նախօրոք ծրագրավորված տապալումը: Ամերիկյան ղեկավար շրջանները ղեկավարվելով անդրկուլիսներով` հայկական հարցում վարում էին Մեծ Բրիտանիայի հետ համերաշխ քաղաքականություն և անում էին ամեն ինչ, որ Հայաստանի վրա մանդատը հավանության չառաջանա:
    Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի այդ երկակի խաղը հիմնականում նպաստեց հայերի եղեռնի էտապներն ու մաշտաբները, որն սկսվեց հենց այն պահից, երբ “Միացում և Առաջընթաց” Կոմիտեն ամրապնդեց իր իշխանությունը: 1909 թվին տեղի ունեցավ հայերի կոտորածը Ադանայում`ուղեկցվելով նրանց ունեցվածքի թալանով: Սակայն երկրում և նրանից դուրս զայրույթի այնպիսի ալիք բարձրացավ, որ երիտթուրքական ղեկավարությունն շտապեց կատարվածի մեղքը գցել նախորդ ռեժիմի վրա և կազմակերպեցին ցուցադրական դիմակահանդես` մասսայական սպանդի զոհերի վնասի փոխհատուցման վերաբերյալ: Թալիաթին, Էնվերին ու Ջեմալին մնւմ էր սպասել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որպեսզի իրականացնեն վազուց իրենց կողմից ծրագրած հայ ժողովրդի հոլոքոստը:
    Վենեսուելացի գրողը, մի կողմից, խոստովանում է, որ “Միացում և Առաջընթաց” Կոմիտեն իր ձեռքի տակ ուներ հայերի եղեռնի իրականացման հստակ ծրագիր, մյուս կողմից զարմանք է արտահայտում, որ մարդկանց այդպիսի մեծ քանակությունն ինչպես չի կարողացել արժանի դիմադրություն կազմակերպել թուրք ժանդարմներին ու թուրք, քուրդ և չերքեզ բնակչության ամենահետամնաց խավերից հավաքագրված “համիդիե” բանդաներին: Սակայն ամեն ինչ հաշվարկված էր հիմնվելով դահիճների գործողությունների հանկարծակիության և մասսայական վարքի օրինաչափություններն հաշվ առնելով: Նրանք միանգամից զրկեղին ժողովրդին իր ղեկավարությունից, միաժամանակ ձերբակալելով ու ոչնչացնելով նրա բոլոր կրոնական և քաղաքական առաջնորդներին, ինչպես նաև մտավորականությանը: Տղամարդկանց կանչվում էին բանակ ու նրանք անզեն լինելով ի վիճակի չէին բավարար դիմադրություն ցույց տալու: Իսկ հետո դահիճները առանձին ոչնչացնում էին ծերերին, կանանց ու երեխաներին: Կարծում ենք , որ գոյություն ուներ ևս մեկ հոգեբանական գործոն, որը հեշտացնում էր պատժիչների գործը. զոհերից շատերը չէին սպասում այդպիսի գազանություններ և անպատժելիության դրսևորումներ պանթուրքիստական քարոզչությունից հիմարացած թուրքերից, չերքեզներից, քրդերից, որոնց հետ դարերով կողք կողքի ապրել էին: Սակայն այն տեղերում, որտեղ հայերը ժամանակին էին հասկցել իրենց վիճակի լրջությունն ու որտեղ գտնվել էին առաջնորդներ, նրանք հաղթել էին: Այդպես պատահեց Վան քաղաքի պաշարման ժամանակ, որտեղ ծերերը, կանայք ու երեխաները ոչ մեծ թվով տղամարդկանց հետ միասին ինքնապաշտպանության Կոմիտեի ղեկավարությամբ, բժիշկ Արամի գլխավորությամբ կարողացան դիմակայել թուրքական կանոնավոր զորքերին ու “համիդիե” գազազած