User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայոց Մեծ Եղեռնը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնօրրան ես կառուցու՞մ... Անտառահատումներո՞վ, օրեցօր թանկացող ապրանքներո՞վ, ոստիկանների մարդասպանություններո՞վ, անգրագետ պատգամավորներո՞վ, կաշառակեր դասատուներո՞վ, մեռած կրթական համակարգո՞վ, թոշակառուներին սոված թողնելո՞վ, հաշմանդամներին արհամարհելո՞վ, մուրացկաննության և մանկատների ստրակեղեք դրությա՞մբ, հող մշակող գյուղացիներին անջուր թողելո՞վ, Հայաստանի աղբի և սանիտարային ամենակեղտոտ ու ցածր մակարդակո՞վ, անջուր թաղամասերո՞վ, առաջատար գործարանների հարկ չմուծելո՞վ... էլ ո՞րն ասեմ
    Այդ բոլորը Հայաստանում մի քիչ ապրած ցանկացած մարդ կասի: Հիմա քեզ ու մյուսներին հարց եմ ուղղում: Որքանո՞վ է ճիշտ դեպի կործանմանը տանող այս խնդիրները թողնելով, բոլոր ուժերը ուղղել Եղեռնի խնդրին: Մի՞թե ճիշտ չէր լինի բուժել գլխի (տվյալ դեպքում Հայաստանի պետականության) մահացու հիվանդությունները և հետո նոր մտածել մարմնի այլ ցավերի մասին:

    Ավելացվել է 18 րոպե անց
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ՛ սառը իրականություն, չկա մի ազերի կամ թուրք, որը ինձ կամ քեզ ընկեր կհամարի եւ սա՛ չգիտակցելը կլինի իդեալիստական ինքնասպանություն. Ազերիների կեղծ ժպիտների եւ երեսին ասովի «ընկերության» մասին ավիլի լավ է լռեմ.
    Բացահայտ կողմնակալություն ես ցուցադրում: Եթե ինձ երկու-երեք հայ որևէ վատություն է արել (ի դեպ այդպիսիք իրոք կան), ապա դա չի նշանակում, որ հայ ազգը վատն է: Եվ հակառակը, եթե մի քանի թուրք կամ ադրբեջանցի լավ ընկեր ունեմ (ի դեպ իրոք ունեմ), չի նշանակում, որ այս ազգերը լավն են: Ազգը չի կարող լավը լամ վատը լինել: Չի կարող մի քանի միլիոն մարդ լինել լավը կամ վատը միայն այն պատճառով, որ մի քանի տասնյակ, հարյուր կամ նույնիսկ միլիոն մարդ լավն է կամ վատը: Երիտ. թուրքերը ամբողջ թուրք ազգը չէին և ոչ էլ մի խումբ ավազակներ էին ադրբեջանցի ազգը:

    Այն բոլոր թերարժեքության գնահատականները, որոնք հնչեցնում ես սեփական ազգիտ հասցեին, դու ինձանից լավ գիտես քո գաղափարները եւ արտահայտած մտքերը, ուղղակի չես ուզում հասկանալ, որ իր ազգը թերագնահատողը, վիրավորում է ինքն իրեն.
    Այսինքն այն, որ ես ճանաչելով ու սիրելով ազգս, կարողանում եմ ճանաչել ու հարգել (որոշ դեպքերում նաև սիրել, ինչո՞ւ ոչ) ուրիշ ազգերին ու նրանց մշակույթը, դա սեփական ազգի հասցեին հնչեցված թերարժեքության գնահատականնե՞ր են: Մի՞թե:
    Պատերազմ գնացողներին չեն հարգում, բայց իրենք իրենց հողի ու ազգի պահանջատիրության տերը չեն, ուրեմն ինչ որ մի բան մամայի փեշի տակ են մոռացել.
    Գիտես հաճույքով եմ գրում? Սրտի խորը ցավով.
    Աղավաղում ես մարդկանց խոսքերը: Չեն հարգում պատերազմ հրահրողներին
    , այլ ոչ պատերազմ գնացողներին: Պատերազմ հրահրողներին ես նույնպես չեմ հարգում: Պատերազմը ծայրահեղ երևույթ է, երբ բոլոր մյուս հնարավոր լուծումները սպառված են: Իսկ այսօր այդպիսի խնդիր չկա:

    Ի դեպ, եթե ես էլ մոդեր լինեի, ում ասես որ չէի կարող արգելափակել, բայց քաղաքակիրթ զրույցից բացի, նաեւ հեշտ չէ՛ տեսակետ պաշտպանելը, դրա համար այլախոհի արգելափակումը լավագույ տարբերակը կլինի, սեփական տեսակետը պաշտպանելու.
    Ակումբում չի կարող այլախոհ լինել: Մոդերատորները կատարում են իրենց պարտականությունները զուտ տեխնակական տեսանկյունից: Որևէ անձնական հիմքի վրա ընդունված որոշումը մեր կողմից ադեկվատ գործողությունների պատճառ է դառնում: Նույնպես և ադմինիստրատորները: Մոդերատորներն ու ադմինիստրատորները Ակումբի սովորական անդամներ են, որոնք ազատ են արտահայտել իրենց կարծիքը, ինչպես և մյուս բոլոր անդամները: Սակայն բոլորն են պարտավոր պահպանել կանոնները: Ակումբի որևէ ադմին կամ մոդերատոր մինչ այժմ չի արգելափակել որևէ անդամի անձնական դրդապատճառներով: Այդ դեպքում ես առաջինը կընդվզեմ: Նույնիսկ ավելին կասեմ, մենք հետաքրքրված ենք, որ ֆորումում լինեն հնարավորինս շատ տեսանկյունները, շատ կարծիքներ: Դա է հետաքրքիր դարձնում ֆորումը: Բայց սրա հետ կրկնում եմ, էթիկայի ու Ակումբի կանոնադրության սահմաններում: Մի փորձիր ճնշվածի կերպար ստեղծել: Քո նկատմամբ անարդար գործողություններ չի եղել ու չի լինի: Սակայն եթե շարունակեցիր գրել կոպիտ, ուրիշներին վիրավորելով, ապա մոդերատորներն ու ադմինիստրատորները կանեն համապատասխան քայլեր և դա չի լինի ուղղված քո կարծիքի դեմ, այլ քո այն արտահայտելու ձևի դեմ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.06.2007, 09:23: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2175
    Վերջինը: 24.01.2023, 02:42
  2. Ոստան Հայոց
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.03.2019, 00:43
  3. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •