Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Արցախը Հայաստան չի.... Դու գնա, ապրի, աշխատիր սահմաններից դուրս նայել....
Արցախը Հայաստան է: Երևի Արցախում երբևէ չես եղել, ու իրական արցախցուն ծանոթ չէս: Չես ուզում Արցախում, ապրիր բուն Հայաստանում: Միայն էտ դեպքում կդառնաս մեզանից մեկը: Եթե իհարկե ուզում ես:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
ես մի քանի հայերով այստեղից էնքան բան եմ անում ու կանեմ, որ դու ավելի լավ կլինի մեծ մեծ խոսելուց մի քիչ քեզ դրսևորես...
Ֆորումը, դա անհատակատ արժանիքները ռեկլամելու տեղ չի: Այստեղ ենթադրվում է արտահայտել կարծիքներ միջադեպերի ու երևույթների վերաբերյալ, այլ ոչ թե պատմել սեփական արած-չարածի մասին: Վերջին հաշվով անձը գովաբանելու համար գոյություն ունեն թերթեր ու գրքեր: Եթե ինչ-որ մեկը կատարել է օգտակար գործ, ապա դա այնտեղ է գնահատվում և ոչ թե ֆորումներում: Էնպես որ արի կարճ կապենք էտ թեման , թե ով ինչ է արել ու ինչ չի արել:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
ԱՆՈՒՄ ԵՆՔ.... ՀԱՍԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՄԵՆ ՄԵԿԸ ՊԱՐԻՍՊՆԵՐ ԵՆ ԴՆՈՒՄ ՄԵՐ ԱՌԱՋ... բայց հաղթահարում ենք...
Արի մի հարցիս անկեղծ պատասխանի: Եթե քո ապրած երկրում հայերը իշխեին , ապա ինչպես ես կարծում, կոռուպցիա, կաշառակերություն և նման բաներ չէի՞ն իհայտ գալու:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Հեշտ պատասխան. «Քեզնից բաներ մի հորինի»... Ես քեզ հիմիկվա թեժ նորությունն եմ ասում, ձեր կողմից մոռանալը = հերքել անցյալը.... սփյուռքը ամեն ինչ անում է, որ աշխարհին ապացուցի թուրքերի բարբարոսությունները, հորինվածք չի....
Մի բան ասեմ քեզ իմ դիտարկումներից: Ցեղասպանությունից ամենաշատը խոսում են են մարդիկ, որոնց պապերը չեն էլ ապրել Թուրքիայում ու չեն տեսել ջարդի ու ախսորի տարիները: Ես դեպքերի հետ անմիջական կապ չունեցող ապարանցիների ու պարսկահայերի սերունդները առաջին գծում են: Իսկ բուն ցեղասպանությունը վերապրածների սերունդները հանդես են դալիս ավելի լոյալ դիրքերից:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Սփյուռքահայերի աչքում Հայաստանում չկա առաջատար երկրներում իշխող «ԴԵմոկրացիա» երևույթը: Չէ, չեմ ասում մենք ենք քերթողահայրերը... Բայց ապրելով այս մթնոլորտում, նայում ենք Հայաստանի իրավիճակին ուրիշ տեսանկյունից... Համեմատելով ամեն մի երևույթ, դու մի բորբոքվիր իզուր...
Մենք էլ քիչ չենք լինում դեմոկրատական երկրներում: Ունենում ենք նաև բավականին ինտենսիվ աշխատանքային ու մարդկային շփումներ այլազգիների հետ: Լավ էլ գիտեմ, թե հայերի ստատուսը որն է և Գերմանիայում և Բելգիայում և Հոլանդիայում: Շատ լավ գիտեմ նաև , թէ ձեզանից շատերը ստատուսի ու մի փոր հացի համար ոնց են ազգից ու ազգությունից ուրանում ու գրվում ազերի: Եթե դու դա չգիտես, խորհուրդ կտամ ինֆորմացիայի համար դիմել ասենք Բելգիայի հայկական դեսպանատուն...
Ստեղ մի կարևոր բան եմ ուզում ասել: Հասկացեք, որ դուք մեզանից ոչնչով լավը չեք: Մեզ բոլորիս էլ պետք է շատ աճել ու զարգանալ: Իսկ դուք զուր ժամանակ եք վատնում "ինքնահաստատվել" համար հայաստանցիների վրա:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, թիվ ասա, բավարարված չեմ:
Ինչի՞ համար: Քնությու՞ն ես կազմակերպել ինչ է:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եղիր ինչ որ ստացել ես անգամ լինի դա մի քոռ կոպեկ... Իսկ ով որ շաատ է արել, հիմա անշուշտ համարվում է փող լվացող...
Ավելի լավ կլինի մարդկանց, նաև սփյուռքահայերին մի մակարդակի վրա չգնահատես:
Իսկ դու շնորհակալ եղիր, որ բնակվելով Հայաստանում, քո բնօրանն եմ պաշպանում ու կառուցում: Ու որ ստեղ մի բան պատահի, սահմանի վրա ես եմ կանգնելու: Ու առանց ֆորումներում դրա մասին սրտակեղեք ու գաղտնախառն պատումներ պատմելու:
...Կարող է թոռներիտ հետ մի օր գաս , պատմելու համար որ այստեղ ես ծնվել, այստեղ մեծացել : Եթե մենք էլ ձեր պես թոներք գնանք տաք երկրներ, ի՞նչ ես ցույց տալու - Ազերբեջա՞նը: Թէ՞ գիտեք աշխարհի խելոքը միայն դուք եք ու գրին քարտ մենակ դուք եք կարողանում ստանալ : Քո համար հատուկ ասեմ, որ անձնագիևս նոր եմ փոխել, վիզաների տեղը լրացված լինելու համար :
Ուրեմն լավ իմացիր: Ով որ ապրում է էս հողի վրա, նա էլ որոշելու է, թե ՀՀ-ն ինչը ոնց է անելու: Ու եթե մեկն ու մեկը փորձի դրսից ջուր պղտորել ,ապա թող իմանա, որ ՀՀ բավականին ամուր պետություն է դա թույլ չտալու համար: Ու դրա համար ես բավականին ուրախ եմ, ու ինչով կարող եմ կօժանդակեմ ու կաջակցեմ իմ պետությանը:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Մի երկրում, երբ տնտեսությունը արագ սկսում է աճել, թանկանում է նաև անշարժ գույքը: Մարդիկ երբ իրենց տները տարիներ առաջ վաճառել ու գնացել էին, վերադառնում են աշխատած գումարով և ցանկանում են տուն գնել: Իսկ երբ պահանջը բարձր է, ավելանում է նաև վաճառքի գինը, սա հասարակ էկոնոմիկական ռեակցիա է: Բռոկերներից շատերը էժան-էժան գնել էին, հիմա ահավոր գներով վաճառում են... Բիզնես, ոչ թե սփյուռքահայ:
Տնտեսագիտական / մասնավորապես քաղաքատնտեսական/ դասնթացս շատ լավ եմ յուրացրել, և այստեղ ոչ պրոֆեսիոնալից լրաչուչից դասեր վերցնելու կարիք չեմ տեսնում: Հայաստանում տների առաջարկը բազմաթիվ անգամներ գերազանցում է պահանջարկը: Իսկ գները իջնելու փոխարեն շարունակ ավելանում են: Լիքն են տները, որոնք սփյուռքահայերը գնել են, դռները փակել ու գնացել հետ իրենց երկրները: Իսկ էտ հասցեներից շատերի վրա գրանցված են տարբեր "լվացքատուն-օֆիսներ": Երևի հասկացար, ինչ ինկատի ունեմ : Կան բավականին հիմնավոր կասկածներ, որ տների շուկան վերահսկում են արտասահմանյան "լվացքատները": Սակայն շուտով դրա վերջն էլ կգա: Կամաց- կամաց... Քայլ-առ-քայլ : Արդեն իսկ ԱՄՆ-ի կողմից լուրջ ուշադրություն է դարձվում էտ խնդրին: Մնում է Ռուսաստանը, որն էլ լուծելի խնդիր է..