բանդաներին, որոնք ղեկավարվում էին պրոֆեսիոնալ զինվորականների կողմից, որոնց թվում էի և եվրոպայում զինվորական կրթություն ստացած Նողալեսը: Այդպես է եղել նաև Մուսա-Դաղում և այլուր: Որոշ պաշտոնական թուրք պատմաբանների ձգտումը հայ ժողովրդի դիմադրության առանձին օջախներ ներկայացնել որպես “քաղաքացիական պատերազմ”, մեղմ ասած, զուրկ են որևէ հիմքից: Երիտթուրք- դանմե-ների կողմից ղեկավարվող պետական ողջ պատժիչ ուժը գործի էր դրված, գործնականորեն անզեն բնակչության դեմ: Հայ ժողովրդի Ադանայում սկսված կոտորածը շարունակվեց Առաջին համաշխարհայինի տարիներին և ավարտվեց մասոնների երկրորդ էշելոնի` արդեն վերը նշված Մուսթաֆա Քեմալի իշխանության գալու ժամանակ: Նրան “թուրքերի հայր” կոչումը շնորհեցին, չնայած ինչպես ամերիկացի հետազոտող Արմսրոնգն է պնդում, Քեմալի իրական կերպարը ամենևին չի համապատասխանում մուսուլմանական հավատքի արժեքներին:
    Երիտթուրքերին “տեխնիկական նորամուծությունների” համար կարելի է արտոնագիր շնորհել` “պայծառ” ապագայի համար պայքարում իշխանությունը զավթելու, ընդհատակյա ուժերին ու միջազգային ցանցին ապավինելու, դրանք որպես միջոց օգտագործելու քաղաքական հակառակորդներին և մրցակիցների մասսայական ոչնչացման համար: Սակայն ինքնահավանության պարագայում իրենց նորարարության բոլոր հետևանքները չէին կանխատեսել, մասնավորապես, այն, որ այդ նորարարությունը ոչ միշտ կմնա միևնույն ձեռքերում:
    Քիչ թե շատ նման տեսքով դանմեների սցենարը կրկնվեց Ռուսաստանում: Սկզբում կադետական կուսակցության և հոկտեմբերական մասոնները, որոնք ուսուցման էին մեկնել երիտթուրքերի մոտ, տապալեցին օրինական Միապետին, այնուհետև եկավ երկրորդ թիմի հերթը: “Միացում և Առաջընթաց” Կոմիտեի տնտեսական գործերով խորհրդական և Է. Կարասսոյի գործընկեր Պարվուսը, որը պատերազմի տարիներին միլիոններ դիզեց սննդամթերքի սպեկուլյացիայի միջոցով` կապարակնքված վագոններով հեղափոխականների թիմ բերեց Պետրոգրադ: Եթե վերլուծենք նրանց աղգային կազմնու մասոններին պատկանելիությունը, պարզ կդառնա, միջազգային անդրկուլիսների կողմից դրված ինչպիսի խնդիրներ նրանք պետք է լուծեին: Նրանք քաղաքացիական պատերազմ հրահրեցին Ռուսաստանում, որը վեր ածվեց ռուս ժողովրդի եղեռնի: Համեմատենք Յակով Սվերդլովի կողմից ստորագրված ՌԿԿ(բ) ԿԿ 1919թ. հունվարի 29-ի “կազակության բոլոր վերևների” “գլխովին ոչնչացման” մասին հրահանգը, Թալիաթի` Նողալեսի կողմից բերված. “այրել, ոչնչացնել,սպանել” հրամանի բովանդակության հետ: Եվ Ռուսական կայսրության ժողովրդի կողմից կուտակած հարստությունները թալանվում էին խաժամուժի ու այլոց կողմից դանմե դեղատոմսերով:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  9. #99
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    ԸՆԴՄԻՇՏ ՎԿԱՆ
    վերջ

    Ռուսական կայսրության և հայ ժողովրդի հաշվին միջազգային անդրկուլիսները փրկեցին մասոնների կրախ ապրող իշխանությունը Թուրքիայում: Բոցաշունչ հեղափոխական, բոլշևիկ և մասոն Տրոցկին արդեն 1918թ. հունվարին հրաման տվեց Կովկասյան ճակատի ռուսական բանակի զորացրման մասին: Հենց նա Թալիաթի հետ գործարք կնքեց Ղարսը, Արդահանն ու Բաթումը թուրքերին հանձնելու մասին: Այդ գործարքին օրինական տեսք տվեց հայ ժողովրդի կամքին հակառակ նրա վզին փաթաթած Մոսկովյան 1921թ. պայմանագիրը: Համաշխարհային անդրկուլիսի օժանդակությամբ ի չիք դարձվեցին Սևրի պայմանագրի պատմական Հայաստանը Թուրքիայից առանձնացնելու մասին պայմանները : Ավելին , պատերազմում Ռուսաստանին պարտված Թուրքիան 20հազ. քառ կմ ստացավ պատմական Հայաստանի նախկինում Ռուսական կայսրության մեջ մտնող տարածքներից: Քեմալական Տուրքիայի կամքով Ադրբեջանին տրվեցին Նախիջևանի մարզն ու Լեռնային Ղարաբաղը: Դրանից բացի, 1920-1922 թվերին Լենինի ու Տրոցկու էմիսարները, այդ ժամանակ ուղղափառ Հունաստանի դեմ կռվող Քեմալին մատակարարեցին մեծաքանակ ռազմական մթերքներ (40 հազար հրազան, հարյուրավոր գնդացիրներ, 54 թնդանոթ բազմահազար ականների հավաքածուներով և այլն), ինչպես նաև նաֆտ, բենզին, կերոսին:
    Հոընաստանի դնակիցներ Մեծ բրիտանիան և ԱՄՆ-ը` ուղտադրժորեն դավաճանեցին իրենց կոալիցիոն դաշնակցին և կտրականապես հրաժարվեցին օգնել նրան:
    Իսկ Քեմալին օգնությունը Տրոցկուց գնում ու գնում էր: Ֆրունզեն, Մդիվիանին ու Արալովը գործնական օգնություն ցույց տալու նպատակով գործուղվեցին Թուրքիա: Այն պայմաններում, երբ Ռուսաստանում ամենուրեք մոլեգնում էր դաժանագույն սովը, Թուրքիային հանձնվեց 10 միլիոն ռուբլու ոսկի: Հենց այդ ժամանակ Ռուսաստանում սկսվեցին ուղղափառ տաճարների ու եկեղեցիների ունեցվածքի համատարած թալանը:
    Քեմալն “ըստ արժանավույն” գնահատեց ցեղակից-բոլշևիկների այդ անգնահատելի օգնությունը, Սև ծովում խեղդելով 1921 թվին խորհրդային Ռուսաստանից վերադարձող Թուրքիայի Կոմկուսի ողջ կենտկոմը:
    Երիտթուրքերի սցենարով էր գործում նաև Հիտլերը: Իշխանության գալու նպատակով, նա օգտագործեց այն ստորացումները, որոնք ապրեցին գերմանացիները Վերսալից հետո և հատկապես Վեյմարյան հանրապետության վարած քաղաքականությունից: Սակայն այս անգամ պետական մեքենան շուռ եկավ հրեաների դեմ: Հարց է ծագում, ո՞վ է միլիոնավոր անմեղ հրեաների ոչնչացման այն մեծ պատասխանատուն, Հիտլե՞րը, թե՞ հոլոքոստ հնարող դանմե երիտթուրքերը:
    Ներկայումս անդրկուլիսները օգտագործում են դարերով մշակված եղանակները, քրիստոնյաներին ու մուսուլմաններին միմյանց դեմ գրգռելով: Քաղաքացիական պատերազմները Լիբանանում, Հարավսլավիայում, Իրաքում պատճառել ու պատճառում են անհամար աղետներ այդ երկրների բնակչությանը: Նույն սցենարով ապակայունացվում է դրությունը Իրանի և Սիրիայի շուրջ: Իսկ Մուհամմեդի զայրացուցիչ ծաղրանկարներն այլ կերպ, քան սադրանք անվանել չի կարելի: Եվ հայ ժողովրդի եղեռնը մի քանի փսեվդոպատմաբաններ ձգտում են ներկայացնել որպես միջհավատքային առճակատման արդյունք: սակայն այդ փորձերն անիմաստ են: Իրականում եղեռնից մազապուրծ հայ փախստականներին եղբայրաբար ընդունեցին Իրանի, Սիրիայի, Լիբանանի ու այլ արաբական երկրների ժողովուրդները: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այդ օգնությունը:
    Բարձրագույն արդարությունը կայանում է նրանում, որ թափված անմեղ արյան դիմաց վրիժառությունը կլինի: Ժամանակակից Թուրքիային, եթե նա չընդունի եղեռնի փաստը, սպասվում են մեծ փորձություններ: Մոտ 80 տարի երկրում երկրում գոյություն ունեցող զինվորական դիկտատուրան ամեն կերպ “եվրոպականացրել է” թուրքերին, կտրելով նրանց իրենց արմատներից: Չի դադարում քրդերի բռնի թրքացման քաղաքականությունը: Աշխարհի միևնույն ուժերի օժանդակությամբ, որոնք օգնեցին երիտթուրքերին իշխանության գալու, արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվի հայերի եղեռնի համաշխարհային ճանաչումը: Սակայն երկրում հասունանում են հակասությունները: Թե ինչպես դրանք կհանգուցալուծվեն` մասնավորապես,կախված կլինի Թուրքիայի ներկայիս վարչակարգի կողմից զղջումից և ժամանակին պատմական սխալների ուղղումից:
    Ահա թե ինչպիսի եզրահանգումների է բերում “թափառող ասպետ”` վենեցուէլացի գրող Ռաֆաէլ դե Նողալես Մենդեսի հուշերի ընթերցումը: Դրա համար էլ ոչնչացրել են “Չորս տարի կիսալուսնի ներքո” գիրքն, իսկ նրա վերջին հրատարակումն իսպաներենով իրականացվել է դեռևս 1936 թվին: Շնորհիվ եղեռնի ականատես` Վենեսուէլա արտագաղէած Միհրան Քեհյանի արիության ու անձնազոհության, պահպանվել է այդ գրքի վերջին հրատարակության միակ օրինակը: Այդ գրքի ռուսերեն թարգմանությունն առաջին անգամ է իրականացվել:
    Նողալեսի հուշերի ճակատագիրը համոզում է այն բանում, որ Երկնային Արդարությունը պահպանում է իրական վկայությունները: Եվ XX դարի Դոն Քիշոտի ցուցմունքները կհնչեն այն դատարանում, որը, վերջապես, արժանին կմատուցի և դահիճներին, և զոհերին:


    Մ. Առաքելքվ, Վ. Զայցեվ

    Թույլ տրված վրիպումների և սխալների համար հայցում եմ Ձեր բոլոիր ներողամտությունը, քանզի շտապում էի ժամ առաջ ավարտել այս թարգմանությունն ու ներկայացնել Ձեզ
    Հարգանքով` Smergh

    Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս աչքի տակ անցկացնել իմ կողմից կատարած թիվ 13 գրությունն
    http://www.akumb.am/showthread.php?t=16886 խորհուրդս ուղղված է հատկապես Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին` հենց այս նյութի հետ միասին:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 20.12.2007, 13:49:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  10. #100
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Շնորհակալութուն Smergh-ին:Ճիշտ է թարգմանություն չէր,բայց լավ մեկնաբանություն էր:Հասկանալի է որ թարգմանության համար շատ ավելի ժամանակ ու միջոցներ են պետք:Ինձ հետաքրիր է՝ կա որևէ մեկը,որ կկարողանար թարգմանել ու հնարավոր լիներ այդ և համանաման թեմայով այլ գրքերը հասարակությանն ավելի հասանելի դարձնեինք: Կա նոր գիրք ջհուդամասսոնների կողմից Հայոց Եղեռնի կազմակերպման մասին: Հեղինակը նորվեգացի է Christopher Jon Bjerknes:Գիրքը կոչվում է"The Jewish Genocide of Armenian Christians",որի անգլերեն տարբերակը կարող եք կարդալ www.jewishracism.com կայքում: Ցավոք իմ անգլերնը բավարարում է միայն դանդաղ կարդալուն:Եթե թարգմանելու հնարավորություն կա՝լուր տվեք,մի բան կհնարենք…

    Եղեռնի թեման մեր ազգի ամենաթարմ վերքն է…դեռ արյունահոսող…ու շատ ցավոտ:Այս թեմայով խոսակցությունները սովորաբար վեր են ածվում տաք վեճերի:Պատճառը հենց ցավն է:Դժվար է սթափ զրույց վարել,երբ հոգիդ մռմռում է… Բայց պետք է…ով մոռանա, զույգ աչքով թող քոռանա…Պետք է մեր վերքը բուժելու համար:Թեկուզ և խառնշտորում ու հաճախ ավելի ենք ցավացնում ինքներս մեզ էլ,մեր դիմացինին էլ… բայց(վիրաբուժները վկա) ուրիշ տարբերակ չկա:Ուղղակի պիտի անել տղամարդավարի,հանգիստ,վեհորեն… Կույր վռիժառուն արդարության զգացումը կորցնում է…սեփական ցավից ազատվելու համար շտապում ու համարյա միշտ մնում չբավարարված,անգամ երբ հասում է իր նպատակին: Թեհլերյանի նման վեհության օրինակ ունենք,եկեք համբերություն սովորենք նրանից,հետևողականություն,
    սառնասրտություն …Նպատակին հասնելու համար մեզ խանգարել ու դեռ խանգարելու են.ստոր ու տմարդի միջոցներով…ով մարդկային արդարություն,թույլ տուր որ թքնեմ ես քո ճակատին…Մեր ձեռքին է հասնել-չհասնելը…հանուն վաղվա սերնդի:Նրանց էս բեռից ազատ կուզեի տեսնել…տարներ ի վեր ինձ քրքրող ատելության թույնն իմ տղուկին փոխանցել չեմ ուզում,նրան արյունահոսող վերքով տեսնել չեմ ուզում…բայց պատրաստ եմ:
    Հիմա բավական լավ ժամանկներ են:Հենց նույն ջհուդամասսոնները իրար մեջ բան են գտել բաժանելու,վեճեր ունեն իրար հետ,գաղափարներ ունեն կիսելու… մեզ իմաստություն ու համբերություն մեր արդար Դատի գործում:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  11. #101
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.12.2007
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ժողովուրդ էս շատ ցավալի թեմա է ու բոլորդ գիտեք որ հիմա ԱՄն-ում տեղի ա ունենում մի գործնթաց կապված Ցեղասպանության ընդունման հետ:
    Խնդրում եմ բոլորդ այցելեք այս հղումով և կվեարկեք ճանաչման համար`

    http://www.msnbc.msn.com/id/21253084/from/et/

    այոների քանակը շատ քիչ ա:

  12. #102
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Anton_Braind-ի խոսքերից Նայել գրառումը
    այոների քանակը շատ քիչ ա:
    Ի շնորհիվ թուրք խակերների:
    Ուրախ գրառում:

  13. #103
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի շնորհիվ թուրք խակերների:
    Should the United States formally recognize the World War I-era killing of Armenians as genocide?

    Many scholars agree that the Ottoman Turks systematically killed up to 1.5 million Armenians.

    Besides, Turkey is too important an ally to alienate when the U.S. has troops in the Middle East.

    Չեմ կարծում, որ խակերների օգնության կարիք լինի։ Առանց զգացմունքների որ նայես հարցին ու տարբերակներին, պրագմատիկ մտածելով, առանց վարանելու կընտրեն երկրորդ տարբերակը։

  14. #104
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Besides, Turkey is too important an ally to alienate when the U.S. has troops in the Middle East.
    Հասկանում եմ ինչ ի նկատի ունես: Հավանաբար եթե ես էլ լինեի ամերիկացի, այս մեջբերված հատվածը կարդալով, ոչ էի քվյարկելու, բայց թուրքական գործոնն էլ է պետք հաշվի առնել: Նրանք մեզանից քանակով շատ են և անխտիր կերպով Ոչ քվյարկողների քանակն էլ, համեմատաբար շատ է:
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 26.12.2007, 03:49:
    Ուրախ գրառում:

  15. #105
    Բոյկոտող dotsent-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2008
    Հասցե
    Ֆանտազիա
    Գրառումներ
    27
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    1915. թիվ` գրված սևով:

    1915: Մենք կարող ենք գտնել մեղավորին եթե մի փոքր ավելի խորասուզվենք պատմության անցքերում, հիշենք Գերմանիային, նրա ոճը որդեգրած Հիտլերին:

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2175
    Վերջինը: 24.01.2023, 02:42
  2. Ոստան Հայոց
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.03.2019, 00:43
  3. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •